Օրվա լրահոսը
Երեկ Ազգային համաձայնության ճակատի արտոնված հանրահավաքում
Վիճակը շտկելու միակ միջոցը Երեկ Ազգային համաձայնության ճակատի արտոնված հանրահավաքում բոլոր բանախոսների ելույթի ամփոփումը նախագահի հրաժարականի պահանջն էր։ Հռետորներից մեկը դիմեց Ռ.Քոչարյանին՝ հետեւել իր նախորդի օրինակին՝ քաջություն ու խոհեմություն դրսեւորել եւ հրաժարական տալ։ Նաեւ կոչ արվեց օրենսդիրներին՝ նախագահի իմպիչմենթի գործընթաց սկսել։ Հանրահավաքն ամփոփեց Աշոտ Մանուչարյանը: Նա խոսեց ե՛ւ ԼՂՀ հիմնահարցի լուծման իշխանությունների տարբերակի վտանգավորության, ե՛ւ
ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԵՐԳ
ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԵՐԳ Վերջերս Առնո Բաբաջանյանի անունը կրող երաժշտական մանկավարժական ուսումնարանում հանդիսավորությամբ նշվեց տաղանդավոր կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակը։ Նախաձեռնողն ու կազմակերպիչը Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանն էր եւ ուսումնարանի տնօրինությունը։ Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ուսումնարանի տնօրեն Աթանես Առաքելյանը՝ ողջունելով մասնակիցներին ու հյուրերին։ Ներկաները հիշարժան դրվագներ պատմեցին Առնո Բաբաջանյան կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին։ Ելույթ ունեցան երիտասարդ
Բումերանգի էֆեկտ
Բումերանգի էֆեկտ Ռուսաստանում հունիսի 12- ին նշում էին Ինքնիշխանության (սուվերենության) մասին հռչակագրի ընդունման օրը։ Այդ առթիվ ՌԴ նախագահ Վ. Պուտինը Կրեմլում ընդունելություն էր կազմակերպել, որի ժամանակ նա ի լուր աշխարհի հայտարարեց, որ ստորագրել է որոշում՝ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին կարգի շքանշանով պարգեւատրելու մասին։ Հայաստանում այս սցենարը պատկերացնելն անգամ դժվար
ՔՆՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔ
ՔՆՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔ Հայտնի է, որ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը փակ մարդ է եւ շատ հարցերում, մանավանդ բուհերի ընդունելության քննություններին առնչվող, միակամ է որոշումներ ընդունում։ Դեռեւս չեն շրջանառվում այն անունները, ում Է. Ղազարյանը պատրաստվում է առարկայական հանձնաժողովների նախագահներ նշանակել։ Թեկնածուներ նախարարը իր մտքում հաստատ ունի ու չի բացառվում, որ նախորդ տարվա սցենարը կրկնվի։ Եթե հիշում եք,
ՀԱՑԸ՝ ԱՂԲԱՏԱՐԻ ԲԱԺԻՆ
ՀԱՑԸ՝ ԱՂԲԱՏԱՐԻ ԲԱԺԻՆ Այսօր հայաստանաբնակ մարդկանց համար առաջնահերթը հացի խնդիրն է։ Շատ ընտանիքներ օրնիբուն աշխատում են (դա կլինի մուրացկանություն, առեւտուր կամ աշխատանքի այլ միջոցներ) միայն օրվա հաց վաստակելու համար։ Ոմանք էլ շատ ունենալուց այնպիսի անխնա վերաբերմունք են դրսեւորում հացի հանդեպ, որ զարմանում ես։ Բոլորովին վերջերս ականատես եղա մի տեսարանի։ Առավոտյան շենքի բակում հանդիպեցի մի ջահել
«ԻՆՉՂ ՕՐ ԿՐԻՄԻՆԱԼ ԴԵՄՔ ԷՂՆԻՆՔ»
