Օրվա լրահոսը
Միքայել Սրբազանի հարցազրույցը ընթերցվեց ԱԺ ամբիոնից
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած արտահերթ նիստին, որի ժամանակ ներկայացվեց «Բռնության ճանապարհով իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության նախագիծը, պատգամավոր Գեղամ Նազարյանը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հարց ուղղեց, թե հայտարարությունն ավելի ճիշտ չի՞ լինի առանց 6-րդ կետի ներառման։ Հայկ Կոնջորյանը պատասխանեց՝ չի կարծում, թե առանց այդ կետի հայտարարությունը կլինի ավելի
Թրամփն ու Պուտինը գրեթե մեկ ժամանոց հեռախոսազրույց են ունեցել
Քիչ առաջ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Պուտինի Թրամփի հեռախոսազրույցը տևել է գրեթե մեկ ժամ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը։ Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ Ռուսաստանը շարունակում է փնտրել ուկրաինական հակամարտության բանակցային լուծում։ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը։
Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. Էնդրյու Թըրներ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին: «Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր: Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է
«Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ
Ինչո՞ւ ՔՊ-ն ընտրեց «Ապագա կա» կարգախոսը․ Հայկ Կոնջորյանի պարզաբանումը ԱԺ ամբիոնից
Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ հենց ընդդիմությունը ներկայանում է որպես դժբախտության վաճառական և ամեն բան անում է, որ ՀՀ-ում մարդը սեփական ապագայի հետ որևէ հույս չկապի։ Ու դրա համար 2021 թվականին մեր կարգախոսն էր «Ապագա կա», որովհետև այդ հիբրիդային պատերազմն էր, որ ՀՀ քաղաքացին Հայաստանի հետ կապված ապագա չունենար
Կա՛նգ առեք, տիկնայք եւ պարոնայք պաշտոնյաներ, խնդրանքս է ձեզ, ի սեր Աստծո վե՛րջ տվեք այս հրեշավոր ընթացքին, որի մեջ սեր եւ լույս իսպառ չկա. Ասողիկ աբեղա Կարապետյան
Սրտի անկեղծ ցավով ենք արձանագրում, որ Հայրենի իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ ձայնակցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գիտակցորեն շարունակում են ընդդեմ Սբ Եկեղեցու եւ նրա աստվածարյալ Նվիրապետության իրենց անպատկառ եւ անպարկեշտ ընթացքը՝ գայթակղեցնելով եւ չարության թթխմոր առաջ բերելով հավատավոր ազգի ծոցում եւ այդպես, արդեն, հերձվածողության դուռ բացելով: Քանի՜ անգամ Սբ Եկեղեցին, անհատաբար եւ ժողովաբար, զգաստության կոչ է
«Հայտնաբերվածը որևէ առնչություն չունի մեղադրանքի հետ»․ Արսեն Բաբայանը՝ դատախազի ներկայացրած՝ Անահիտ Խալաթյանի մոտից գտնված անդորրագրերի մասին
Մեղադրող դատախազը ներկայացրեց, թե ըստ գործի նյութերի՝ Անահիտ Խալաթյանի խուզարկության ժամանակ ինչ նյութեր են հայտնաբերվել՝ վճարման անդորրագրեր, նոթատետր, ցուցակներ։
«TRICOLOR» Yerevan Night Run վազքերի շրջանակում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող «TRICOLOR» Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Մասնավորապես փակ կլինեն. 1. Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության
«ՀՀ-ում 3 մասշտաբային ահաբեկչական ակտերի իրական շահառուները նույն մարդիկ են, հատկապես խորհրդարանական ընդդիմությունը՝ իր ղեկավարներով»․ Հայկ Կոնջորյան
Այսօր Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած արտահերթ նիստին, որի ժամանակ ներկայացվեց «Բռնության ճանապարհով իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության նախագիծը, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց․ «Մեր անկախության պատմության մեջ եղել են երեք մասշտաբային ահաբեկչական ակտեր, մեկը Հոկտեմբերի 27-ն է, մարտի 1-ը և նոյեմբերի 9-ը։ Դրանցից բացի էլի են եղել բազմաթիվ քաղաքական սպանություններ,
Կառավարությունում քննարկել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար: Վարչապետը կարևորել է
ՔՊ խմբակցության ղեկավարը պնդեց, թե ՀՀ նախկին ղեկավարներն ու նրանց թիմակիցներն իբր ահաբեկչությունն արդարացնող կամ աջակցող հայտարարություններ են արել
Ըստ ՔՊ-ի հայտարարության նախագծի՝ «Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը և երկրում ռազմական հեղաշրջման կամ այլ որևէ այլ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը»:
