Օրվա լրահոսը

Երեկ

ԱՐԴՅՈՔ Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ Երեկ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Յորղուլասը ողջ հանրապետությանն ապացուցեց, որ Հայաստանում կապի ոչ մի միջոց լավ չի աշխատում։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես է նախորդ ամբողջ օրը պրն Յորղուլասն անձամբ, արդեն իր բազմաթիվ աշխատակիցների ապարդյուն ջանքերից հետո, է՛լ ֆաքսով, է՛լ հեռախոսով, է՛լ էլփոստով փորձել հանրությանը տեղեկացնել, որ իր կարծր սիրտը

Դրանք առայժմ չորսն են

«Ձախ» ուժերի միավորման սկիզբ Դրանք առայժմ չորսն են Վերջին շրջանում Հայաստանում գործող քաղաքական ուժերն իրենք են ավելի հաճախ համախմբման կոչեր հնչեցնում ու, թերեւս, այն պատճառով, որ ազատական, սոցիալիստական եւ այլ գաղափարախոսություն դավանող ուժերը իշխող եւ, առայժմ ուժեղ ռեժիմի դեմ պայքարի այլընտրանք, քան միասնական ճակատով հանդես գալն է, չեն տեսնում: Դեռ մեկ-երկու տարի առաջ «Աջ ուժերը»

«Առավոտը» վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվեց, թե արդյոք ի՞ր առաջարկով էր «Արարատցեմենտ» գործա

ՍԱՐՍԱՓԻ ԱՉՔԵՐԸ ՄԵԾ ԵՆ «Առավոտը» վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվեց, թե արդյոք ի՞ր առաջարկով էր «Արարատցեմենտ» գործարանի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում գրել նախկին վարչապետ Արամ Սարգսյանը. «Նա արդեն հայտնել է, որ ինքն է դիմում գրել եւ պիտի որոշեր՝ պետական հիմնարկում տնօրե՞ն պետք է աշխատի, թե՞ քաղաքականությամբ զբաղվի։ Ինքն է որոշել, որ պիտի զբաղվի քաղաքականությամբ»։ Իսկ արդյոք

ԱԺՄ-ի

ԱՄԵՆ ԻՆՉ ԽԱՌՆՎԵԼ Է ԱԺՄ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԺՄ-ի դրոշի ներքո խորհրդարան հասած 6 պատգամավորներից 4-ն այժմ տարբեր կուսակցությունների ղեկավարներ են։ Եւ վերջինն էլ նորաստեղծ «Հայաստանի ժողովրդավարական ազատական միության» վարչության նախագահ Սեյրան Ավագյանն է, որը նաեւ ԱԺՄ խմբակցության ղեկավարի պաշտոնակատարն է։ – Ձեր կուսակցության՝ ՀԺԱՄ-ի կանոնադրության համաձայն, անթույլատրելի է վարչության նախագահի եւ խմբակցության ղեկավարի պաշտոնների համատեղումը։ Ուստի,

Հայաստանը

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋ Հայաստանը եւ Ադրբեջանը կոնկրետ գործերով պետք է վերականգնեն վստահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան սկսվել էր Բաքվից, այնուհետեւ՝ Ստեփանակերտ եւ հետո՝ Երեւան։ Բաքվում համանախագահները երկարատեւ զրույց էին ունեցել Հեյդար Ալիեւի հետ։ Իրենց ասելով, Ալիեւը «շահագրգիռ զրույց է» ունեցել եւ սա հիմք է տվել համանախագահներին վստահ լինել, որ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՈՒՑ ՄԱՐԱԾ ՊԱՏԱՆԻՆ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՈՒՑ ՄԱՐԱԾ ՊԱՏԱՆԻՆ Տունը, ուր ես ոտք դրեցի առաջին անգամ, տուն չէր, այլ սուրբ տաճար, խորան: Երեք սենյականոց բնակարան, երեքն էլ դարձրած թանգարան՝ նվիրված Հովհաննես Շիրազին, զորավար Անդրանիկին եւ… իրեն՝ Դավիթ Հովսեփյանին… Պատանի բանաստեղծն ու դպրոցականը, գաղափարապես միանգամայն հասուն քաղաքական գործիչն ու հայրենասերը, ազատաբաղձ, վառ երազները հոգում անթեղած, կյանքն անմնացորդ նվիրաբերել է հայրենիքին՝ ղարաբաղյան

ԽԱՆԴԵ՞Լ, ԹԵ՞ ՉԽԱՆԴԵԼ

ԽԱՆԴԵ՞Լ, ԹԵ՞ ՉԽԱՆԴԵԼ Ի՞նչն է ընտանեկան անդորրի խախտման պատճառ հանդիսանում։ Ի՞նչն է սպանում սերն ու հավատը։ Դե, իհարկե, խանդը։ Ընդհանրապես խանդը բնական երեւույթ է, բայց երբեմն հիվանդագին բնույթ է կրում։ Խանդոտները կասկածամիտ են, չեն վստահում, շուտ են բռնկվում եւ ամեն ինչում խաբեություն ու դավ են տեսնում։ Որպես կանոն, խանդում է նա, ով դավաճանում է, եւ

ՈՉ ՀՕԳՈՒՏ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

ՈՉ ՀՕԳՈՒՏ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «Առավոտը» գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանը, ի թիվս հարակից տարածքների, «Ռենկո» ՓԲԸ-ին 99 տարով վարձակալության էր հանձնել քաղաքացի Ս. Անախաթունյանի՝ արդեն իսկ վարձակալած տարածքը։ Վերջինս քաղաքապետի համապատասխան որոշումը իրեն վերաբերող մասով անվավեր ճանաչելու հայցով դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Այն գործը քննել է եւ ի դեմս նախագահող Գայանե

Անթալիայում (Թուրքիա) ընթացող ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 71-րդ

ՆՈՐ ՌԵԿՈՐԴ՝ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ Անթալիայում (Թուրքիա) ընթացող ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 71-րդ եւ կանանց 14-րդ առաջնությունների երկրորդ օրը նույնպես նշանավորվեց աշխարհի ռեկորդներով։ Մինչեւ 62 կիլոգրամ քաշային տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Գենադի Օլեշչուկը։ Պոկում վարժությունում նա ցույց տվեց 137,5 կգ, որը, սակայն, երկրորդ ցուցանիշն էր։ Իսկ ահա հրում վարժությունում նախ սանձելով 180,0 կգ կշռող ծանրաձողը,

Թիֆլիսի

«Ափենդիքս» Թիֆլիսի վերանորոգված քարվանսարայի (քարավանատուն) դահլիճներից մեկում հոկտեմբերի 27-ին բացված լուսանկարչական ցուցահանդեսը կոչվում էր «Կույր աղիք»։ Կովկասը կույր աղի՞ք է, թե՞ դարպաս դեպի Արեւմուտք եւ Արեւելք, սահմա՞ն, թե՞ փակուղի։ Ադրբեջանցի եւ հայաստանցի 4 լուսանկարիչներ հրավիրված էին «Մշակութային զարգացման կովկասյան կենտրոնի» կողմից։ Կենտրոնը, որը հանգրվանել էր թիֆլիսահայ մեծահարուստ Թումանովի դստեր՝ Ալեքսանդրա Օսիպովնայի վերանորոգված տուն-թանգարան-բնակարանում, հրատարակում է

Աշոտ

ԾԻԾԱՂԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Աշոտ Ղազարյան- բարի է, հյուրընկալ, հյուրասեր ու հաճելի զրուցակից։ Ունի հրաշալի կին եւ երեխաներ։ Մարդկային փոխհարաբերություններում գնահատում է ազնվությունը, անկեղծ նվիրվածությունը, կամեցողությունն ու օգնելու պատրաստակամությունը։ Չի հանդուրժում կեղծիքը, անպատասխանատվությունն ու անճշտապահությունը։ Հոբբիներն են գեղանկարչությունն ու երգը։ Ըստ նրա՝ երգին նախ եւ առաջ պետք է հոգի ու սիրտ, հետո միայն ձայն։ Ազատ ժամանակը նախընտրում

«Հայրենիք

Խոստանում են ցնցող բացահայտումներ «Հայրենիք ու պատիվ» միության ասուլիսին լրագրողների սակավ մասնակցությունը բոյկոտ ու դավադրություն որակվեց։ Իսկ Միության խորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը հայտարարեց, որ շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում ասուլիսը. «ՆԳ նախարարության, ՊԱԿ-ի գաղտնի ծառայությունների ներկայացուցիչները վխտում են»։ «Հասել է ցինիզմի աստիճանի, երբ մոռանում են, որ մենք այդ ծառայություններում աշխատել ենք եւ ոչ միայն

