Օրվա լրահոսը

Ամերիկացի հարկատուի փողերը արդար բաժանելու պահանջ

Հայաստանում դրամաշնորհների (գրանտների) մասին օրենք չկա։ Գրանտ ստանալու ցանկությունը մեծ է, եւ չստացողները, բնականաբար, իրենք իրենց հարց են տալիս, թե ինչու իրենք չստացան, այլ ստացավ մյուսը։ Եվ գտնում են պատասխաններ, որոնք այնքան էլ հեռու չեն տրամաբանությունից։ Գրանտատու կազմակերպություններից ամենաշատ դժգոհությունը թերեւս առկա է Եվրասիա հիմնադրամի նկատմամբ։ Ի տարբերություն այլ հաստատությունների, Եվրասիայի նկատմամբ առկա դժգոհությունը մի

ԼՅՈԽ ԼՅԱՎ Ա, ՀԱՄԱ ՇՏԵ՞Ղ

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների թե՛ միջ-, թե՛ ներքաղաքական իրավիճակներում ինչ-ինչ անհարթություններ փնտրողներն իրենց չարաչար սխալված ու խաբված կհամարեին, եթե երեկ ներկա լինեին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ճեպազրույցին։ Որպես վառ ապացույց՝ ասեմ հետեւյալը. պրն Ղուկասյանը Հայաստան է եկել 3 օրով (հակառակ դեպքում՝ կարող էր, չէ՞ մեկ օրով գալ), ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցեց ոչ

ՆԱԽՈՐԴԸ ՁԱԽՈՂՎԵՑ։ ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՆՈՐ ԽՈՍՆԱԿԸ

«Այն պարտականությունները, որոնք զուգահեռաբար դրված էին իմ վրա՝ հաճույքով փոխանցում եմ մեր նոր խոսնակ Վահե Գաբրիելյանին»,- իր խոսքն այսպես ավարտեց Կասյա Աբգարյանը։ Իսկ նախագահի նոր մամուլի քարտուղարն իր խոսքն այսպես սկսեց. «Շնորհակալություն, Կասյա»։ Խոսնակների խաղաղ իշխանափոխությունն, այսպիսով, կայացավ։ Ցտեսություն, տիկին Աբգարյան Միայն վերջերս պարզ դարձավ, որ տիկին Կասյան «զուգահեռաբար» էր մամլո քարտուղար։ Իր առաջին ճեպազրույցում

ԷՍՏԱՖԵՏԸ «ԵՐԿՐԱՊԱՀԻՆ»

Վերջին շրջանում ԱԺ նիստեր են գումարվում ամեն երկուշաբթի։ Բայց երբ Աժ հերթական եռօրյա նիստն ավարտվի, այլեւս արտահերթ նիստ հրավիրելու որեւէ շանս չի մնա վերջին շրջանում մշտապես նախաձեռնությամբ հանդես եկող թվով 70 պատգամավորներին։ «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանն ԱԺ-ում հայտարարեց, թե հաջորդ արտահերթ նիստը հրավիրելու նախաձեռնությունն իրենք արդեն իսկ վերցրել են։ ԿԱԶՄԱՎՈՐՎՈՒՄ Է ՀՀԿ-Ն Արմավիրի

ՍԻՄ-Ը ԴՈ՞ՒՐՍ ԿԳԱ ՔԽ-ԻՑ

Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանն «Առավոտի» հարցին, թե արդյոք ՀՀՇ-ն իրեն տեղեկացրե՞լ է ՔԽ-ից դուրս գալու իր ցանկության մասին, պատասխանեց, թե որքան տեղյակ է՝ այս հարցը դեռ միայն քննարկվում է ՀՀՇ-ում, որոշում չի ընդունվել։ «Նման հարց գրեթե բոլոր կուսակցություններն էլ քննարկում են,- նաեւ ասաց պրն Խաչատրյանը։ – Մասնավորապես, ՍԻՄ-ի նախագահության վերջին նիստերից

«ՇԱՆԹ»-ԱՀԱՐՎԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ

Մեզ անընդհատ վախեցնում են արտասահմանյան ներդնողներով։ Նրանց ամեն ինչ կարելի է. նրանք կարող են ոտնահարել մեր շահերը, քանդել մեր բնակարանները, հուշարձանները։ Իսկ մենք իրավունք չունենք դրա դեմ ըմբոստանալու, քանի որ նրանք կարող են նեղանալ մեզանից եւ հեռանալ Հայաստանից՝ մեր տնտեսությունը թողնելով այսպես թերզարգացած։ Նույնը վերաբերում է նաեւ իշխանություններին՝ նախագահից սկսած մինչեւ ԲՇՏ-ի տնօրեն։ Մհերյանների ընտանիքը

