Օրվա լրահոսը
Գեղարդավանքից կատարված գողությունը բացահայտվել է
Փետրվարի 26-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ երկու օր առաջ՝ ժամը 9․15-ից մինչև 9․35-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք և գանձանակից հափշտակել մոտ մեկ միլիոն դրամ: Մեկնել են Համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողները։ Պարզվել է, որ գողությունը կատարել են 56-ամյա և 55-ամյա տղամարդիկ, որոնք գանձանակի դուռը
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղեձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն
Ինչո՞ւ ես կարծում, որ երիտասարդ կյանքերի խորտակումը, հայրենիքի ուրացումը քեզ արդեն ներել են, ու հիմա պետք է գովերգեն ինչ-որ փողոցի կարկատանային վերանորոգման համար. Հայկ Դերզյան
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը Դե իհարկե, ուրիշների մասին առասպելը («50/50» և այլն) դու ու ձեր թերթոնը կարող էիք գրել, տարածել, զրպարտել, բայց քո «Դուբայի, Փարիզի ու Իտալիայի տների» մասին ժողովուրդը իրավունք չունի՞ խոսել: Դուք, որ մեր ժողովրդի պատմության մեջ մնալու եք որպես կապիտուլացված, ազգակործան իշխանության մարմնավորում՝ ինչու՞ ես մտածում, որ բյուջեի փողով
«8 ամիս կալանավայրում գտնված Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է»
«Սրբազան պայքար». Վահագն Չախալյանը 8 ամիս մնաց կալանավայրում, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ: Վերջին օրերին ուներ ուժեղ ցավեր ու բարձր ջերմություն, որի դիմաց բուժում չէր արվում, միայն ցավազրկող էին սրսկում, որ կարողանա դիմանալ ցավերին: Մարտի 5-ից Վահագն Չախալյանը տնային կալանքի մեջ է, սակայն միայն մի քանի ժամ է եղել տանը. մարտի 5-ի կեսգիշերին
Միքայել սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ստեփան Ասատրյանի՝ արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով
Հայցի առիթն այն է, որ Ստեփան Ասատրյանն իր հարցազրույցներից մեկում զրպարտել էր Միքայել սրբազանին, թե նա իբր կին ու դուստր ունի:
Ըստ նրանց՝ ԱՄՆ-Իսրայել-Իրան հնարավոր էսկալացիան կանխելու համար մեզ մնում էր, կարծես, միայն մի բան անել՝ կարկանդակ չուտել. Անուշ Քլոյան
ՀՀ ԱԳՆ-ն վերջին օրերին լարվածության թեմայով ակտիվ շփումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ՝ ԵՄ, Իրան, Ֆրանսիա, Քուվեյթ, Վրաստան, Բահրեյն, Լատվիա, Ադրբեջան, Թուրքիա և ԱՄԷ։ Այս ամենը հրապարակվել է և լուսաբանվել է մեդիայում։
Ֆիդան. Հարավային Կովկասում խաղաղությունը սկսել է գործնականում դրսևորվել
Ermenihaber. Ստամբուլում տեղի է ունեցել Թյուրքախոս պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ելույթի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ Նա մասնավորապես նշել է. «Հարգելի մամուլի ներկայացուցիչներ, այսօր մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու մյուս տարածաշրջանային հարցերը։ Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք իրականացվում
Միութենական պետության մեջ մտնելու խոսակցությունները գոյություն չունեցող քաղաքական մանիպուլյատիվ սյուժե է, որն իշխանությունը «բոբոյացնում» է. Արմեն Աշոտյան
«Քաղաքական դերակատար չհանդիսացող անձի մի մասնավոր կարծիքի շուրջ հյուսվող քարոզչական ձնագնդին պետությունը սկցրած ռեժիմի կողմից փրփուրներից կառչելու ողորմելի օպերացիա է։»
«Սարսափն այն աստիճանի չի հասել, որ Իրանի հայերը տեղափոխվելու հարց բարձրացնեն»․ Մովսես Քեշիշյան
«Բայց ինչպես Իրանի ամբողջ բնակչության, այնպես էլ հայերի մոտ մտահոգություններ կան, մտահոգված են այս իրավիճակով»։
Այն, ինչ Աճառյանն իր ժամանակում արեց հայոց լեզվի համար, առաջադեմ էր. Ժաննա Անդրեասյան
Մարտի 8-ին լրացել է հայ ականավոր լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը։
