Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ամուսնանալ, շատանալ ու շենացնել երկիրը. Հարություն Մնացականյան

«Այսօր մեր երիտասարդությունն ունի բնակարանային խնդիրներ։ Նրանց հնարավորություն է ընձեռվում ունենալ բնակարան մատչելի գներով», – ֆեյսբուքյան իր տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանը՝ ներկայացնելով «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի 5-րդ կետը՝ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Ըստ նրա, այն վարձավճարը, որ երիտասարդները տալիս են վարձակալության համար, կարող են

Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում աշխարհին. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։ Նախ՝ սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։ Երկրորդը՝ նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից, և

Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը

Ucom-ի աջակցությամբ կրկին կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը, որը կազմակերպվում է «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից։ Սերունդների երկխոսությունն ապահովելու համար մեկ վայրում բոլոր մարզերից հավաքվելու են մոտ 400 պատանիներ և երիտասարդներ, ինչպես նաև շուրջ 200 փորձառու մասնագետներ և հաջողակ գործարարներ։ Ֆորումի առանցքում 8 պատանի խոսնակներ են, որոնք բեմից կիսվելու են իրենց յուրահատուկ

Արամ Սարգսյան. Պարսիկները հազարամյակներով պետականություն պահպանած ժողովուրդ են, հետևաբար բանակցություններն անխուսափելի են, իսկ խաղաղությունը՝ մոտ

Երեկ Իրանի նախագահը հայտարարեց, որ այլևս չի հրթիռակոծի տարածաշրջանի երկրները և տեղի ունեցածի համար ափսոսանք հայտնեց։ Սա նշանակում է, որ Իրանի սպառազինության պաշարներն իսկապես սպառվում են։

Իսրայելն իրեն իրավունք է վերապահում հարվածել Իրանի ցանկացած նոր առաջնորդի. Լապիդ

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդ. «Հրթիռի երկրորդ մասն ընկել է այստեղից ոչ հեռու՝ 91 տարեկան մայրիկիս տան մոտ»։

Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում է ուղարկվել

Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում է ուղարկվել: Այս մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների «Ազդարար» կայքից: Հենրիկ Արգամի Աբրահամյանին (հասցե՝ Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Մխչյան բնակավայր, փ. 7, տ. 33) Հայտատու՝ դատախազություն Տեսակ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում Հիմք՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին

Արմեն Ղազարյան. «Խաղաղության և զարգացման այս ճանապարհին, որն ուրվագծվում է կառավարության գործողությունների ծրագրում, տեսնում ենք մտածողության փոփոխություն»

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 27-ին մասնակցել է «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանում ամբողջ հասարակության անվտանգության մոդելի ձևավորում» թեմայով համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանը, պետական համակարգի այլ ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ և փորձագետներ։ Միջոցառման շրջանակում քննարկվել է Հայաստանում պետական և

Իրանը հերքում է, որ հարվածել է, իսկ մենք զանգահարում ենք Բայրամովին: Կարիք չկա հայտնվելու երկու երկրների խնդիրների արանքում. Մարուքյան

Կարիք չկա հայտնվելու երկու երկրների խնդիրների արանքում, հատկապես այն դեպքում, երբ Իրանը հայտարարում է, որ ինքը չի հարձակվել և խոսքը պրովոկացիայի մասին է։

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի՝ վարչապետին անվստահություն հայտնելու տեսքով. Տիգրան Աբրահամյան

Իշխանությանը փողոցում կամ ընտրություններով հաղթելու համար նախ պետք է գերակայություն ապահովել քաղաքական օրակարգում։

«Նվազել են պաշտոնատար անձանց ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու դեպքերը, վերականգնվել է ավելի քան 30 միլիարդ դրամ»

Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 15 միլիարդ 463 միլիոն 560 հազար դրամ: Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ պետությանը պատճառված վնասի վերականգնումներ են կատարվել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին պատգամավորներ Նահապետ Գևորգյանի, Հարություն Փամբուկյանի և նրանց ընտանիքի անդամների կողմից կատարված հանցանքների վերաբերյալ քննվող ու մի շարք այլ քրեական վարույթների շրջանակներում:

Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Սիսիան-Կապան, Կապան-Երևան ճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Սիսիան-Կապան, Կապան-Երևան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Գյումրի–Մարմաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների

Մոջթաբա Խամենեին սգացող որդի է, ամուսին և հայր: Կարծում եմ` շատ բան պարզ է այս հանգամանքից. Վարուժան Գեղամյան

Նա 56 տարեկան է, մշտապես եղել է առաջնորդի հիմնական թեկնածուների թվում, մոտ է ուժային բլոկի (հեղափոխության պահապանների կորպուսի) հետ:

Գղգղանքի փուլից մինչև լիարժեք խոսք․ երեխայի խոսքի զարգացման հիմնական առանձնահատկությունները՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյանի մեկնաբանությամբ․ մաս 1

