Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյանը Մոսկվայում ցավակցություն է հայտնել Իրանի դեսպանին

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի, նրա ընտանիքի մի քանի անդամների և Իրանում ռմբակոծությունների հետևանքով քաղաքացիական այլ զոհերի մահվան առիթով Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը ցավակցությունների գիրք է բացվել: 2026 թվականի մարտի 5-ին Ռուսաստանի մի շարք պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև Մոսկվայում հավատարմագրված դեսպաններ և ռազմական կցորդներ այցելել են ՌԴ-ում

Աշոտյան. «Հարցումից ակնհայտ է, որ հայկական հասարակությունը ունի ընդդիմադիր տրամադրություններ: Եվ սա հնարավոր չէր կոծկել և կեղծել»

Ըստ Աշոտյանի՝ «Ակնհայտ կեղծ սոցհարցում է, որովհետև երբ բացում եք ամբողջական թվերը, ոչ միայն այն սլայդը, որ մեզ փորձում են հրամցնել, ապա տեսնում եք, որ բազմաթիվ այլ հարցերով, որտեղ այսպես կոչված կառավարությունը ծրագրեր է իրականացնում՝ TRIPP-ից սկսած, կառավարության ցուցաբերած սատարումը հասարակության կողմից շատ ցածր է:

Աննախադեպ իրադարձություն Հայաստանի տնտեսության համար․ Ամերիաբանկը, որպես LFG խմբի մաս, ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսում

«Լոնդոնի ֆոնդային բորսայի այս ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները»,- ասում է Արտակ Հանեսյանը։

Խուդաթյան. Առնակ Ավետիսյանը ոլորտին լավ ծանոթ է, միանշանակ հաջողելու է

Այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Առնակ Ավետիսյանին։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավետիսյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ավետիսյանը ոլորտին լավ ծանոթ է, աշխատանքային գործունեությունը սկսել է հենց տարածքային կառավարման ոլորտից և միանշանակ հաջողելու է։ Առնակ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել

Ժենգյալով հացը՝ «The New York Times»-ի՝ Լոս Անջելեսում պարտադիր համտեսելու ուտեստների ցանկում

Region Monitor. Արցախի և Սյունիքի ավանդական ժենգյալով հացը ներառվել է «The New York Times»-ի կողմից կազմված Լոս Անջելեսում պարտադիր համտեսելու 25 ուտեստների ցանկում։ Պարբերականը խորհուրդ է տալիս այցելել 2019 թվականին Գլենդելում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) բացված «Zhengyalov Hatz» ռեստորան և փորձել «12 տեսակի կանաչիներով լցոնված ախորժելի հացը, որը պատրաստվում է հին ավանդական բաղադրատոմսով»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Էդիտա Գզոյանն ազատման դիմո՞ւմ է գրել. ԿԳՄՍՆ-ն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձգձգում են պատասխանը

Ի վերջո, Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատման մասին տեղեկությունը չի դասվում պետական կամ ծառայողական գաղտնիքների շարքին, Հայաստանում էլ ռազմական դրություն հայտարարված չէ:

Դեսպան Մկրտչյանը OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր համագործակցության հեռանկարները

Մարտի 5-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում՝ OpenAI ընկերության կենտրոնակայանում, մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են այն երկրների ներկայացուցիչներ, որոնք արդեն համագործակցում են OpenAI ընկերության հետ կամ հետաքրքրված են նման համագործակցության հնարավորություններով։ Գագաթաժողովի շրջանակում դեսպան Մկրտչյանը OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության և արհեստական բանականության ոլորտներում ընկերության և հայկական կողմի միջև հնարավոր համագործակցության

«Փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում է»

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում: Պալատն անմիջական կապի մեջ է Ռուբեն Հակոբյանի պաշտպանական խմբի հետ: Քննարկվում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը: Հ.Գ. Փաստաբանության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խնդիրներն են՝պաշտպանել իր անդամների իրավունքները և

5 տարիների ընթացքում Հայաստանն արտահանձնել է 25 մարդու, արտահանձնման 452 պահանջ մերժվել է

Ըստ մասնագետների, հակասություններ կան ոչ միայն արտահանձնման մասին ՀՀ օրենսդրությունում, այլ, օրինակ, այդ եւ իրավական փոխօգնության մասին օրենսդրության միջեւ․ ասենք, մի օրենքով կալանքը 10 ամիս է սահմանվում, մյուսում՝ 8 ամիս։ Մասնագետների գնահատմամբ, հայաստանյան դատարանները քննության չեն առնում արտահանձնման երկրի դատարանների կալանքի որոշումները, այլ մեխանիկորեն կիրառում են դրանք։ Սա լուրջ հակասություն է առաջացնում Հայաստանի կողմից Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների հետ։

