Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի որեւէ տեղաշարժ չկա, ինչը շատ վատ է»

Մեր հարցին՝ հետաքրքրվե՞ց, թե «Հայաստան» խմբակցությունը իմպիչմենտի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը միանալուց եւ ինչ-որ սեյֆում ստորագրություններ դնելուց հետո ՔՊ-ական պատգամավորների հետ աշխատո՞ւմ է, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Ասաց, որ կոնկրետ ինքը ՔՊ-ական որեւէ պատգամավորի հետ չի շփվում: Նույն մոտեցումն է, այդ իմաստով որեւէ փոփոխություն չկա: Հայտարարել են, որ ստորագրությունները պատրաստ են, ցանկացած պահի կարող են դնել, բայց իրենք պատրաստ չեն ջանքեր գործադրել այդ նախաձեռնությունը առաջ մղելու համար:

Եվ եթե այս ավելի լավ կապուղին կյանքի կոչվի և հարթ գործի, կոչեք այն «Խաղաղության խաչմերուկ», կոչեք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», օգտակար կլինի բոլոր երկրներին. Արարատ Միրզոյանի հարցազրույցը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): Հարց. Ձեր այցը Չինաստան տեղի է ունեցել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յիի հրավերով։ Կարո՞ղ եք կիսվել բանակցությունների հիմնական թեմաներով և արդյո՞ք արձանագրվել են կոնկրետ արդյունքներ։ Արարատ Միրզոյան. Սա իմ առաջին պաշտոնական այցն էր Պեկին, և ես ուզում

ՏՀԿ Ստեփանակերտի գագաթնաժողովը ևս աջակցեց «արևմտյան ադրբեջանցիների» վերաբերյալ Բաքվի դիրքորոշմանը

«Ազատություն». Իսլամական երկրները անցած երկու շաբաթվա ընթացքում երկրորդ բանաձևն են ընդունել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու անհրաժեշտության մասիn, այս հարցում լիակատար աջակցություն հայտնելով Բաքվի դիրքորոշմանը։ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ավարտին, մասնավորապես, կառույցի անդամ տասը երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Իրանն ու ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը, համատեղ կոմյունիկե են ընդունել՝ վերահաստատելով անցած ամիս Ստամբուլում

«Ազատ ստեղծագործելու ընթացքը սկսվում է այն պահից, երբ հրաժարվում ես հարմարավետությունից՝ հանուն ճշմարիտի ու նորի»

Հաճախ մարդը գիտակցաբար խուսափում է ընդունել արվեստի նոր ձևերը, որովհետև պարզապես դրանք չեն տեղավորվում հարմարավետության այն սահմաններում, որոնք սովոր է տեսնել, լսել ու զգալ։ Ու սա բավականին դժվար հարց է թե՛ աբստրակտցիոնիստ նկարչի համար, թե՛ դիտողի համար, քանի որ մարդու ուղեղը շատ յուրահատուկ է ընկալում վիզուալ պատկերները։

«Զեմֆիրայի հետ հանդիպելը միշտ երազանք էր: Եթե բեմ չբարձրանայի՝ ինձ չէի ների»

«Շնորհակալություն, Երևա՛ն, այս համերգի համար»

«Կոնկրետ իրեն պետք էր տենց սաստել»․ Ռուբեն Ռուբինյանը՝ իր պահվածքի մասին

Լրագրողները ԱԺ փոխնախագահին հարցրին՝ միմյանց հետ շփվելու նոր մշակո՞ւյթ է ներմուծվել խորհրդարան։ «Այսօր այո, որովհետեւ շատ համաչափ պատասխան էր դա կոնկրետ մի պատգամավորի պահվածքին»,- արձագանքեց Ռուբինյանը։

Չեմ հաշվում, թե ինչ ենք ծախսել իր կեցության վրա ընդհատակում գտնվելու, տեղից տեղ տեղափոխելու … եւ հազարավոր այլ դեպքերում. Արմինե Օհանյանի արձագանքը՝ Փաշինյանի ներկայացրած հայցին

Ես չեմ ուզում հիշեցնել, որ 1998-ին «Օրագիրը» սկսել է հրատարակվել իմ անձնական համակարգչի, պրինտերի ու սկաների միջոցով, որը ես անհատույց նվիրել եմ «Օրագրին» եւ չեմ էլ հաշվում, թե այդ ժամանակ ինչ արժեր այդ տեխնիկան: Ես չեմ ուզում հիշեցնել, որ երբ իր դեմ քրեական գործ էին հարուցել մի անստորագիր հրապարակման մեջ պաշտոնյային «դեգեներատ» անվանելու համար, ես` առանց իրեն տեղեկացնելու, գնացել եմ ոստիկանություն եւ դիմում գրել, որ հրապարակման հեղինակը ես եմ` ինձ դատեք:

«Մեկ տարի «Սրբազան պայքարի» շարժմանը մասնակցել եմ, ինչ նկարագրում եք՝ որևէ կերպ դրան մոտ արարք տեղի չի ունեցել այդտեղ»․ Թադևոս Ավետիսյանը՝ դատախազին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն էլ գլխավոր դատախազին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ․ «Երբ խոսում ենք ինչ-որ մանիպուլատիվ, կոնտեքստից կտրված բաների մասին, դուք նույն բանն արեցիք, երբ մեջբերում էիք Արթուր Սարգսյանի պատասխանը Բագրատ Սրբազանի հետ կապված, որտեղ նկարագրվում էր քաոս։ Որից հետո Արթուր Սարգսյանի խոսքն եք մեջբերում ու չեք ասում, որ Ձեր ասածի շարունակությամբ Արթուր Սարգսյանն ասել է՝ բայց ես համարում եմ, որ նման բան չի լինելու։

Փորձում եք խոշտանգո՞ւմը արդարացնել, թե՞ ինձ կոտրել. Ռոման Երիցյան

«Կարծում եմ՝ գրառման հեղինակները վերապատրաստման կամ կրթվելու դասընթացներ անցնելու շատ լուրջ կարիք ունեն»

Ոտքի վրա խոսում են Խաչվերաց տոնին զանգվածային բան անենք, ուրիշ որևէ ձայնագրություն չկա Խաչվերաց տոնին բան անելու մասին․ Գեղամ Մանուկյանը՝ դատախազին

Գեղամ Մանուկյանը հայտարարեց․ «Մինչև հիմա ես մեկ կառավարական շենքի գրավման մասին եմ հիշում՝ Ռադիոտան»։ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Նոյեմբերի 9-ը երևի մոռացե՞լ եք, որ ձերոնք մտել էին»։

Պարենային ապրանքների գնային ինդեքսը հունիսին աճել է՝ մսի, կաթնամթերքի և բուսական յուղի գների բարձրացման հետևանքով

Համաշխարհային հացահատիկային արտադրությունը կարող է հասնել բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին, չնայած տաք և չոր եղանակը կարող է ազդել բերքատվության վրա։ Հռոմ – ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը համաշխարհային պարենային ապրանքների գների փոփոխությունը չափող հիմնական ցուցանիշն է, 2025 թվականի հունիսին միջինում կազմել է 128.0 միավոր, ինչը 0.5 տոկոսով բարձր է

«Լսի, արա, հանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ, ստեղ հարցերը մենք ենք տալիս»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Սարգսյանին

«Չեմ հասկանում՝ ինչի՞ վրա եք ծիծաղում։ Դրել, քննարկել եք ձեր խմբով՝ ոնց եք մարդկանց մեքենաների անիվները ծակելու, մի հատ էլ ստեղ, եկել նստել, ժպտում, ռեպլիկ եք թողնում»։

Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է մանիպուլյացիան՝ հղում կատարելով 2024թ. սեպտեմբերին նախորդող խոսակցություններին ու արդեն բացահայտված «հեղաշրջման ժամկետանց պլանին». Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ գլխավոր դատախազը, պատասխանելով Ռուբեն Ռուբինյանի հարցին, նշեց, որ պլանավորված է եղեկ գործողություններ կատարել 2025թ. սեպտեմբերին: Նման տվյալ վարույթում առկա չէ, գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան՝ հղում կատարելով 2024թ. սեպտեմբերին նախորդող խոսակցություններին ու արդեն բացահայտված «հեղաշրջման ժամկետանց պլանին»:    

Փոխքաղաքապետը՝ Ազնավուրի արձանի, Ավինյանը՝ դատապարտյալների մրցաշարի մասին

 «Ես ակնկալում էի, որ դատապարտված անձինք այլ բանով պետք է պարգեւատրվեն, բայց ավաղ…»,-ափսոսանք հայտնեց Երեւանի քաղաքապետը:

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սվենսոնին՝ արդյունավետ աշխատանքի համար

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է

«Նկարը ձեռքին՝ ասաց Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ինձ լսող ցանկացած անձ թող ինքն իրեն հարց տա՝ իմ տեղը լիներ՝ ի՞նչ էր անելու»․ Ռուբեն Ռուբինյան

Աննա Մկրտչյանի՝ ՔՊ-ական իշխանությանը իշխանազավթ անվանելու առիթով էլ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Իշխանազավթ, իշխանազավթ, իշխանազավթներին իրենք են, հա՞ քվեարկել ԱԺ-ում»։

Նախատեսված է իրականացնել Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցում` 527 000 գծամետր

Բակային հատվածների լուսատուները կփոխարինվեն մինչև 2200 Կելվին ջերմատվությամբ լուսատուներով, ինչը չի խոչընդոտի բնակելի գոտիներում գիշերային հանգստի ապահովմանը:

«Ես չեմ պատասխանում, դուք իմ կողքով վազում եք, հարցեր եք տալիս»․ Մասիս Մելքոնյան

Լրագրողները նկատել էին, որ իրեն մեղադրում են սրբազաններին՝ իշխանությունների հրահանգով կալանավորելու մեջ։

Պեսկով. Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ մնան

«Ազատություն». Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ, և բոլոր ծագող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ Բաքվում գտնվող ՌԴ դեսպանատունը և ՌԴ ԱԳՆ-ն «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են ձերբակալված ռուսների շահերը՝ օգտագործելով օրենքով

«Ով իմ մասնագիտական գիտելիքը կասկածի տակ կդնի, թող գա դատարանում մեզ հետ խոսելու»․ Աննա Վարդապետյան

Ըստ Աննա Վարդապետյանի՝ եթե փաստաթղթով Արծվիկ Մինասյանը՝ որպես նախարար տեղեկացներ, որ կա ինքնակամ կառույց, դրանով չէր օրինականացնի ապօրինի գույքը․ «Կսկսեր գործընթաց, որի հիման վրա պատկան մարմինները կքանդեին ու պատասխանատվության կենթարկեին այն անձանց, որոնք չէին քանդել ժամանակին այդ ապօրինի կառույցը»։

Գլխավոր դատախազն ԱԺ է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

«Այս դատական վարույթը մեծ ռիսկեր է պարունակում դատավորի անկախության եւ ներքին ինքնուրույնության առումով»․ Մասիս Մելքոնյան

Հայտնաբերված խախտումը չի խոչընդոտել արդարադատությանը եւ չի հարուցել իրավունքների խախտման այնպիսի իրավիճակը, որը զրկել է մեղադրյալին դրանք հետագայում, նույն վարույթի շրջանակներում իրացնելուց

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 8-ից Պարոնյան – Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով: Երևանի քաղաքապետարան

Ի՞նչ է նշանակում Էջմիածնի մասին Փաշինյանի գրառումը․ Հակոբ Արշակյանը խուսափեց պատասխանել

ՔՊ-ն փակ նիստ է անցկացրել, որի օրակարգում ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է եղել։

Չանտեսել լողանշանները, հարբած ջուրը չմտնել. Սեւանում ուժեղացված հսկողություն է իրականացվում

Անցյալ տարի Սեւանա լճում տեղի է ունեցել ջրահեղձման 5 եւ 1 մահվան դեպք: Այս տարի, բարեբախտաբար, ջրահեղձման դեպքեր չկան, 8 հոգու հնարավոր է եղել փրկել:

Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի ջանքերը Շվեդիայի և Հայաստանի խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում: ՀԱՅԱՍՏԱՆԻ

«Լավ է, որ ինձ մի հատ էլ չեք մեղադրել իշխանությունը զավթելու փորձի մեջ»․ Արծվիկ Մինասյան

Դիմելով Աննա Վարդապետյանին` Արծվիկ Մինասյանն ասաց․ «Դուք չեք կարող այս ոճով և այս որակի ներկայացված մեղադրանքով իմ հեղինակության վրա ազդել։ Մասնագիտական հանրությունն էլ, հասարակությունն էլ գիտի, հասկանում, պատկերացնում է, որ այս ամենը փուչիկ է, և այդ փուչիկը պայթելու է»։

«Միասնական Վարդենիս»-ի ղեկավարն ու Սոթքի վարչական ղեկավարը ձերբակալված չեն. նրանց հետ քննչական գործողություններ են կատարվում

«Ես այս պահին աշխատանքի վայրում չեմ, բայց ձերբակալված չեմ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանին։ Սևակ Խաչատրյանն ասաց, որ տեղյակ չէ Դավիթ Շահնազարյանին ձերբակալելու լուրը՝ սխա՞լ է, թե՞ ոչ. «Իր հետ չեմ կարողացել կապ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 7-ի ցերեկը, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930