Օրվա լրահոսը

Փեզեշքյանի այցը Ստեփանակերտ իրանցիների շրջանում ընդունվել է ոչ միանշանակ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը. «Փեզեշքյանի այցը Ստեփանակերտ իրանցիների շրջանում ընդունվել է ոչ միանշանակ։ Քննադատությունները պտտվում են երկու հիմնական թեմայի շուրջ՝ 1) Փեզեշքյանը իր պաշտոնավարման վերջին 6 ամիսների ընթացքում արդեն 2-րդ այցն է կատարում Ադրբեջան և դրա վերահսկողության տակ գտնվող տարածքներ այն դեպքում, երբ առավել նպատակահարմար կլիներ նրա գոնե մեկ այցը Չինաստան։ 2) Իրան-Իսրայել

«Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ այն կարծիքին են, որ չի կարող ժողովրդավար երկրում նման բան կատարվել գործարարի հանդեպ». Գոհար Ղումաշյան

«Դեռ մինչև օգոստոսի 18-ը Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ, ինչը ևս մեկ վատ միտք է, քանի որ այս տարի հենց այդ օրը, երբ լրանում է երկու ամիսը, Սամվել Կարապետյանի վաթսուն ամյակն է լինելու»․ Գոհար Ղումաշյան

ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս դինամիկայի և զարգացման համատեքստում ընդգծվել է ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկման նպատակով կառավարության և խորհրդարանի աշխատանքների ներդաշնակեցման անհրաժեշտությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որին ողջույնի խոսքով հանդես է եկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ազգային ժողովի՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառման նպատակն

«Մայր տաճարի վերակառուցման համար հայրենի պետությունը մի լումա գումար տվե՞ց, թե՝ ոչ»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Ռուբեն Վարդապետը նկատեց․ «Որևէ մեկը չի ասում՝ Մայր տաճարի զանգակատան վրա այս ո՞ւմ դիմապատկերն է, որովհետև այդ բարերարն այլևս չի ապրում և մեզ մրցակից չէ»։

ԲԷՑ-ից հաստատում են՝ Մայր Աթոռում ԱԱԾ ծառայողների իրականացրած գործողությունների օրը հոսանքազրկումն իրենց տիրույթում է եղել, ոչ թե՝ ՀԷՑ-ի

Սխալներն ընդունելուց հետո այս ամեն ինչն ասելը չընդունելու պես բան է. ՀԷՑ տնօրենի Ժ/Պ

«Փոքրիկ խմբակի ղեկավարը սեփական աթոռը կորցնելու վախից փորձում է չեզոքացնել Սամվել Կարապետյանի անձի գործոնն ու ազդեցությունը»․ Աննա Գրիգորյան

Աննա Գրիգորյան․ «Մենք՝ բոլորս կանգնելու ենք արդարության համար Սամվել Կարապետյանի և հայ առաքելական եկեղեցու թիկունքում։ Եվ դա չենք անելու չարությամբ, այլ սիրով, միասնականությամբ, վճռականությամբ և անելու ենք մեր ձևով»։

19:03-ի դրությամբ «Սիզոնս» սրճարանի հարակից այգում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7510 մարդ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

ԻՔՄ–ի հաղորդագրությունը հուլիսի 4-ին Երևանում կայացած հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակցություն կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ նշված այգում և հարակից տարածքներում գտնվել է

«Ուժայինների կամակատար ղեկավարնե′ր, ուզեք-չուզեք արդարությունը վերականգնվելու է»․ Աղվան Վարդանյան

Ըստ Աղվան Վարդանյանի՝ փոքր խմբակը մեր երկրում զավթել է իշխանությունը։

Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի համաձայնագիր, որը կբավարարի Բաքվի օրինական պահանջները. Էրդողան

Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի համաձայնագիր, որը կբավարարի Բաքվի օրինական պահանջները, հայտարարել  է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ հետևում է երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների ընթացքին։

«Մեծ ճանապարհի սկիզբն է. զարմացած ենք մարդկանց թվից»․ Նարեկ Կարապետյան

Լրագրողները հետաքրքրվեցին՝ սա քաղաքական պայքարի մեկնա՞րկ է, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Հետագայում հանդես կգանք պարզաբանումներով»։

Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում. Սամվել Կարապետյանը՝ ԱԱԾ մեկուսարանից