Եքա տղա ես, արա, տարրական հարգանք չունես տղերքի հանդեպ. վեճ, գոռոցներ Ազատի կացարանի հրդեհի գործով

-Եթե հրաժարվելու էր հարցերի պատասխանելուց, թող սկզբում էլ հայտարարությունը չաներ, ռեկլամի համար խոսեց, սրան-նրան շնորհակալություն հայտնեց եւ այլն, մենք էլ համբերատար լսեցինք, որ հարցեր տանք: Տենց չի լինում, արա. զոհվածի հայր

«Էն, որ տենց ուրախ-ուրախ տարածում են, դա իրենց վնաս է, Փաշինյանն առնվազն 50 տոկոսից պակաս է հավաքում»․ Մամիջանյանը՝ IRI-ի հարցումների մասին

IRI ընկերության անցկացրած հարցումների առիթով Հայկ Մամիջանյանն ասաց․ «Միակ բանը, որ ինձ հետաքրքրում է այն է, թե այս հարցումների արդյունքներով ինչպես ենք հասնելու իշխանության փոփոխության»։

ԶՊՄԿ-ն ձևավորել է «Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի» հանձնաժողով

ԶՊՄԿ ընկերության Տնօրենների խորհրդի շրջանակում (կազմում) ձևավորվել է «Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի» հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ընկերությունից հայտնում են, որ Տնօրենների խորհրդի կողմից «Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի» հանձնաժողովի նախագահ է ընտրվել խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանը: «Այս հանձնաժողովի ստեղծումը կարևորագույն քայլ էր կորպորատիվ կառավարման միջազգային ճափանիշների ներդրման  ուղղությամբ։ Պետք է նշեմ, որ նման հանձնաժողով ստեղծելու

«Մենք էլ մեր հարցումներն ունենք, մեր վարկանիշը բարձր է, ինչքան էլ վախի մթնոլորտ ստեղծեն»․ Գառնիկ Դանիելյան

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող 50+1 տոկոս ստանալ։

«Վերադառնում ենք անհրաժեշտության դեպքում կռվելու Իսրայելի դեմ»

Առնվազն երկու նման ռեպորտաժներում խոսողները թյուրքախոս ատրպատակցիներն են, որոնց այս օրերին էլ մեզանում հաճախ սխալմամբ կոչում են Իրանի «ադրբեջանցիներ» և որոնց նաև երեկվա իր հոխորտալից բարբաջանքում գրեթե ապստամբության կոչ էր անում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։

Ընդհանուր հարցվածների 62%-ը գոհ է Հայ Առաքելական եկեղեցու աշխատանքից, վարչապետի աշխատակազմից լիովին գոհ է 20%-ը. ՄՀԻ հարցումները

Դատարաններից լիովին գոհ է հարցվածների 11%-ը, ՄԻՊ գրասենյակի աշխատանքից՝ 15%-ը

Հարյուրավոր իրանցի դպրոցականների և խաղաղ քաղաքացիների նահատակությունն այն հարցը չէ, որը կարելի է հեշտությամբ անտեսել. Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության նախագահ

Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության նախագահի հայտարարությունը՝ ուղղված աշխարհի կրոնագետներին և մտավորականներին՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ Հանուն Բարեգութ և Ողորմած Աստծո Ես անում եմ այս հայտարարությունն այնժամ, երբ աշխարհի ազատատենչ մարդկանց սրտերը խոր վշտով են լցված։ Իրանի Իսլամական Հեղափոխության գերագույն հոգևոր առաջնորդ, Գերաշնորհ Այաթոլլահ Իմամ Խամենեիի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

🌦️🌨️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ մարտի 6-11-ը 🟨 Երևանում մարտի 6-ի երեկոյան, 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 🟨 Հանրապետության տարածքում մարտի 6-ի երեկոյան, 8-9-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում

«Կարծես ասել ենք՝ սահմանադրական մեծամասնությունն այնտեղ պատրաստի դրված է, հիմա էլ մեզ հանդիմանում եք, որ չենք վերցրել»․ Արման Եղոյան

ՔՊ-ականները այն հարցի մասին, որ ամերիկյան IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումների արդյունքներով՝ իրենց կուսակցությունը չի ունենա սահմանադրական մեծամասնություն։