Հետաքննության փոխարեն

ԿԱՐԵՆ ԱՍԼՈՅԱՆԻ ԳՈՐԾԸ Հետաքննության փոխարեն 1998թ. մարտի 1-ի գիշերը, ժամը 6-ի սահմաններում (ըստ նախաքննության մարմնի՝ ժամը 5։30-ի սահմաններում) ինքնաձիգի 2 կրակոցից սպանվեց զինվոր Արմեն Աղաջանյանը։ Այդ կապակցությամբ քրեական գործ հարուցվեց, սակայն այն կարճվեց։ Նախաքննության մարմինը կանգ առավ զինվորի ինքնասպան լինելու հանգամանքի վրա (թող ինձ ներվի, մեր շատ «ինքնասպաններ» իրենց վրա «կարողանում էին» մեկից ավելի գնդակներ

Օրերս

Ադրբեջանը հզոր է ոչ փախստականների համար Օրերս Ադրբեջանի մայրաքաղաքում ավարտվեց հայաստանցի, արցախցի եւ ադրբեջանցի լրագրողների հերթական հանդիպումը։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների կազմում Բաքու էր մեկնել հինգական լրագրող։ Այս տարվա մարտից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում Երեւանի, Բաքվի ու Ստեփանակերտի մամուլի ակումբների նախաձեռնությամբ Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում սոցիոլոգիական հարցում է անցկացվել բնակչության եւ փորձագետների շրջանում,

ԱՄՆ

ԹԵ ԻՆՉՈՒ ՉՊԵՏՔ Է ՁԱԽՈՂՎԻ ԱՄՆ ՄԶԳ Բիզնեսլինքի ծրագիրը մտադիր է հայաստանյան ոսկեգործական ու ակնագործական ընկերություններին աջակցել միջազգային շուկաներ դուրս գալու հարցում։ Բայց եթե աջակցելու են այնպես, ինչպես երեկ ներկայացան մամուլի ասուլիսում, երեւի մեր ոսկերիչներն այդ օգնության կարիքը չզգան։ Ծրագրի ներկայացուցիչներն անպատասխան թողեցին մի շարք հարցեր։ Գործարար ծրագրերի զարգացման տնօրեն Արմեն Շահբազյանը նշեց, որ մտադիր

Ո՞Վ Է ՊԱՌԱԿՏՈՒՄ ՄՈՍԿՎԱՀԱՅԵՐԻՆ

Ո՞Վ Է ՊԱՌԱԿՏՈՒՄ ՄՈՍԿՎԱՀԱՅԵՐԻՆ ՀԿԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանն օրերս է վերադարձել Մոսկվայից եւ «Առավոտին» հայտնեց իր տպավորությունները. «Իմ այցելությունների ընթացքում միշտ հանդիպել եմ համայնքի տարբեր ներկայացուցիչների։ Եթե առաջներում իրենց վիճակը միշտ համարում էին բարվոք եւ դժգոհություններ չկային համայնքի միասնականության վերաբերյալ՝ այս անգամ դարձա ահավոր տարաձայնությունների ականատեսը։ Ընդ որում, բոլորը պնդում էին, թե դրանց

Ով՝ ում ձայնով

Հայտարարությունների տախտակ Ով՝ ում ձայնով Խորհրդարանական հայտարարությունների ժամին Հմայակ Հովհաննիսյանը թեպետ խնդրեց, որ իր «արդարացի մտահոգությունները» չմեկնաբանվեն «Լեւ Դավիդովիչ Տրոցկու ձայնով», սակայն երիտասարդ պատգամավոր Վազգեն Խաչիկյանը չհարգեց խնդրանքը եւ հայտարարեց (չնշենք, թե հատկապես ինչպիսի կամ՝ ում ձայնով), որ ժողովրդավարության հիմնական չափանիշներից է նաեւ ամեն տեսակի փոքրամասնությունների պաշտպանությունը, եւ մարդկանց գլխաքանակով հաշվելը համարեց քաղաքատգիտություն։ Իսկ Հմ.

