Օրվա լրահոսը
Այս տարի նշում ենք Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 45-ամյակը
Սիրելի՛ գործընկերներ, ուղևորներ, երևանցիներ, Այս տարի նշում ենք Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 45-ամյակը։ Սկզբում այն ստեղծվեց որպես ժամանակակից տրանսպորտային լուծում՝ քաղաքին նոր շունչ ու արագություն հաղորդելու համար։ Սակայն տարիների հոսքում մետրոն վերաճեց ավելինի․ դարձավ Երևանի առօրյայի անբաժանելի մասը, քաղաքի զարկերակը, որ ամեն օր կապում է քաղաքի տարբեր ծայրերը, տարբեր մարդկանց ու տարբեր պատմություններ։ Քառասունհինգ
Ակնհայտորեն փորձ է կատարվում Իրանի հյուսիսում Ադրբեջանով լարվածություն բորբոքել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման. ԱԹՍ-ների` Նախիջևանում իրականացված հարվածների հաջորդ սերիան է թողարկվել: Հիմա էլ Բաքվում պնդում են, որ Իրանը փորձել է ահաբեկչություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում, այդ թվում` Բաքու-Ջեյհան նավթամուղը պայթեցնել: Ակնհայտորեն փորձ է կատարվում Իրանի հյուսիսում Ադրբեջանով լարվածություն բորբոքել,
Արայիկ Հարությունյանի նշած «Խաղաղության խաչմերուկը» ոչ մի կապ չունի պատերազմական իրավիճակում հայտնված երկրների օդով տարանցիկ հոսքերի՝ մասամբ Հայաստանի երկինք տեղափոխվելու հետ․ «Հետք»
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին մանիպուլյատիվ հայտարարություն է արել Հայաստանի երկնքով տարանցիկ (տրանզիտ) թռիչքներ իրականացնող օդանավերի վերաբերյալ: «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքից մի պատկեր տեղադրելով՝ Հարությունյանը գրել է. «Էն, որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, ասում էիք մեռելածին նախագիծ է, հիմա զգո՞ւմ եք ձեր սնանկությունը: «Թրիփն» էլ
Հատ առ հատ ցույց եմ տալու ՔՊ -ի խաղաղության սուտ քարոզները, մեր ժողովրդից թաքցրած ադրբեջանական նոր ներխուժումները. Արման Թաթոյան
Չփորձեք փոխել թեման. հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար։ «Կպել եմ գործերիս». հատ առ հատ ցույց եմ տալու ՔՊ -ի խաղաղության սուտ քարոզները, մեր ժողովրդից թաքցրած ադրբեջանական նոր ներխուժումները։ Դուք պիտի հեռանաք, որ մենք մեր թիմով գանք ու լուծենք մեր անվտանգային թեմաները։ Արման ԹԱԹՈՅԱՆ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
«Քարերը որպես նախազգուշացում»
Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են «Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտ»-ն ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։ Ուրբաթ երեկոն շաբաթվա
Փաշինյանը Աշտարակի «պոպոքը» կերավ, արցախցի կնոջ գնումները հասցրեց տուն, բարեւներ ուղարկեց աշտարակցու կնոջը
Փաշինյանը ստուգեց թոշակառու տղամարդու բանկային քարտերը, համոզեց, որ ապրիլի 1-ից նրա թոշակը 45.000 դրամով բարձրացած կհամարվի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Կատարում և Վիետնամում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառումները Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, ում հետ կապը կրում է մշտական բնույթ։ Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սնունդի բոլոր պայմանները։ – Քաղաքացիներից երկուսը դեղորայքի
Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ հետ կնքվել է հաշտության համաձայնություն, որով Նոր Հաճնի 20.6 հա մակերեսով անշարժ գույքը հանձնվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու նպատակով կնքվել է հաշտության համաձայնություն, որը 2026 թվականի մարտի 5-ին հաստատվել է դատարանի վճռով: Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին
Կփլուզվի՞ արդյոք Իրանի Իսլամական Հանրապետությունը
Իսրայելա-ամերիկյան ուժերն արդեն մեկ շաբաթ է՝ սաստիկ ռմբակոծում են Իրանի պետական, ռազմական և անվտանգային ինստիտուտներն ու ենթակառուցվածքները. նպատակը Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ-ի) ծնկի բերելն է։ Նրանք հարձակման հենց առաջին օրը սպանեցին նաև ԻԻՀ-ի առաջնորդ Խամենեիին և մի շարք բարձրաստիճան զինվորականների։ ԱՄՆ-ն ու Իսրայելն ամիսներ էր, որ պատրաստվում էին այս հարձակման համար։ Մինչ Իսրայելը հայտարարում է,
Դատախազության աշխատանքից գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով
Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն: Տվյալները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում: Հարցման մասնակիցների 13%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2024 թվականի սեպտեմբերին անցկացված հարցման ժամանակ՝ 12%, 2023 թվականի դեկտեմբերին՝ 11%, 2023 թվականի մարտին՝ 7%): Հարցման մասնակիցների 30 տոկոսը ավելի շուտ գոհ
Սոցիոլոգ․ IRI-ի հարցումները բավականին վստահելի են, նրանք հիմնականում ճշգրիտ ցուցանիշներ են տպագրում. «Հրապարակ»
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն ընդամենը 18 տոկոս է, Սամվել Կարապետյանինը` 6%, Ռոբերտ Քոչարյանինը` 3%, Գագիկ Ծառուկյանինը` 3%։ Այս վատ պատկերից ՔՊ-ական իշխանությունը ցնծության մեջ է ընկել: Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի հետ: – Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների` ՔՊ կուսակցությունն այս պահին ունի 18
Լրագրողների հետ շփման ընթացքում ոչ հարգալից կամ անպարկեշտ վերաբերմունք են դրսևորել Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլք․ «Ժողովուրդ»
Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցն է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց տարեկան զեկույցը, որը ցույց է տալիս մտահոգիչ միտում․ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների և խախտումների ընդհանուր թիվը աճել է։ Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է 224 խախտում, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմել էր
Ժողովուրդը քվե է տվել, որպեսզի վերադարձնեն Հադրութն ու Շուշին, դրա փոխարեն սրանք ոչնչացրել են ողջ Արցախն ու հիմա հայտարարում են, թե արդարացրել են ժողովրդի տված քվեն․ «ՉԻ»
«2021 թվականին մենք արդարացրել ենք ժողովրդի տված քվեն», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ «ՉԻ»․ Գնահատեցի՞ք ցինիզմի աստիճանը։ 2021-ին ժողովուրդը սրանց քվե է տվել, որպեսզի սրանք վերադարձնեն Հադրութն ու Շուշին, դրա փոխարեն սրանք ոչնչացրել են ողջ Արցախն ու հիմա հայտարարում են, թե արդարացրել են ժողովրդի տված քվեն։ Պատկերացրեք՝ բժիշկը սեփական բթամտության պատճառով մահվան դուռն է
Կրթության ոլորտի փորձագետ․ Եթե անգամ 20, 30 աշակերտ է, միևնույնն է, պահպանել տարրական և միջին դպրոցը․ «Փաստ»
«Հայաստանում շուրջ 1400 դպրոցների մեկ երրորդը՝ 400-ից մի քիչ ավելին, հարյուրից քիչ աշակերտ ունի։ 400-ից առանձնացրել են մոտավորապես կեսը՝ մոտ 230-ը և նախատեսել բյուջետային խնայողություններ կատարել։ Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ։ Ծախսերն օպտիմալացնելու նկատառմամբ մտածել են, որ կարելի է բոլոր երեխաներին տանել և կենտրոնացնել մի քանի դպրոցներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է
Սերոբ Խաչատրյան. 2000-2001 թվականներին Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին. «Հրապարակ»
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել ենք դպրոցների փակման-միավորման գաղափարի շուրջ` ինչ հնարավոր խնդիրներ են առաջանալու, եւ ինչ հետեւանքներ է դա ունենալու կրթության եւ երկրի համար: – ԿԳՄՍՆ-ն նախատեսում է 2026թ. սեպտեմբերի 1-ից 231 դպրոց փակել, իրենք ասում են` միավորել այլ դպրոցների հետ: Սա ի՞նչ հետեւանքներ է ունենալու: – Նախ, նախապատմությունը ներկայացնեմ: Խորհրդային տարիներին Հայաստանն
Փաշինյանն այնքան հաճախ ու այնքան շատ է ստել, որ նրան այլևս միայն ՔՊ վարչությունում են վստահում. «Փաստ»
Պարզ է, իհարկե, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանը ցանկանում է այնպես ցույց տալ, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ լավ է, իր գլխավորած կառավարությունը, թիմը, իշխանությունը, իր սատելիտներով հանդերձ, երբեք ու երբեք Ռուսաստանի դեմ ոչինչ չեն նյութել, հայ-ռուսական հարաբերությունների դեմ բաներ չեն արել ու չեն անում, հատկապես՝ չեն անի: Դա, որպես քաղաքական պարզունակ «շուստրիություն», հասկանալի
«Սամոդուրը» եւ նրան դիմադրողները
Ի՞նչ կասեիք դուք, եթե որեւէ երկրի ղեկավար հայտարարեր, որ ինքն անպայման պետք է ներգրավված լինի մեկ այլ երկրի ղեկավարի «նշանակմանը» («I have to be involved in the appointment»): Մինչեւ վերջին ժամանակներս, դուք, հավանաբար, կասեիք, որ նախ՝ պետությունների ղեկավարները չպիտի «նշանակվեն» եւ երկրորդ՝ այն հարցը, թե ով պետք է ղեկավարի այս կամ երկիրը, որոշում են այդ
Երբ իշխանությունները փնթի են՝ խուճապի պիտի մատնվի հասարակությունը․ «ՉԻ»
Հանրային տրամադրություններին շատից-քչից ծանոթ ցանկացած մարդ գիտի, որ իշխանությունների իրական վարկանիշն առնվազն երկու անգամ պակաս է Ալեն Սիմոնյանին հրճվանք պատճառած 29 տոկոսից, հետևաբար՝ թվերը կեղծ են։ Այլ հարց է, որ սրանք անգամ այս կեղծիքն են իրականացրել իրենց բնորոշ փնթիությամբ։ Բանն այն է, որ ըստ նույն «հարցումների»՝ թեև ՔՊ-ի վարկանիշը 29 տոկոս է, բայց Նիկոլ Փաշինյանին
Կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է։ Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Չիվա-Ելփին ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային
Հոգեւորականներն աղոթեցին այս օրերին անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի, հայ ժողովրդի խաղաղության, Հայ Եկեղեցու զորացման և հավատացյալ ժողովրդի հոգևոր կյանքի ամրապնդման համար
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի քահանաների միասնական աղոթքը Մրգավանի Սուրբ Հակոբ Եկեղեցում
Միխեիլ Սաակաշվիլի. Փաշինյանը իրական առաջնորդի տեսք ուներ, իսկ նրա գործընկերը՝ լրիվ ոչ ոքի (ինչպես որ ինքն է)
Նա ընդգծեց Վրաստանի և Հայաստանի ԵՄ-ին ընդհանուր շարժման կարևորությունը, և նա շեշտեց «անկախ արտաքին քաղաքականության» անհրաժեշտությունը։ Այս ՈՉԻՆՉԸ չի համապատասխանում Վրաստանի ներկայիս ուղղությանը։
Անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Հայաստանի ԱԱԾ շենքի վրա
Հանցագործություն կատարելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին
Էդմոն Մարուքյան. «Այդ հումանիտար ճանապարհ տվողները, հավանաբար, մոռացել են, որ ութ ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սոված և ծարավ նստած էր, քանի որ ադրբեջանցիները փակել էին Լաչինի միջանցքը»
Այսինքն՝ եթե հիմա Ադրբեջանը մեզնից ճանապարհ ուզի, պետք է տանք միմիայն մեր ինքնիշխանությամբ։ Ու եթե այդպես Ադրբեջանը օգտագործի այդ ճանապարհը, կտեսնի, որ հայ սահմանապահների հետ շփումը հնարավոր է, և այս գործընթացի արդյունքում մենք ոչ թե կկորցնենք, այլ կարող ենք շահել՝ ցույց տալով բոլորին, որ ադրբեջանական բեռները առանց որևէ խնդրի հայկական սուվերենությամբ գնացին և եկան Հայաստանի տարածքով։
Արամ Ա-ի յորդորը պատերազմական գօտիներու մէջ յայտնուած թեմերու պատասխանատուներուն՝ առաւելագոյն չափով հեռու պահելու մեր համայնքները վտանգալից պայմաններէ եւ մօտէն հետեւելու անոնց կարիքներուն ու մտահոգութիւններուն
Վեհափառ Հայրապետը պարզեց Իրանի, Քուէյթի, Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի, Սուրիոյ մեր թեմերու հոգեւոր ու ազգային պատասխանատուներուն հետ իր ունեցած հեռաձայնային հաղորդակցութիւններուն մասին։ Ան կեդրոնացաւ յատկապէս Իրանի երեք թեմական շրջաններուն մէջ տիրող իրավիճակին եւ Լիբանանի պայթիւնավտանգ կացութեան վրայ։
«Անկախ մեր միջև առկա տարաձայնություններից, արցախցիների իրավունքների և օրինական շահերի պայքարը երկուսիս համար առաջնային է և վեր բոլոր տարաձայնություններից»
Հանդիպել և քննարկում եմ ունեցել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ՝ Արցախբանկի վերաբերյալ վերջինիս և իմ կատարած հրապարակումների մասով առաջացած հարցերի շուրջ։
Արտակ Զաքարյան. «Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիծաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը»
Մեկ այլ կողմից Արցախը հեշտությամբ օկուպացրած ու սեփական ժողովրդի աչքին հերոս կտրած պաշտոնական Բաքվի «հետույքն այրում են» նաև Նախիջևանի օդակայանի վրա ընկած ԱԹՍ-ները: Բաքուն կանգնել է նաև իր ժողովրդի առջև սեփական «հերոսական» դեմքը փրկելու անկարողության առջև:
Քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։
Քննարկվել են ջրամբարների անվտանգության հետ կապված հարցեր․ ՓԾ տնօրենն անցկացրել է աշխատանքային քննարկում
Ջրամբարների ազդարարման համակարգեր, պատվարների սեյսմիկ վիճակի գնահատման մեխանիզմներ, անվտանգության միջոցառումների ընթացակարգեր․․․ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ մարտի 5-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարում էր Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը: Մասնակցում էին Փրկարար ծառայության, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13 441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան. «Փաստինֆո»
2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, 2024 թվականի նույն ժամանակահատվածի 2 միլիոն 208 հազար 179-ի փոխարեն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2025-ի նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել ադրբեջանցի 7 և 13.441 թուրք զբոսաշրջիկ։ Հիշեցնենք՝ գրել էինք, որ ՀՀ սահմանային անցման կետերով 2025-ին
Ընդհանուր առմամբ, Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել. ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ՖԲ գրառումը. Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։ Երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է, և դեսպանությունը նրա հետ գտնվում է մշտական կապի մեջ։ Դեսպանությունն օրական ստանում է միջինում 15-20 հեռախոսազանգ, որոնք հիմնականում


















































