Օրվա լրահոսը
Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունը արտաքին շուկաներից գնում է գրեթե երկու անգամ ավելի շատ, քան վաճառում է. Դավիթ Անանյան
Հայաստանի տնտեսությունը շարունակում է լինել ներմուծումից կախված սպառողական տնտեսություն, ոչ թե արտահանման վրա հիմնված արտադրական տնտեսություն։
Արմեն Աշոտյանի գործով մեղադրյալ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի առողջական վիճակը լավ չէ, նիստերը չեն կայանում
ԵՊԲՀ նախկին ռեկտորի առողջական խնդիրները շարունակում են լրջանալ
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը՝ այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկության կարգով տրամադրված հայտարարությունն ամբողջությամբ. «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող
«ՊՆ շենքում անձամբ եմ մտել բազմաթիվ գնդապետների աշխատասենյակներ եւ հայտնաբերել, որ նրանք մատնված են կատարյալ անգործության». ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներքին նամակագրությունը. «Հրապարակ»
Պաշտպանության նախարարը մեծ մասամբ ընդունում է պատգամավորի նշած խնդիրները, որոնք, ըստ նրա, «խրոնիկ բնույթ ունեն», դրանք արդեն ներկայացված են «Բանակի կերպափոխման հայեցակարգում»: Բայց անձնակազմի անգործության մասին պնդումը չի ընդունում:
Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում
Հայ անվանի դիրիժոր Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում։ Վահագն Պապյանը ծնվել է 1956 թվականին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում։ Նրա հայրը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանը, և մայրը՝ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ամալյա Բայբուրթյանը, մեծ ազդեցություն են ունեցել ապագա երաժշտի գեղարվեստական ձևավորման վրա՝ մանկուց նրան շրջապատելով արվեստի և մշակույթի
Թուրքիայի օդային տարածք մուտք գործած հրթիռներն իրանական ծագում չունեն. Փեզեշքիանը՝ Էրդողանին
Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչության պնդմամբ, հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի խնդրանքով: Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է բացել դիվանագիտության դուռը, և Թուրքիան ջանքեր է գործադրում դա ապահովելու համար։ Նա նաև ընդգծել է, որ չեն ընդունում Իրանի նկատմամբ իրականացվող
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը, որը մեկնարկում է Թուրքիայում
Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։
«Կարծում եմ, որ Իսրայելն ու Ամերիկան արդեն տանուլ են տվել պատերազմը»․ Արման Գրիգորյան
ԱՄՆ-ի ու Իսրայելի պարտությունը բնականաբար թուլացնելու է նրանց դիրքերը տարածաշրջանում և ուժեղացնելու է Իրանինն ու Ռուսաստանինը։ Ես չեմ պատկերացնում Թրամփի ուղու նախագծի հաջող իրագործում իրադարձությունների նման ընթացքի դեպքում։ Ես կարծում եմ նաև, որ և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը մեզ հիշեցնելու բաներ կունենան այդ պարագայում։ Մասնավորապես, Իրանի ղեկավարները մեզ հիշեցնելու են, որ մենք Ադրբեջանին մեր ձեռքն էինք մեկնում մի երկու օր առաջ ԱԳ նախարարի մակարդակով, երբ Իրանի հետ լարվածությունը գագաթնակետին էր։
