Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է՝ ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ «Կարծում եմ, որ սա քվեարկություն էր Եվրոպայի արհեստական բաժանման դեմ, քվեարկություն էր այն արգելքների դեմ, որ մեզ պարտադրվել էին անցյալում եւ երկար ժամանակ Հայաստանը կտրել էին եվրոպական ինտեգրացիոն գործընթացներից»,- իր շնորհակալական խոսքն այսպես սկսեց ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը ԵԽ ԽՎ-ի՝ մեզ համար պատմական քվեարկությունից հետո։ ԵԽ-ում շատ կարեւոր

ՆԱԽԿԻՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՄԻ ՄԱՍԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՇԱՏ Է ՆԵՐԿԱ ՀՀ ԳԽ պատգամավորների «Պատգամավորական ակումբ» կազմակերպությունը, հավանաբար, այս հուլիսի 20-ին կկազմակերպի առաջին ԳԽ-ի 10-ամյակին նվիրված «վիպուսկնոյ», այն անվանելով նախկինների հանդիպում։ Եվ եթե, ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Բաբիկ Արարքցյանին, Վանո Սիրադեղյանին (գուցե այն կազմակերպվում է հաշվի առնելով, թե «Վանոն է, էլի, սիրտը չի դիմանա, կգա» նպատակով, ինչպես մեկն ասաց),

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ Հինգշաբթին մի ժամանակ ձկան օր էր։ Ուտելու համար նախատեսված բոլոր տեղերում միայն ձուկ էին մատուցում։ Հիմա հինգշաբթին նաեւ կառավարության նիստերի օր է, բայց նիստեր են գումարվում ոչ թե կառավարման համար նախատեսված բոլոր կետերում, այլ՝ կառավարության շենքում։ Այս նույն շենքում, կառավարության աշխատանքները լուսաբանելու նպատակ կամ պարտականություն ունեցող լրագրողների հինգշաբթին հերթական անգամ վերածվեց ոչ թե

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ մտքերը. «Մարդիկ կատաղի պայքար են մղում որոշ հասկացողությունների դեմ, եռանդագին պաշտպանում այլ հասկացողություններ, առանց փոխըմբռնման եւ իրար հասկանալու նվազագույն ճիգի։ Կոռեկտ խոսակցության համար առաջին հերթին պետք է պարզել, թե ինչ բովանդակություն ունի դիմացինի օգտագործած հասկացությունը կամ կատեգորիան։ Գաղափարների ճչացող էկլեկտիզմ, հասկացողությունների այս ահավոր խառնաշփոթը, որի ականատեսն ենք

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՍՈՎ ԵՆ… Եվրախորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության քվեարկությունների առնչությամբ արտգործնախարար Վարդան Օսկանյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Միանշանակ երեւում է, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումները եւ գործընթացները շատ ավելի դրական են գնահատվել, քան Ադրբեջանինը։ Բայց, համենայն դեպս, զուտ քաղաքական եւ նաեւ տարածաշրջանում հավասարակշռության առումով՝ երկուսի անդամակցությունը միասին է դրվում։ Մենք դրական ենք վերաբերվում համատեղ անդամակցությանը, որովհետեւ

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՎԱՏ ԱՐՏԱԴՐՈՂԻՆ Տեւական ժամանակ Հայաստանի թիվ 1 գործարարի համբավ վայելող Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով մեր դիտարկմանը, թե ներքին արտադրության անկման հաշվին ավելանում է ներմուծվող ծխախոտի ծավալը, եւ այս գործընթացը ոչ մի դեպքում ողջունելի չէ՝ ասաց. «Ներքին արտադրության ծավալների անկումը, ըստ մեր տեղեկությունների, պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռեւս անցյալ տարվանից «Գրանդ Տոբակոն» ծխախոտի

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ Թերեւս Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է 8 տարվա վաղեմության համաձայնագրին վերաբերող օրինագիծ ընդունելը։ Իսկ երեկ ԱԺ-ն 59 «կողմ», 7 «դեմ» եւ 10 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկատնտեսական օգնությունների վերահսկումը հեշտացնելու մասին 1992 թ. դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված

Կազինո «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ ԱԺ ներկայացված օրենքի նախագիծը որոշակի խուճապ է առաջացրել խաղասրահների եւ խաղատների ղեկավարների մեջ։ Զրուցեցի նրանցից միայն երկուսի հետ (միայն մեկը համաձայնեց իր անունից ինչ-որ բան ասել). ըստ ներկայանալ չցանկացող, բայց բավական հայտնի խաղատան տնօրենի, այս օրենքի նախագիծը ֆիննախին տրված քաղաքական պատվեր է, որի հետեւում լուրջ ուժեր են կանգնած

