Օրվա լրահոսը
Հանցավոր խմբի կողմից ատելության արշավ է հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան
Մենք փորձել ենք հետեւողականորեն փաստաթղթավորել այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս ընթացքում եւ դրան իրավական գնահատական տալ: Մեզ հետ աշխատել են լավագույն իրավաբանները: Առնվազն այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ այն արշավը, որին մենք ականատես ենք լինում, Քր.օր-ի առնվազն 4 հոդվածների հանցակազմին է համապատասխանում՝ ատելության խոսք, կրոնական կազմակերպության աշխատանքների մեջ միջամտություն, երրորդն անձի անձնական ազատության եւ անձի գաղտնիքի խախտում եւ վերջապես պաշտոնական լիազորությունների վերազանցում
Գուցե ոմանք մոռացել են՝ ըստ Սահմանադրության՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են դատարանները, և ոչ թե պատգամավորները կամ նրանց օգնականները՝ բռունցքներով. Մարուքյան
Իշխանություններն, ըստ էության, ամեն ինչ խառնել են իրար․ ուզում են թե՛ իրենց ձեռքով պատժել ու ծեծել իրենց քաղաքական ընդդիմախոսներին, թե՛ նույնը անել՝ օգտագործելով ողջ իրավապահ և դատաիրավական համակարգը
«Տիկին գլխավոր դատախազ, ես վստահ եմ, որ ոչ մի ձուկ չի պլստալու էս պրոցեսից, նաեւ այլ պատգամավորների ականջներ կամ խռիկներ են երեւում»․ Բաքոյան
«Հայաստան խմբակցության քարտուղարը, որը փորձում է ՔՊ խմբակցությանը մի շարք այլ երանգներով ներկայացնել, վստահ է, որ իր խմբակցությունն ուղղակի սրբություն չունեցող, պղծության խմբակ է»։
Փաստացի պոտենցիալ մարդասպան ահաբեկչին, որ իր վարքագծով արդեն ապացուցել էր, թե ինչի է ընդունակ, պետք էր չեզոքացնել: Կրկին վերահաստատում եմ ասածս. Արսեն Թորոսյան
Փաստացի պոտենցիալ մարդասպան ահաբեկչին, որ իր վարքագծով արդեն ապացուցել էր, թե ինչի է ընդունակ, պետք էր չեզոքացնել, որպեսզի չվտանգվի հենց ոստիկանների և մյուսների կյանքը, ինչը և ես գրել էի իմ մեկնաբանման մեջ։ Ու կրկին վերահաստատում եմ ասածս: Ի դեպ՝ որևէ այլ ժողովրդավարական և նույնիսկ ոչ ժողովրդավարական երկրում դա կարվեր շատ արագ
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. ՍիվիլՆեթ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ չեն մեկնաբանում տեղեկությունը:
«Առանց պատշաճ, փաստագրված, ապացուցված հիմքերի, երբ մարդուն ասում ես դու ահաբեկիչ ես, դա պիղծ է»․ Արծվիկ Մինասյան
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ սա կեղծված ապացույցների, քաղաքական անհնազանդության ակցիաներն ահաբեկչության սոուսով ներկայացնելու ձև է․ «Դրա նպատակը մեկն է՝ ապահովել Նիկոլ Փաշինյանի հանցավոր իշխանության շարունակականությունը»։
Զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական կառույցների թիրախավորում կամ հանրային թշնամանքի հրահրում. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կոչը՝ ՀՀ կառավարությանը
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունները և բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ և պաշտելի նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական
Ակնհայտ սադրանք է, որը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի և ավելի շատ զոհեր կարող են լինել, քան երբևէ եղել է քաղաքացիական պատերազմների ժամանակ
Եկեղեցին սադրանքներին չի տրվելու ոչ մի պարագայում, մանավանդ որ իր առջև իր իսկ անառակ որդիներն են զենքով կանգնած։ Ճիշտ է, երկու կողմերում թվում է ազգությամբ հայեր ենք, սակայն մենք պետք է այլևս որպես իրողություն համարենք Ազգային-ազատագրական պայքարի մեկնումը այլազգիների դեմ և ինքնակազմակերպվենք ու դիմադրենք գառան մորթի հագած գորշ գայլերին։
Փաստորեն, «Կոլցո» գործողությունն իրականացնելու մասին իր հրամանով Գորբաչովը շնորհակալություն էր հայտնել Մութալիբովին՝ ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ Ադրբեջանում անցկացված հանրաքվեի դրական արդյունքի համար. Ստեփան Հասան-Ջալալյան