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրություններից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար. Արտակ Զաքարյան
ՔՊ-ն, եթե չունենա վարչապետի պաշտոն՝ 10 օր հետո, ընտրություններում կհավաքի 1,7% ձայն:
Անկախ լրագրողների հետաքննությունը փաստացի հաստատեց Թաթոյանի ներկայացրած փաստերը․ Դավիթ Անանյան
Մի քանի օր առաջ Արման Թաթոյանը փաստերով ցույց տվեց, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը 2025 թվականի օգոստոսին առաջ բերել և ամրացրել իրենց հենակետերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։
«Ամերիկայի գավաթ 2026» շախմատի մրցաշարի ընտրական եզրափակչում Լևոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային և դուրս եկավ եզրափակիչ
🤩 Սենթ Լուիսում ընթացող «Ամերիկայի գավաթ 2026» շախմատի մրցաշարի ընտրական եզրափակչում Լևոն Արոնյանը 2.5:1.5 հաշվով հաղթեց Ֆաբիանո Կարուանային: 🏆 Այս արդյունքով Լևոնը դուրս եկավ եզրափակիչ և կմրցի Ուեսլի Սոյի հետ: 🕙 Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի մարտի 10-ին՝ Հայաստանի ժամանակով 21:30-ին: Հայաստանի շախմատի ֆեդերացիա
Գների աճը նվազեցնում է մարդկանց իրական եկամուտները նույնիսկ այն դեպքում, երբ աշխատավարձերը կամ թոշակները անվանական առումով չեն նվազում. «Փաստ»
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում գնաճի միտումը կրկին ուժեղանում է. 2026 թվականի փետրվարին տարեկան գնաճը հասել է 4,3 տոկոսի, մինչդեռ մեկ տարի առաջ այն կազմել էր 2,5 տոկոս։ Հայաստանի սպառողական շուկայում գնաճի ներկայիս աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի զգալի թանկացմամբ։ Տարեկան կտրվածքով սննդամթերքի գներն աճել են շուրջ 6,9 տոկոսով, ինչը էապես բարձր ցուցանիշ
Պուտինը ցանկանում է օգտակար լինել Իրանի հակամարտության հարցում. Թրամփ
«Ես ասացի՝ Դուք կարող եք ավելի օգտակար լինել՝ ավարտելով Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը։ Դա ավելի օգտակար կլինի», – նշել է Թրամփը։
Ճամբարակ-Բերդ ճանապարհը փակ է, Գեղարքունիքի և Շիրակի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սիսիան-Կապան և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Գեղարքունիքի և Շիրակի
«Միանձնյա առաջատարներն իրենց այդպես չեն պահում՝ այդքան անվստահ, այդքան բորբոքված, այդքան ագրեսիվ». «Փաստ»
Վայրկենապես: Ժողովրդական բանահյուսությունը դիպուկ բնորոշում ունի՝ «զակատ արած կռիվ»: Փաշինյանի վարքը այդ արտահայտությունն է հիշեցնում: Իրեն երևի թվում էր, թե ապրում է իր ֆեյքերի, «շեֆ, ամեն ինչ լավ է» զեկուցող ենթակաների կամ մերձավոր քպականների միջավայրում, մինչդեռ այդպես չէ:
Գագիկ Ծառուկյան. «Պետք է նայել՝ ինչ խոստումներով են նրանք եկել իշխանության, ինչ են խոստացել ժողովրդին։ 8 տարի անցել է, այդ խոստումներից ո՞րն է կատարվել». «Հրապարակ»
Առաջինը դուք պետք է տեղեկացված լինեք, որ ոչ մի հարց չկա ընդդիմության հետ։ Անձամբ ես՝ իմ մասին եմ ուզում ասել, մենք ոչ մեկի հետ բանակցելու բան չունենք։
«Հիբրիդայինը» «թալանչիներին» չի փոխարինում
Որքան էլ ես փորձում եմ խնայել նյարդերս եւ չհանդիպել ՔՊ «ներքին քարոզարշավի» նկարներին ու տեսագրություններին, դրանք, սոցցանցերը թերթելիս, «բուսնում են» աչքիս առաջ: Հավանաբար՝ գովազդային հիմունքներով: Եվ ես ստիպված եմ դիտել սնունդ ընդունող ՔՊ-ականների հակագեղագիտական լուսանկարները, ինչպես նաեւ՝ «հասարակ ժողովրդի» եւ իրենց «թագավորի» հանդիպման կադրերը: Պարզ է, որ Փաշինյանի քարոզչության թիրախը որոշակի մտավոր մակարդակ ունեցող զանգվածն
Նիկոլը հունիսի 7-ին մեզ «հեղափոխություն-3» է խոստանում. առաջին երկու «հեղափոխություններից» միայն Ադրբեջանն է շահել. «ՉԻ»
Բանն այն է, որ «հեղափոխություն-1»-ից (2018-ի մայիս) հետո մենք ունեցանք ծանր պարտություն, տվեցինք ավելի քան 4 հազար զոհ և կորցրեցինք Արցախի մոտ 70 տոկոսը, «հեղափոխություն-2»-ից (2021-ի հունիս) հետո կորցրեցինք ամբողջ Արցախը, մոտ 240 քկմ՝ ՀՀ տարածքից, և փաստացի համաձայնվեցինք «Զանգեզուրի միջանցք» տրամադրել Ադրբեջանին։
«Ոչ մի ենթաօրենսդրական ակտով փաստաբանի խուզարկությունը չի կարող ամրագրվել, իսկ ամրագրվելու դեպքում՝ այդ նորմը կիրառման ենթակա չէ»
21-րդ դարում ընդամենը 9 ՔԿՀ ունեցող պետությունը պետք է ունենա այնպիսի սարքավորումներ, որ փաստաբանի զննության ընթացքում չոտնահարվի նրա արժանապատվությունը և բացառվեն նման տհաճ իրավիճակները
Փաշինյանը բուն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից երկու ամիս առաջ քարոզարշավի է դուրս եկել: Ընդ որում, դրա ապահովման համար ներգրավվում են ոստիկանական ուժեր, ՏԻՄ-երի աշխատակիցներ. «Փաստ»
Այս քարոզարշավի ընթացքում, կարելի է ասել՝ ուղիղ եթերում, բոլորը տեսնում են վարչական ռեսուրսի հստակ չարաշահում, ի լրումն՝ Փաշինյանի կողմից իր վարչապետական լիազորությունների չարաշահում և վերազանցում: Ասենք՝ մի տեղ հանձնարարում է կոնկրետ անձի չնշանակել մանկապարտեզի վարիչ, ինչը դուրս է վարչապետի իրավասությունների շրջանակից, մեկ այլ տեղ «դաբրո» է տալիս խոշորացված համայնքի ղեկավարին՝ բնակավայրի ղեկավար նշանակելու, ինչը ևս իր լիազորությունների մեջ չի մտնում: Գումարած՝ տարաբնույթ խոստումներ է տալիս:
«Պետք չէ հեռախոս փոխանցել, պետք է պարզապես ապահովել իրավունքի, օրենքի գործողությունը Հայաստանում, պետք է պարզապես, որ չլինեն քաղաքական հետապնդումներ Հայաստանում». Վարդեւանյանը պատասխանում է Փաշինյանին
Այս կարճ ժամանակահատվածում իմ կողմից գրություններ հասցեագրվել են քննչական մարմնին՝ պարզելու ի վերջո տեսաուղերձ տարածելը խնդի՞ր է, թե՞ ոչ: Երկու պատասխան եմ ստացել, երկուսն էլ մերժելու մասին է: Դատախազությանը հարցում եմ ներկայացրել, մինչ օրս պատասխան չեմ ստացել: Իսկ պրոբացիայի ծառայությանը, հենց նույն այդ պրոբացիայի ծառայությանը ներկայացված հարցմանն ի պատասխան՝ շատ հետաքրքիր դիրքորոշում եմ ստացել, որ նշված հարցի վերաբերյալ պետք է դիմեմ կամ դատարանին, կամ վարույթ իրականացնող մարմնին:
ԿԸՀ-ն բավարարել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ ՀՀ ԱԺ 2026 թվականի հերթական ընտրությունները համատեղ դիտարկելու դիմումը
ԿԸՀ ավտոմատացված համակարգը թույլ չի տալիս նույն անձին հավատարմագրումից հետո հանդես գալ այլ կարգավիճակով․ որպես դիտորդ հավատարմագրված անձը չի կարող կրկին գրանցվել համակարգում, օրինակ` որպես ԶԼՄ։ Ցանկացած նման իրավիճակում ԿԸՀ-ն կարող է վերջինիս զրկել հավատարմագրումից։