Նա հայտնեց, որ փաստաբանական թիմն ամեն օր տեսակցում է Սամվել Կարապետյանին ու վստահեցրեց․ «Իր տրամադրությունն առավել քան ամուր է»։

«Էս կարգին մարդը դուրս է գալու, և իր ծնունդը նշելու ենք ազատության մեջ»․ Գառնիկ Դանիելյան

Այս պահին երթի մասնակիցները ԱԱԾ շենքի դիմաց գոչում են «Սամվել, Սամվել», «ազատություն, ազատություն»։

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ նախագծերի կառավարմանը։ Բացի տեխնոլոգիաների

«Իշխանությունները չեն հրաժարվել ու չեն հրաժարվելու իրենց առջև դրված նպատակից՝ թիրախավորել եկեղեցուն»․ Գևորգ եպիսկոպոս

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը.
«Իլհամ Ալիևն Իրանի նախագահ Փեզեշքյանի հետ Շուշիում է։
Զրուցում են ադրբեջաներեն։
Տեսահոլովակում պարզ լսվում են Ալիևի հետևյալ խոսքերը.
Շուշիում 17 մզկիթ է եղել։ 17 թաղ է եղել և 17 մզկիթ։ Հայերը դրանցից 16-ը քանդել են ամբողջությամբ, իսկ մեկը կիսատ են քանդել»։

Ալիևն Իրանի նախագահ Փեզեշքյանի հետ Շուշիում է

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը. «Իլհամ Ալիևն Իրանի նախագահ Փեզեշքյանի հետ Շուշիում է։ Զրուցում են ադրբեջաներեն։ Տեսահոլովակում պարզ լսվում են Ալիևի հետևյալ խոսքերը. Շուշիում 17 մզկիթ է եղել։ 17 թաղ է եղել և 17 մզկիթ։ Հայերը դրանցից 16-ը քանդել են ամբողջությամբ, իսկ մեկը կիսատ են քանդել»։

«Քանդողներն ապագա չունեն մեր Հայաստանում, ապագան կառուցողներինն է»․ Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը երթի մասնակիցներին շնորհակալություն հայտնեց, որ իրենց ընտանիքի կողքին են։

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարում

Միքայել Սրբազանի հայտարարությունը Սիրելիներ. Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը: Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար: Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք: Իմ օրհնությունն եմ հղում

«Հայ առաքելական սուրբ եկեղեցուն պաշտպանելու համար հետապնդումն ունենալու է հստակ վերջ․ պայքարելու ենք մեր ձևով»․ Արամ Վարդևանյան

Այս պահին քաղաքացիները երթով գնում են դեպի Նալբանդյան փողոց՝ ԱԱԾ շենք, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը։ Երթն առաջնորդում են հոգևորականները։ Երթի մասնակիցները բացականչում են․ «Պայքար, պայքար մեր ձևով»։

Սա ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն է. ՌԴ դեսպանին հանձնվել է հայտագիր. Radar Armenia

Radar Armenia-ն ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում էր ուղարկել առ այն, որ վերջին շրջանում շարունակում ենք ականատես լինել ՌԴ պետական ԶԼՄ-ներում, ինչպես նաև պաշտոնյաների կողմից ՀՀ իշխանություններին թիրախավորող, հաճախ վիրավորական հայտարարությունների, մեկնաբանությունների: «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի կողմից վերջին հանրային անդրադարձից զատ՝ հայկական կողմը որևէ վերաբերմունք արտահայտե՞լ է դրանց կապակցությամբ» հարցին ի պատասխան՝ գերատեսչությունից նշել են, որ

«Ամոթ է, ամոթ». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «հեղաշրջման պլանի» և հոկտեմբերի 27-ի զուգահեռի մասին

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Իսկ իմ տպավորությունն այն է, որ իրենք ավելի ահաբեկիչ չեն, քան նրանք, որոնք յոթ տարի առաջ մասնակցեցին այդ մեծ շարժմանը՝ ժողովրդի հույզը, պոռթկումը օգտագործելով սեփական շահերի համար»։

Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաներ հնարավորություն ունեցան այցելելու մշակութային օջախներ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաներ հնարավորություն ունեցան այցելելու մշակութային օջախներ: Ծրագրի նպատակը երեխաների շրջանում հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացումն ու ազգային արժեքներին ծանոթացումն է: Միջոցառումների ընթացքում երեխաներն այցելել են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ, ծանոթացել հայազգի մեծանուն արվեստագետների կյանքին ու ստեղծագործական աշխարհին: Միջոցառումների ընթացքում երեխաներին ուղեկցել