Լոգոպեդ Մարիամ Պետրոսյանը, որը 10 տարուց ավելի աշխատել է Հայաստանում, այժմ Իսպանիայի առաջատար համալսարաններից մեկում ստանում է մագիստրոսական աստիճան՝ պատրաստվելով գիտական աշխատանքի պաշտպանությանը և իր գործունեությունը ծավալում է նաև առցանց (ինչը նոր ուղղություն է լոգոպեդիայում)՝ աջակցելով խոսքի խնդիր ունեցող երեխաների ընտանիքներին իրենց իսկ երեխաների առաջին օգնող օղակը դառնալու հարցում։ Հաշվի առնելով հատկապես երիտասարդ ծնողների հետաքրքրվածությունը՝

«Ես հիմա ապրում եմ իմ զավակի առաջին բացիկով, առաջին շարադրությունով, որտեղ ինքը մամայի մասին է գրել, իր փոքրիկ, մեծ նվերներով, այդ հիշողություններով, որը չգիտեմ՝ ավելի շատ տանջո՞ւմ է, թե՞ օգնում ». անհետ կորած զինվորի ծնող

Այսօր կանանց տոնն Է։ Մինչեւ պատերազմը մեր տանն էլ է եղել ուրախություն։ Մենք էլ ենք ստացել նվերներ, ծաղիկներ, ժպիտներ, տոնական սեղաններ։ Բայց արդեն վեց տարի մենք չենք ապրում։

Պատերազմը պետք է ունենա մշտական ավարտ, և մինչև այդ կետին հասնելը, կարծում եմ, պետք է շարունակենք պայքարը․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մերժել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմում հրադադարի հնարավորությունը՝ հայտարարելով, որ պետք է լինի հակամարտության «մշտական ավարտ»։ NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արաղչին պնդել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «հրադադար են պահանջում»: «Սա տեղի չի ունենալու: Պատերազմը պետք է ունենա մշտական ավարտ, և մինչև այդ կետին հասնելը, կարծում եմ, պետք

Բախվել են ավտոմեքենաներ․ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է․ Shamshyan.com

Մինչ քննչական խումբը դեպքի վայրի քննություն էր կատարում հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Տեսել եմ, թե որքան ուժ, սկզբունքայնություն և առաջնորդություն կարող է ունենալ կինը․ Արման Թաթոյան

Մարտի 8-ը լավ առիթ էր` հանդիպեցինք և մտքեր փոխանակեցինք Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան են ուղարկվելու հացահատիկով բեռնված վագոններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան են ուղարկվելու հացահատիկով բեռնված վագոններ, տեղեկացրել է ադրբեջանական АПА-ն։ Այսօր կուղարկվի հացահատիկի 7 վագոն։

Զրուցեցի Իլհամ Ալիևի հետ և Իրանի կողմից նրա երկրի ուղղությամբ հասցված հարվածներից հետո նրան հայտնեցի մեր աջակցությունն ու համերաշխությունը․ Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրառումն X սոցիալական ցանցում Տարածաշրջանի ղեկավարների հետ իմ անցկացրած խորհրդակցությունների շրջանակում ես զրուցեցի Իլհամ Ալիևի հետ և Իրանի կողմից նրա երկրի ուղղությամբ հասցված հարվածներից հետո նրան հայտնեցի մեր աջակցությունն ու համերաշխությունը։ Ես նաև շնորհակալություն հայտնեցի նրան այն աջակցության համար, որը Ադրբեջանը ցուցաբերել է մեր քաղաքացիների տարհանումը հեշտացնելու նպատակով։ Օգտվելով այս հնարավորությունից՝

Պատահական չէ, որ առաջին կինը կոչվեց «Կյանք»․ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան

Այսօր Մասիս քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի և եկեղեցական ծուխի հրավերով Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը մասնակցեց նույն եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին։ Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Տնտեսի կիրակիի խորհրդի պատգամը՝ քարոզի բնաբան ընտրելով օրվա Ավետարանի առակից վերցված հետևյալ խոսքը․ «Տուր զհամար տնտեսութեան քո» /Տո՛ւր

Վառելիքի պահեստարանների վրա այս հարձակումները ոչ այլ ինչ են, քան Իրանի քաղաքացիների դեմ իրականացվող դիտավորյալ քիմիական պատերազմ․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի գրառումն X սոցիալական ցանցում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր պատերազմը մտել է նոր, վտանգավոր փուլ՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա կանխամտածված հարվածներով։ Վառելիքի պահեստարանների վրա այս հարձակումները ոչ այլ ինչ են, քան Իրանի քաղաքացիների դեմ իրականացվող դիտավորյալ քիմիական պատերազմ։ Վառելիքի պահեստները թիրախավորելով՝ ագրեսորները օդ են արձակում վտանգավոր