«ԻՆՉՂ ՕՐ ԿՐԻՄԻՆԱԼ ԴԵՄՔ ԷՂՆԻՆՔ» Գյումրեցիները ամեն ինչում յուրահատուկ են, նույնիսկ լոտո խաղալիս ու շահելիս։ Եթե մայրաքաղաքում խոշոր գումարներ շահողները հեռուստացույցով հանգիստ, բացեիբաց հայտարարում են իրենց շահումի մասին, ապա Գյումրիում դա արվում է այլ կերպ։ Միջին եւ խոշոր (50 հազարից -1 մլն դրամ) գումարներ շահողներին հեռուստացույցով ցույց են տալիս՝ ինչպես հանցագործ անձի (անմեղության կանխավարկածը չխախտելու
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՄՆՈՒՄ ՈՐՈՇ ՆԱՄԱԿՆԵՐ
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՄՆՈՒՄ ՈՐՈՇ ՆԱՄԱԿՆԵՐ Ըստ վիճակագրական տվյալների, 2001թ. հունվարից մինչեւ 2001թ. հունիսը քաղաքապետարանի նամակների բաժնում ստացվել է մոտավորապես 3130 նամակ։ Դրանց գերակշռող մասը օգնության, ապօրինի շինարարության, աշխատանքի, վթարային շենքերի, ընտանեկան նպաստի խնդիրների վերաբերյալ է։ Քաղաքացիները «Առավոտին» բողոքում են, որ քաղաքապետարանի նամակների բաժինը լավ չի կատարում իր աշխատանքը, որ իրենց ուղարկած նամակները անպատասխան են մնում։
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների ամբիոնի հայ երգի բաժնի դասախոս, երգչ
Հայ երգին հատուկ չէ արդուզարդը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների ամբիոնի հայ երգի բաժնի դասախոս, երգչուհի Մարգարիտ Շահինյանը մեկնել էր ԱՄՆ ու գործունեություն ծավալել… Վերադարձից հետո հանդիպեցի երգչուհուն։ – Ո՞րն էր ԱՄՆ այցելության պատճառը։ – Կարոտը… Հարազատներս հրավիրեցին ու Հայաստանի ձմեռային «անշունչ» օրերը փոխարինեցի կենսունակ ու գործունյա ժամանակահատվածով։ Իհարկե, հանգամանքների բերումով ելույթներ ունեցա տեղի
Հունիսի սկզբին «Ամերիկյան եկեղեցու» հրավերով Հայաստանից եւ Արցախից շուրջ 30 մարդ Փարիզում մասնակցեց
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ»՝ ՓԱՐԻԶՈՒՄ Հունիսի սկզբին «Ամերիկյան եկեղեցու» հրավերով Հայաստանից եւ Արցախից շուրջ 30 մարդ Փարիզում մասնակցեց «Ամերիկյան եկեղեցու» նախաձեռնած «Հայաստանի օր» վերտառությամբ կոնֆերանսին։ Հայկական պատվիրակության կազմում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազան արքեպիսկոպոսը, Գանձասարի քահանա տեր Հովհաննեսը, Արցախում 1999թ. հիմնված Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսյանը, Արցախում բարոնուհի Ք. Քոքսի ներկայացուցիչ Արտեմիս Գրիգորյանը, ԼՂՀ նախագահի օգնական
Այս բառերը Նոյեմբերյանի շրջանի դատավոր Ա. Խաչիկյանի լեզվամտածողության արդյունքն են, որով նա դիմեց տո
-Չէ, ապեր… Այս բառերը Նոյեմբերյանի շրջանի դատավոր Ա. Խաչիկյանի լեզվամտածողության արդյունքն են, որով նա դիմեց տողերիս հեղինակին։ Մայիսի 30-ին, տողերիս հեղինակը մասնակցեց Նոյեմբերյանում տեղի ունեցած մի դատաքննության։ 1999թ. մայիսի 26-ին սահմանամերձ գոտում, մարտական հերթապահության ժամանակ հրազենային կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող Հովհաննես Հովհաննիսյանը։ Այստեղ մեր նպատակը չէ դատական հետաքննություն անցկացնել, սակայն այն, ինչին ականատես եղանք