«Արմենիա» բժշկական կենտրոնն արձագանքում է Վանո Սիրադեղյանի որդուն ուղեղի ցնցումով եւ վնասվածքով հիվանդանոց չընդունելու պնդմանը
Միայն մարտի 2-ին է, որ Դավիթ Սիրադեղյանը ընդունվել է հիվանդանոց՝ գանգուղեղային վնասվածքով և տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Ներկայումս Դավիթ Սիրադեղյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժառուն ստանում է ստացիոնար բուժում նյարդավիրաբուժական բաժանմունքում
Կարեն Զախարյանը Թաիլանդում մտել է 1/8 եզրափակիչ
Futures Cup U 19 մրցաշարում Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Կարեն Զախարյանն արդեն հասցրել է երկու հաղթանակ տոնել։
11 երկիր Կիևին է դիմել՝ խնդրելով օգնել պաշտպանվել Իրանի անօդաչուներից. Զելենսկի. «Ազատություն»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ Իրանի անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցով 11 երկրներ դիմել են Կիևին օգնության համար։ «Կան հստակ հետաքրքրություններ Ուկրաինայի փորձի նկատմամբ, որը վերաբերում է կյանքի պաշտպանությանը, համապատասխան անօդաչու կասեցնող սարքերին, էլեկտրոնային պատերազմների համակարգերին և ուսուցմանը», – ասել է Ուկրաինայի նախագահը՝ չնշելով, սակայն, թե որոնք են այդ երկրները։ Հոդվածն ամբողջությամբ՝
«Հիմա կթաղեմ քեզ», «դիակդ կփռեմ»՝ հարբած կինը դանակով սպառնացել է դպրոցի տնօրենին, մյուսներին ասել` կկտրի երակները
Քննիչի մոտ մի քանի հաբ է խմել, ասել է՝ հիմա կմեռնեմ, իմ մահը կմնա ձեր խղճին
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Մարտի 10-ին Փարիզում վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ ՀՀ վարչապետի աշխատակազմ
Շատերի հույսի տունը
«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի նստավայրում մարտի 9-ին տոնական էր։ Կանանց տոների միամսյակի առթիվ կազմակերպվել էր ցերեկույթ։ Ինչպես գիտենք՝ արդեն 32 տարի է՝ Երևանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» հիմնադրամում գործում է «Գթության խոհանոց» ծրագիրը, որի շահառուներն են տարեց ու միայնակ, հաշմանդամ մեր հայրենակիցները, որոնք ամեն տարի՝ հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում, հիմնադրամի տարածքում օրական մեկ
Ես իմ որոշումներում մշտապես առաջնորդվելու եմ Հայաստանի շահով. Արման Թաթոյան
«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանի ՖԲ գրառումը. Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար կա՛մ Նիկոլ Փաշինյանի գործակալներն են ու օգնում են նրան, որ «փրկիչ» ներկայանա, կա՛մ շարքային անհայրենիքներ են։ Իսկ հիմա՝ կոնկրետ ՔՊ-ին ու նրա քարոզիչներին. Հայաստանի անկախության «փրկիչնե՛ր», ամեն օր քայքայում եք, ուղղակի էրոզիայի եք ենթարկում մեր երկրի անվտանգությունը ու
Բարձր պաշտոններ նախագահականում՝ Փաշինյանի հեղափոխության տարում Շիրակի մարզպետարանը լքած պաշտոնյաներին․ ո՞վ է նախագահի ներքին աուդիտի բաժնի նոր պետը
Շիրակի մարզպետարանում առանցքային պաշտոններ զբաղեցրած ու ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարուխանյանի օրոք պաշտոնաթող եղած Մեսրոպ Բզնունին նշանակվել է նախագահի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ։


















































