Օրվա լրահոսը
Որեւէ մեկը ձեզ չի կարող արգելել եկեղեցի գնալ. դատավորը՝ Արցախի պատգամավորին
Դատարանը մեղմացրեց Բագրատ սրբազանի գործով անցնող Արցախի պատգամավորի խափանման միջոցի պայմանները
Առաջիկայում նախարարությունն Արուճի տաճարի ամբողջական նորոգման նախագիծ կպատվիրի. Ալֆրեդ Քոչարյան
Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ իրականացվող կարևորագույն նախագծերից են նաև Դվինի հնավայրի և Գառնիի խճանկարի վերականգնման ծրագրերը, և հայկական կողմը պատրաստակամ է ընդլայնել ծրագրերը՝ շարունակական դարձնելով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում համագործակցությունը:
«Արման Թաթոյանի հետ որեւէ քաղաքական համագործակցություն չունեմ եւ չեմ ունեցել»․ Սերժ Սարգսյան
Նախկին ՄԻՊ-ի՝ նախկին նախագահներին ուղղված քննադատության մեջ Սերժ Սարգսյանը կոշտ բան չի լսել
Պապիկյանը և դեսպան Դըկոտինյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը
Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերի:
«Ես չգիտեմ՝ մարմնի որ մասով է մտածում այդպես խոսողը՝ անկախ անձնավորությունից»․ Սերժ Սարգսյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին
Սերժ Սարգսյանը վստահ է, որ դեռեւս շատ երկար ժամանակ լինելու են մարդիկ, ովքեր ջերմությամբ են կրելու Վազգենի գաղափարները
Ալիև․ «Մեր զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվել»
«Ազատություն». «Մեր զինված ուժերը՝ պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները մոբիլիզացիոն թիվ մեկ վիճակի են բերվել», – այսօր Բաքվում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալիևը նաև քննադատել է Իրանի պետական լրատվամիջոցներին։ Դրանք, ըստ նրա, հակաքարոզչություն էին իրականացնում՝ փորձելով փոխել Իրանում ապրող ադրբեջանցիների վերաբերմունքը Ադրբեջանի
Ավետիք Քերոբյանի գործով դատական նիստն անցավ դռնփակ ռեժիմով
Գործում պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների առկայության հիմքով։
«Բա որ ասում ենք՝ գնանք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանը բացենք, բա ինչի՞ մասին է, միշտ այլընտրանքներ պետք է լինեն»․ Գեւորգ Պապոյան
«Մենք խնդիր չունենք, մեզ համար կարեւոր է եղել, որ Վրաստանում կանգնած մեքենա չլինի, եւ չկա այնտեղ մեքենա կանգնած։ Հարցը լուծվել է, վերջ»,- ասաց Պապոյանը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անաստաս Միկոյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում: Մասնավորապես՝ Անաստաս Միկոյան փողոցում` ուղղությունը Փիրումյանների փողոցից դեպի Եղվարդ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Երևանի քաղաքապետարան
Գևորգ Փարսյանը ցավակցություն է հայտնել Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսին
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը տեղակալների ուղեկցությամբ այսօր այցելել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսարան և իր ցավակցությունը հայտնել գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ։ Հյուպատոսն իր գնահատանքն է հայտնել համայնքի ղեկավարին, ինչպես նաև իր շնորհակալությունն է խնդրել փոխանցել բոլոր կապանցիներին՝ այս
Մենք պարտք ունենք տալու Վազգենին ու մեր տղերքին․ Մարգարիտ Եսայան
«Պիտի ասենք՝ ներիր մեզ Վազգեն, որ կյանքիդ նպատակը, որ իրականացրիր՝ չկարողացանք պահել: Պիտի ասենք՝ ներիր մեզ, Վազգեն, որ մենք չկարողացանք այն փառահեղ հաղթանակը, որ քո ու ընկերներիդ շնորհիվ մենք ստացանք` չկարողացանք պահել»,-լրագրողների հետ զրույցում Եռաբլուրում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ՀՀԿ-ն Եռաբլուրում հարգանքի
Մհեր Գրիգորյանը և Կիրիլ Կոմարովը քննարկել են ՀՀ-ում «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց իրականացման հետագա քայլերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ անվտանգության ապահովման հարցերի, էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության և տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների առևտրի զարգացման հնարավորությունների շուրջ։ ՀՀ կառավարություն
ՀՀԿ-ի կոչին դեռեւս արձագանք չկա․ Սերժ Սարգսյան
ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշման մասին հարցին էլ պատասխանեց, որ այն կախված է լինելու Հայաստանի գործող կառավարիչների դեմ պայքարի արդյունավետությունից
«Արցախցիների մնալը Հայաստանում առաջնահերթ է». Արեգա Հովսեփյան
Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի համար առաջնահերթ է արցախցիների մնալը Հայաստանում։ Այդ մասին ասել է Արեգա Հովսեփյանը՝ նշելով, որ այդ համատեքստում կարևորագույն տեղ է զբաղեցնում Կարապետյանի «5 քայլերից» վերջինը՝ 20 000 մատչելի բնակարանների ծրագիրը։ Հովսեփյանի խոսքով՝ ծրագրում արցախցիներն ունենալու են առանձնահատուկ տեղ և հատուկ արտոնություններ։ «Սամվել Կարապետյանը, ինչպես միշտ, եղել է Արցախի ու արցախցիների կողքին, այսօր
«Դա ուղղակի ռեակցիա էր, Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չէ այլեւս»․ ինչո՞ւ էր Փաշինյանը «բզել» Արտաշատի քաղաքապետին
Լրագրողներից մեկն էլ հարցեց՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին իրավապահների կողմից ձերբակալվել է, հետո ազատ արձակվել, ինչո՞ւ Փաշինյանը չի հրահանգում այս գործը վերաբացել։
Մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ. Մարտուն Գրիգորյան