ԼԱՍ ՎԵԳԱՍ ԴԱՐՁԱԾ ԻՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ Վարդան Այվազյանը, որ Չարենցավանի նախկին քաղաքապետն էր, երեկ հայտարարեց, թե կողջունի, եթե բոլոր խաղատները տեղափոխեն Չարենցավան՝ այսպիսով կլուծվի նախկին արդյունաբերական կենտրոն, այժմ մեռնող քաղաքի աշխատատեղերի խնդիրը։ «Կայունություն» խմբի ղեկավարի մոտ այս գաղափարը ծնվեց, երբ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի քննարկման ժամանակ յուրօրինակ մրցություն սկսվեց, թե ով ավելի հեռու կուղարկի

Ո՞ՒՄ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ Հավաստի, բայց ոչ պաշտոնական մեր աղբյուրները վկայում են կադրային նոր փոփոխությունների մասին։ Ըստ մեր տեղեկությունների, Ռ.Քոչարյանը մտադիր է պաշտոնանկ անել Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։ Վերջինիս պաշտոնում՝ որպես հավանական թեկնածու, նշվում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա ժամանակին եղել է Կոտայքի մարզպետը, իսկ այսօր Ստրասբուրգում «կարգավորում» է Եվրախորհրդին

«ՀԻՄԱ ԷԴ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԻՆՁ ՀԵՌԱՑՆԵԼ» ՀԺԿ փոխադարձ ձգողականության եւ փոխադարձ վանողականության հարցը, ըստ ամենայնի, դեռ շատ ջուր է վերցնելու։ Այն, ինչ ասում է կուսակցության եւ նրա որոշ գործիչների մասին Հմայակ Հովհաննիսյանը, անմիջապես հակառակվում է կուսակցության որոշ անդամների կողմից։ Վերջերս մեր թերթում Հմայակ Հովհաննիսյանը, թեպետ ասաց, թե ինքը «զազրախոսություններին չի պատասխանում», բայց որոշ պատասխաններ

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Նախկին նախագահին պատժելն այնքան էլ լավ նախադեպ չէ։ Եթե փաստեր լինեն, որոնք դատարանով կապացուցվեն՝ այդ ուրիշ հարց է»։ ՆԱԽՈՐԴ Չնայած մեր ընթերցողների ջանքերին, որոնք ակտիվորեն զանգահարում եւ որպես «Ինչպես կա ձվադրման ժամանակ, այնպես էլ կա ճտերը հաշվելու ժամանակ։ Ճտերին սովորաբար հաշվում են աշնանը, Հայաստանի պարագայում կլինի

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՅԻ» ՄԱՍԻՆ «Գրանդ Տոբակոյի» գործադիր տնօրեն Դավիթ Ղալումյանն իր հունիսի 27-ի ասուլիսում մի շարք արտահայտություններ էր արել ՍԻՄ-ի պաշտոնաթերթի հասցեին, որոնց առնչությամբ մեկնաբանություններ խնդրեցինք «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանից. «Այն հանգամանքը, որ «Գրանդ Տոբակոն» ունի չափազանց բարձրաստիճան տանիք, դեռեւս չի նշանակում, որ այդ ձեռնարկության ներկայացուցիչներն իրավունք ունեն լուտանքներ թափել այն լրատվամիջոցների հասցեին, որոնք հրապարակում

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԿԱԶԻՆՈ ԵՎ ՍԱՈՒՆԱ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ «Այսօրվանից ուզում եմ կոչ անել մեր գործարարներին՝ ձե՛ռք քաշեք, մեկ է, արգելվելու է,- հայտարարեց Արշակ Սադոյանը։- Խորհրդարանը թույլ չի տա, որ այս Հայաստան երկիրը դառնա խաղատուն»։ Բարով-խերով լուծելով «գայթակղության եւ մոլության որջերի»՝ կազինոների հարցը, պատգամավորները սկսեցին ակնարկներ անել նաեւ սաունաների հասցեին, որոնց անվան տակ, ըստ նրանց, այլ «որջեր»

ԹՈՒՅՆԻԿՆԵՐ «Միասնությունը» արագ քայքայվեց, «Կայունությունը» դարձավ անկայուն, Աջը Ձախ դարձավ, ձախը ձախողվեց. Միայն ճեղքվածքն է հավերժ մնայուն։ * * * Արջն իր յոթ երգով շատ էր հնացել, Բայց մենք էլ ունենք մեր նոր Մարշակը, Թե Էդիսոնը լամպը չստեղծեր Ինչի մասին պիտ երգեր Արշակը։ * * * Հավերժ թշնամի-բարեկամ չկա, Սիրելը որ կա, կա եւ ատելը,