«ՈՉ ՈՔ ՉԻ ԵԿԵԼ ՄԵԶ ԽՐԱՏ ՏԱԼՈՒ, ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ»

Երեւի կանխարգելելու հույսով լրագրողների բողոքը, թե էլի արտասահմանցիները մեզ սովորեցնում են՝ ոնց ապրենք, երեկվա սեմինարը բացելով արդարացավ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Հարություն Կարապետյանը։ Նաեւ հավելեց, որ սեմինարի իմաստի իր ընկալմամբ՝ «սա փորձի, մտքերի փոխանակում է, որպեսզի կարողանանք կատարյալ օրենք ստեղծել Հայաստանի համար։ Ոչ մի երկրի օրենք, եթե մենք թարգմանենք, Հայաստանում չի աշխատի»։ Խոսքի ազատության

ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԳՈՎԱԶԴ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱԿԱԳՈՎԱԶԴ՝ ԱՆՄԱԾՈՒՆ ՀՈՆՈՐԱՐՈՎ

Պարզաբանելու համար փախստականների վարչության աշխատակից Արմեն Պետրոսյանի հետ կապված խոսակցությունները (մի փախստական նրան մեղադրել էր իրենից կաշառք պահանջելու մեջ, հետո, իբր նրա ճնշման տակ, հրաժարվել իր ցուցմունքներից), զանգահարեցինք սոցապ նախարար Գագիկ Եգանյանին։ Եվ իզուր, նախարարը նախ ասաց, որ նման դեպքերը իրավապահ մարմինների իրավասության հարցն են։ Հետո թե՝ դա «լուրջ ու երկար» հարց է, եւ ինքը

Ինչպես է տնօրինվելու երկու միլիարդը

Վերջապես ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի տնտեսության կառուցվածքը եւ ինչպե՞ս է լուծվելու 2,5-3 մլն աշխատունակ բնակչության զբաղվածության թնջուկը: ԱՄՆ-ից ՀՀ վարչապետի վերադարձից հետո հայտարարվեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները Հայաստանի տնտեսության զարգացման մեջ առաջիկայում 2 մլրդ դոլարի ներդրումներ են կատարելու։ Այս սուղ տեղեկատվությանը կհետեւե՞ն վարչապետի ու կառավարության կողմից անհրաժեշտ մանրամասն պարզաբանումները։ Ե՞րբ են սկսելու Հայաստանին նշված 2

Խոսրով Հարությունյանը ճիշտ էր

 «Ավելի կը սիրեմ խոտ ուտել եւ ուղիղ մարդ մնալ, քան պնակ լիզել ու բարիք վայելել»։ ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ Այո՛, ճիշտ էր, քանզի կատակերգուներն ու խեղկատակները միշտ էլ մարդկության ուղեկիցներն են եղել, թաց ու ցավոտ աչքով խեղկատակները հետեւել են ներոններին ու արթուն պահել մարդկության բանականությունը. … Կատակել են, որ կատակի միջոցով փրկեն կյանքն ու մարդու ոչնչացումը, որ

ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԷՄԻԳՐԱՆՏՈՒԹՅՈՒՆ

Ինչու մեկ է՞ջ։ Եվ ինչու «Առավոտի» 5-րդ էջո՞ւմ։ «ՀՀ»-ի հետագա ճակատագրով մտահոգ ընթերցող-ունկնդիր-հեռուստադիտողը գիտե արդեն։ Նրանց, ովքեր դեռ չեն հասցրել իմանալ՝ տեղեկացնում ենք։ Այսօրվանից «Հայաստանի Հանրապետութեան» գործադուլ հայտարարած լրագրողներն ամեն օր մեկ էջով հանդես կգան այն թերթերում, որոնք իրենց 4-8-16 էջերից մեկը պատրաստակամորեն ու մեծահոգաբար կտրամադրեն իրենց՝ մեկ անգամ եւս ապացուցելով, որ 4-րդ իշխանությունը Հայաստանում,

ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ, ԴԵԲԻԼՈՒԹՅԱՆ, ԴԵՂՆԱԽՏԻ ՈՒ ԿԱՐՄՐՈՒԿԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ

Մինչեւ վերջերս այն թյուր կարծիքն էր տարածված, թե վերոհիշյալ հիվանդությունների ախտորոշման հարցում վերջին խոսքը բժիշկներինն է։ Մեր պատգամավորների քրտնաջան ու հետեւողական ուսումնասիրությունները պարզեցին, որ դեղնախտն ու կարմրուկը նույնքան կապ ունեն մարդու տարիքային առանձնահատկությունների հետ, որքան շիզոֆրենիան ու դեբիլությունը՝ նրա նյարդահոգեբանական կառուցվածքի։ Պրոֆիլակտիկ հետազոտման արդյունքների համաձայն, այս հիվանդությունները բացառապես քաղաքական ծագում ունեն։ Ընդ որում, առաջին երկուսը

ԵՐՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՄԲ

Խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում ներկայացվելու է որոշման մի նախագիծ, ըստ որի պիտի ստեղծվի ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը Վերահսկիչ պալատի օգնությամբ կուսումնասիրի «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների, կոնյակի գործարանի գործարքների մանրամասները եւ «Հայկական ավիաուղիների» 1996- 98 թթ. ֆինանսական գործունեությունը եւ ԱԺ-ին եզրակացություններ ու տեղեկանքներ կներկայացնի։ Օրակարգում է նաեւ «Հայրենիք» խմբի նախաձեռնությունը «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում

«ԱԺ-ՈՒՄ ՇՐՋՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱԶՐԿՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ»

«Հայրենիք» խմբի անդամներն այսպես բնորոշեցին 34 պատգամավորների եւ Արշակ Սադոյանի օրենսդրական նախաձեռնության ազդեցությունը։ Այս օրինագծով նախատեսվում է շուրջ 20 փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգում, որոնք եթե արտահերթ նիստում ընդունվեն՝ նախագահի եւ կառավարության պաշտոնանկությանը հասնելը օրենքներն ընդունելուց առավել կհեշտանա։ Երեկ ողջ օրն արտահերթ նիստում միայն այս օրինագիծը թեր եւ դեմ կողմերով ներկայացվեց, հերթագրված 14 պատգամավորներից մի երկուսն

ԴՐՍԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԾՐԱԳՐԱՅԻՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ես չգիտեմ, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետեւո՞ւմ է, թե իր դիմումը հայոց սահմանադիր դատարանում քննության առարկա դառնալով՝ ինչպես է ներկայացվում, «պաշտպանվում» իր լիազոր- ներկայացուցչի կողմից։ Հաստատ չի հետեւում։ Թե չէ այն վիճակը, որի մեջ հայտնվում է տվյալ պաշտոնատար անձը, հավանաբար, չի ստեղծվի։ Մեղմ ասած, նման անհարմար վիճակի մեջ շաբաթ օրը հայտնվեց արտաքին գործերի նախարար

«ԵՐԿՐԱՊԱՀ»-ՎԱՐՉԱՊԵՏ

Ազգային ժողովում հոկտեմբերի 19-ին կեսօրին մոտ ակտիվ շարժ էր սկսվել։ Ակտիվ ելումուտի մեջ էին առավելապես «Երկրապահ» պատգամավորական խմբի ներկայացուցիչները, որոնք նախապատրաստվում էին վարչապետ Արմեն Դարբինյանի հետ հանդիպմանը։ Հանդիպումը սկսվեց ժամը 12.30-ին եւ տեւեց մինչեւ ժամը 15.00-ը։ Ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեպետ այդ օրն ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց ժամը 14.30-ին, սակայն դա

ՊԱՌԱՎԱՔԱՐ-2

Հոկտեմբերի 18-ին ֆուտբոլային խաղ է տեղի ունեցել Ազգային ժողովի եւ արտաքին գործոց նախարարության թիմերի միջեւ։ Գրեթե հավասար պայքարում հաղթել են պառլամենտականները՝ 3։2։ Խորհրդարանի հավաքականից 2 գոլի հեղինակ է դարձել պատգամավոր Արամազդ Զաքարյանը։ ՀՀՇ-Ն՝ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ Շաբաթավերջին տեղի է ունեցել ՀՀՇ բարձրագույն մարմիններից մեկի նիստը, ուր խոսվել է Ջավախքի մասին հայտարարություն ընդունելու վերաբերյալ։ ՀՀՇ-ականները մտադիր են

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարը նորից բացակայում է հանրապետությունից։ Այս անգամ Վազգեն Սարգսյանը մեկնել է Չինաստան։ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ ԱՐՎԱԾ Է Ընդդիմադիր պատգամավորներից մեկը երեկ իր զրուցակիցներին համոզում էր, որ Արմեն Դարբինյանի վարչապետության օրերը հաշված են։ Երբ նրան խնդրեցին նշել, թե ինչ տեղեկատվություն է հիմք ծառայել այս հայտարարության համար, նա ամենայն լրջությամբ բացատրեց. «ՍԻՄ-ն արդեն Դարբինյանին դատապարտող հայտարարությունն

ՆԵՐՔԱՇՎԵ՞Լ, ԹԵ՞ ԱՌՆՉՎԵԼ

Մենք կարծում էինք, թե երեկ դեռ շարունակվող Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի կազմակերպած երեւանյան երրորդ միջազգային սեմինարին կմասնակցեին ավելի շատ դատավորներ, իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, իրավաբաններ: Սխալվեցինք։ ԱԺ իրավաբանական ծառայության պատասխանատու, պրոֆեսոր Վլ. Նազարյանը, որը մասնակցում էր «եռօրյային», մասնավորապես այդ կապակցությամբ մեր «անհանգստությունը» փարատեց այսպես. «Այսպիսի միջոցառումներին չգալը ինձ ուղղակի ապշեցնում է, նույնիսկ հուսահատեցնում է։

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ՈՏՔԵՐԸ ՄԱԿ-Ի ՎԵՐՄԱԿԻ ՉԱՓՈՎ,

Մեր նախորդ համարներից մեկում տպագրված «Փախստականների կարծիքով էլ է «փուլ առ փուլը» սխալ» հոդվածում որոշ փախստականներ մի շարք մեղադրանքներ էին ներկայացրել փախստականների եւ բնակչության տեղաշարժի վարչության պետ Մեխակ Գաբրիելյանին։ Դրանք հերքելու կամ հաստատելու համար դիմեցինք իրեն՝ պրն Գաբրիելյանին։ – Ի՞նչ է նշանակում՝ մեծագույն չարիք եմ։ Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեն, բայց իմ աշխատած ժամանակամիջոցի ընթացքում

Շահեն Պետրոսյանի մեղադրանքներն անհիմն են

«Առավոտ» օրաթերթի 1998 թ. հոկտեմբերի 10-ի համարում լույս տեսած հոդվածներից մեկը, որը վերաբերում էր «Հայկական ավիաուղիներին», անկեղծ ասած, տարակուսանք առաջացրեց։ Ես ինձ իրավունք չեմ կարող վերապահել քննարկել այն ամբողջությամբ, բայցեւայնպես, չեմ կարող զարմանքս չհայտնել ավիացիայի վարչության պետի նախկին պաշտոնակատար պարոն Շահեն Պետրոսյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Կարպիս Թիթիզյանի տնօրինած՝ «Լեւոն Թրավըլի» եւ «Հայկական ավիաուղիների» միջեւ

ՊԱՀ, ՊԱՀ, ՊԱՀ ԿԱՄ ԵՐԵՔ ՊԱՀ

-Ձեզ չի՞ թվում արդյոք, Որ արարում երրորդ կային շինծու տողեր, Ինչ-որ անհարթ ոճեր… անհարթ տողեր Ե. Չարենց, «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» Անկեղծության պահ Ցանկացած հեղափոխական (կամ հեղաշրջումային) իրավիճակում հասարակական կյանքն ակնհայտորեն անկեղծանում է։ Մի պահ նույնիսկ քաղաքական (կամ հեղափոխական) գործիչներն իրենք են հավատում, որ իրենք անկեղծ են։ Եվ այդ անկեղծ մոլորության մեջ յուրաքանչյուրն ստանձնում է այնքան

Ինչպես դառնալ աղավնի

Ազգայնական գաղափարները Հայաստանում երբեք լայն տարածում չեն ունեցել, իսկ ուղղափառ ազգայնական ուժերը մինչ այսօր էլ շարունակում են դուրս մնալ մեր քաղաքական դաշտից։ Այդ ուժերի համախմբման առումով դրական էր այն հանգամանքը, որ 1998 թ. ապրիլի 10-ին 3 ազգայնական կազմակերպություններ միավորվելով ստեղծեցին «Հայ ազգայնական դաշինքը», որը այնուհետեւ համալրվեց եւս մեկ կազմակերպությամբ։ Դաշինքը ծնվեց մի ժամանակ, երբ Ռոբերտ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 2.

Տասը տարի անց Հեղափոխությունից հետո բոլոր նրանք, ում համար գործադիր իշխանության մեջ հարմար գործ չճարվեց, ձեռնամուխ եղան հավատաքննության սուրբ գործին։ Այս մարդիկ նախապես հասցրել էին ընդգրկվել քարոզչական թեքմամբ զանազան կուսակցություններում, եւ պետք է նշել, որ սակավագույն աշխատատեղեր ունեցող մեր երկրում կուսակցական-գաղափարական աշխատանք ձեռք բերելը բնավ էլ անհաջող տարբերակ չէ։ Հեղափոխությունը հաղթել է, հեղափոխական գաղափարները նույնպես

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԵՍ ԻՆՁ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ «ԼԱՎԸ»

-Անգամ նկատի առնելով, որ կոնյակի գործարանի, «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների եւ Հայկական ավիաուղիների ճակատագիրն ընդամենը 4 պակաս ձայների պայմաններում լուծվեց՝ Դուք էլի խորհրդարան չվերադարձաք։ Այդքան մե՞ծ է դժկամությունն այս ԱԺ-ի նկատմամբ, թե՞ իբրեւ ազատական տնտեսության ջատագով, չեք կարող միանալ, ըստ էության, հակասեփականաշնորհման այս շարժմանը։ -Նախ, հստակ իմ կարծիքն ասեմ, որ կոնյակի գործարանի վաճառքը համարում եմ

«Սկսել ենք դանդաղ պայքարի քաղաքակիրթ մեթոդ»

Երեկ «ՀՀ» թերթի գործադուլավորները ՀՀ նախագահին ուղղված իրենց նամակը հանձնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի՝ նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժին։ Ընդունարանը լիքն էր լրագրողներով։ Բաժնի ոստիկաններն օպերատորներին արգելում էին նկարել «հանրապետության առաջին օբյեկտը»՝ առանց որեւէ պատճառաբանության։ Այնուամենայնիվ, ամենքն իր գործն արեց։ «ՀՀ»-ի կոլեկտիվն էլ նամակը հանձնեց, ու բոլորս սպասում էինք։ Հետո փորձեցին հեռախոսով կապվել նախագահի մամուլի խոսնակի՝

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սենսացիոն երկուշաբթի Հայաստանի քաղաքական աշնան՝ աստիճանաբար սրվող զարգացումները նախընթաց փուլում մեկ շատ կարեւոր, ընդ որում աննախադեպ դրսեւորում ունեցան, ինչն արտահայտվեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի՝ մի խումբ քաղաքական գործիչների առանձին-առանձին տրված ոչ ամենօրյա եւ ամենեւին էլ ոչ սովորական բնութագրումներով։«Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանի արձագանքն, ասենք, չհապաղեց. նա անմիջապես դիմեց իրավասու մարմիններին, որպեսզի գործին

ԱԺՄ-ն կարող է հաղթել նաեւ… առանց հայրանունների

Կենտրոնի ժողդատարանում երեկ լսվեց ԱԺՄ վարչության անդամ Վահրամ Մկրտչյանի հայցը՝ թիվ 45 ընտրատարածքում իրեն ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցելու պահանջով։ ԵՊՀ ավագ գիտաշխատող Վ. Մկրտչյանին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել, քանի որ հիսունից ավել ընտրողների տվյալները լրացվել են նոր անձնագրերով, որտեղ էլ բացակայում են քաղաքացիների հայրանունները։ Բացի հայցվորից, դատական նիստին (նախագահությամբ՝ Ե. Դանիելյանի) մասնակցում էր 45

ԱՆՎԵՐՋ ԱՐԱՀԵՏՆԵՐ

ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ վերստին Կոնյակի գործարանի, «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների, ինչպես նաեւ «Հայկական ավիաուղիներ» ձեռնարկության սեփականաշնորհման գործընթացն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցով խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու համար հավաքվել է 70 ստորագրություն, որոնք հանձնվել են ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին։ Վահագն Խաչատրյանի կարծիքով, խորհրդարանը բազմաթիվ հրատապ հարցեր քննարկելու համար ընդամենը 45 օր ժամանակ ունի,

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԵՂԵԼ

ԱԺՄ խորհրդաժողովի իր ելույթում Վազգեն Մանուկյանը պատմել էր 1997-ի դեկտեմբերից սկսված բանակցությունների մասին, որտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 1998-ի փետրվարի 12-ին նաեւ ուժային կառույցների ղեկավարները պիտի Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջեին։ Ուժային բոլոր նախարարները ու նաեւ Ռոբերտ Քոչարյանը հերքել էին նման պայմանավորվածությունները։ «Նրա՞նք են կեղծում, թե՞ Դուք»,- «Առավոտի» այս հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես չեմ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031