Մի սպիտակ թաշկինակի վրա նկարեցի ծաղիկ․ մայրիկս շատ ուրախացավ ու տարիներով պահում էր նվերս․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը 2-րդ դասարանում էի, Մայրության և գեղեցկության տոնին մեծ եղբայրս ու քույրս ծաղիկ էին նվիրել մայրիկիս: Ես փոքր էի, փող ձեռքս դեռ չէին տալիս, չգիտեի` ինչ նվիրել Մայրիկիս: Մի սպիտակ թաշկինակի վրա նկարեցի ծաղիկ ու շնորհավորանք: Նկարչական տաղանդի բացակայության պատճառով նկարս դժվար էր անվանել գեղեցիկ։ Բայց Մայրիկս

Փաշինյանի արեւմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ցավալի իրողություններ եւ խոհեր 1. Հայության համախմբման խնդիրը Աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենացավոտ խնդիրը պառակտվածությունն է։ Հայաստանի անկախացումը եւ Արցախյան առաջին պատերազմում արձանագրված փայլուն հաղթանակը, կարծես թե, լուծել էին այդ խնդիրը։ Սակայն ստորացուցիչ պարտությունը մեզ կանգնեցրել է պառակտվածության նոր փաստի առջեւ։ Եթե դրան գումարենք Նիկոլ Փաշինյանի հախուռն քայլերը, ուղղված

Ճամբարակի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 8-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճամբարակի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանում բուք է։

«Ես վստահ եմ, որ նույն Նիկոլ Փաշինյանը պետք է գա, եկեղեցու բակում Աստծուց, Կաթողիկոսից ներողություն խնդրի։ Միգուցե՝ ներեն». Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Էջմիածնում` Մայր Տաճարի բակում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում Բաքվում ցմահ դատապարտված հայ գերիների տուն վերադառնալու հնարավորության մասին հարցին պատասխանեց. «Դժվարանում եմ պատասխանել։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է աշխատանք տանեն, որպեսզի կարողանան այդ հարցերին լուծում տալ»։ Արցախի թեմի առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանին միանալու եւ հետագայում զղջալու վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների

ԱՄՆ-Իսրայել դաշինքի խնդիրը ավելի մեծ է. ոչնչացնել իրանական պետությունը որպես աշխարհաքաղաքական միավոր․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը ԱՄՆ նախագահ Թրամփը երեկ հայտարարել է, որ պատերազմից հետո Իրանի քարտեզը «հավանաբար նույն տեսքը չի ունենա»։ Մինչ սա էլ ցանկացած սթափ մտածող և վերլուծելու ունակ մարդու համար պարզ էր, որ Իրանի վրա հարձակումը որևէ կապ չունի ոչ այդ երկրում մարդու իրավունքների ու ժողովրդավարության, ոչ «այաթոլլահների ռեժիմի» բռնապետության և ոչ

ՀՀ 54 քաղաքացի տեղափոխվել է Օման․ ՀՀ ԱԳՆ

Մարտի 8-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 54 (համապատասխանաբար՝ 15 և 39) քաղաքացու անվճար տեղափոխումն Օման: ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան: Մարտի 8-ի առավոտյան դրությամբ՝

Չնայած «խրոխտ» հռետորաբանությանը, Բաքվի բռնապետը շատ լավ գիտե, որ իր երկրում առնվազն տասնյակ հազարավոր հավատացյալ շիաներ զոհված այաթոլլահ Խամենեիին համարում էին իրենց հոգևոր առաջնորդ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Երեկ գիշեր և այսօր առավոտյան իրանական պաշտոնական ԶԼՄ-ները ևս տարածել են Իրանի ԶՈւ-ի «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի խոսնակի հայտարարությունը Բաքվի բռնապետական վարչախմբի վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասվում է՝ Իրանի հարևան երկիր՝ Ադրբեջանական Հանրապետությանը, որպես իսլամական պետության, հայտարարում ենք, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու նպատակով պետք է այդ երկրից դուրս բերել սիոնիստներին

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մարտի 8-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, մարտի 13-ին կեսօրից հետո սպասվում են տեղումներ. քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով։ Մարտի 9-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի

Հովնան եպիսկոպոս. Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Կաթողիկոսի անունը չի զեղչվել. News.am

Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մատուցվել է կանոնական պատարագ։ Այս մասին NEWS.am–ին ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ «Նախապես ոչ ոքի չի ասվել, որ նա պատարագի է մասնակցելու։ Մեր քահանան մատուցել է կանոնական պատարագ, Կաթողիկոսի անունը չի զեղչվել»,– ասաց թեմի առաջնորդը։ Նշենք, որ սա երկրորդ կիրակին է, երբ Փաշինյանը մասնակցում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031