Հարցվածների 5%-ը որոշել է՝ կփչացնի քվեաթերթիկը, 8%-ի չի մասնակցի ընտրություններին. ՄՀԻ հարցումները

Եթե առաջիկա կիրակի լինեն ընտրություններ, 24%-ը կընտրի ՔՊ-ին, իսկ 9%-ը՝ Ուժեղ Հայաստանին

«Հայաստանը խաղաղության կղզյակ է եռացող տարածաշրջանում»․ Արման Եղոյան

Լրագրողի դիտարկմանը՝ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե «հայերի գլուխը ջարդել ենք երկաթյա բռունցքով» ու հարցին՝ ինչպե՞ս եք խաղաղություն հաստատելու այսպիսի հռետորաբանություն կիրառող մարդու հետ՝ արդյոք սա խաղաղության գնացող երկրի ղեկավարի բառապաշա՞ր է, Արման Եղոյանը պատասխանեց․ «Պարզ է, չէ՞, որ բարի դրացիական հարևաններն իրար հետ խաղաղություն չեն հաստատում։ Ում հետ խնդիր ունես, նրա հետ ես խաղաղություն հաստատում»։

«Իրենց թույլ տալով ու չտալով չէ, ՀՀ պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին»

«53 տոկոս հավաքած իշխանությունն անգամ իրենց հարցումով 24 տոկոս է հավաքել՝ երկու անգամ քիչ։ Դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է հիասթափությունն իշխանության նկատմամբ»։

Կան երկրներ, որոնք շահագրգռված են Ադրբեջանից ճակատ բացելուն. Տիգրան Աբրահամյան

Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում:

Նոր նշանակում Տավուշի թեմում

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ 2 մարտի, 2026թ-ի հրամանագրով, Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմ՝ Մակարավանքում, ընդ իշխանությամբ Առաջնորդական տեղապահի։ 5 մարտի, 2026թ-ին Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի թիվ 14 հրամանով Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը նշանակվել է Իջևանի տարածաշրջանի Մակարավանք վանական համալիրի,

Երիտասարդների 63%-ը որեւէ գործչի չի վստահում. ՄՀԻ հարցումները

Առաջին պատասխանի դեպքում Փաշինյանին վստահում է հարցվածների 18%-ը, երկրորդի դեպքում՝ 2%-ը

Ռեկտորի ընտրության գործն ավարտվեց

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը ռեկտոր էր ընտրվել է 2021թ. մարտի 3-ին, սակայն մրցակցի դատական հայցի պատճառով գործադիրը նրա նշանակումն արել էր 2021թ. մայիսի 3-ին՝ 5 տարի ժամկետով։  Դավիթ Ղազարյանի ներկայացուցիչ Վարսիկ Հովսեփյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի քաղաքացիական դատարան, խնդրել անվավեր ճանաչել 2021թ. մարտի 1-ին (երկրորդ փուլ մարտի 15-ին) տեղի ունեցած ,Հայաստանի

Հերթական կրակոցներն՝ Արաբկիրում. կա վիրավոր. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Տեղում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։ Ըստ նախնական տեղեկությունների՝

«Հայաստանով մեկ մթերման կայաններ կկառուցենք, որը կօգնի գյուղացուն իր աճեցրած ապրանքը վաճառել»․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ մթերման կայանը կլինի այն միջնորդը, որը կգնի, կպահեստավորի մթերքը եւ հետագայում կարտահանի կամ կվաճառի հայկական շուկայում։

Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը

Ֆասթ Բանկը դարձել է հայկական ֆուտբոլի առաջատար «Փյունիկ» ակումբի կանանց և երիտասարդական թիմերի տիտղոսային հովանավորը, ինչպես նաև իր հովանու տակ է առել  «Փյունիկ» ակադեմիայի երկու պատանեկան թիմերը: Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը նշել է․ «Փյունիկ ֆուտբոլային ակումբի հետ այս համագործակցությունը մեր բնական արժեքների արտահայտումն է: Այս համագործակցությամբ մենք նաև ցանկանում ենք ներդրում ունենալ մեր

Կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունեն դրա ապահովման մեխանիզմներ և խախտման համար պատասխանատվության համակարգ․ Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը ներկայացրել է «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը» վերտառությամբ հոդված․ «Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգի շուրջ քննարկումները ցույց տվեցին, թե որքան զգայուն և կենսական է անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը Հայաստանի համար։ Պոպուլիստական նկատառումներով և բառապաշարով մերժել այն և ստորադասել կուսակցական, նախընտրական շահին` նշանակում է չհասկանալ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նշանակում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031