2025 թ.-ի ընթացքում իրավասու մարմիններին է ուղարկվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 17 միջնորդություն
Միջազգային-իրավական համագործակցության ոլորտում 2025 թվականի ընթացքում ուղարկվել է 309, ստացվել է 291 իրավական օգնության միջնորդություն, ՀՀ իրավասու մարմինների կողմից ուղարկվել է հանձնելու մասին 81 միջնորդություն. գլխավոր դատախազություն
Իրանի դեսպանատան դիմաց Բագրատ և Արշակ սրբազանների անունից ծաղկեպսակ է տեղադրվել
«Սրբազան պայքար». Իրանի դեսպանատան դիմաց Բագրատ և Արշակ սրբազանների անունից ծաղկեպսակ է տեղադրվել. «Իրանի բարեկամ ժողովրդին՝ Բագրատ արք. Գալստանյանից և Արշակ արք. Խաչատրյանից։ Աստված զորացնի ձեր երկիրը, հավիտենական հանգիստ պարգևի նահատակներին»։
Ռոբերտ Ամստերդամ. Շարունակելու ենք միջազգային հանրությանը ներկայացնել այս անօրինականությունները, մինչև չդադարեցվի Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող հալածանքը
Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը՝ մերժել Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի բողոքը և անփոփոխ թողնել տնային կալանքը, ևս մեկ անգամ հաստատում է այս գործընթացի բացառապես քաղաքական բնույթը։ Արդեն 260 օրից ավելի շարունակվող այս ազատազրկումը չունի որևէ իրավական հիմնավորում. այն դատական համակարգի
Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025 թ.-ին նվազել է
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության վարչության
Հայաստանում տեղումների թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չի դիտվել
Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից, նման ցիկլոնների ներթափանցում մեր տարածաշրջան լինում է խիստ հազվադեպ։
«Մեր ձեւով» շարժումը ընդդիմադիր դաշտում ռեալ առաջատար դիրքերում գտնվող ուժ է․ Հովիկ Աղազարյանն ընդդիմությանը միավորվելու օրակարգ է առաջարկում
Եթե ընտրությունների մասնակցեն 700-800 հազար մարդ, ապա ՔՊ-ն 50 տոկոսի շեմը կանցնի․ Հակոբ Ասլանյան
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
🌦️🌨️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ մարտի 9-14-ը ⬜ Երևանում մարտի 9-ի ցերեկը, 10-13-ին. 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ ⬜ Հանրապետության տարածքում մարտի 9-ի և 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։
Փաշինյանն առաջարկում է բանաձև՝ մեղք-համակերպվել-հանձնվել։ Մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ-դասեր-վերածնունդ. Թաթոյան
«Բոլորի ժամանակն անցել է։ Ո՛չ նախկին նախագահների, ո՛չ ներկա իշխանության հետ մեր ժողովրդի մեծամասնությունը երկրի ապագան չի կապում»։
Հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը բացահայտվել է. 8 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները 2026 թվականի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը, ապօրինի մուտք գործել բնակարան՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով գողություն: Նախաքննության ընթացքում պլանավորված և իրականացված
Եթե Հորմուզի նեղուցը երկար ժամանակ փակ մնա, նավթի գինը կարող է հասնել մեկ բարելի համար 215 դոլարի. Wall Street Journal
Ըստ The Wall Street Journal-ի՝ նավթի գինը կարող է հասնել մեկ բարելի համար 215 դոլարի: ԱՄՆ նավթային ֆյուչերսները իրենց երբևէ ամենամեծ շաբաթական աճից հետո կիրակի երեկոյան առևտրում բարձրացել են մինչև 20%-ով՝ Եվրոպայում 2022 թվականի պատերազմից ի վեր առաջին անգամ գերազանցելով մեկ բարելի համար 100 դոլարը: Սա ցնցել է էներգետիկ շուկաները. նշում է The Wall Street
Նախկին ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը՝ ՄԱՍԿ-ը, կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Նրանք անվերապահորեն դատապարտում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի սանձազերծած պատերազմը Իրանի դեմ