«Հայտարարությունը շարժառիթն է, ոչ թե բուն պատճառը․ աշխարհաքաղաքական տեկտոնական շարժեր են»․ Մամիկոն Ասլանյան

Ըստ Մամիկոն Ասլանյանի՝ եթե համադրենք այդ օրը և հաջորդ օրերին տեղի ունեցող պրոցեսները ՀԷՑ-ի պետականացման կամ ազգայնացման հետ կապված, կարող ենք ենթադրել, որ դրանք զուգահեռ ընթացող գործընթացներ են․ «Դա եղել է շարժառիթը, ոչ թե բուն պատճառը»։

«Տաշիր գրուպի» գործով արդեն 4 կալանավորված կա

Քննչական կոմիտեն հաստատել է, որ «Տաշիր գրուպի» հետ կապված փողերի լվացման և զգալի չափերի հարկերից խուսափելու գործով այժմ մեղադրանք է ներկայացվել 4 անձի՝ նրանք կալանավորվել են։ Սակայն նրանց ինքնությունը և զբաղեցրած պաշտոնները մարմինը չի հստակեցրել։ ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության շրջանակում, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով փողերի

Ինչպե՞ս տրակտորիստը հասավ Ազատի կացարան ու քանդեց պատը. ուշագրավ մանրամասներ

Վերեւից կանչեցի տղերքին, ձեն չկար. տրակտորիստ

«Մեր ձևով»-ը ազատություն է ինձ համար, ազատության կարգախոսն է»․ Սամվել Կարապետյանի որդի

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք հավաքից, Սարգիս Կարապետյանը պատասխանեց՝ լավ տրամադրություն, ցույց տանք, որ բոլորս միասին ենք։

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մենք՝ Հայաստանում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներս և թեմակալ առաջնորդներս, Տիրոջ կամքով համախմբված Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գոհություն և փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն՝ ծառայական մեր ուխտը վերանորոգելու այս առիթի համար։ Վերահաստատում ենք անսակարկ մեր սերը, հավատարմությունը և ամբողջանվեր ծառայությունը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին,  Սուրբ

Գարուշը բուշլատը գլխին գցա՞ծ դուրս եկավ հրդեհից, թե՞ տղերքը պատուհանից քաշելով՝ հանեցին. էական հակասություններ՝ Ազատի կացարանի գործով

Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց ինժեներասակրավորների վաշտի զինծառայող Արթուր Ղազարբեկյանը: Նա հրդեհի օրը տանն է եղել, արձակուրդի մեջ: Վկան նախ պատմեց, որ դեպքից մի քանի ամիս առաջ էլ էր հրդեհ եղել կացարանում՝ որտեղ վառարանն էր դրված, հատակը կպել էր, ջուր են լցրել, հանգցրել: Անդրադառնալով արդեն մեծ զոհեր տված հայտնի հրդեհին՝ Ղազարբեկյանը պատմեց,

Երանի թե այդ եկեղեցու զավակը չլինեիք, որովհետև այդ ժամանակ Ձեր մեղքը այդքան մեծ չէր լինի. քահանան՝ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, ցավում եմ, որ Ձեզ նման նամակ եմ գրում. երբեւէ չէի պատկերացնի, որ նման օրեր կապրենք մեր երկրում, մեր իսկ հողի վրա, բայց դե… Այն, որ Եկեղեցին մինչեւ հիմա «թեւավոր խոսք» դարձած Ձեր հարցումին չի պատասխանում, բնավ չի նշանակում, որ փակուղում են, եւ չգիտեն թե ինչպես պատասխանել, (անգամ ես, որպես մի պարզ քահանա, տասնյակ

«Հասարակական կոշտ վերաբերմունքն իր արդյունքը կտա»․ Նարեկ Կարապետյան

Հարցին՝ այսօրվա հավաքին ի՞նչ ուղերձներ եք հղելու, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Տեղի է ունեցել մի աննախադեպ բան, ու այդ պատճառով բոլորով ցույց պիտի տանք, որ դա աննախադեպ է ու ոչ ընդունելի, որ եթե աշխարհի ամենահնարավորություն ունեցող հայերից մեկի հետ այսպես են վարվում, բոլորի հետ էլ կարող են այսպես վարվել»։

Ազգային խորհրդակցություններ են կայացել ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ

Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930