«Հավասարակշիռ» անհավասարակշռություն
«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանը երեկ դատարան չբերվեցին ամբաստանյալներ Կարեն Հունանյանը, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանովը, Աշոտ Կնյազյանն ու Համլետ Ստեփանյանը։ Վերջինիս համար քրդատօրենսգրքի 336 հոդվածը կիրառվեց միայն ամբաստանյալ Նաիրի Հունանյանին հարցաքննելու ժամանակ (եւ ոչ դատաքննական ցուցմունքների)։ Փաստաբան Աղասի Աթաբեկյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը «կոռեկտ» չհամարվեց Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ջանոյանի
Ներկայումս
Փոխնախարարը ստեղծել է «գրպանի արհմիություն» Ներկայումս Երկրաբանական վարչության համակարգի կազմակերպությունները ծանր օրեր են ապրում։ Դա բացատրվում է ոչ միայն այդ համակարգի նկատմամբ ածանցյալ մոտեցմամբ, այլեւ, ամենից առաջ, այդ աշխատանքները ղեկավարելու կոչված ՀՀ բնապահպանության նախարարության փոխնախարար պարոն Կ. Հակոբյանի փորձառության պակասով: Առանձնապես ընդգծվում է՝ նրա «ղեկավարման» դիկտատորական ոճով ու շահադիտական նկրտումներով, որոնց արդյունքում վիթխարի վնաս է
Բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ, վնասվածքաբան Աշոտ Աշոտյանը երկար տարիներ զբաղվում է բու
ՉԵՆՔ ՍԻՐՈՒՄ, ԷԼԻ, ՄԵՐՈՆՑ Բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ, վնասվածքաբան Աշոտ Աշոտյանը երկար տարիներ զբաղվում է բուսաբուժությամբ, հայ բուսաբուժության ավանդույթներն օգտագործելով՝ ստեղծում է նոր դեղամիջոցներ։ Դրանցով բուժում է ամենատարբեր բնույթի հիվանդություններ՝ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ լինեն դրանք, մաշկային, թե նյարդային։ Վերջերս Ա. Աշոտյանը գտնվում էր Միացյալ Նահանգներում, որտեղ «Արմեքս» կոնցեռնում փորձարկվում էին նրա ստեղծած դեղամիջոցները՝ հետագայում դրանք
ՈՐՊԻՍԻ՜ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՊԻՍԻ՜ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Թեեւ ներմուծվող սիգարետների հարկային դրույքաչափի 20, այնուհետեւ 10 տոկոսով բարձրացման խնդիրը շուրջ 5 ժամ քննարկվել էր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում, այնուամենայնիվ, դեռ այդ ընթացքում արտահայտված մտահոգությունները նույնությամբ կրկնվեցին նաեւ երեկ տեղի ունեցած նիստի ընթացքում։ Սա՝ ինչպես Սեյրան Ավագյանն էր նշել, գուցեեւ պայմանավորված էր «կառավարության անհարգալից վերաբերմունքով ԱԺ»-ի նկատմամբ, քանի որ
– ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը ստուգումներ
Արագածոտնի մարզում ստուգումներ եղան. արդյունքներ չկան – ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը ստուգումներ անցկացրեց Արագածոտնի մարզում, բյուջեից հատկացված գումարների նպատակային ծախսը պարզաբանելու նպատակով։ Ստուգումներն անց էին կացնում Ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Բ. Գաբրիելյանը, մարզի վերահսկողության բաժնի պետ Հ. Պողոսյանը, Արագածոտնի փոխմարզպետը, ՔՊՏ Արագածոտնի ստորաբաժանման պետ Հ. Ղազարյանը, տեսուչ Վ. Նիկոլյանը։ Ստուգմամբ պարզվել է,