«Սովորաբար շատ են կարդում այն գրքերը, որոնք պարզունակ են, մակերեսային, չեն ստիպում խորհել կարդացածի շուրջ». Կարեն Մանուչարյան
Դրանք ոչ թե գրականություն են բառիս իսկական իմաստով, այլ «ընթերցելիքներ», որոնք լավագույն դեպքում ապահովում են ժամանց: Այդպիսի գրքերը սովորաբար հրատարակվում են շքեղ կազմերով, օրուգիշեր գովազդվում են սոցցանցային տիրույթում, գերհագեցած դահլիճներով շնորհանդեսներ են կազմակերպվում: Եվ այդ գրքերի հեղինակներին մխիթարում է այն հանգամանքը, որ իրենք շատ են ընթերցվում: Երբ փորձում ես լուրջ մասնագիտական քննադատության ենթարկել, պատճառաբանում են, թե պահանջարկն է ստիպում «արտադրել» այդպիսի «գրականություն»: Սա չափազանց գռեհիկ ձևակերպում է:
Ազգային ժողովի կին պատգամավորներն ու կին աշխատողները պարգևատրվել են 70 հազար դրամի չափով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան
«Էմմանուէլ Վարդապետ Աթաջանեան կարգալոյծ հռչակուած է 2019 թ.-ին, սակայն չէ դադրած հանրութեան առջեւ ներկայանալ իբրեւ հոգեւորական»
Առ ի գիտութիւն Հայաստանի Հանրապետութեան եւ օտար լրատուամիջոցներուն Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը հարկ կը նկատէ տեղեկացնել Հայաստանի Հանրապետութեան եւ օտար լրատուամիջոցներուն, որ Տիար Արմէն Աթաջանեան (նախկին՝ Էմմանուէլ Վարդապետ Աթաջանեան) կարգալոյծ հռչակուած է 2019 թուականի Մայիս 6-ին։ Սակայն, այս իրողութեան հակառակ, ան երբեք չէ դադրած հանրութեան առջեւ ներկայանալ իբրեւ հոգեւորական։ Տարբեր լրատուամիջոցներուն ան կը շարունակէ ներկայանալ որպէս
Հարբած կինը մտել է Եղեգնավանի դպրոց ու սպառնացել սպանել տնօրենին. Արարատի մարզպետարանից մանրամասներ են հայտնում
Կինը կալանավորվել է 72 ժամով, ազատ արձակվելուց հետո երեխային հանել դպրոցից
Սամվել Կարապետյանի ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ամուսնանալ, շատանալ ու շենացնել երկիրը. Հարություն Մնացականյան
«Այսօր մեր երիտասարդությունն ունի բնակարանային խնդիրներ։ Նրանց հնարավորություն է ընձեռվում ունենալ բնակարան մատչելի գներով», – ֆեյսբուքյան իր տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանը՝ ներկայացնելով «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի 5-րդ կետը՝ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Ըստ նրա, այն վարձավճարը, որ երիտասարդները տալիս են վարձակալության համար, կարող են
Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում աշխարհին. Վարդան Ոսկանյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։ Նախ՝ սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։ Երկրորդը՝ նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից, և
Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
Ucom-ի աջակցությամբ կրկին կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը, որը կազմակերպվում է «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից։ Սերունդների երկխոսությունն ապահովելու համար մեկ վայրում բոլոր մարզերից հավաքվելու են մոտ 400 պատանիներ և երիտասարդներ, ինչպես նաև շուրջ 200 փորձառու մասնագետներ և հաջողակ գործարարներ։ Ֆորումի առանցքում 8 պատանի խոսնակներ են, որոնք բեմից կիսվելու են իրենց յուրահատուկ
Արամ Սարգսյան. Պարսիկները հազարամյակներով պետականություն պահպանած ժողովուրդ են, հետևաբար բանակցություններն անխուսափելի են, իսկ խաղաղությունը՝ մոտ
Երեկ Իրանի նախագահը հայտարարեց, որ այլևս չի հրթիռակոծի տարածաշրջանի երկրները և տեղի ունեցածի համար ափսոսանք հայտնեց։ Սա նշանակում է, որ Իրանի սպառազինության պաշարներն իսկապես սպառվում են։


















































