Օրվա լրահոսը
«Իրենց թույլ տալով ու չտալով չէ, ՀՀ պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին»
«53 տոկոս հավաքած իշխանությունն անգամ իրենց հարցումով 24 տոկոս է հավաքել՝ երկու անգամ քիչ։ Դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է հիասթափությունն իշխանության նկատմամբ»։
Կան երկրներ, որոնք շահագրգռված են Ադրբեջանից ճակատ բացելուն. Տիգրան Աբրահամյան
Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում:
Նոր նշանակում Տավուշի թեմում
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ 2 մարտի, 2026թ-ի հրամանագրով, Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմ՝ Մակարավանքում, ընդ իշխանությամբ Առաջնորդական տեղապահի։ 5 մարտի, 2026թ-ին Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի թիվ 14 հրամանով Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը նշանակվել է Իջևանի տարածաշրջանի Մակարավանք վանական համալիրի,
Երիտասարդների 63%-ը որեւէ գործչի չի վստահում. ՄՀԻ հարցումները
Առաջին պատասխանի դեպքում Փաշինյանին վստահում է հարցվածների 18%-ը, երկրորդի դեպքում՝ 2%-ը
Ռեկտորի ընտրության գործն ավարտվեց
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը ռեկտոր էր ընտրվել է 2021թ. մարտի 3-ին, սակայն մրցակցի դատական հայցի պատճառով գործադիրը նրա նշանակումն արել էր 2021թ. մայիսի 3-ին՝ 5 տարի ժամկետով։ Դավիթ Ղազարյանի ներկայացուցիչ Վարսիկ Հովսեփյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի քաղաքացիական դատարան, խնդրել անվավեր ճանաչել 2021թ. մարտի 1-ին (երկրորդ փուլ մարտի 15-ին) տեղի ունեցած ,Հայաստանի
Հերթական կրակոցներն՝ Արաբկիրում. կա վիրավոր. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Տեղում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։ Ըստ նախնական տեղեկությունների՝
«Հայաստանով մեկ մթերման կայաններ կկառուցենք, որը կօգնի գյուղացուն իր աճեցրած ապրանքը վաճառել»․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը
Ըստ Նարեկ Կարապետյանի՝ մթերման կայանը կլինի այն միջնորդը, որը կգնի, կպահեստավորի մթերքը եւ հետագայում կարտահանի կամ կվաճառի հայկական շուկայում։
Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը
Ֆասթ Բանկը դարձել է հայկական ֆուտբոլի առաջատար «Փյունիկ» ակումբի կանանց և երիտասարդական թիմերի տիտղոսային հովանավորը, ինչպես նաև իր հովանու տակ է առել «Փյունիկ» ակադեմիայի երկու պատանեկան թիմերը: Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը նշել է․ «Փյունիկ ֆուտբոլային ակումբի հետ այս համագործակցությունը մեր բնական արժեքների արտահայտումն է: Այս համագործակցությամբ մենք նաև ցանկանում ենք ներդրում ունենալ մեր
Կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունեն դրա ապահովման մեխանիզմներ և խախտման համար պատասխանատվության համակարգ․ Արա Այվազյան
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը ներկայացրել է «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը» վերտառությամբ հոդված․ «Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգի շուրջ քննարկումները ցույց տվեցին, թե որքան զգայուն և կենսական է անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը Հայաստանի համար։ Պոպուլիստական նկատառումներով և բառապաշարով մերժել այն և ստորադասել կուսակցական, նախընտրական շահին` նշանակում է չհասկանալ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նշանակում է
Ազգային անվտանգություն, սահմանային խնդիրները, տնտեսություն եւ գործազրկություն. ՀՀ-ում առկա խնդիրները՝ ըստ ՄՀԻ հարցումների
Եթե 2025թ հունիսին, ըստ 44%-ի՝ հիմնական խնդիրներն էին ազգային անվտանգությունը եւ սահմանային խնդիրները, 2026թ փետրվարին նույն կարծիքն է հայտնել 21%-ը
Ինչո՞ւ է անհրաժեշտ կնքել գաղտնիության համաձայնագիր