ԱԳՆ-Ն ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՉԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ Եվ ոչ միայն Վերջերս արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի միության հայ-ռուսական բարեկամության խմբի կազմակերպած «Բաց երկխոսություն» հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը քննադատության էր ենթարկել արտգործնախարարության գործունեությունը։ Տպագիր լրատվամիջոցներից որեւէ մեկը չի լուսաբանել այս հանդիպումը, մինչդեռ պրն Հովհաննիսյանի դատողությունները բավական ուշագրավ են։ Այսպես, նա հայտարարել էր. «Դիվանագիտական ծառայության մեջ

«Շուտով նորից մութը գալու է» Սա ՀՀ էքսվարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի կանխատեսումն է։ Նրա ասելով, եթե այսպես շարունակեն կառավարել երկիրը, ուրեմն՝ ոչ մի լավ բան սպասելի չէ։ Երեկ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիս էր հրավիրել ԱԺ անկախ էներգետիկ հանձնաժողովի հայտնի զեկույցին պատասխան տալու նպատակով։ Առավել մանրամասն չենք անդրադառնա պարոն Բագրատյանի ասածներին, քանի որ մեր

ՈՀ, ՓՇՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԴ… ԴԵՊԻ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ Այսօր, կեսգիշերին մոտ կվճռվի այն հարցը, թե արդյոք Հայաստանը մաս կկազմի Եվրախորհրդին։ Մեր մամուլում ամբողջապես չի հրապարակվել, թե ինչ պարտավորություններ է ստանձնում Հայաստանը այս բաղձալի նպատակին հասնելու համար։ Առավել սուր զգացողությունների տեղիք տվեց հետեւյալ պարտավորությունը՝ «ապաքրեականացնել չափահասների միջեւ փոխադարձ համաձայնությամբ հոմոսեքսուալ հարաբերությունները»։ Բանավեճերի տեղիք տվեց նաեւ այն պարտավորությունը, ըստ

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնվում որոշ լրատվամիջոցներում «Գրանդ Տոբակո» համատեղ ձեռնարկության նախագահ Հրանտ Վարդանյանի անձին եւ ընկերությանը վերաբերող հրապարակումների առթիվ: Հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում «հրապարակումներում ոչ մի լավ բան չտեսնելու անթաքույց միտումի, դիմակայության գաղափարի անձնավորման, անձնական վիրավորանքների մակարդակի իջեցված տոնի

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ՝ ԱՌԱՆՑ ՄԻԿԱՅԻ Ակնհայտորեն գերագնահատելով իր եւ իր ղեկավարած կազմակերպության դերը հայ ժողովրդի կյանքում, երեկ Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը հերթական անգամ փաստեց, թե, իր կարծիքով, Հայաստանի համար դեռ վաղ է դառնալ Եվրախորհրդի լիիրավ անդամ։ Այս կապակցությամբ նա իրավացիորեն վերհիշեց, որ կասկածի տակ են դրվում 95 եւ 99 թթ. խորհրդարանական ընտրությունները, Սահմանադրության ընդունման հանրաքվեն, 96

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՐԱՆՑՈՒՄ Է ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Այնպես է պատահել, որ Ֆրանսիայի ավիատորների գործադուլը, որն իր մասնակի եւ ամբողջական դրսեւորումներով արտահայտվեց նախընթաց օրերին՝ անուղղակիորեն, բայց, համենայնդեպս, որոշակի ներգործություն ունեցավ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում գտնվող հայկական պատվիրակության աշխատանքների վրա։ Հունիսի 27-ին արդեն Ստրասբուրգում պետք է լիներ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, սակայն ֆրանսիացի ավիադիսպետչերների գործադուլի պատճառով, հունիսի 26-ի Երեւան-Փարիզ

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր քաղաքական գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ինչպես կա ձվադրման ժամանակ, այնպես էլ կա ճտերը հաշվելու ժամանակ։ Ճտերին սովորաբար հաշվում են աշնանը, Հայաստանի պարագայում կլինի ամռանը։ Սա չի վերաբերում ո՛չ նախագահի մնալ-չմնալուն, ո՛չ էլ խորհրդարանի լուծարմանը։ Խոսքը Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին եւ արտաքին քաղաքականությանն է վերաբերում»։ ՆԱԽՈՐԴ ԱԺՄ գործիչներից նաեւ Վազգեն Մանուկյանն ու

ՊՈԿԵՐՆ ԷԼ Է ԱՐՎԵՍՏ Նկարիչ Սարգիս Մուրադյանն օրերս այցելել է Թումանյան փողոցում գտնվող նախկին գեղարվեստի սրահ։ Նրան ընկերակցել է պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը։ Ու թեեւ հիշյալ սրահն այժմ խաղատուն է, եւ մարդիկ այստեղ մուտք են գործում խաղալու նպատակով, սակայն ականատեսների վկայությամբ, պարոնայք Մուրադյանն ու Վարդանյանը գեղարվեստական մեծ բավականություն են ստացել իրենց այցից։ ԲԱՐՁՐԱՎՈԼՏԵՐԻ

ԼԱՎ ԸՆԿԵՐՈՋ ՀԱՄԱՐ ԱՆԳԱՄ… Պարույր Հայրիկյանը վերջերս երթեւեկում է կարմիր «Ջիպով»։ Այդ մեքենան, ի դեպ, ոմանց կարծիքով Սերժ Սարգսյանի նվերն է, մինչդեռ իրականում այն Հայրիկյանին է տրամադրել իր մեծահարուստ ընկերներից մեկը։ ՊԻԿԱՆՏ ՄԱՆՐԱՄԱՍՆ Կատաղի լոբբինգի պայմաններում ԱԺ-ն երեկ 70 «կողմ», 4 «դեմ» եւ 4 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրինագիծը։ Մինչ

Օրինաց համագումար Հունիսի 24-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը գումարեց իր երրորդ համագումարը։ Ու թեեւ այն ընդամենը մի քանի ժամ տեւեց, այդուհանդերձ, կուսակցականները հասցրին միանգամից մի քանի հարցեր քննարկել։ Սրանցից ամենակարեւորը, թերեւս, կուսակցության ներկայացրած «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի եւ առաջարկվող ատաջնահերթ միջոցառումների» քննարկումն էր։ «Օրինաց երկիրը», մյուս բոլոր քաղաքական ուժերի նման, հերթական անգամ արձանագրեց, որ վերջին տասնամյակի

ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ-ն, ի դեմս էներգետիկայի հարցերն ուսումնասիրող իր հանձնաժողովի, կատարեց վարչախմբի հերթական քաղաքական պատվերը։ Ընդ որում, պատվերը ժամանակին տրվել էր հրապարակավ, իշխող քաղաքական ուժերից մեկի՝ ՀՅ դաշնակցության միջոցով։ Տրվել էր նաեւ պատվերի իրականացման ձեւը՝ անձնական հաշվեհարդար եւ քաղաքական տեռոր։ Ամբողջովին ձախողվելով արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ, երկիրը հասցնելով տնտեսական եւ սոցիալական աղետի, որեւէ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՆԵԼ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՑԱԾ ՔԱՐԸ Հունիսի 10-17-ը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցած Հայաստանի ԱԺ պատվիրակության վերաբերյալ մի սկանդալային բացահայտում էր արել Հմայակ Հովհաննիսյանը։ Նրա համոզմամբ, 10 պատգամավորների եւ 4 փորձագետների հիմնական խնդիրը պետք է լիներ ԱՊՀ-ում արդեն ստեղծված ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեի գործունեության օրենսդրական հիմքերի մշակումը։ Մինչդեռ միայն ինքն էր մասնակցել

ՄԻ ՏԽՐԵՔ. ՓՈԽԱՐԵՆԸ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ԱՃՅՈՒՆ ԿԲԵՐՎԻ Մեր եկեղեցականների սուրբ եւ աստվածահաճո վարքուբարքին, նրանց անբիծ եւ հրեշտակային բարոյական նկարագրին, հասկանալի է, ոչ մեկս չի կասկածում։ Ուստի, 2000 թ. հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 14-ը ծնող դարձած հայերն առանց դույզն-ինչ կասկածամտության ընդունեցին «Քրիստոնեության 1700-ամյակին ընդառաջ» մեր եկեղեցու նախաձեռնած մկրտության ծեսը՝ կնքել բոլոր վերոնշյալ ժամանակահատվածում ծնված մանուկներին։ Նախապես

ԵԽ-ՈՒՄ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ՝ ԱՅՆ ԷԼ ԻՆՉՊԻՍԻ ԵԽ ԽՎ-ում յուրաքանչյուր նստաշրջանից առաջ ավանդույթ է դարձել. տեղի է ունենում այդ կառույցի նախագահի մամլո ասուլիսը։ Ավանդույթը չխախտվեց նաեւ հուլիսի 26-ին սկսված նստաշրջանի ընթացքում, որին ներկայանալով լորդ Ռասել Ջոնսթոնը նկատել տվեց՝ քննության առնվելիք 3 խումբ կարեւորագույն հարցերի շրջանակում մեկն էլ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ԵԽ-ին անդամագրվելու խնդիրն է։ «Իհարկե, եղել

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Այն ուժերը, որոնք Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ՝ իրենց բնույթով նույնպիսին են, ինչպես Տեր-Պետրոսյանի շրջապատը եւ ինքը։ Էական ոչինչ չի փոխվել։ Եվ նրանց միացան որոշ կուսակցություններ։ Ինձ համար, օրինակ, շատ անսպասելի էր ՀՅԴ միացումը Քոչարյանին։ Չնայած շատերը ժողովրդական մակարդակով շատ պարզ են բացատրում, ասում են՝ «պարզ բազար

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031