Որոնք հասարակությանն անհայտ են
Միայն փարիզյան սկզբունքների հիման վրա Որոնք հասարակությանն անհայտ են ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ի վերջո ասուլիս հրավիրեց։ Հավանաբար պրն նախարարին բավականին ժամանակ էր հարկավոր «օկուպացված տարածքների» ազդեցությունը թոթափելու եւ չորրորդ իշխանության հետ հանդիպման համարձակությունը վերագտնելու համար։ Վարդան Օսկանյանի հրավիրած ասուլիսի նպատակն էր լրատվամիջոցներին վերջին, հատկապես՝ երկու ամիսների, արտաքին քաղաքականության անցուդարձին անդրադառնալը։ Մենք հարմար գտանք
«Հոկտեմբերի
«ՃԻՇՏԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ՛ ՄԵՌՆՈՒՄ» «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովին շտապ մի կարգին իրավաբան է անհրաժեշտ, իսկ «գողականների» վարքուբարքի փորձագետը խորհրդարանում էլ կգտնվի։ Երեկ հանձնաժողովի նիստում մի պահ «գողական օրենքների» իմացության յուրօրինակ մրցություն սկսվեց։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով մեկնաբանում էին, թե հանցաշխարհն ինչ դատավճիռ է կայացնում «Կագեբեի ագենտների» վերաբերյալ (վիզը կտրել, փչացնել
Ազգային
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԱՂՈՒՑ ԱՀԱԶԱՆԳԵԼ ԷՐ Ազգային համաձայնության ճակատը երեկ հայտարարեց, որ սկսում է իր գործունեության նոր փուլ, որի սկիզբը կլինի այսօր Ազատության հրապարակում ԱՀՃ-ի հրավիրած հանրահավաքը։ Ճակատը հույս ունի, որ իր առաջիկա գործունեության արդյունքում, եթե հաջողվի լուծել ԱՀՃ-ի առջեւ դրված խնդիրները, իրավիճակը հանրապետությունում կկայունանա, ժողովուրդը կհամախմբվի եւ երկիրը կթեւակոխի զարգացման բնականոն հուն։ Բայց այդ ուղղությամբ դեռեւս
ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Երեկ Սբ. Սարգիս եկեղեցու առաջնորդարանում բացվեց Հ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի սաների աշխատանքների «Հավատքը մեր» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Միջնադարյան հայ նաղաշների կերտած մանրանկարների ընդօրինակությունների հետ միասին ներկայացված էին նաեւ ուսանողների ստեղծագործական աշխատանքները աստվածաշնչյան եւ տերունական թեմաներով՝ ժամանակակից երանգավորմամբ, այդ թվում՝ գոբելեններ եւ քանդակներ։ Մանրանկարչության այս ցուցահանդեսը առաջինը չէ։ Այսպիսի
ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐ ԵՐԳՉՈՒՀԻՆ…
ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐ ԵՐԳՉՈՒՀԻՆ… Շաբաթ օրը երգչուհի Մարիետա Բադալյանը Կամերային երաժշտության տուն էր հրավիրել արվեստագետների, գործընկերների՝ միասին նշելու իր բեմական ու ստեղծագործական գործունեության 25-ամյակը։ Անկոտրում կամքով երգչուհին այս տարիների ընթացքում կարողացավ գտնել ձայնի ինքնատիպ դրվածք, ձգտեց ազատության, որը չեղավ տարերային ու ենթարկվեց կարգուկանոնի։ Ահա սա էլ եղավ նրա խոշոր նվաճումը։ Հագեցած էր երեկոյի ծրագիրը։ Երգչուհին կատարեց