«Իրավագիտակից քաղաքացի» Ժամանակակից աշխարհում տեղեկատվությունն ամենաթանկ ռեսուրսներից մեկն է։ Երբեմն մեկ գրությունը կամ մեկ գաղափարը կարող են որոշել ձեր ընկերության հետագա ճակատագիրը։ Բայց ի՞նչ կլինի, եթե այդ տեղեկատվությունը հայտնվի այլ անձանց կամ ձեր մրցակիցների ձեռքերում։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է կնքել գաղտնիության համաձայնագիր՝ անգլերեն՝ NDA։ Գաղտնիության համաձայնագիրը կամ Non-Disclosure Agreement (NDA) պայմանագիր է երկու
«Հայփոստ»-ը հերքում է Ղազինյանի պնդումը, թե ՀԷՑ-ի վաճառքի հարցով կառավարության առաջարկը սեփականատերերին ժամանակին չի փոխանցվել իրենց կողմից ուշ առաքման հետևանքով
«Հայփոստ» ՓԲԸ-ն հերքում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի այն պնդումը, թե ՀԷՑ-ի վաճառքի հարցով կառավարության առաջարկը սեփականատերերին ժամանակին չի փոխանցվել «Հայփոստ»-ի կողմից նամակի ուշ առաքման պատճառով։ Ընկերությունը նշում է, որ առաքանու վերաբերյալ տվյալները հասանելի են Հայաստանի ազգային փոստային օպերատորի պաշտոնական կայքում՝ հետևման կոդով ստուգելու միջոցով, և կոչ է անում լրատվամիջոցներին
Ստեփանակերտում Սամվել Կարապետյանի կառուցած բժշկական կենտրոնի դերն անգնահատելի էր 44-օրյա պատերազմի ընթացքում
25 միլիոն դոլար ներդրեց Սամվել Կարապետյանը Ստեփանակերտում նոր բժշկական համալիր կառուցելու համար
ԱՄՆ-ն Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է խուսափել Նախիջևան մեկնելուց
«Ազատություն». ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին խուսափել Նախիջևան մեկնելուց։ Մարտի 5-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան միջոցով հրապարակված անվտանգության զգուշացման մեջ Պետդեպարտամենտը հայտնել է, որ «անհայտ թվով անօդաչու թռչող սարքեր» տեղական ժամանակով կեսօրին հարվածել են Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալի շենքին և վայրէջք կատարելով դպրոցի շենքի մոտ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Դե հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է». Ալեն Սիմոնյան
Ասեն, որ իրենք հակառակ պատկերը ունեն և իրենց հանգստացնեն։
«Խնդիրներ են ստեղծում, որպեսզի արցախցիները չստանան քաղաքացիություն եւ ընտրություններին հնարավորինս քիչ արցախցիներ մասնակցեն». Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»
Չնայած արցախցի պատգամավորի պնդումներին՝ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը վստահեցնում է, որ ոչ մի խնդիր չկա, եւ բոլոր արցախցիները պարտադիր ստանում են հայկական անձնագիր:
47%-ի կարծիքով Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, ըստ 41 %-ի՝ սխալ. ՄՀԻ հարցումները
Քաղաքային բնակչության 47%-ը համոզված է Հայաստանի ճիշտ ուղով շարժվելու մեջ, գյուղական բնակչությունն ավելի լավատես է՝ 54%:
«Բաքուն հույսը դնում է Փաշինյանի վրա, որը հետաքրքրություն ունի այնպիսի Հայաստանի նկատմամբ, որը չեն վերահսկում սփյուռքը կամ հզոր եկեղեցին». «Ազգ»
«Իրանի պատերազմի եւ Թրամփի ուղու միջեւ. Ադրբեջանն առաջ է մղում խաղաղությունն ու ուժային նոր առանցքը» վերնագրով «Բեռլիներ ցայթունգի»(«ԲՑ») մարտի 4-ի հրապարակումը առցանց տարբերակում մարտի 5-ին (երբ հայտնի դարձավ, որ Նախիջեւանի վրա երկու անօդաչուների հարվածից ավերածություններ կան, իսկ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ) արդիականացվել, բայց չի փոխվել հիմնական բովանդակությունը: Գերմանական հիշյալ լրատվամիջոցը Բաքվի տեսակետները շարադրելու
Ինչո՞ւ սփիւռքին նուիրուած խորհրդաժողով մը Լոս Անճելըսի մէջ, եւ ինչո՞ւ հիմա
Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտի գումարէ սփիւռքեան օրակարգով խորհրդաժողով մը: Անիկա ՀՅԴ Ամերիկայի Արեւմտեան շրջանի շարքերուն համար կազմակերպուած, ներքին, աշխատանքային խորհրդաժողով մըն է՝ Սփիւռքի ներկայ իրավիճակը եւ անոր ապագայ ուղղութիւնը խորքային մօտեցումով քննելու համար: Համապատասխան մասնագէտներ եւ փորձառու համայնքային գործիչներ եւս պիտի հրաւիրուին՝ քննարկումներուն խորքը եւ բովանդակութիւնը հարստացնելու նպատակով:
Ադրբեջանը մեր սուվերեն տարածքում առաջխաղացում է ունեցել: Մենք ներկայացնում ենք փաստեր եւ ակնկալում հստակեցում. Դավիթ Անանյան. «Հրապարակ»