Բոլորս հիշում ենք, 2025թ․-ի Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել եմ նաև այն նպատակով, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չպիտի ունենա։
Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը հերքել է, թե Թեհրանը Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ է արձակել
«Ուսումնասիրությունների համաձայն՝ տվյալ գործողությունն իրականացվել է այդ ռեժիմի կողմից՝ Իրանին մեղադրելու նպատակով»,- նշվել է հայտարարությունում։
Բլոգեր Արսեն Մարգարյանը Մոսկվայում դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման՝ նացիզմի քարոզչության համար
Sputnik Armenia. Մոսկվայի քաղաքային դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման՝ նացիզմի քարոզչության համար։ Դատավճիռը ներառում է նաև ինտերնետային կայքեր կառավարելու 4 տարվա արգելք։ Մեղադրող կողմը Մարգարյանի համար պահանջել էր 6 տարի և 10 ամիս ազատազրկում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Եթե բոլոր դիակները լինեն մեզ նման առույգ եւ կայտառ՝ Նիկոլ Փաշինյանին չեմ նախանձում»․ Արմեն Աշոտյան
Միայն ընտրություններով իշխանափոխության հույս փայփայելը ՀՀԿ փոխնախագահը իրատեսական չի համարում
Ֆրանսիան իր բազաները տրամադրել է ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակման համար
«Ազատություն». Ֆրանսիան թույլատրել է Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմակայանները Իրանի դեմ գործողությունների շրջանակում, այսօր տեղեկացրել է ֆրանսիական BFMTV հեռուստաընկերությունը՝ սեփական աղբյուրները վկայակոչելով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Լուսանկարներն՝ արխիվային
«Որեւէ բան չի խանգարում, որ Սամվել Կարապետյանն ուղիղ եթեր մտնի»․ Փաշինյանը՝ անհավասար քարոզարշավի մասին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ը 100 տոկոսով պետականացնելու մասին հայտարարությանը։
2021թ.-ին մեր ստանձնած պարտավորությունը այս համակարգերով կատարում ենք: Այսինքն՝ նվազագույն կենսաթոշակն ավելի է պարենային զամբյուղից և միջին կեսնաթոշակն ավելի է սպառողական զամբյուղի արժեքից. Փաշինյան
Կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից կենսաթոշակը կբարձրանա Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ ապրիլի 1-ից կենսաթոշակը կբարձրանա: Որոշման նպատակը ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) իրականացման համար նախադրյալների ստեղծումն է։ ՀՀ Կառավարության ծրագրի
Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի որոշմամբ
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ:
«Չեմ կարող ասել՝ ամենօրյա աշխատանքն ինչքան կտեւի»․ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե երբ կստորագրվի «խաղաղության պայմանագիրը»
«Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, ՀՀ-ն կարող է խզել եւ չեղարկել պայմանագիրը, բայց պայմանագիր խզելը վատ բան է, ռուս գործընկերների հետ քննարկումներ ենք իրականացնում»։
Ձեռք բեր սմարթֆոն, ստացիր նաև սմարթ ժամացույց. Team-ի գարնանային ակցիան
5-ը մարտի, 2026 թ․, Երևան. Գարնանը նվիրիր ուրախություն. Team Telecom Armenia-ն գարնանային տոներին ընդառաջ հանդես է գալիս բացառիկ առաջարկով: Պաշտոնական գործընկերոջ՝ Honor-ի հետ տոնական ակցիայի շրջանակում գնելով սմարթֆոն՝ հաճախորդները կստանան նաև սմարթ ժամացույց: Այսպիսով, մինչև 2026 թվականի ապրիլը 10-ը ներառյալ Honor X8d սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան նաև Honor Choice Watch 2i սմարթ ժամացույց: Տոնական
Խաղաղության մասին բարբաջողը երեք պատերազմ է բերել․ Սամվել Նիկոյան
Տեղեկանալով, որ կառավարող ուժի ներկայացուցիչները Եռաբլուր չեն եկել, միայն ծաղկեպսակ են ուղարկել՝ Սամվել Նիկոյանն արձագանքեց․ «Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Վազգենին, որ այսօր իշխանությունից ոչ մեկը չի եկել ու չի պղծել․ նրանց այստեղ գալը կնշանակեր՝ Վազգենը հիշատակը պղծել»։
Պապոյան. Էլեկտրամոբիլների գույքահարկը կտրուկ իջնում է
«Էլեկտրամոբիլների գույքահարկը կտրուկ իջնում է», – ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութուն նշում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Իրանի հարվածն անպատասխան չի մնա». Ադրբեջանի ՊՆ
«Ազատություն». Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Նախիջևանի տարածքին հասցված հարվածները՝ հայտարարելով, որ դրանք անպատասխան չեն մնա։ «Ադրբեջանի ՊՆ-ն անհրաժեշտ պատասխան միջոցներ է նախապատրաստում մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառույցների անվտանգության ապահովման նպատակով»,- հայտարարել է գերատեսչությունը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը կասեցվեց՝ մինչեւ պարզ կլինեն փորձաքննության արդյունքները
Դատարանը քննարկեց պատասխանողի կողմից գյուղատնտեսական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը։
Իշխանությունները չունեն բավարար կամք և միջազգային վարկանիշ՝ ապահովելու ՀՀ լիարժեք չեզոքությունը․ Պահպանողական կուսակցություն
Այս նվազագույն իրականանալի քայլերով Հայաստանն աշխարհին ցույց կտա, որ չեզոք է, չի կամենում լինել հակամարտության կողմ, ակտիվ ներգրավվել այս պատերազմում։


















