«Արարատ» թերթից ի՞նչ են ուզում
«Արարատ» թերթից ի՞նչ են ուզում Մասիս քաղաքի դատարանում (դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) երեկ շարունակվեց հունիսի 8-ին ընդմիջված դատական հերթական նիստը։ Քաղաքացի Մարինե Գաբրիելյանը պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայցով դիմել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարան եւ պահանջում է, որ մարզային «Արարատ» թերթը հերքի դեռ անցյալ տարվա հունիսին իր էջերում տպագրած Խաչփար գյուղի 150 բնակիչների նամակի որոշ
«ՍՊԱՍԵՔ՝ ՄԻՆՉԵՎ ՇՈԳԵՐՆ ԱՆՑՆԵՆ»
«ՍՊԱՍԵՔ՝ ՄԻՆՉԵՎ ՇՈԳԵՐՆ ԱՆՑՆԵՆ» Ամեն տարի, ամռան սկսվելուն պես, շենքերի վերին հարկերում ապրող բնակիչները հայտնվում են նույն պրոբլեմի առաջ. ջուր չկա։ Այսինքն՝ կա, պարզապես վերեւ չի բարձրանում եւ ստիպված հարեւանի տուն պիտի գնաս դույլերով ջուր կրելու։ Իսկ ինչքա՞ն ջուր կրել. լվացվելո՞ւ, խմելո՞ւ, ամանները լվանալո՞ւ, կոմունալ կարիքների՞, լվացքի՞, թե՞ լողանալու համար։ Ի վերջո, հարեւաններն էլ են
«ԹԱՓԱՆՑԻԿ» ԱՆԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՈՒՆ
«ԹԱՓԱՆՑԻԿ» ԱՆԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՈՒՆ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստել է ծրագիր՝ ուղղված ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության զարգացմանը եւ դրանց առավել հրապարակայնության ապահովմանը։ «Երեկ Գյումրիի, Վանաձորի, Ալավերդիի, Սեւանի, Իջեւանի, Եղեգնաձորի, Կապանի եւ Սիսիանի քաղաքապետերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագրեր։ Հուշագրի համաձայն, USAID-ը կֆինանսավորի 4,5 մլն ամերիկյան դոլարի արժողության 3-ամյա տեղական ինքնակառավարման ծրագիր։ Այդ ծրագիրը կաջակցի այդ քաղաքներում թափանցիկ եւ
Ինդիրա Գանդիի՝ Հայաստան կատարած այցի 25-ամյակին նվիրված սեղանի թենիսի մրցաշարը եզրափակվեց հաջողությա
ՀԱՂԹԵՑԻՆ ՍԱԲՐԻՆԱ ՇՄԻԴՏԸ ԵՎ…ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ Ինդիրա Գանդիի՝ Հայաստան կատարած այցի 25-ամյակին նվիրված սեղանի թենիսի մրցաշարը եզրափակվեց հաջողությամբ։ Շաբաթ առավոտյան սկսված բարեկամության ու մարզական եղբայրության պայքարին մասնակցեց Չինաստանի դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ցզու Ցժաշունի գլխավորությամբ։ Մասնակիցների մեջ էին նաեւ գլխավոր կազմակերպիչ՝ Հնդկաստանի դեսպան Բալ Անանդը ու հնդիկ բարձրաստիճան դիվանագետներ, Ֆրանսիայի փոխհյուպատոս Ժան-Միշել Օրելը՝ դեսպանության աշխատակիցների հետ, UNHCR-ի Հայաստանի
Չէ, ինչ ուզում եք ասեք՝ շատ «ծանրանաֆաս» ազգ ենք։ Սպիտակի մեջ սեւ փնտրող, մեր լուրջ ու տառապյալ կերպ
Մեր սեւ սիրտ՝ ձեր պուտ-պուտ վարտիք Չէ, ինչ ուզում եք ասեք՝ շատ «ծանրանաֆաս» ազգ ենք։ Սպիտակի մեջ սեւ փնտրող, մեր լուրջ ու տառապյալ կերպին գերի դարձած, մեր հոգնատանջությունը դրոշ դարձրած, մեր կրած ցավն ու տառապանքը մազոխիստի պես սիրող ու տեղին-անտեղի հիշող ազգ ենք։ Հիմա ազգիս ազգայնականները բորբոքված կընդդիմանան՝ էլի էս «Առավոտը» ապազգային բաներ է գրում,