Էներգետիկ

«ՍԱԴՈՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ ՉԷ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ» Էներգետիկ խնդիրների շուրջ էին հեռակա բանավեճերը, որ ծավալվեցին Մանուկ Գասպարյանի եւ Արշակ Սադոյանի միջեւ կամ վերջինիս եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի միջեւ։ Առաջին հեռակա բանավեճի նախաձեռնողն «Առավոտն» էր։ Մենք ուղղակի պրն Սադոյանի մեկնաբանությունը խնդրեցինք մի քանի լրատվամիջոցներում Մանուկ Գասպարյանի արտահայտած այն տեսակետի վերաբերյալ, թե Գլխավոր դատախազությունը հարցաքննել է միայն

Օլեգ

ՆԱԻՐԻՆ ԱՎԵԼԻՆ ՉԳԻՏԻ՞ Օլեգ Բաբայանին, թերեւս, շատերը գիտեն «Սասնա ծռեր» էպոսն ու նրա գլխավոր հերոսներին, որպես խորհրդանիշներ ներկայացնողի, եւ դրանց յուրատեսակ կոդավորմամբ՝ ներկա աշխարհաքաղաքական եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը վերլուծողի: «27»-ից հետո կարծիքներ կային, թե նա որոշակի ներազդեցություն է ունեցել Նաիրի Հունանյանի վրա: – Պարոն Բաբայան, իբրեւ հասարակության մի մասնիկ, ինչպե՞ս եք գնահատում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունն

«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ»

«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» Երիտասարդ նկարիչ, լուսանկարիչ Հայկ Բիանջյանը նկարել սկսել է 4 տարեկանից։ Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժինը, սովորել է Հ. Իգիթյանի Գեղագիտական կենտրոնում՝ Մանվել, Սամվել Բաղդասարյանների կուրսում, որոնք էլ, ինչպես նշեց նա, մեծ դեր են խաղացել իր՝ որպես նկարիչ ձեւավորման հարցում։ Այժմ Հայկ Բիանջյանն աշխատում է Ակադեմիա պատկերասրահում՝ որպես լուսանկարիչ-դիզայներ։ Նոյեմբերի 3-ին նույն պատկերասրահում

Բրիտանական խորհուրդ՝ Հայաստանում

Բրիտանական խորհուրդ՝ Հայաստանում 2001թ. հունիսից Հայաստանում գործում է Միացյալ Թագավորության Բրիտանական խորհուրդը, որի նպատակը Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ արվեստի, կրթության, գիտության եւ կառավարման ասպարեզներում տեւական համագործակցության հաստատումն է։ Այն տրամադրելու է տեղեկատվություն բրիտանական մշակութային կազմակերպությունների եւ ծառայությունների վերաբերյալ, համագործակցելու է հայ երիտասարդ արվեստագետների հետ՝ իրականացնելով վերապատրաստման ծրագրեր՝ արվեստի բնագավառում կառավարման գործընթացներին աջակցելու նպատակով, համակարգելու

Ուշադրությունից դուրս

Ուշադրությունից դուրս Երեւանի քաղաքապետի սկզբնական գործելակերպը, հիրավի, գովելի էր։ Մեկը՝ ես, ուրախացա, վերջապես գտնվեց մարդ, որ իր թիվ 1 գործը դարձրեց մայրաքաղաքի մաքրությունը, թափառող շների վերացումը, բակերի քունջ ու պուճախներում դիզված մեքենաների կմախքների տեղափոխումը, վերջապես մաքրել տվեց Թումանյանի եւ Սպենդիարյանի անդրիների պատվանդանների խզբզոցները եւ նման շատ գործեր։ Սակայն, չգիտես ինչու, ուշադրություն չդարձրեց (գուցե ինձ է

Նոյեմբերի 4-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկեցին ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 71-րդ եւ կանանց

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԱՅՍՕՐ Նոյեմբերի 4-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկեցին ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 71-րդ եւ կանանց 14-րդ առաջնությունները։ Մրցումների առաջին օրը ասպարեզը տրամադրվեց, այսպես ասած, «մոծակներին»։ Ինչպես եւ սպասվում էր, 56 կգ քաշային տղամարդկանց պայքարում մրցակցությունից դուրս էր վերջին տարիների անփոփոխ առաջատար, տանտերերից Հալիլ Մութլուն։ Երկամարտի 300 կգ արդյունքով (137,5+162,5) նա արժանացավ աշխարհի չեմպիոնի կոչմանը։

Այսօր

Նվաճողական արշավանքներ Այսօր ուշ գիշերին Հայաստանի պետական կամերային նվագախումբը կմեկնի Նյու Յորք՝ Lincoln Center-ի Alice Hall-ում նոյեմբերի 10-ին կկայանա նվագախմբի մենահամերգը, որի ընթացքում կներկայացվեն Էդվարդ Գրիգի, Ռուբեն Ալթունյանի եւ Էդուարդ Միրզոյանի ստեղծագործություններից։ Նյու Յորքում ներկայացվելիք ծրագիրը նվագախումբը երեկ կատարեց երեւանյան ունկնդրի առջեւ՝ փորձ-համերգի ձեւով։ Սա արդեն ավանդույթ է դարձել, որով Կամերային նվագախումբը հարգանք է մատուցում

