Օրվա լրահոսը
Հայաստանի ինքնիշխանությունը որեւէ մեկը չի կարող թիրախավորել. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
ՀՀ-ն թիրախավորում են Ադրբեջանից եւ Թուրքիայից, սակայն ՀՀ իշխանությունների կողմից որեւէ պատասխան չի հնչում
Հայերի նկատմամբ Բաքվի կողմից մինչ օրս իրականացված ոչ մի հանցագործության Ադրբեջանի որևէ վարչակազմի կողմից չի տրվել ո՛չ քաղաքական, և ո՛չ էլ իրավական գնահատական.. Ստեփան Հասան-Ջալալյան
Բաքվի հայության ցեղասպանությունը 13-19-ը հունվարի 1990 36 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1990թ. հունվարի 13-ին, ԽՍՀՄ կենտրոնական իշխանության մարմինների իմացության և հանցավոր անգործության ու թողտվության պայմաններում Ադրբեջանի ընդդիմությունը՝ ժողովրդական ճակատը, իր ղեկավարի՝ Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ, Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ապրող հայ բնակչության նկատմամբ սկսել է իրականացնել նախապես ծրագրված ցեղասպանություն և բռնի տեղահանություններ, որոնք առանց դադարի
Ընդդիմադիր միավորները նախօրոք պետք է հայտարարեն, որ չեն համագործակցելու այս իշխանությունների հետ. Իշխան Սաղաթելյան
Նաեւ չպետք է ընտրությունների ժամանակ թիրախավորեն միմյանց
«Մի քանի տասնամյակ է, ինչ դասական երաժշտության տարածման հարցում Չինաստանը լուրջ պետական ծրագիր է մշակել և հետևողականորեն իրականացնում է այն». Արման Պադարյան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ)՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, 2025թ. դեկտեմբերի 27-ից 2026թ.-ի հունվարի 7-ը, 9 համերգներով հանդես է եկել Չինաստանի այնպիսի կարևոր մշակութային կենտրոններում, ինչպիսիք են Չանշայի և Ցինդաոյի համերգասրահները, Ժուհայի, Լյաոյանի, Շենյանի, Ուհանի, Չանգշուի, Ցզիբոյի, Բաոցզիի, Վուքսիի մեծ թատրոնները: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած ամանորյա մեծ շրջագայությունից հետո, Aravot.am-ի հարցմանն
Ucom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը
Ucom-ը հայտարարում է իր զանգերի կենտրոնում Hecttor AI գործիքի ներդրման մասին: Աշխարհում առաջինը խոսքի արագությունը իրական ժամանակում կարգավորող և հստակությունը բարելավող այս տեխնոլոգիան, որը մշակվել է Սիլիկոնյան հովտում գործող Saima Inc․ ընկերության կողմից, օգնում է յուրաքանչյուր զանգ դարձնել ավելի հստակ, հասկանալի և արդյունավետ՝ երկու կողմերի համար։ «Կարո՞ղ եք կրկնել» արտահայտությունը զանգերի կենտրոնների ամենահաճախ կրկնվող խնդիրներից
Իսրայելի Ռամլե քաղաքում Սուրբ Գէորգ Եկեղեցի առաջնորդող փողոցը կոչվել է «Հայ եկեղեցի»
Երկուշաբթի, 12 Յունուար, 2026-ին, Իսրայէլի Ռամլէ քաղաքին մէջ տեղի ունեցաւ Հայոց Սուրբ Գէորգ Եկեղեցի առաջնորդող փողոցի հանդիսաւոր եւ պաշտօնական անունակոչութիւնը եւ ցուցանակի քօղազերծումը։ Փողոցը անուանակոչուեցաւ «Հայ Եկեղեցի»։ Միջոցառումը կազմակերպուած էր Ռամլէի քաղաքապետարանին կողմէ՝ ներկայութեամբ քաղաքապետ Տիար Միքայէլ Վիտալի եւ աւագանիի անդամ՝ Տիար Մուսա Սապայի։ Անուանակոչութեան արարողութեան ներկայ գտնուեցաւ Գերաշնորհ Տ․ Կորիւն Եպիսկոպոս Բաղդասարեան՝ ընկերակցութեամբ Ռամլէի
Աշոտ Վարդապետյան. «Տղամարդկանց առաջնությունում սահմանված է միջազգային գրոսմայստերի նորմա, բայց նշագիծն այնքան բարձր է լինելու, որ հավակնորդ շախմատիստը երեւի պետք է գրավի 1-ին կամ 2-րդ տեղը»
«Ամեն տարվա սկզբին տեղի է ունենում Հայաստանի առաջնությունը, որը Հայաստանի հավաքականների կազմերի վերջնական ընտրության հնարավորություն է տալիս։ Այս տարի կարեւոր ստուգատեսներ ունենք։ Չմոռանանք, որ այս տարի օլիմպիադայի տարի է, եւ մենք օլիմպիական հավաքական պիտի ձեւավորենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ «Ճիշտ
Նիկոլական խոսույթ է, երբ ասում են՝ նախկին նախագահները չպետք է մասնակցեն ընտրություններին. Իշխան Սաղաթելյան
Ո՞վ է արժանի իշխանություն ձեւավորել՝ դա որոշելու է ժողովուրդը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ հունվարի 13-18-ը Երևանում հունվարի 13-ի ցերեկը սպասվում է անձրև, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան, 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 14-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունվարի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո, 13-ի լույս 14-ի գիշերը, 17-ին կեսօրից հետո, 18-ին
«Ես պաշտոնապես հերքում եմ զինված ուժերի մասնակցությունը որեւէ քաղաքական ակցիայի»․ Պապիկյանը՝ Փաշինյանի ուխտերթին զինվորականների մասնակցության մասին
Հարցին, թե որպես ո՞վ է ինքը մասնակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին՝ Պապիկյանն ասաց․ «Մասնակցել են որպես Հայաստանի քաղաքացի, որպես ՔՊ կուսակցության վարչության անդամ եւ որպես պաշատպանության նախարար»։
Որ պաշտոնյաներն են խախտել մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը. Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է տարեկան Սև ցուցակը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2025 թվականի տարեկան Սև ցուցակը։ Այս գերատեսչությունները և պաշտոնյաները 2025 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։ Այսպես. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան «Սիվինեթ» (CivilNet) լրատվական պարբերականի
«Փոփոխությունների իրական հնարավորությունը մեր հայրենակիցները կապում են «Մեր ձևով» շարժման հետ». «Մեր ձևով»-ի կամավորների թիվը հասել է 18 հազարի
Հայաստանում փոփոխությունների իրական հնարավորությունը մեր հայրենակիցները կապում են «Մեր ձևով» շարժման հետ։
ՀՅԴ-ն կմասնակցի ընտրություններին՝ նախապատվությունը տալով դաշինքային ձեւաչափին. Իշխան Սաղաթելյան
2026թ ընտրություններն անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի
Արհեստական բանականությունն արդեն մտել է Հայաստանի պետական համակարգ, բայց արդյոք մենք գիտե՞նք, թե ինչպես են մշակվում մեր տվյալները. Արթուր Պապյան
Անհրաժեշտ է ներդնել ԱԲ ազդեցության պարտադիր գնահատման գործիքակազմ և ստեղծել էթիկայի ուղեցույցներ բոլոր պետական կառույցների համար
«Շատ են քննադատությունները, բայց 2018-ի համեմատ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով»․ Սուրեն Պապիկյան
Եթե 2022 թվականին տեղական ռազմարդյունաբերության հետ կնքված պայմանագրերի ծավալը կազմել էր 9,5 մլրդ դրամ, այսօր գործող պայմանագրերով այն հասել է 170 մլրդ դրամի, որի մեծ մասն արդեն մատակարարված է։ 2026-2028 թթ․ եռամյա ծրագրով նախատեսվում է 150 մլրդ դրամ հատկացնել տեղական ռազմարդյունաբերությանը։
Պապիկյանի հրապարակած լուսանկարում 3 սպաներ են՝ 3-ն էլ տարբեր գլխարկներով, համազգեստի գոտիներով: Ամենուրեք նույն վիճակն է. Տիգրան Աբրահամյան
Սուրեն Պապիկյանը բանակում ատեստացիայի գործընթացի վերաբերյալ լուսանկար է հրապարակել:
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Թրամփ. Իրանի հետ առևտուր իրականացնող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների համար
Թրամփի «ցավեցնող հարվածներից» մեկը ու ոչ ռազմական ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ առևտուր իրականացնող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Միացյալ Նահանգների հետ առևտրային բոլոր գործարքների համար։ «Այս հրամանագիրը վերջնական է», – ասել է Դոնալդ Թրամփը։ Թրամփի «ցավեցնող հարվածներից» մեկը ու ոչ ռազմական ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ առևտուր իրականացնող ցանկացած երկիր
Ֆեյսբուքում կեղծ էջերով ներկայանալով՝ մի շարք անձանցից խոշոր չափերով գումարներ են հափշտակել, փողերի լվացում կատարել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն «Ֆեյսբուք»-ում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայացել են այդ
Գործող վարչախմբի ապազգային եւ հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան եւ երկրի տարածքային ամբողջականությունը. ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գերագույն ժողով
«ՀՅԴ Գերագույն ժողովը որոշեց. մասնակցել 2026 թ. ԱԺ ընտրություններին՝ նախապատվությունը տալով դաշինքային ձեւաչափին»
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատարան
Կաշառք ստանալու համար ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետո փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 10 մլն ՀՀ դրամի չափով:
Հերացի փողոցում բախվել են 4 ավտոմեքենաներ. կան տուժածներ
Հունվարի 13-ին, ժամը 08։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացի փողոցում բախվել են «Toyota», «Voyah», «Mercedes-Benz» և «Volt» մակնիշների ավտոմեքենաները։ «Toyota»
ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը գրին քարտ խաղարկության շրջանակում
ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։ DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ այստեղ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Մտքերս Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների, հայրենիքից զրկված արցախահայերի հետ են․ Նիցցայի քաղաքապետ
«Նրանց վիճակը չի կարելի մոռանալ, և Ֆրանսիան պետք է լիարժեք մոբիլիզացված մնա նրանց ազատության համար»
Պետք է հասնել նրան, որ ամերիկացի ու եվրոպացի միջնորդները հստակ հայտարարեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել ՀՀ ինքնիշխան տարածքը. Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Խաղաղություն հաստատելը բացարձակ է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային և մոռացության մատնել: Չի կարելի ապրել մարող հույսերով, իսկ բանակցությունները չեն կարող ձևացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի: Խաղաղություն
Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի սահմաններով լքել Իրանը
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը զանգվածային բողոքի ակցիաների, ինտերնետ հասանելիության սահմանափակումների և հասարակական տրանսպորտի աշխատանքի ընդհատումների ֆոնին: Այս մասին ասվում է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ, փոխանցում է rbc.ru-ն։ «Ամերիկացիներին խորհուրդ է տրվում պլանավորել կապի այլընտրանքային ուղիներ և հնարավորության դեպքում լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ
Տեսակետները, թե իբր մեզ վախեցրել են, խոստումներ են տվել՝ անիմաստ են: 22 տարի ծառայել եմ` անտեսելով իմ առաջնորդին ուղղված մեղադրանքները. Շմավոն քահանա. «Հրապարակ»
Օրեր առաջ, մի քանի քահանաների թվում, տիրադավներին միանալու հայտարարություն արեց նաեւ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հայր Տեր Շմավոն քհն. Ղեւոնդյանը: Ղեւոնդյանն առաջներում երբեք աչքի չի ընկել իշխանահաճո կեցվածքով, անգամ կան տեղեկություններ, որ ընդդիմադիր է եղել, քննադատել է Փաշինյանի իշխանությանը, թեպետ համացանցում նրա հարցազրույցները որոնելիս չգտանք գեթ մեկ քննադատական խոսք` ուղղված իշխանավորներին: Արդեն քանի օր
ԱՄՆ Արեւելեան հայոց թեմի հոգեւոր դասն իր զօրակցութիւնը կը յայտնէ Մայր Աթոռին
Այս դժուարին օրերուն, ԱՄՆ Արեւելեան Հայոց Թեմի ողջ հոգեւոր դասն իր անմնացորդ սէրն ու զօրակցութիւնը կը յայտնէ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ։ Գերշ. Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամեան, Առաջնորդ Գերշ. Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեան հոգշ. Տ. Բաբկէն ծ. վրդ. Անուշեան հոգշ. Տ. Վազգէն ծ. վրդ. Գարայեան հոգշ. Տ.Գրիգոր ծ. վրդ.
«Այդ 65 միլիոն դոլարով կարելի էր ապահովել մեր բոլոր թոշակառուների, կամ գրեթե բոլոր թոշակառուների ձմռան ջեռուցման վարձը: Բայց ոչ»
Մենք ծախսելու ենք վարչապետի աշխատակազմի պահպանության համար»:
Wizz Air-ը Բուդապեշտի օդանավակայանում կնոջն արգելել է պիջակը հագնել, այն ինքնաթիռ տանելու համար 78 եվրո է պահանջել. «Ժողովուրդ»
Պարզվում է՝ Հայաստանից մարդիկ մեկ ուսապարկով և ձեռքի անձնական պայուսակով ամխոչընդոտ թռչել են նույն Wizz Air-ի ավիաչվերթով և որևէ խնդիր չի առաջացել, բայց հետ գալուց նույն ուսապարկը արգելել են ինքնաթիռ բարձրացնել:


















