Համառոտ՝ «Կոլցո» (օղակ) գործողության մասին 34 տարի առաջ՝ 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին, Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունը: Նշված
«Ագնեսա Խամոյանի հղի օգնականի նկատմամբ բռնություն են կիրառել․ ՔՊ-ականների օգնականները ներս էին մտել ԱԺ և ակնհայտ մասնակցում էին այդ գործընթացին»․ Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ում կատարվածը Գառնիկ Դանիելյանը համարեց ՔՊ-ի կողմից ուղղորդված․ «Դաշտը մաքրում են, որ հարձակում գործեն հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»։
Մոլորեցնողնե՛ր, ինչո՞ւ չեք ասում, թե Խորենացին ինչ հանգամանքներում է գրել իր ողբը. Տեր Փառեն քահանա Առաքելյան
Այսօր ոմանք, իրենց ձեռքն առնելով Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Պատմահոր Ողբից մեջբերում են հատվածներ, որտեղ նախատինքի են արժանացել կրոնավորները, վիճակավորները և առհասարակ բոլոր պատասխանատու շերտերը։ Եվ այս հատվածի հետ զուգահեռներ են տանում` ասելով, որ այսօրվա հոգևոր դասն էլ է կեղծավոր, հպարտ, պատվասեր, քան աստվածասեր, դատարկախոս և այլն (Խորենացու խոսքերն են)։ Մոլորեցնողնե՛ր, ինչո՞ւ չեք ասում, թե
«Սրբապիղծը դուք եք, պարոն Մինասյան, որ ուզում էիք աղոթքից հետո ՀՀ-ում մարդ սպանել»․ ՔՊ-ական
«Էդ ո՞ւմ էիք ուզում սպանել՝ մեզ ու մեր ընտանիքների՞ն։ Տո ղալաթ էիք անում, գլուխներդ պատին էիք տալիս։ Էլ չի ստացվելու, ՀՀ-ում էլ չեք կարող ղեկավարությանը սպանեք եւ դուք գաք իշխանության»։
Խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր
19 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 153․7 մլն դրամ տուգանք, իսկ 12 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել են 76 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 19 մլն դրամ տուգանք:
Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն, հարկերից խուսափում. 51 հասցեներում խուզարկություններ են իրականացվում
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ
ԱՄՆ պետդեպարտամենտում հանդիպումների առանցքում՝ Արցախից տեղահանված հայերի իրավունքները
Վաշինգտոն, 2025 թ. հուլիսի 7 — Բարձր մակարդակի պատվիրակությունը՝ կազմված Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելի (Դաշնային Դեմոկրատական Միություն) և Լուկաս Ռայմանի (Շվեյցարական Ժողովրդական Կուսակցություն), «Միջազգային Քրիստոնեական Համերաշխություն» կազմակերպության նախագահ դոկտոր Ջոն Այբների, ինչպես նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից, այս շաբաթ այցելում է Վաշինգտոն՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը և խթանելու ԱՄՆ-ի ավելի
Ցավալի է, երբ ոմանք ներկայանում են որպես Հայ Եկեղեցու պաշտպաններ, բայց միևնույն ժամանակ թիրախավորում են Եկեղեցին
Սրբազան Հայրն իր զորակցությունն է հայտնում Միքայել և Բագրատ սրբազաններին՝ նշելով, որ քանի դեռ չկա դատարանի որոշում, մենք իրավունք ունենք առաջնորդվելու անձի անմեղության կանխավարկածով, և չենք հավատում, որ նրանք կարող էին այդպիսի հանցակազմ պարունակող գործողությունների մեջ ներգրավված լինել։ Գևորգ սրբազանը նշում է նաև, որ պիտի աղոթենք, որպեսզի արդարությունը, իրավունքը հաղթանակի։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում
ՀԷՑ-ի պետականացում ասենք, թե պարզապես սեփականության իրավունքի կոպտագույն խախտում, ամեն դեպքում իրավական հետեւանքներ ունենալու է. փաստաբան
Կարծես թե, կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ շատ առավել մեծ վտանգ ներկայացնող երկու առարկա կամ իր առգրավվել է խուզարկության շրջանակում: Վստահ եմ, որ հանրային մեծ պահանջ կար դրա նկատմամբ, խոսքը երկու գլխարկի մասին է:
Ազգային ժողովը վեր ածել «քուչի ռազբորկաների» տեղի՞. բոլորդ էլ պատասխանատու եք՝ սկսողներն էլ, շարունակողներն էլ, պատասխանողներն էլ. Արթուր Սաքունց
«Ձեզ կողքից նայե՞լ եք: Քաղաքակիրթ լինելուց հեռու եք կիլոմետրերով»:
«Եվրոպական փորձը հուշում է, որ իրավախախտման առաջնային օբյեկտ պետք է դիտարկել սպառողների շահերի պաշտպանությունը». Տիգրան Մարկոսյան
Սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից օրենքի հիմնական նորամուծությունն այն է, որ մենք նախատեսում ենք որպես հիմնական իրավունք սպառողի տեսանկյունից՝ սպառողի ազատ ընտրության իրավունքը, որը պետք է խարսխված լինի տեղեկացված լինելու համապատասխան երաշխիքների վրա:
«Ականջներիդ օղ արեք, ոչ մեկը Հայաստանի Հանրապետությունում չի կարող հեղաշրջում անել». Խաչատուր Սուքիասյան
«Վստահ եղեք՝ ՀՀ-ն զարգանալու է, իրա հարեւանների հետ շատ լավ հարաբերություններ է ունենալում, Հայաստանը դառնալու է կենտրոն տարածաշրջանում, Հայաստանում մարդիկ ուզենալու են ապրել, մարդիկ Հայաստանում իրենց զգալու են ապահով»։
Հայոց Եկեղեցին կազմաքանդելու նպատակով Մայր Աթոռի վրա հարձակվելու հերթական հրապարակային հրահանգը իրավապահներին տրվեց. Երեմ Սարգսյան
Հույս ունեմ՝ Հայոց Եկեղեցում մկրտված ՀԱՅ իրավապահների համար ևս Հայոց Եկեղեցին սրբություն է և իրենք պատմության մեջ չեն մնա որպես այդ Սրբությունը պղծողներ և դասագրքերում մի օր չի գրվի, որ նույնիսկ Հայաստանը երբեմն նվաճած այլադավան թշնամիները զորքով չմտան Մայր Աթոռ, սակայն ՀԱՅ իրավապահները մտան։
«Ռուբինյանի խորհրդական Բարխուդարյանը մտել է ԱԺ նիստերի դահլիճ այն դեպքում, երբ հաճախ պատգամավորներին անգամ արգելվում է դահլիճ մուտք գործել». «Ազգային ճակատ»
«Ազգային ճակատ». Քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճ մտնող և ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվող անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ներկայումս ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական Արման Բարխուդարյանն է: Ռուբինյանի խորհրդական Բարխուդարյանը մտել է ԱԺ նիստերի դահլիճ այն դեպքում, երբ հաճախ պատգամավորներին անգամ արգելվում է դահլիճ մուտք գործել։ Ակնհայտ է դառնում, որ Բարխուդարյանի մուտքը ԱԺ նիստերի
«ՔՊ-ն սրբություն չունեցող պիղծ մարդկանց մի խմբակ է, որոնց մեջ եթե կան նորմալ մարդիկ, էս պղծության պայմաններում իրենք էլ են այլանդակվում»․ Արծվիկ Մինասյան
«Բոլոր հավանական դիմադրող օջախների վրա լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական, թաթար-մոնղոլական վարքագծին բնորոշ հարձակումներ են տեղի ունենում։ Այս ամենը ցույց է տալիս, որ ՔՊ-ն ինչպես պղծել է մեր սրբությունները, պղծում է նաեւ ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ օրենսդիր մարմինը»։
Մերժել շահավետ առաջարկը՝ առավելագույնը ստանալու նպատակով. Ալիևի խաղը տարածաշրջանային մեծ սեղանի շուրջ. Տաթևիկ Հայրապետյան
Ալիևի անսպառ քաղաքական ախորժակը մնում է չգնահատված թե՛ Երևանում, թե՛ այլ մայրաքաղաքներում
ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Մասիս Մելքոնյանին
Մելքոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվող անձին չի պարզաբանել նրա լռելու իրավունքի մասին, հայտնել է, որ եթե մեղադրյալը որոշել է ցուցմունք տալ, ապա պետք է պատասխանի բոլոր հարցերին, չի պարզաբանել սուտ ցուցմունք տալու դեպքում սահմանված քրեական պատասխանատվության մասին մինչեւ այն պահը, երբ տուժողի ներկայացուցիչը հորդորել է նախազգուշացնել:
Սամվել Կարապետյանը պետության դեմ կռիվ չունի. ՀԷՑ տնօրեն
Անբասիր աշխատանքի շնորհիվ ապահովում ենք մեր հանրապետության էներգետիկ անվտանգությունը, որի մասին այդքան խոսում ենք. Դավիթ Ղազինյան
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». ՄԻՊ
Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է:
«Արթուր Սարգսյանի գործին ծանոթանալով՝ տեսնում եմ, որ այդտեղ տեռորիզմի հոտ է գալիս եւ ինքս կողմ եմ քվեարկելու, որ ինքը գնա կալանավորվի»․ Հակոբ Արշակյան
«Ես բացառում եմ, որ Վահե Ղալումյանը թիկունքից որեւէ մեկի հարվածի, առավել եւս` ընդդիմադիր գործընկերոջը»։
Խաղաղություն արդեն կա: Համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ. Հաջիև
«Ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը, որն այժմ էլ պարունակում է դրույթներ, որոնք տարածքային հավակնություններ են արտահայտում Ադրբեջանի նկատմամբ»