«Արամ

ՊԵՏՐՈՎՅԱՆ ՀԱՄԵՐԳ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, Բեթհովենի թիվ 5 դաշնամուրային կոնցերտի կատարմամբ հանդես եկավ ճանաչված դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նիկոլայ Պետրովը։ Մենահամերգներով եւ տարբեր նվագախմբերի հետ հանդես գալով աշխարհի բեմերում, նա արժանացել է պարգեւների եւ կոչումների, ինչպիսին է, օրինակ, Ֆրանսիայի Բալզակ ակադեմիայի Մեծ մեդալը Բեթհովենի, Բեռլիոզի եւ Լիստի ստեղծագործությունների գերազանց կատարման համար։ Պրպտող

Վերջերս

Նա դեմ չեղավ անհամաձայնությանը Վերջերս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանն առավել հաճախակի է դարձել լրագրողների եւ իր նախկին ուսանողների քննադատության թիրախը։ Որպես այդ ֆակուլտետի (նախկինում՝ բաժնի) 1997 թվականի շրջանավարտ եւ Գ. Անանյանի նախկին ուսանողուհի, չեմ կարող չնկատել, որ այդ քննադատությունների զգալի մասը, իմ կարծիքով, կամ չի համապատասխանում իրականությանը, կամ չափազանցված է, կամ սուբյեկտիվ մոտեցման

Հոկտեմբերի

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ, ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԵՎ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը ապագայում կուսումնասիրվի, կտրվեն ավելի սթափ եւ հավասարակշռված գնահատականներ, կբացվեն ողբերգության բոլոր մութ էջերը եւ դեմքերը։ Սակայն մեր խորհրդարանական ուժերի անհավասարակշիռ, գուցե եւ եսամետ, նպատակային գործունեության շնորհիվ «Հոկտեմբերի 27»-ը կարող է Հայաստանի այսօրվա կլանային կառավարումը վերափոխել ցեղախմբային կառավարման, եւ մենք կհայտնվենք քաղաքակիրթ-ստրկատիրական նախադեպը չունեցող հասարակարգում։ «Հոկտեմբերի 27»-ից 2

Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղերից է Չորաթանը, որը այսօր,

Գյուղացու մեջքը ջարդեցին Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղերից է Չորաթանը, որը այսօր, գյուղացիների խոսքերով, գտնվում է կործանման եզրին եւ ոչ ոք հավատ չունի վաղվա օրվա հանդեպ։ Գյուղի տարածքի նախկինում էլ ոչ այնքան բերրի հողերը հոգնել են, սպառվել, գյուղացին էլ ի վիճակի չէ «կրակի» գնով պարարտանյութ գնել։ Վերջին երկու տարիների աննախադեպ երաշտն էլ մի նոր երկնային

«ԱրմենՏելի»

ԱՄՈՒՐ ՊԱՀԵԱ ԶՀԱՎԱՏ «ԱրմենՏելի» եւ րոպեավճարի թեմաների շուրջ հանգիստ կարելի է խաղալ «Հավատում եմ-չեմ հավատում» թղթախաղը։ Ասենք, «ԱրմենՏելը» «խոդ է անում»՝ սեպտեմբերի մեկից րոպեավճար կկիրառի, հավատալ-չհավատալու հերթը ժողովրդինն է։ Մինչեւ պարզվի՝ ժողովուրդը իր հավատի մեջ խաբված է, թե ոչ, ՀՀ կառավարությունն է «խոդ անում»՝ չի կիրառի։ Ինչպես հասկացանք, ժողովրդին այլ բան չի մնում, քան հավատալ

ԱՎԻԱՑԻՈՆ ԳՐԱՔՆՆԻՉԸ

ԱՎԻԱՑԻՈՆ ԳՐԱՔՆՆԻՉԸ Մեր ժամանակը միայն արտաքուստ է գորշ ու անհետաքրքիր: Իրականում հիմա էլ մեզանում տեղ կա սխրանքների համար: Եվ այդ սխրանքներն, իհարկե, կատարվում են պետականամետ պաշտոնյաների կողմից, որոնք ոչ մի պահ չեն կարող ապրել առանց իշխող դուետի նկատմամբ առատորեն օճառ օգտագործելու: Այդպիսի օճառասեր հերոսներից է, անշուշտ, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանը: Թվում է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930