«Հասարակությունը պետք է իմանա, թե իր մեջքի ետեւում ինչ է կատարվել` լուռումունջ համաձայնություն է եղել թշնամու հետ: Այդ մասին պետք է բոլորն իմանան»:
Արժանապատվության «շուկայական գին» է սահմանվել 10 հազար դրամը. «ՉԻ»
Թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու որոշումն արդեն բոլորովին այլ իմաստ է ստանում և շատ հստակ ուղերձ է պարունակում․ «ժողովուրդ ջան, հա, ճիշտ եք ասում, Ղարաբաղը վարի ենք տվել, Զանգեզուրի միջանցքը հանձնել ենք, բյուջեն էլ ոնց ուզում՝ լափում ենք, բայց ի՞նչ եք իրար խառնվել, ձեր ուզածը կուշտ փորով հաց ուտելը չի՞, դե էս էլ ձեր փայն ա, ամսական 10 հազարը առեք, կերեք ու սուս մնացեք»։
Ծաղկաձորի համայնքապետի հայտարարագիրը թողնում է բաց հարցեր, որոնք հետաքրքրության առարկա կարող են դառնալ վերահսկող մարմինների համար. «Ժողովուրդ»
Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից՝ համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված համայնքի ղեկավար ընտրվելուց հետո։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է համայնքի ղեկավարի կողմից ներկայացված 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, որը բացահայտում է պաշտոնյայի ունեցվածքը, ֆինանսական միջոցներն ու եկամուտները։ Պաշտոնյայի հայտարարագրած գույքի մեծ մասը գտնվում
20-30 ջղաձգվողներս արդեն մի քանի հարյուր հազար ենք, կեղծ ռեալիզմը պարտվելու է
Երբ Հայաստանին ԵՏՄ-ացման կործանարար ուղին պարտադրեցին մի սեւ գիշերում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի որակում տվեց, որը պետք է հետո դառնար իմաստուն ռեալիզմի կեղծ խորհրդանիշը։ Նա անկախականներին, ովքեր փորձում էին դիմադրել երկրի ինքնիշխանության փոշիացմանը, անվանեց «20-30 ջղաձգվողներ»։ Այսօր՝ շուրջ 13 տարի անց, այդ «ջղաձգումը» պետք է վերանվանել իր իսկական անունով՝ պետականության պահպանման բնազդ։ Պատմական
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, Կոտայքի մարզում գտնվող գազալցակայաններից մեկում. կա տուժած
Մարտի 6-ին, ժամը 07։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Վարորդը, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել
Ճամբարակ-Բերդ ճանապարհը փակ է, Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի
Ագրեսորին հանձնվելը «պրագմատի՞զմ» է
Երեկ խորհրդարանը, որտեղ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն ունի, ծափողջույններով հիշեց Արցախի ազատագրման գործում որոշիչ դեր խաղացած Վազգեն Սարգսյանի (լուսանկարում) ծննդյան օրը: Բնականաբար, նա արժանի է մեծարման, բայց ՔՊ-ի դեպքում կոգնիտիվ դիսոնանս է առաջանում: Արդյոք ՔՊ-ն արդա՞ր է համարում այն պատերազմը, որի հերոսն է Վազգեն Սարգսյանը, թե՞ գտնում է, որ դա ռուսների սանձազերծած հակամարտությունն էր, որի նպատակն
Քնի, հիշողության կորստից անդին․ բժշկական թեմաների զարմանալի մեկնաբանությունները Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործություններում
«Կյանքն այն չէ, ինչ դու ապրել ես, այլ այն, ինչ դու հիշում ես և ինչպես ես հիշում այն, որի մասին հետո կկարողանաս պատմել»։ Գաբրիել Գարսիա Մարկես Մարտի 6-ն աշխարհի երևակայությունը հրաշալիորեն փոթորկող կոլումբիացի Գաբոյի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է, և այսպիսի՝ համաշխարհային գրականության համար կարևոր օրն ինձ ամենևին չի տրամադրում անդրադառնալ բժշկական չոր թեմաներին,
Արեւմուտքում շփոթված են Իրանի ապառազինության մակարդակից. «Ազգ»
Պարսից ծոցի երկրները գրեթե ամբողջությամբ սպառել են իրենց օդային գործողության համակարգերը: Կան հստակ նշաններ, որ իրանական անօդաչու թռչող սարքերը ազատորեն թռչում են Դուբայի եւ այլ օբյեկտների վրայով: Այնպես որ, այժմ իրանցիները կարող են անշտապ ոչնչացնել ամերիկյան բազաները, եւ զգալի չափով հենց այդ էլ տեղի է ունենում:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ
Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ
Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:


















