Ժնեւի,
«ՀԱՋՈՐԴ ԱՅՑԻՍ ԿԵՐԳԵՄ» Ժնեւի, Ցյուրիխի, Լոնդոնի, Փարիզի եւ աշխարհի այլ հանրահայտ օպերային թատրոններում արդեն շուրջ 130 ներկայացումների դերերգերով հանդես է եկել տակավին երիտասարդ հայ երգչուհի Ջուլիետ Գալստյանը։ Նա ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային եւ վոկալ բաժինները՝ պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանի դասարանը։ Դեռեւ 5-րդ կուրսի ուսանող էր, երբ արժանացավ Մարիա Կալասի անվան մրցույթի դափնեկրի
«Առավոտը» բազմիցս անդրադարձել է զինվորական հոսպիտալում հայտնված զինծառայող Սուրեն Գրիգորյանի քրեական
Ծեծողների գենետիկական կոդը ստուգեք «Առավոտը» բազմիցս անդրադարձել է զինվորական հոսպիտալում հայտնված զինծառայող Սուրեն Գրիգորյանի քրեական գործով տարվող ապօրինի քննության ընթացքին: Այս առումով, առայժմ, դրական տեղաշարժ չի գրանցվել: Օրենքն ու օրինականությունը խորթ է զինդատախազությանը: Այս տրամաբանությամբ են առաջնորդվում եւ շարունակում գրոհել ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու նրան հավատարիմ քննիչ Սամվել Հովհաննիսյանը: Նրանց համատեղ ջանքերն ուղղված են
Հարցազրույց
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԿԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ Հարցազրույց «Եղնիկներ» հատուկ նշանակության զորամասի հրամանատարի տեղակալ Պետրոս Մեղրյանի հետ -Հունիսի 13-ը ԼՂՀ Շահումյանի շրջանի անկման օրն է եւ այդ առիթով հանդիպելով Ձեզ, ուզում եմ ճշտել Ձեր վերաբերմունքը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների առթիվ, նաեւ այն հանգամանքի, որ կարծես չի որոշակիանում Շահումյանի հարցը։ – Թե նախորդ իշխանությունների օրոք, թե այսօրվա, Շահումյանի հարցը չի
Օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակիչները բողոքում էին, որ իրենց
Բացօթյա առեւտուրը շարունակվում է Օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակիչները բողոքում էին, որ իրենց շենքի դիմաց շարունակվում է գյուղմթերքների բացօթյա առեւտուրը։ Բնակիչների վկայությամբ, ոչ միայն անհնար է դարձել մայթով անցնելը, քանի որ որոշ մարդկանց կողմից այն «նվաճվել» է, այլեւ չեն կարողանում աղմուկից ու ճանճերի «դարդից» բացել պատուհանները։ «Երբ քաղաքապետի հրամանը
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների նախաձեռնությամբ, այդ երկրների պատվիրակությո
ՄԻ «ՏՆՈՎ» ՉԵՆՔ, ՀԱՄԱՐՅԱ ՄԻ ՀԱԼՈՎ ԵՆՔ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների նախաձեռնությամբ, այդ երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, մայիսի վերջին Մոսկվայում կազմակերպվել էր գիտաժողով՝ «Խաղաղությունն ու զարգացումը Կովկասում» թեմայով։ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքերով, դրա նպատակն է եղել նոր գաղափարների, ավելի թարմ մոտեցումների առաջադրումը անդրկովկասյան երկրների ու Ռուսաստանի համագործակցության


















































