Օրվա լրահոսը
«Հայ առաքելական սուրբ եկեղեցուն պաշտպանելու համար հետապնդումն ունենալու է հստակ վերջ․ պայքարելու ենք մեր ձևով»․ Արամ Վարդևանյան
Այս պահին քաղաքացիները երթով գնում են դեպի Նալբանդյան փողոց՝ ԱԱԾ շենք, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը։ Երթն առաջնորդում են հոգևորականները։ Երթի մասնակիցները բացականչում են․ «Պայքար, պայքար մեր ձևով»։
Սա ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն է. ՌԴ դեսպանին հանձնվել է հայտագիր. Radar Armenia
Radar Armenia-ն ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում էր ուղարկել առ այն, որ վերջին շրջանում շարունակում ենք ականատես լինել ՌԴ պետական ԶԼՄ-ներում, ինչպես նաև պաշտոնյաների կողմից ՀՀ իշխանություններին թիրախավորող, հաճախ վիրավորական հայտարարությունների, մեկնաբանությունների: «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի կողմից վերջին հանրային անդրադարձից զատ՝ հայկական կողմը որևէ վերաբերմունք արտահայտե՞լ է դրանց կապակցությամբ» հարցին ի պատասխան՝ գերատեսչությունից նշել են, որ
«Ամոթ է, ամոթ». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «հեղաշրջման պլանի» և հոկտեմբերի 27-ի զուգահեռի մասին
Րաֆֆի Հովհաննիսյան․ «Իսկ իմ տպավորությունն այն է, որ իրենք ավելի ահաբեկիչ չեն, քան նրանք, որոնք յոթ տարի առաջ մասնակցեցին այդ մեծ շարժմանը՝ ժողովրդի հույզը, պոռթկումը օգտագործելով սեփական շահերի համար»։
Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաներ հնարավորություն ունեցան այցելելու մշակութային օջախներ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաներ հնարավորություն ունեցան այցելելու մշակութային օջախներ: Ծրագրի նպատակը երեխաների շրջանում հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացումն ու ազգային արժեքներին ծանոթացումն է: Միջոցառումների ընթացքում երեխաներն այցելել են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ, ծանոթացել հայազգի մեծանուն արվեստագետների կյանքին ու ստեղծագործական աշխարհին: Միջոցառումների ընթացքում երեխաներին ուղեկցել
«Հայտարարությունը շարժառիթն է, ոչ թե բուն պատճառը․ աշխարհաքաղաքական տեկտոնական շարժեր են»․ Մամիկոն Ասլանյան
Ըստ Մամիկոն Ասլանյանի՝ եթե համադրենք այդ օրը և հաջորդ օրերին տեղի ունեցող պրոցեսները ՀԷՑ-ի պետականացման կամ ազգայնացման հետ կապված, կարող ենք ենթադրել, որ դրանք զուգահեռ ընթացող գործընթացներ են․ «Դա եղել է շարժառիթը, ոչ թե բուն պատճառը»։
«Տաշիր գրուպի» գործով արդեն 4 կալանավորված կա
Քննչական կոմիտեն հաստատել է, որ «Տաշիր գրուպի» հետ կապված փողերի լվացման և զգալի չափերի հարկերից խուսափելու գործով այժմ մեղադրանք է ներկայացվել 4 անձի՝ նրանք կալանավորվել են։ Սակայն նրանց ինքնությունը և զբաղեցրած պաշտոնները մարմինը չի հստակեցրել։ ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության շրջանակում, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով փողերի
Ինչպե՞ս տրակտորիստը հասավ Ազատի կացարան ու քանդեց պատը. ուշագրավ մանրամասներ
Վերեւից կանչեցի տղերքին, ձեն չկար. տրակտորիստ
«Մեր ձևով»-ը ազատություն է ինձ համար, ազատության կարգախոսն է»․ Սամվել Կարապետյանի որդի
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք հավաքից, Սարգիս Կարապետյանը պատասխանեց՝ լավ տրամադրություն, ցույց տանք, որ բոլորս միասին ենք։
Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մենք՝ Հայաստանում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներս և թեմակալ առաջնորդներս, Տիրոջ կամքով համախմբված Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գոհություն և փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն՝ ծառայական մեր ուխտը վերանորոգելու այս առիթի համար։ Վերահաստատում ենք անսակարկ մեր սերը, հավատարմությունը և ամբողջանվեր ծառայությունը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Սուրբ
Գարուշը բուշլատը գլխին գցա՞ծ դուրս եկավ հրդեհից, թե՞ տղերքը պատուհանից քաշելով՝ հանեցին. էական հակասություններ՝ Ազատի կացարանի գործով
Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց ինժեներասակրավորների վաշտի զինծառայող Արթուր Ղազարբեկյանը: Նա հրդեհի օրը տանն է եղել, արձակուրդի մեջ: Վկան նախ պատմեց, որ դեպքից մի քանի ամիս առաջ էլ էր հրդեհ եղել կացարանում՝ որտեղ վառարանն էր դրված, հատակը կպել էր, ջուր են լցրել, հանգցրել: Անդրադառնալով արդեն մեծ զոհեր տված հայտնի հրդեհին՝ Ղազարբեկյանը պատմեց,
Երանի թե այդ եկեղեցու զավակը չլինեիք, որովհետև այդ ժամանակ Ձեր մեղքը այդքան մեծ չէր լինի. քահանան՝ Փաշինյանին
Պարոն Փաշինյան, ցավում եմ, որ Ձեզ նման նամակ եմ գրում. երբեւէ չէի պատկերացնի, որ նման օրեր կապրենք մեր երկրում, մեր իսկ հողի վրա, բայց դե… Այն, որ Եկեղեցին մինչեւ հիմա «թեւավոր խոսք» դարձած Ձեր հարցումին չի պատասխանում, բնավ չի նշանակում, որ փակուղում են, եւ չգիտեն թե ինչպես պատասխանել, (անգամ ես, որպես մի պարզ քահանա, տասնյակ
«Հասարակական կոշտ վերաբերմունքն իր արդյունքը կտա»․ Նարեկ Կարապետյան
Հարցին՝ այսօրվա հավաքին ի՞նչ ուղերձներ եք հղելու, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Տեղի է ունեցել մի աննախադեպ բան, ու այդ պատճառով բոլորով ցույց պիտի տանք, որ դա աննախադեպ է ու ոչ ընդունելի, որ եթե աշխարհի ամենահնարավորություն ունեցող հայերից մեկի հետ այսպես են վարվում, բոլորի հետ էլ կարող են այսպես վարվել»։
Ազգային խորհրդակցություններ են կայացել ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ
Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի
Ըստ Զոհրապ Բեկ-Գասպարենցի՝ Սամվել Կարապետյանի հացը կերածներն իրավունք չունեն այստեղ չլինել
«Ահաբեկիչ բառը մի տեսակ լուրջ չեմ ընդունում։ Յոթ տարի ինչ ասել են, իրականությանը չի համապատասխանել, դրա համար ահաբեկիչ բառն էլ ինձ համար ծիծաղելի է»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող դերասան, բեմադրիչ Զոհրաբ Բեկ-Գասպարենցը։
Մարզահամերգային համալիրի դուռը կոտրելով պահեստային տարածք մուտք գործելու դեպքով անչափահասներ են բերման ենթարկվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 4 երիտասարդ անձինք կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը։ Ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին է բերվել Երևանի բնակիչ 18-ամյա Սարգիս Ա․-ն, իսկ 16-ամյա Ա․ Հ․-ն,
«Երբևիցե լսած կա՞ք կառավարություն, իշխանություն հանդիպում լինի մեր Սրբազանի հետ, Վեհափառի հետ առանձին՝ ահա այս հարցերի համար, ինչ որ հիմա ինքը բարձրաձայնում է աշխարհով մեկ». հարցադրումներ Գյումրու «Սուրբ Յոթ վերք եկեղեցում»
Ի դեպ, այսօր հյուրեր կային Գյումրիում․ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում հանդիպում էին անցկացնում գյումրեցիների հետ (իսկ գյումրեցիների շրջանակում մեծաթիվ պաշտոնյաներ էին), մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Շիրակի թեմում բարձրախոսով անցորդների, գուցե և այդ հյուրերի համար Միքայել Սրբազանի հարուստ կյանքը ու գործունեությունն էին ընթերցում՝ շեշտադրելով նրա ստացած հրաշալի կրթությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է Կոմիտեում մեկ տարուց ավել քննվող գործերին՝ ընդգծելով, որ իր պահանջն է՝ հնարավորինս արագ ավարտել տևական ժամանակ քննվող գործերը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կոմիտեի այլ ծառայողներ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արմեն Ասատրյանին՝ նրան և Կոմիտեի կազմը համալրած նոր ծառայողներին մաղթելով արդյունավետ գործունեություն: Կոմիտեի նախագահն անդրադարձել է իր՝ 2025
ՀՅԴ անդամներին և համակիրներին հրավիրում են ոստիկանություն՝ հորդորում չմասնակցել հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին
Այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են ոստիկանության մարզային բաժիններ, որտեղ նրանց ապօրինի կերպով հորդորում են զերծ մնալ այսօր` ժամը 18։00-ին Երևանում հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուց, որոշ դեպքերում էլ անիմաստ հարցաքննություններով պահում բաժիններում: Այսպիսով, ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը: Ակնհայտ է, նման քայլերով
Ալիևը պնդել է՝ «Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների իրավունքների ապահովումը մեծ նշանակություն ունի»
«Ազատություն». Ադրբեջանը բարձր է գնահատում անցած ամիս Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդում «բոլոր 57 անդամ պետությունների կողմից» բանաձևի ընդունումը, որով «աջակցություն է հայտնվում Հայաստանից բռնի կերպով արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում կազմակերպված Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
ԵԽ Նախարարների կոմիտեն հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել
Գործը վերաբերում է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի դաժան և կանխամտածված սպանությանը, և Հայկ Մակուչյանի վրա կատարած մահափորձին։
Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից
Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով: Դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները: QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից, ուղևորի համար
Ստանում ենք տեղեկություններ, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ոստիկանություն կամ քննչական մարմին ներկայանալու պահանջ է ներկայացվում. հայտարարություն
Այս «պատահական զուգադիպությամբ» իշխող ուժը փորձում է քաղաքացիներին ապօրինաբար զրկել խաղաղ հավաքին մասնակցելու հնարավորությունից։
Ավելի քան 2000 մասնակից, 60 խոսնակ․ Tech Week Vanadzor 2025-ը մեկնարկել է
Ավելի քան 2000 մասնակից, 60 խոսնակ․ հուլիսի 4-ից 6-ը Վանաձորը հյուրընկալում է հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը։ Միջոցառման բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 4-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում՝ Կայթ երգ ու պարի խմբի և Թագպար բենդի «Հայկական պարապնակ» կատարմամբ։ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։ «Վանաձորը,
Ատրճանակները պահելով Վանաձորի բնակչուհու և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, ոսկյա զարդեր և գումար էին պահանջել են. 2 անձ կալանավորվել է
իշեցնենք, որ ավելի վաղ Տ.Ու-ի փաստաբան Ռ.Ե.-ն հավաք էր կազմակերպել ի պաշտպանություն իր պաշտպանյալի՝ ներկայացնելով, թե իբր Տ.Ու-ն հանիրավի էր կասկածվում ավազակային հարձակում կատարելու մեջ:
Ադրբեջանն «ակնհայտ անարգանք» է ցուցաբերում միջազգային իրավունքի նկատմամբ. CSI-ն ՄԱԿ-ում կրկին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը՝ CSI-ն, կրկին կոչ է անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել, քանի որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Արդարադատության միջազգային դատարանի՝ ԱՄԴ-ի (International Court of Justice/ ICJ) որոշումը: Այս մասին տեղեկանում ենք CSI-ի հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք թարգմանաբար. Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, հայտարարություն
«Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան ձեր խոսքերը սիրելիներին, երբ ասում եք՝ ես սիրում եմ քեզ…». Լույս է տեսել Ուիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» գիրքը
Մեր զրուցակիցը նշեց, որ պահպանում է կապը նշանավոր սարոյանագետների հետ, որոնք Ամերիկայից գրքեր են ուղարկել իր համար, օժանդակել իր գիտական ուսումնասիրությանը: Նա հավելեց, որ վերջերս իրեն էր զանգահարել նաև Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը՝ ուղարկելով Վ. Սարոյանի «Բաբելոնյան խառնաշփոթություն» վերնագրով դեռևս անտիպ մի պիես և ցանկանալով իմանալ կարծիք՝ որպես բեմն իմացող գրականագետի: «Ուրախ եմ, որ Հայաստանում կան բազմաթիվ սարոյանասերներ, ինչպես նաև հրաշալի գիտնականներ, որոնք ծուռ Ուիլլիի գործերին մոտենում են տարբեր դիտակետերից…»:
«Մինչ միջազգային կառույցները բավարարվում են միայն հայտարարություններով, Բաքուն էլ ավելի սանձարձակ է դառնում». «Գեղարդ» հիմնադրամ
Ինչպես հայտնել էինք, 8 լրագրողներ Ադրբեջանում դատապարտվել են 7-9 տարվա ազատազրկման։ «Գեղարդ» հիմնադրամի անդարադարձը. Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքների կոռուպցիոն խոշոր գործարքների վերաբերյալ բարձրաձայնած 7 լրագրողներ Ադրբեջանում դատապարտվել են 7-9 տարվա ազատազրկման։ Լրագրողները դատապարտվել են շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ գործով վկաներն, ըստ պաշտպանական կողմի հաղորդման, ճնշումների ներքո հետ են վերցրել կամ հերքել են իրենց նախորդ
Մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը. ՀՌՀ
«ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի մի շարք հաղորդումներ պարբերաբար խախտել և խախտում են թե՛ Համաձայնագրի դրույթները, թե՛ ՀՀ օրենսդրությունը, նաև ակնհայտ հակասություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների հետ:
Արծվիկ Մինասյանը լավ չի հասկանում, թե պետությանը հասցված ի՞նչ վնասի մասին է դատախազը խոսում, երբ այդ պայմանագրի արդյունքում գումարներ են վճարվել պետբյուջե, պետությանը օգուտ է եղել
ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի հարց-պնդմանն ի պատասխան էլ, որ ինքը պարտավոր էր իմանալ, որ Սեյրան Օհանյանն է կառուցում տվյալ շինությունը կամ նրա հետ փոխկապակցված անձը, քանի որ ներդրումային ծրագիր ներկայացրած անձը նման ֆինանսական միջոցների չէր կարող տիրապետել, Արծվիկ Մինասյանը հեգնեց՝ «բնապահպանության նախարարին դնում եք ԱԱԾ տնօրենի տեղ»։
«Մհեր Մկրտչյանը մեր հայելին է. նրա միջոցով մենք տեսնում ենք ինքներս մեզ»
Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