Արցախի ազգային տարազն այսօր շատ է պահանջված. Էմմա Մարաշլեան. Արցախ TV
Արցախ TV. «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը լուսանկարիչ, «Մարաշլեան» ֆոտոատելյեի հիմնադիր Էմմա Մարաշլեանն է։ Ծնվել է Երևանում, փոքր տարիքից տեղափոխվել է Մոսկվա, իսկ 2010 թվականին՝ վերադարձել Երևան։ Մասնագիտությամբ բժիշկ է, բայց լուսանկարչությամբ է զբաղվում։ Ըստ Էմմա Մարաշլեանի՝ Արցախի ազգային տարազն այսօր շատ է պահանջված։ Արցախից լուսանկարներ շատ ունի, ցուցահանդես չի պատրաստվում ունենալ, քանի որ չի ուզում,
Կապանցիները կվայելեն Մարթա Արգերիխի 3 համերգները, ուսանողները անվանիների հետ հանդես կգան նույն բեմում
Նա ընդգծեց, որ Հայաստանի ցանկացած անկյուն թանկ է իր համար, նախկինում էլ պարբերաբար Արցախ էր այցելում, իսկ փառատոնը Կապանում անցկացնելը մի քանի պատճառ ունի. «Պատճառներից ամենաառաջինը Կապանի արվեստի պետական քոլեջի հանրահայտ երգեհոնային դահլիճն է, որը, կարելի է ասել, Հայաստանի եւ աշխարհի՝ լավագույն ակուստիկա ունեցող դահլիճներից մեկն է: Վերջին 40 տարում այս դահլիճն անտեսված է: Ես արմատներով Կապանից եմ, այս դահլիճի մասին մանրամասն եմ լեգենդներ լսել, ցանկություն ունեի այդ դահլիճում նվագել, նվագեցի ու սիրահարվեցի երգեհոնային դահլիճին: Նաեւ նույն կարծիքն ու զգացողությունն են ունեցել բոլոր այն երաժիշտները, որոնք նվագել են այդ դահլիճում:
Մուշեղ եպիսկոպոսը պատգամեց հավատարիմ մնալ հոգևոր ու ազգային արժեքներին, պայքարել հանուն ճշմարտության
Հուլիսի 2-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Իր քարոզում Սրբազան Հայրն ընդգծեց, որ Քրիստոսի և առաքյալների գործունեությունն ընթացել է զրկանքներով՝ հիշեցնելով Տիրոջ խոսքը. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15:20), որպես
Միքայել սրբազանի պաշտպանները կալանքի որոշման դեմ հատուկ վերանայման բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան
Այսօր՝ 03.07.2025թ., Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կալանք կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի 28.06.2025թ. որոշման դեմ: Առաջին ատյանի դատարանի որոշումը հանձնվել էր պաշտպաններին 01.07.2025թ.-ին: Միքայել սրբազանի պաշտպանների թիմ
«Երկու տարի ուլիցներն ընկած ջուր կհավաքեմ․ ոչ գազ ունիմ, ոչ ջուր»․ Կիմա տատիկը դատարանի դահլիճում հուզվեց
Կիմա տատիկը դատարանի դահլիճում արտասվելով ասում էր՝ ի՞նչ փող, ի՞նչ բան։
Ընթացող քրեական գործի վերաբերյալ «քաղաքական գնահատական» տալու պատրվակի տակ տեղի է ունենում ուղիղ միջամտություն վարույթ իրականացնող մարմնի աշխատանքին. իրավապաշտպան
Ցավալիորեն, մենք այդպես էլ չունեցանք այնպիսի արդարադատության համակարգ, որը ի վիճակի կլիներ գործել անկախ, այլապես հենց հիմա մենք պետք է լսեինք քննչական կոմիտեի ղեկավարի, գլխավոր դատախազի և ԲԴԽ-ի՝ համատեղ կամ առանձին-առանձին, միջամտության փորձը դատապարտող կոչերը։
«ՀԷՑ-ի պետականացման նախագիծը հարմարեցվել է կոնկրետ անձի». 168.am
168.am. ՀՀ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի հրահանգով ժամեր առաջ 65 «կողմ», 27 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) պետականացնելու, իսկ ավելի ճիշտ՝ խլելու մասին օրենքը։ Թե ինչ խնդրահարույց զարգացումներ է իր մեջ պարունակում տվյալ օրենքը կյանքի կոչելը, և, թե որոնք էինք իշխող քաղաքական ուժի իրական շարժառիթները՝ նման հրատապությամբ «զբաղվելու» ՀԷՑ-ով, խոսվել
«Եվ հակառակը, հավանաբար «Մեկ գոտի, մեկ ճանապարհով» երթուղին այդքան սահուն չէր ընթանա, եթե շրջանցվեր Հայաստանը». նախարար Միրզոյան
Հայաստանը ձգտում է ամրապնդել կապերը Չինաստանի հետ ոչ միայն առևտրի և ենթակառուցվածքների, այլ նաև մշակույթի և մարդկային փոխգործակցության ոլորտներում:
Սահմանի անվանումը Ցեղասպանության հետ նույնացվող անձի անունով, խորը անզգայություն է՝ մարդու արժանապատվության, պատմական ճշմարտության և բարոյական պատասխանատվության նկատմամբ. Զորյան ինստիտուտ
Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի անունով անվանակոչելու վերաբերյալ Խոր մտահոգությամբ և հիասթափությամբ ենք արձագանքում Թուրքիայի խորհրդարանում ներկայացված այն առաջարկին, որով նախատեսվում է Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետը անվանակոչել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի անունով: Նրա հրամանով պլանավորվեց և իրականացվեց ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորածը, 2000-ից
«Անգամ մեղադրանքի կողմը չի պնդում, որ գումար է տրվել․ ընտրական խոստում չի տրվել»․ «տատիկների գործով» փաստաբաններ
Գործով մեղադրյալ Կիմա Հայրապետյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց․ «Մենք նույնպես մեր մեղքը չենք ընդունում, պնդում ենք, որ չի եղել որևէ գումարային բովանդակություն ունեցող կամ որևէ այլ օրենքով արգելված խոստում, որ կապ ունի ընտրական գործընթացի հետ։ Մենք գործ ունենք օրինական ընտրական գործընթացի հետ»։
ՅՈւՆԻՍԵՖ-ը և գործընկերները Հայաստանում ընդլայնում են ներառական նախադպրոցական ուսումնառության հնարավորությունները
Կոտայք, Արմավիր, Արարատ և Վայոց Ձոր մարզերի 350 երեխա ներգրավվել է վաղ կրթական ծրագրերում՝ «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Փաշինյանը կարևորել է Շվեդիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցությունը շարունակել է զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանն այդ գործում ընդգծել է դեսպան Սվենսոնի անձնական ներդրումը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Շվեդիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների
Ես չեմ տրվելու Հովիկ Աղազարյանների սադրանքին, ես այդ նյարդերն ունեմ. Պարսիլյան
Ըստ աթեիստ պատգամավորի՝ եթե Միքայել սրբազանը երդում է տվել Աստծուն ծառայել, ապա իր համար դժվար է պատկերացնել այդ երդումից հետ կանգնելը «Սա անընդունելի է: Աստծուն ծառայելը սառեցնելը ո՞րն է: Չեմ պատկերացնում նման իրավիճակ; Եթե մարդը լիներ աստվածավախ, պատկերացնում եմ՝ ինչ սարսափ էր ապրելու ինքը, եթե աստծուն է տվել ծառայելու, հետո հայտարարում է, որ ինքը սառեցնում է ծառայելու իր երդումը»:
ՌԴ-ում կատարողական վարույթ է հարուցվել ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովի նկատմամբ
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Ռուսաստանի Դաշնության Դաշնային դատական կատարողական ծառայությունը կատարողական վարույթ է հարուցել ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովի նկատմամբ, վկայում են ֆիզիկական անձանց պարտապանների ռեգիստրից ստացված տվյալները։ Ըստ տվյալների, վարույթը սկսվել է հունիսի 26-ին, այն դեպքում երբ
Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին
Սուրեն Պապիկյանի տելեգրամյան գրառումը Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին Հետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով: Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի և
Առավոտը ԵՄ-ն են գնում, կեսօրին՝ Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել, երեկոյան՝ ԵԱՏՄ, գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Շարմազանով
Կողմնորոշվեք վերջապես, որ վեկտորն եք ընտրում, այ տնաշեններ։ Քիչ է մնում Թուրքական պետությունների վեհաժողովին էլ անդամակցելու ցանկություն հայտնեք ու ամեն ինչ տեղը կընկնի։
Հանցավոր խմբի անդամները մեքենաները շուկայականից ցածր արժեքներով գնելու ցանկություն հայտնած անձանցից հափշտակել են ավելի քան 9 մլն դրամ և 34 000 դոլար գումար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց:
Աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը փորձում է կոմունիկացիոն ապաշրջափակման թեման իր շահերին ծառայեցնել. Տիգրան Աբրահամյան
Ո՞րն է մտահոգությունը՝ անկախ ստեղծված իրավիճակից: Մեր հասարակության համար ակնհայտ է եղել, որ վերջին 7 տարիներին այն, ինչ առաջադրել են Թուրքիան եւ Ադրբեջանը, փաստաթղթային կամ մեկ այլ՝ բանավոր պայմանավորվածության ձեւով կյանքի է կոչվել… »,-ասաց պատգամավորը:
Աֆղանստանի փոխվարչապետը ժամանել է օկուպացված Վարանդա՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Գանի Բարադարը ժամանել է օկուպացված Ֆիզուլի՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է օկուպացված Ստեփանակերտում։ Այնտեղ են ժամանել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական