Օրվա լրահոսը

Ողորմություն սպասելով տունդ չի կառուցվի

Այսօր, երկրաշարժի 7-րդ տարելիցի առթիվ, բարձրաստիճան պետական պաշտոնյաները, ինչպես միշտ, կուղեւորվեն աղետի գոտի, իրենց ներկայությամբ պատվելով հերթական ավարտված օբյեկտների շահագործման արարողությունը։ Յոթ տարին երեք տարի չէ, որոնց ընթացքում դեռ կարելի էր հուսալ, թե առատ խոստումներն իրականություն կդառնան։ Սակայն այսօր հանդիսավոր տրամադրության, կարծես թե, ավելի շատ առիթներ կան։ Ճիշտ է, շինարարության ծավալների ավելացման համար մենք պարտական

Ստեփան Լուսիկյան (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի տեղակալ, երգահան). Արվեստագետը պետք է ապացուցի, որ ինքը արժեք ունի

Այսօր գոյություն ունի պետություն՝ արդեն կայացած պետություն, եւ նրա մեջ ծավալվող մշակութային գործունեություն։ Դա նշանակում է նաեւ, որ կա մարդկանց մի մեծ խումբ, որ գործում են այս բնագավառում։ Բնական է, որ մարդիկ ունեն սպասելիքներ իրենց պետությունից, իբրեւ հովանավորություն։ Պրոբլեմը հետեւյալն է. շուկայական հարաբերությունները պե՞տք է մուտք գործեն այս ասպարեզ, թե՞… Այս հարցի մեջ հոգեբանական մի

Այլ հեռուստատեսության մասին

Փարիզի մեծ բուլվարներով քայլում են մարդիկ, որոնք նման են մեզ։ Գուցե փոքր-ինչ ավելի ժպտերես եւ բարեհամբույր, իսկ, ընդհանուր առմամբ ինչպես մենք։ Նրանք, ինչպես մենք, փող աշխատելու հնարավորություններ են փնտրում, հոգնած վերադառնում են տուն աշխատանքից հետո եւ նստում հեռուստացույցի առջեւ։ Ի դեպ, հեռուստատեսության մասին։ Ֆրանսիացիների վերաբերմունքը հեռուստատեսության նկատմամբ բավականին բարդ է: Եթե նրանց հարցնեք հավանում են

Նախասիրական պարտադրանք

Արդեն հաստատված ավանդույթ է՝ գների հերթական բարձրացումը վազանցում է աշխատավարձերի բարձրացմանը։ Շուկայական տնտեսաձեւը ներդնողները ծանոթ դիմախաղով կբացատրեն, որ մի անմեղ ամսվա համար չարժե աղմկել, որովհետեւ շուկան ողջ աշխարհին է տիրել, մենք ոչ մեկից առավել չենք։ Երաժշտական դպրոցների վարձաչափը ընդհանուր ծախսերի 20 տոկոսից 50 դարձնելը եւս կմեկնաբանվեր նույն օրենքների տրամաբանությամբ։ 20 տոկոսանոց դպրոցները կդասվեին պետության վզին

Խնայեք  գոնե մատաղ շիվերը

Եռաբլուր… ասում ենք՝ մեր սրբավայրը։ Այստեղ ննջում են անմահությունը գրկած մեր քաջորդիք, ամեն մեկը մի մատաղ շիվ, շատերը չհասցրին ընձյուղվել։ Կրկին ձմեռ է, ու կրկին ծառահատ կացինը հատո՛ւմ է, հատո՛ւմ։ Հասել է սրբազան շիրիմներն օղակող ծառաշերտին։ Ավելի ներքեւ՝ վերջին տարիների անտերությունից այդպես էլ գաճաճ մնացած փշատերեւներին է հասել հերթը։ Ինչ էլ լինի՝ վառելիք է, թեկուզ

Մուրճ եւ մանգաղ

Ռուսաստանի կոմունիստները խորհրդային ժամանակներից ժառանգած իրենց եւ ոչ մի խորհրդանիշից չեն հրաժարվել։ Նրանք դեռեւս շարունակում են ընթանալ լենինյան ուղիով եւ նախընտրական այս փուլում նրանից վերցված ցիտատներով առատորեն «կերակրում» ընտրողներին։ Դրանք, ինչպես հայտարարում է կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, մյուսներից տարբերվելու եւ սեփական ծրագրային սկզբունքները ներկայացնելու համար՝ որոնք այլոց մոտ հիմնված են հայհոյանքների վրա։ Կոմունիստները շարունակում են

Առյուծի բաժինն ավելանում է

Եթե կառավարությունը պետական տրանսպորտն աշխատեցնելիս առաջնորդվեր ինքնարժեքով, ներքաղաքային փոխադրամիջոցների վարձաչափը պետք է սահմաներ 200 դրամ։ Ժողովրդի բախտից առաջնորդողը եղել է իր նկատմամբ հոգատարությունը եւ ոչ թե ամենուր գերիշխող ազատ շուկան։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդունել, որ նույնիսկ վերջերս բարձրացված ավտոբուսի ուղեւարձը 165-ով պակաս է 200-ից, ընդամենը՝ 35 դրամ։ Երթուղային տաքսին եւս 200-ի չի հասնում, 75-ի

Վաղը սկսվելու է Բուդապեշտի հանդիպումը

Ադրբեջանը մեծ հույսեր ունի Դեկտեմբերի 2-ին Բոննում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական նիստն ավարտեց իր աշխատանքը։ Արդյունքում ծնվեց մի հաշվետվություն, որը կներկայացվի ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների բուդապեշտյան հանդիպմանը։ Այն, ինչպես հայտնի է, նախատեսվում է անցկացնել վաղվանից։ Նշված հաշվետվության բովանդակությունը դեռեւս հրապարակված չէ, սակայն նրա ուղղվածության մասին կարելի է դատել որոշ քաղաքագետների արտահայտություններից։ Մասնավորապես,

Բյուջեն ուղարկվեց լրամշակման

Երշիկի բաղադրությունն ըստ Լ. Հակոբյանի Երեկ խորհրդարանական եռօրյան բացվեց բյուջեի նախագծի շուրջ պատգամավորների ելույթներով, որոնց մի մասը, դուրս գալով զուտ բյուջետային շրջանակներից, վերաճում էին Հայաստանի ընդհանուր քաղաքական-տնտեսական զարգացման ուղիների հաստատման։ Այսպես՝ Պարույր Հայրիկյանը անդրադարձավ հանրապետության նախագահ եւ վարչապետ պաշտոնների տարանջատմանը։ Քանի որ նախագահական կառավարում հաստատելու դափնիներն անվերապահորեն ԱՄԻ-Ք-ինն են, ապա նա առաջարկեց նախագահի եւ վարչապետի

Սովագետները շատացել են

Մարդը բնության ամենափխրուն արարածն է. նրա վախճանը կարող է վրա հասնել ինչպես մաշկի մի աննշան վնասվածքով թափանցած վարակից, այնպես էլ ներաշխարհը ցնցած բոթից։ Այսինքն, բացի կենսաբանական ամբողջություն լինելուց, նա միաժամանակ հոգու ու մտքի բարդագույն միություն է, որով էլ տարբերվում է մեզ հայտնի տիեզերքի կենդանի գոյություններից։ Մարդ-արարածը նաեւ բնության հզորագույն ուժերից է, որը կարող է վեր

Դասախոսները մեծածախ եւ մանրածախ առեւտրում

Հին դարերից մինչեւ այս հանճարեղ ներկան ներառյալ, հայերը սիրել են գիր ու գիտություն։ Գիտությունը պահանջել է զրկանքներ եւ դրանք տարաբնույթ էին: Սակայն չանդրադառնանք զրկանքների միջնադարյան եղանակներին, այլ հպանցիկ, առանց բորբոքվելու շոշափենք այսօրվա զրկանքները, որոնց դեմ առ դեմ կանգնում է՝ մեր հայրենակից դիմորդը: Գիտության ստորոտին ընդհուպ մոտենալու համար նրանք պարտավոր են ավարտել գոնե մեկ բուհ, պետական,

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագրին

Մեծարգո պրն Ա. Աբրահամյան, Ձեզ դիմելու առիթը թյուրիմացության պարզումն է, առիթից օգտվելու պարագան՝ արծարծվող խնդրի շուրջ մեկ-երկու նկատառում հայտնելը։ «Լրագրական տարի» հրապարակման մեջ («Առավոտ», 30 նոյեմբերի 1995թ.) ի թիվս այլոց, հիշատակված է նաեւ իմ անունը, որպես ընթացիկ տարվա դափնեկիր (Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակ): Վերջին տարիներին իմ հրապարակումներին ի արձագանք, պասկվիլանման մի քանի հորինվածքներ

Անապահովության «փարոսային» չափանիշները

Հավանաբար «Փարոս» կառավարական ծրագիրը, որն իր վրա է վերցրել հանրապետություն մտնող ամբողջ մարդասիրական օգնության բաշխման մենաշնորհը, ստանձնել է իր համար չափից դուրս բարդ պարտականություն, խառնաշփոթ մտցնելով անապահով խավերի շրջանակներում։ Ինչպես հայտնի է, անապահով լինելու չափանիշները հետեւյալն են. ընտանիքի կազմը, նրա անդամների սոցիալական կարգավիճակը եւ ընդհանուր եկամուտը։ Չնայած նման մոտեցումն ընդունված է զարգացած երկրներում, Հայաստանում նրա

Մի խաբվեք ժպիտներով

Սեւծովյան համաժողովի արդյունքները Երեկ ԱԺ նախագահի տեղակալ Կարապետ Ռուբինյանը՝ որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի 6-րդ լիագումար նիստի մեր պատվիրակության ղեկավար, թղթակիցների միջոցով հասարակությանը ներկայացրեց դեպի Անկարա իրենց այցելության արդյունքները։ Պատվիրակության կազմում էին նաեւ էդվարդ Եգորյանը եւ Ջուլիետ Կաժոյանը։ Նոյեմբերի 26-ի երկօրյա նախապատրաստական աշխատանքներից հետո՝ բյուրո, հանձնաժողովներ, 6-րդ լիագումար նիստը սկսել է իր աշխատանքները՝ օրակարգում ունենալով

Անկախ Հայաստանի ամենամանրամասն բյուջեն

Դեկտեմբերի 4-ի ԱԺ եռօրյայի սկիզբը նշանավորվեց «ՀՀ 1996 թվականի պետբյուջեի նախագծի» մասին օրենքի քննարկմամբ։ 14.30՝ օրակարգի հաստատումից հետո, որտեղ բացի բյուջեից՝ նախատեսված էին նաեւ 1994 թվականի բյուջեի կատարողականի հաստատումը, «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության», «Անշարժ գույքի», «Հյուպատոսական ծառայության», «ՀՀ հողային հաշվեկշիռը 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաստատելու» եւ «Արտոնագրերի մասին ՀՀ օրենքը կիրարկելու» ՀՀ Գերագույն

Հայաստանում պայքարը գաղափարախոսության դեմ չէ

Հարցազրույց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ – Այսօր ետխորհրդային տարածքում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում ակնհայտ է սոցիալ-դեմոկրատիայի, այսինքն՝ ձախ ուժերի հաղթարշավը։ Հայաստանում ձախ կուսակցությունները չկայացան. Ձեր կարծիքով, ո՞րն է դրա պատճառը։ – Համաձայն եմ ձեր գնահատականին, բայց չեմ կարծում, թե աջ ուժերն են կայացել։ Ընդհանրապես քաղաքական ուժերի կայացումը Հայաստանում դեռ չի ավարտվել։ Եթե

Նիկոլը առանց դիպլոմի էլ է Նիկոլ

«Լրագրի» առաջատար աշխատակից եւ հայաստանյան անկախ մամուլի դրական իմիջը ապահովող լրագրողներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը հեռացվեց Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի 5-րդ կուրսից։ Ֆակուլտետի ղեկավարությունը, որը, կարծես թե, պետք է հպարտանար նման շրջանավարտով, մտահոգված է նրա բացակայություններով։ Նույն ղեկավարությանը չի մտահոգում այն հանգամանքը, որ վերջին 5 տարվա ընթացքում բաժինը չի պատրաստել Նիկոլի մակարդակի լրագրողներ. իսկ այսօր

Հարկավո՞ր է արդյոք լրագրողին կուստոմս

Օրերս մի մասնավոր զրույցի ժամանակ, պարզվեց, որ ՀՀՇ տպագիր օրգան՝ «Հայք» թերթի ամբողջ աշխատակազմից միայն մեկն է հանդիսանում… նշված կուսակցության անդամ։ Այն էլ հրատարակության գլխավոր խմբագիրը, որն, ի դեպ, ընդամենը երկու ամիս առաջ է անցել ՀՀՇ շարքերը։ Այս առթիվ արժե հիշեցնել, որ անցյալում ոչ ՍՄԿԿ անդամները զանգվածային լրատվության միջոցների ղեկավարելուն մոտ չէին թողնում։ Նույնիսկ խմբագրությունների

Աղքատության սահմանումը վերջնական չէ

Լճացման ամենաեռուն ժամանակների հիմնական առանձնահատկությունն այն էր, որ կայսրության գահին միմյանց հաջորդում էին զառամախտի ակնհայտ բացիլակիրները՝ քայքայված, սպառված, ուժահատ ու փնթփնթան ծերուկները, որոնց հեռուստապաստառներին հարմար տեղավորելու համար հսկայական ջանքեր էին պահանջվում։ Մի շրջանում քարոզիչների ու վավերագրողների վիթխարի զորախմբին ավելացան նաեւ բժշկագիտության նորարարները։ Նրանց «գյուտերի» շնորհիվ մամուլը լցվեց ծերունական իմաստությունը գովերգող հոդվածներով։ Դրանց գերխնդիրը ընթերցողներին համոզելն

Ինչ լծակներ կօգտագործի Ռուսաստանը

Ռուսաստան-Արեւմուտք հակասությունները բավականին խորն են, սակայն Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը որոշ ուղղություններով դեռ մեղմ է եւ անորոշ։ Հիշենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռեւս ղեկավարում է Անդրեյ Կոզիրեւը՝ Արեւմուտքի համար ամենաընդունելի գործիչը Ռուսաստանում։ Ռուսաստանում այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Կոզիրեւն առ այսօր նախարար է Արեւմուտքի պահանջով։ Նրա դիրքորոշումն այսօր հակասում է Ռուսաստանի ազգային շահերին։

Միշտ նույնը՝ վճարիր, որ ստանաս

Պետք չէ նախանձել «Աբովյանի շրջանի Գառնի, Զովք, Կաթնաղբյուր, Ջրաբեր եւ մի շարք այլ գյուղերի» բնակիչներին։ Ձմռանը իրենց բնակարանները գազով ջեռուցելու եւ խոհանոցում գազօջախի վրա կերակուր պատրաստելու իրավունքը նրանք դյուրությամբ չեն նվաճել։ Բայց, ինչպես ասում են, դա խնդրի հաջորդ կողմն է, առաջինը, միեւնույն է, մարդկային սովորական նախանձն է։ Հանրապետության ո՞ր բնակիչը երանի չի տա բարեկեցության հուշը

«Խաչիկ, դու ճիշտ չես»

«Ազգ» թերթի նոյեմբերի 28-ի համարում ոչ անհայտ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարում է. «ՀԱԷԿ-ում կա 1600 տակառ ռադիոակտիվ թափոն։ Ըստ իմ վերջին տեղեկությունների, Ֆրանսիայից եկած ներկայացուցիչները հայտնել են, որ դրանք պայթունավտանգ են, քանակն այնքան է, որ առաջացել է կրիտիկական զանգված, որից կարող է պայթյուն առաջանալ»։ Պարզելու համար, թե որքան է այս հայտարարությունը մոտ իրականությանը, Արմենպրեսի թղթակիցը դիմեց

Ինչ օգուտներ սպասենք «լիսենկոներից»

Ռուսաստանում նախընտրական արշավի եռուզեռը շարունակվում է։ Քաղաքական գործիչներից ժողովրդին ուղղված այնքան շատ խոստումներ են հնչում, որ, կարծես, դեկտեմբերի 17-ից հետո այս կամ այն կազմակերպության հաղթանակի հետեւանքով կյանքը կտրուկ կբարելավվի։ Բնականաբար, մարդիկ զգուշորեն են վերաբերվում նման խոստումներին, նրանք հիշում են դեռ 91-ի եւ 93-ի նախընտրական խոստումները, եւ այդ իմաստով ներկա քաղաքական ուժերի գովազդային բնույթի քարոզչությունը այդքան

Իրանցի վարորդին սպանողը մահապատժի է ենթարկվելու

Երեկ ՀՀ Գերագույն դատարանն ավարտեց Իրանի քաղաքացի Իրահ Ֆուր Միրզա-Բեկի սպանության գործի քննությունը՝ դատապարտելով մարդասպանին առավելագույն պատժի։ Դատարանը մեղավոր ճանաչեց Սողոմոն Քոչարյանին՝ 1966թ. ծնված, նախկինում Բաքվի, այժմ Գորիսի բնակիչ։ Ինչպես իր մեղադրական ճառում նշեց դատախազը, ամբաստանյալի անձը իսկապես հակասական գնահատականներ է առաջացնում. մի կողմից նա քաջ ազատամարտիկ է, Ղարաբաղի գրեթե բոլոր խոշոր ճակատամարտերի մասնակից, որը

Հարցաքննություն մեղադրյալ հորիզոնի հետ

Քննիչ- Մեղադրյալ Հորիզոն, դուք գիտե՞ք ինչի համար եք մեղադրվում։ Մեղադրյալ- Կռահեցի։ Երեւի ծննդյանս օրը հուլիսի 10-ից դեկտեմբերի 1-ը տեղափոխելու համար։ Քննիչ- Իսկ Դուք գիտե՞ք, որ դա նույնպես կեղծարարություն է։ Մեղադրյալ- Համենայնդեպս, զեղծարարություն չէ։ Քննիչ- Ի՞նչ, ուրեմն Դուք ուզում էիք բռնել նաեւ զեղծարարությա՞ն ճանապարհը։ Մեղադրյալ- Ախր, ես… Քննիչ- Լռե՛ք, երբ որ խոսում են։ Մեղադրյալ- Հենց էնպես

Թուրքական երկու մոդել

Ի տարբերություն Հայաստանի, հարեւան Թուրքիայում ֆեմինիզմը կարկառուն հաջողությունների է հասել։ Դրա ամենահամոզիչ ապացույցը վարչապետական բազկաթոռը բազմիցս նվաճած Թանսու Չիլլերի գոյությունն է: Բարձրաշխարհիկ թրքուհին իր կանացի հմայքին է ենթարկել ոչ միայն սեփական երկրի, այլեւ արեւմտյան տերությունների հասարակությունները։ Նրան ամենուր ընդունում են, լսում, ծափահարում եւ, իհարկե, վստահում։ Ինչքան անկասելի են թրքուհու հրապույրները։ Նա կարող է հայտնվել ամենահեղինակավոր

Հայոց դրամագիտական արժեքները

Կենտրոնական բանկը մեր դրամավարկային քաղաքականության իրականացնողն է եւ պատասխանատուն, սակայն ֆինանսատնտեսական գործառույթներին զուգահեռ՝ պատմամշակութային-գեղագիտական նրբերանգներ են ծագում։ 1994 թ. դեկտեմբերի 1-ին ԿԲ-ի Արտարժույթի, թանկարժեք մետաղների եւ քարերի գնման ու վաճառքի բաժինը զատվեց մայր շենքից՝ տեղավորվելով դատաիրավական մարմինների եւ իրանական առեւտրի հանգուցակետում՝ Գերագույն դատարանի, դատախազության եւ նախկին ոսկերչական խանութի՝ այժմ իրանական առեւտրի կենտրոնի միջեւ։ Այս բաժնի

Մեղավոր են ուրվականները

Աղքատի աշունն ավարտվեց, աղքատները հույս ունեն, որ գոնե կիսով չափ այդպիսին կլինի նաեւ ձմեռը։ Հույսը հայկական-վերացական երեւույթ է, իսկ ամերիկյան օգնությունը՝ միանգամայն գործնական միջոցառում։ Արդեն քանի ամիս է՝ այն ավետում է, որ Հայաստանի բոլոր դպրոցները ձմռան ամիսներին ապահովված կլինեն անհրաժեշտ վառելիքով ու վառարաններով, ինչը կբացառի ուսումնական պարապուրդները, իհարկե, երեխաներից չխլելով արձակուրդները վայելելու բերկրանքը։ Ձմռան առաջին

Սպասելով շեֆերի հաղթանակին

Խանդավառ միջոցառումները, որոնցով կոմունիստները նշեցին նրանց համար պայծառ տոնը՝ Հայաստանի սովետականացումը, պարզվում է, բացի ամեն ինչից նաեւ Հայաստանի կոմկուսի լուրջ հայտն էին՝ քաղաքական գործունեության ակտիվացմանն ուղղված։ Դրա մասին երեկ պաշտոնապես հայտարարեցին կոմկուսի ներկայացուցիչները՝ եւս մեկ անգամ հիշեցնելով ժողովրդին, այդ թվում նաեւ լրագրողներին, որ «կա այդպիսի կուսակցություն», ընդ որում՝ նրա առաջնորդների կարծիքով, այն ամենախոշորն է հայաստանյան քաղաքական

Հայաստանում 5 թայֆա կա. Այդպես է կարծում Դավիթ Վարդանյանը

Երեկ տեւական ընդմիջումից հետո ԱԺՄ-ն ասուլիս էր կազմակերպել, որի առիթը 1996 թվականի պետբյուջեի քննարկումների կապակցությամբ վարչապետի հետ կայացած հանդիպումն էր։ ԱԺՄ-ի սենյակում փայտի վառարանը հաճելի ջերմություն էր արձակում՝ մեղմելով տնտեսական եւ քաղաքական կտրուկ ժխտումների պաղ մթնոլորտը։ Ասուլիսը բացեց լրատվական կենտրոնի ղեկավարը՝ ներկայացնելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանական խմբակցության եռյակին՝ Դավիթ Վարդանյան, Արշակ Սադոյան, Սեյրան Ավագյան, որին միացել

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031