Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 28,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր քաղաքական գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ինչպես կա ձվադրման ժամանակ, այնպես էլ կա ճտերը հաշվելու ժամանակ։ Ճտերին սովորաբար հաշվում են աշնանը, Հայաստանի պարագայում կլինի ամռանը։ Սա չի վերաբերում ո՛չ նախագահի մնալ-չմնալուն, ո՛չ էլ խորհրդարանի լուծարմանը։ Խոսքը Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին եւ արտաքին քաղաքականությանն է վերաբերում»։ ՆԱԽՈՐԴ ԱԺՄ գործիչներից նաեւ Վազգեն Մանուկյանն ու Ավետիք Իշխանյանն էին համահունչ դատողություններ արտահայտել, որ «Այն ուժերը, որոնք Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ՝ իրենց բնույթով նույնպիսին են, ինչպես Տեր-Պետրոսյանի շրջապատը եւ ինքը։ Էական ոչինչ չի փոխվել։ Եվ նրանց միացան որոշ կուսակցություններ։ Ինձ համար, օրինակ, շատ անսպասելի էր ՀՅԴ միացումը Քոչարյանին։ Չնայած շատերը ժողովրդական մակարդակով շատ պարզ են բացատրում, ասում են՝ «պարզ բազար է եղել. Քոչարյանը տապալել է Տեր-Պետրոսյանին, բացել ՀՅԴ-ն, բանտերից լուսապսակներով հանել դաշնակցականներին եւ բնական է, որ ՀՅԴ-ն պետք է իրեն պաշտպանի»։ Այսինքն գաղափարական հարցեր այստեղ չկան»։ Ուստի, շատերը (անգամ իրենք՝ ԱԺՄ գործիչները) սխալվեցին ու նշեցին վերոհիշյալ գործիչների անունները։ Մինչդեռ դա հատված էր 1998-ին ԱԺՄ համագումարում Դավիթ Վարդանյանի ելույթից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել