Օրվա լրահոսը

Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13 441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան. «Փաստինֆո»

2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, 2024 թվականի նույն ժամանակահատվածի 2 միլիոն 208 հազար 179-ի փոխարեն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2025-ի նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել ադրբեջանցի 7 և 13.441 թուրք զբոսաշրջիկ։ Հիշեցնենք՝ գրել էինք, որ ՀՀ սահմանային անցման կետերով 2025-ին

Ընդհանուր առմամբ, Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել. ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ՖԲ գրառումը. Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։ Երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է, և դեսպանությունը նրա հետ գտնվում է մշտական կապի մեջ։ Դեսպանությունն օրական ստանում է միջինում 15-20 հեռախոսազանգ, որոնք հիմնականում

Աճեմյանական բեմում կներկայացվեն Մարկեսը, Ագաթա Քրիստին, 4 նոր առաջնախաղեր, փառատոն՝ Բուլղարիայում, հյուրախաղ՝ Մոսկվայում․ Գյումրու դրամատիկականը շարունակում է նշել 160-ամյակը

Հայաստանի ամենահին թատրոններից մեկը՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, շարունակում է նշել իր 160-ամյակը։ Աճեմյանցիները դեռ անցած տարվանից շքեղ միջոցառումներով՝ համերգ- շոու ներկայացումով նշեցին թատրոնի «տարեդարձը»՝ ողջ թատերական տարին հայտարարելով տոնական: Թատրոնը պատրաստվում է չորս նոր առաջնախաղերի ու ինչպես միշտ՝ նոր դեմքերով, նոր ձեռագրերով, հրավիրյալ ռեժիսորների բեմադրություններով։ Եվ այս ամենը կիրագործվի մինչև մայիս

Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար. ճանապարհային դեպարտամենտ

Մարտի 6-ին՝ ժամը 20:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Եվրահանձնաժողովը Զելենսկու՝ Օրբանի հասցեին սպառնալիքներն անընդունելի է համարել. «Ազատություն»

Եվրոպական հանձնաժողովում կարծում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոպիտ արտահայտություններն ու սպառնալիքները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին անընդունելի են։ «Չպետք է լինեն սպառնալիքներ անդամ պետությունների հասցեին», – այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Գիլը։ Գիլը հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը ակտիվ քննարկումներ է վարում, որի նպատակն է հասնել նրան,

Դերենիկ Մալխասյան. «Ալիեւը սպասում է հնարավորության, որպեսզի կարողանա գլուխ բերել իր, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» կոչվող զառանցանքը»

«Մենք գտնվում ենք, մեղմ ասած, պայթյունավտանգ իրավիճակում, բառիս բուն իմաստով նստած ենք վառոդի տակառի վրա, որովհետեւ այն, ինչ կատարվում է Իրանի հետ եւ Իրանի շուրջ, հինգ պակաս է երրորդ համաշխարհային պատերազմից»,-ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում։ «Այս առումով կցանկանայի անդրադառնալ նախագահ Թրամփի քաղաքականությանը։ Դա մեզ համար շատ կարեւոր է, քանի

Ինդիան-Ուելսում Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը բրազիլացի է

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը Dubai Open մրցաշարի ավարտից հետո իր թիմակիցներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Անդրեյ Ռուբլյովի հետ միասին մեծ դժվարություններ հաղթահարելով, կարողացավ հեռանալ այդ երկրից եւ հասնել Միացյալ Նահանգներ, Ինդիան-Ուելսի Masters մրցաշարում պայքարը կսկսի երկրորդ շրջանից։ Խաչանովի մրցակիցի անունն արդեն հայտնի է։ 19-ամյա բրազիլացի Ժոաու Ֆոնսեկան առաջին շրջանում 1 ժամ 43 րոպեում առավելության

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ

Վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք:

«Արամ Մկրտչյանը ծանոթացրեց՝ սովորական գործարարներ էին, բայց այդպիսի ծրագրի տակ մտնողը լուրջ երաշխիքներ պետք է տա, որ նենց չլինի՝ շենքի փոսը փորի, բնակարանները վաճառի ու փախնի, գնա»․ Աղազարյանն իր գործով մանրամասներ ներկայացրեց

Հովիկ Աղազարյան․ «Այդ գործի հետ կապված ես ինքս էի դրանից մեկ տարի առաջ դիմել իրավապահ մարմիններին, բայց ընթացք չտվեցին, գտել էին, որ որևէ հիմք չկա։ Բայց  իմ դեմ գործ են սարքել, վարչապետի հետ միջադեպից, հարաբերությունների վատթարացումից հետո»:

Ավիաընկերությունների կողմից ապահովված են կեցության պայմանները, քննարկվում են ՀՀ մեկնելու տարբերակները. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ՖԲ էջից տեղեկանում ենք. Մերձավոր Արևելքում զարգացումների ֆոնին ՀՀ ԱԳ նախարարությունն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում։ Դեսպանության դիվանագետը ներկա է գտնվել ԱՄԷ-Օման սահմանին` ՀՀ քաղաքացիների՝ ԱՄԷ-ից Օման մուտքը դյուրացնելու նպատակով։ Մասկատի օդանավակայանում դեսպանության դիվանագետի կողմից ՀՀ քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։ Բացի Մասկատ-Երևան չվերթների ուղևորների՝ ռազմական գործողությունների սկսվելու

Եղիշե Հակոբյանն այնտեղ չպետք է լիներ. զորամասի հրամանատարի տեղակալ

Աֆիցեր պիտի լիներ, բայց ոչ՝ Եղիշե Հակոբյանը, նա չի հանդիսանում վաշտի սպա. Գոռ Աղեկյան

«Առավելագույնը, որ Փաշինյանը կարող է որոշել՝ էդ օրվա ՏիկՏոկն ինչ երգով անել»․ Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյան․ «Գագաթնակետն այն էր, որ Փաշինյանն ասաց՝ տեսաք՝ մենք կարկանդակ կերանք, ԱՄԷ թագաժառանգն ու ղեկավարը դա տեսան… Դե, գիտեք՝ սաղ օրը ԱՄԷ ղեկավարությունը Փաշինյանի ՏիկՏոկին է հետևում, դրանից հետո իրենք գնացին և ցուցադրելու համար, որ Դուբայում ամեն ինչ անվտանգ է, մոլի ռեստորանում հաց կերան»։

«Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»․ ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Իրանին

Իսկ իրականում քանի՞ ԱԹՍ էր ընկել Նախիջևանի տարածքում, և արդյո՞ք դրանք իրանական էին, մնում է անհայտ․․․

63+-ը՝ թոշակի՞, թե՞ բիզնես սկսելու լավագույն տարիք. պաշտոնյաների հայտարարությունների հետքերով. Fip.am

Fip.am. «63-ը թոշակի տարիք է՞։ Այո, 63-ը թոշակի տարիք է։ Բայց ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք։ Իսկ կարող է՞ 63-ը փոքր ու միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետև ո՞վ ունի կյանքի ու աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը․․․ 21-րդ դարում 63-ը, 65-ը, 70-ը, 75-ը ի՞նչ տարիք է․․․ 63 տարեկանը փոքր

Հունիսի 7-ին Փաշինյանին ուղարկելու ենք երկարատև և անվերադարձ հանգստի. Գառնիկ Դավթյան

Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, վախենում է այն պահից, երբ Հայաստանի քաղաքացիները վերջնականապես կմերժեն թույլ և ձախողված կառավարումը: Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը: «Նա մոռացել է, թե ինչ է ժողովրդավարությունը, բայց ոչինչ, ժողովուրդը դա նրան կհիշեցնի: Այսօր Հայաստանում բոլորը հասկանում են մի պարզ բան, այս իշխանությունները սպառել

Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 3 անշարժ, 1 շարժական գույք, դրամական միջոցներ. պահանջում է դատախազությունը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որից 2-ը գտնվում են Կենտրոն վարչական

Ի թիվս այլ երկրների՝ Ադրբեջանը երախտագիտություն է հայտնել նաև Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երախտագիտություն է հայտնել միջազգային գործընկերներին, այդ թվում Հայաստանին՝ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ադրբեջանին աջակցելու համար։ «Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում մեր միջազգային գործընկերներից ստացված աջակցության հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքի դեմ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։ Բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ ցուցաբերված համերաշխությունը և մեր

Հայաստանը եւ Մոլդովան ներկայացնող հեղինակները՝ ԵՄ գրականության մրցանակ 2026-ի հավակնորդների ցանկում

14 երկրներ ներկայացնող երիտասարդ հեղինակներ ընդգրկվել են «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի աջակցությամբ իրականացվող Եվրոպական միության գրականության մրցանակի կարճ ցուցակում։ Նրանց թվում են Հայաստանը ներկայացնող Սարգիս Հովսեփյանը՝ իր «Դու էսօր մեռի, ես՝ վաղը» գրքով, եւ Մոլդովան ներկայացնող Պաուլա Էրիզանուն՝ իր «Այստեղ եւ՛ դրախտն է, եւ՛ դժոխքը։ Մոլդովայի Հանրապետություն. ապրած պատմուդյան մեկ դար» գրքով։ Մրցանակը «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի

ԹԻՀԿ-ը ստիպված է եղել դատարան դիմել՝ պահանջելով պարտավորեցնել պետական ֆինանսավորում ստացող կուսակցություններին` տրամադրել հարցմամբ պահանջված տեղեկատվությունը

Հարցումներ պետական ֆինանսավորում ստացած կուսակցություններին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հարցումներ էր ուղարկել ՀՀ-ում պետական ֆինանսավորում ստացող բոլոր հինգ կուսակցություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Վերածնվող Հայաստան», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան»՝ խնդրելով տրամադրել տեղեկություն 2025 թվականին յուրաքանչյուր կուսակցությանը նվիրատվություններ կատարած անձանց մասին՝ ներառյալ անունը, ազգանունը, հայրանունը և նվիրատվության չափը։ Միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ժամանակին արձագանքել մեր

Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան

Գյուղերում բնակվող սիրելի քույրեր և եղբայրներ, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի տնտեսական չորրորդ քայլով՝ գյուղատնտեսական մթերման կայանների ստեղծմամբ, դուք այլևս չեք ունենա մթերման խնդիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը: «Դուք միայն պետք է աճեցնեք ձեր բերքը, տաք մթերման կայանին և ստանաք եկամուտ, դուք այլևս չեք

Զեղծարարները գործարկել են «civilcontact.am» դոմենային անվանումը՝ խաբեությամբ տվյալների տիրանալու նպատակով. ոստիկանությունը զգուշացնում է

Բազմաթիվ օգտատերեր էլ. փոստի միջոցով կարող են ստացած լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից տարատեսակ կեղծ հաղորդագրություններ։

Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը: ՀՀ ԱԳՆ

Ժամանակակից երաժշտության փառատոնը ներկայացնում է հայ կոմպոզիտորական արվեստի չբացահայտված էջերը

Քչերին հայտնի Ստեփան Էլմասը, ունենալով խնդիրներ լսողության հետ, մինչև կյանքի վերջ չդադարեց ստեղծագործել՝ թողնելով դաշնամուրային ստեղծագործությունների մի հսկա ժառանգություն։

Զեկույցների համաձայն՝ Իրանում զոհված երեխաների մեծ մասը 7-ից 12 տարեկան են. ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կողմերին կոչ է անում հարգել միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությունները

Մեղադրողը միջնորդեց Արթուր Բաղդասարյանի գործով ներգրավել նոր ընկերությունների եւ նոր անձանց

Մեղադրող կողմի ներկայացուցիչը դատարանի առաջարկով հնարավորինս համառոտ ներկայացրեց մեղադրանքի հիմքի առարկայի փոփոխությունը:

Դատարան են հանձնվել Մարտի 1-ի գործով ևս 3 մեղադրյալների՝ Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ վարույթի նյութերը

Սաշա Աֆյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2026 թվականի հունվարի 9-ին են հանձնվել դատարան:

«Կորցված, գտնված, թաքցված». Ֆիլմը պատմում է Սկևրայի Ավետարանի անհետացման և գրեթե պատահականորեն հայտնաբերման մասին

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության և ներքին գործերի և վարչական հարցերի նախարարությունների, Միերաշևսկու կենտրոնի ֆինանսավորմամբ. արտադրությունը՝ «Կաթնեղբայր» հիմնադրամի և ԿԳՄՍՆ Հայաստանի կինոյի հիմնադրամի («Հայկ» վավերագրական

Վնասազերծվել է Արաբկիրում հանցագործությունը կատարողը

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։

Պապիկյանը գոնե ցույց տար, որ էն չի տեղի ունեցել, ախր մի քանի օր առաջ Իրանի ՊՆ նախարարի հետ թեյ էր խմել, որը զոհվել էր. Հովիկ Աղազարյան

Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ հնարավոր է համագործակցեն «Լուսավոր Հայաստան»-ի հետ, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Լուսավոր Հայաստանը» կուսակցությունների առաջին շարքերում է գտնվում մեր՝ այսպես կոչված արժեհամակարգային հենքի իմաստով, որոնց հետ մենք մեծագույն հաճույքով կուզեինք, որ համագործակցեինք: Որոշում դեռ չկա»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031