Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՈՒՐ՝ ՈՉ ՄԻԱՅՆ ՁԵՌՈՔ, ԱՅԼԵՎ ԽՂՃՈՔ

Հոկտեմբեր 19,2000 00:00
Hrant Khachatryan

Թերթերից մեկում ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարել էր, որ ՍԻՄ խմբակցությունը շարունակելու է չմասնակցել ԱԺ նիստերին, մինչեւ խորհրդարանում վիճակը չկարգավորվի։ Մեր խնդրանքին՝ առավել մանրամասնել՝ ինչպե՞ս է պրն Խաչատրյանը պատկերացնում վիճակի կարգավորումը, ՍԻՄ նախագահը պատասխանեց. «Պետք է պարզվի քաղաքական ուժերի դիրքորոշումը։ Կոնկրետ ինձ համար այնքան էլ հասկանալի չէ ՍԴ որոշումը. գուցե ՍԴ-ն իր որոշմամբ նախապատրաստում է ԱԺ-ի հաջո՞րդ ճգնաժամը»։

ՄԻ՛ ԳՆԱ ԼՍՈՒՄՆԵՐԻ

Hrayr Karapetyan

Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը երեկ ԱԺ-ի ամբիոնից ունեցած իր ելույթում պատմեց, թե առաջին անգամ, երբ մասնակցել է աղետի գոտու վերաբերյալ պետաիրավական հանձնաժողովի կազմակերպած լսումներին՝ կրճատել են իր մարզի Ծաղկահովիտ գյուղի կապիտալ շինարարության համար գումարները։ Երկրորդ անգամ մասնակցել է երաշտի վերաբերյալ լսումներին եւ, ի տարբերություն բոլոր այլ մարզերի՝ Արագածոտնը սերմացու չի ստացել։ Երեկ պրն Կարապետյանը մասնակցելով վարչատարածքային բաժանման մասին լսումներին՝ պարզել էր, որ Արագածոտնի մարզպետարանն ընդհանրապես լիկվիդացվելու է… Իրոք, այդ լսումների հիմնական զեկուցողի առաջարկի համաձայն՝ պիտի մնան միայն Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Փամբակ եւ Շիրակ մարզերը։

ԱՐՄԵՆ՝ ՆԱԽԱԳԱՀ

Armen khachatryan

ՀԺԿ անդամներից մեկը մեր հարցին, թե ինչպես են պատրաստվում ազատվել Արմեն Խաչատրյանից, պատասխանեց. «Արմենից պրծում չկա։ Այսպես որ շարունակվի, նա երկրի նախագահ էլ կդառնա»։ Ամենեւին չենք զարմանա, քանի որ Քաջ Նազարի մասին հեքիաթը տիպիկ հայկական արմատներ ունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031