Օրվա լրահոսը

«Հիշեցնեմ՝ Դիանա Գասպարյանն այն ՔՊ-ականն էր, որը Սուրեն Պապիկյանին առաջարկում էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հորդորելով հրաժարական տալ»․ Արթուր Խաչատրյան

Դիմելով Արթուր Նահապետյանին՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Բա Ձեզ չի հետաքրքրո՞ւմ՝ ձեր ուղարկած գործերից քանիսն է փլվել դատարանում, քանիսը՝ մեղադրական վերդիկտով վերջացել»։

Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

Ընդգծվել է այսօր կայանալիք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացումը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում։

«Ռեանիմացիայի վաստակավոր բժիշկ աշխատած պապս 5-6 ամիսը մեկ աշխատավարձ ստանալիս ուրախանում էր»․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիրների քննադատությունների առիթով

Սոնա Ղազարյանը, հիշեցնելով 2000-կանները, ասաց․ «Շատ լավ գիտենք՝ ոնց էին աշխատավարձ ստանում։ Ուրիշ բան էլ գիտենք»։

Ախթալայում 45 օր տևած գործադուլը դադարեցվել է

Բացի այդ, ընկերությունը սկսել է իրականացնել ևս մեկ կարևոր բարելավում, որը ներառված չէր հիմնական պահանջների շարքում՝ արտադրամասերում նոր օդափոխության համակարգի տեղադրում՝ ավելի քան 70 մլն դրամ արժողությամբ։

«Քովիդի գործի՞ց ինչ կա, Հովիկ Աղազարյա՞նն ինչ պետական գաղտնիք էր ասել, միայն մե՞կ ՔՊ-ական է կոռուպցիոն գործարքներում»․ Թագուհի Թովմասյանը՝ Արթուր Նահապետյանին

Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Իմ հաղորդման մեջ նշվել է, որ ընդհանուր դատի է տրվել շուրջ 298 հանրային ծառայող, որևէ տարանջատում չի դրվել նախկին ու ներկա պաշտոնյաների միջև»։

Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Մարտի 4-ին քաղաք Սիղնաղիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը և հաջող անցկացումը դինամիկ փոխգործակցության հերթական դրսևորումն է։ Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ

Որ դեպքում աշխատանքային միգրանտը կարող է արտաքսվել Ռուսաստանից

Ուզում եմ մեր աշխատանքային միգրանտների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրենց աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձի չափը շատ էական նշանակություն ունի՝ վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելու առումով:

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Mastercard World քարտը նախատեսված է հարմարավետ ու շահավետ գնումների ու ճամփորդությունների համար։ Քարտի տրամադրած առավելությունների շարքում են՝ Տարեկան 6 մուտքի հնարավորություն դեպի աշխարհի ավելի քան 1,200+ օդանավակայանի բիզնես դասի սպասասրահներ քարտապանի և նրա հյուրերի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

🌦️🌨️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ մարտի 4-9-ը 🟪 Երևանում մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ի գիշերը, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 5-ի ցերեկը, 6-ին և 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 🟪 Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և

Ավինյանը բանկերի ղեկավարներին է ներկայացրել Երևանի քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերը

«Բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր». Ավինյան

ՊՆ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 452 միլիոն դրամ. պահանջում է դատախազությունը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից (Պողոս Պողոսյանը մահացել է 2024 թվականին) հօգուտ

«Բժիշկների նկատմամբ հեգնական վերաբերմունքը չի կարող լավը լինել»․ Վանիկ Օհանյանը՝ առողջապահության փոխնախարարի մասին

Արմենուհի Կյուրեղյանը նաև հետաքրքրվեց՝ պատրա՞ստ եք կազմակերպել խորհրդարանական լսումներ մասնագետների խնդիրները լսելու համար։ Վանիկ Օհանյանը պատասխանեց․ «Հայաստան» խմբակցությունը կարծես վերցրել է հանձնառություն լսումներ կազմակերպելու մասով։ Մենք բաց ենք բոլոր քննարկումների համար»։

Կասկած չկա, որ ռազմական գործողությունների հետնաբեմում ակտիվորեն առաջ է մղվում նաև Իրանի մասնատման ծրագիրը. Վարդան Ոսկանյան

Երեկ Իրանի գահընկեց շահի որդին հատուկ ուղերձով թվարկեց Իրանի բոլոր արևմտյան սահմանային նահանգները և դրանցում բնակվող խոշոր քրդական ցեղամիավորումները, կոչ անելով նրանց ապստամբել։ «CNN»-ի թղթակիցը հայտնել է, որ ըստ տեղեկությունների՝ ԿՀՎ-ն Իրաքյան Քրդստանի տարածքում զինում է քրդական խմբավորումներին՝ Իրան ցամաքային ներխուժման նպատակով։

«Ստի թագավորության» մեջ ապրելն անհետեւանք չի մնում

«Պոստմոդեռնիստական» արդարացումների սնանկությունը Ինչպես հայտնի է, աշխարհում կան հազարավոր մարդիկ, որոնք վստահ են, որ Երկրագունդը տափակ է: Արդեն 70 տարի գոյություն ունի այդ մարդկանց միավորող կազմակերպություն (Flat Earth Society), հրապարակվում են գրքեր եւ հոդվածներ, գործում են սոցցանցային խմբեր, որոնք միավորում են այդ տարօրինակ գաղափարին հավատացող մարդկանց: Տեսականորեն այդ մարդիկ կարող են ապրել տեղեկատվական փուչիկի մեջ,

Զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած հանցավոր խումբ է բացահայտվել

«Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վարորդ-տեխնիկ Տ.Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող մի շարք անձանց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի անվան շահարկմամբ խաբեությամբ հայտնել են, իբր կարող են 39-42 մլն ՀՀ դրամի օգնություն ստանալ, որի դիմաց պահանջել են հիշյալ գումարի 10 տոկոսի չափով կանխավճար։

Այս պատերազմը շուտով կարող է վերածվել ոչ թե Իրանի դեմ, այլ «Իրանից հետո»-ի պատերազմի, որտեղ երևում է նաև Թուրքիան. Արտակ Զաքարյան

Դատելով Եվրոպական ԶԼՄ-ների վերլուծականներից, նկատելի է այն թեզը, որ եթե կանխարգելիչ մասնակցություն չունենան այս պատերազմում, ապա այդ պատերազմի քամիները, կամ առնվազն դրանց տնտեսական, սոցիալական ու անվտանգային հետևանքները փչելու են նաև դեպի Եվրոպա:

Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը մարտի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ, հայտնում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատունը։ «Խոր մտահոգությամբ ենք հետևում մարդկային կյանքեր խլող և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ռազմական գործողություններին, որոնց հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության ԳերագույնԱռաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, իշխանության բարձրաստիճան

«Իսկ Քոչարյանի սիստե՞մը որն է՝ ինձնից հետո 200 մլն դոլա՞ր, 10 զո՞հ, Ռուբինյանի արձագանքը՝ Արմենուհի Կյուրեղյանի քննադատություններին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը վստահեցրեց՝ ՔՊ-ն առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդրել է վերընտրվելու նպատակով՝ «ինձնից հետո ջրհեղեղ» սկզբունքով։

Ամերիկայի գավաթը վիճարկում են նաեւ Լեւոն Արոնյանը, Սամուել Սեւյանը, Տաթեւ Աբրահամյանն ու Աննա Սարգսյանը

Մրցումային առաջին օրը մեր բոլոր չորս հայրենակիցները ոչ-ոքի են արել։ Ընդ որում, Տաթեւ Աբրահամյանն ու Աննա Սարգսյանը խաղացել են միմյանց հետ։

Փարավոն Միրզոյանը՝ ձախ ձեռքով նկարելու, անհատական ցուցահանդեսի ու միջազգային դիպլոմի մասին

Նրա «Վանա կատու» կտավը եւս ձախ ձեռքով է նկարված Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը պարգեւատրվել է RUSSIAN GALLERY XXI միջազգային ամսագրի դիպլոմով՝ ազգային մշակութա-լուսավորչական նախագծերում անձնական ներդրումի համար: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց նկարիչը: Ամսագրում նաեւ հոդված է տպագրվել «Փարավոն Միրզոյան. ներդաշնակության եւ լռության վարպետը» խորագրով: «Փարավոն Միրզոյանը նկարիչ է, ում համար արվեստը աշխարհաճանաչման միջոց է,

Թոփ-50 համալսարաններ ընդունված անձինք հնարավորություն ունեն ազատվել զինծառայությունից․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

ԱԺ-ն ընդունեց նաև այսպես կոչված «եկեղեցիների օտարման» մասին օրենքի նախագիծը։

«Թշնամին բարձրադիր դիրքեր ունի, որտեղից տեսանելի են այս արոտավայրերը». «Հրապարակ»

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում ոչ միայն բնակիչների թիվն է պակասել, այլեւ՝ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Վերին եւ Ներքին Շորժաներում էլ ձմռանն առհասարակ մարդ չի բնակվում: Գրավոր հարցում էինք ուղարկել Վարդենիսի համայնքապետարան, թե մինչեւ 2020 թվականը Վերին եւ Ներքին Շորժաներում որքան բնակիչ է մշտական կամ ժամանակավորապես բնակվել, որքան խոշոր եւ մանր եղջերավորներ են հաշվառված

ԶԼՄ-ները հայտնում են, թե Իրանում նոր գերագույն առաջնորդ են ընտրել Մոջթաբա Խամենեիին՝ Ալի Խամենեիի երկրորդ որդուն

«Իրանն այսօր». Արևմտյան մի քանի ԶԼՄ ևս հայտնում է, որ Իրանում նոր գերագույն առաջնորդ են ընտրել Մոջթաբա Խամենեիին։ Առաջնորդի մյուս թեկնածուներից են եղել Ալիռեզա Արաֆին, Հասան Խոմեյնին: ❗Իրանից պաշտոնական հաստատում դեռ չկա։ 📌Մինչև լուրը կհաստատեն/կհերքեն, կարճ այն մասին, թե ո՞վ է Մոջթաբա Խամենեին 📍Նա Իրանի արդեն նախկին առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Հիմնականում աշխատել

«Մարդը դիակը վերցրած 60 կմ բերում է Մարտունի հերձելու, 6 ժամ սպասում, էլի հետ է տանում, էդ ձև եք ծառայում ժողովրդի՞ն»․ Արման Ղազարյանը վրդովվեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, անդրադառնալով առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Վանիկ Օհանյանի հավաստիացումներին, ասաց․ «Երբ ասում եք՝ Վարդենիսում հիվանդանոց կառուցվում է, ասեմ, որ այդ հիվանդանոցը չի կառուցվում։ Նախագծանախահաշվարկային փաստաթուղթը պատրաստ է, և ասում են՝ հողի խնդիր կա»։

Միայն իսրայէլեան օրակարգով չէ, որ կը բացատրուին Իրանի դէմ սանձազերծուած այս պատերազմին հանգամանքները. «Ազդակ»

Իրանի դէմ սանձազերծուած պատերազմը ամբողջ տարածաշրջանը ներքաշեց աննախընթաց տարողութեամբ բռնկումի: Նպատակակէտը, ուրեմն, Իրանի ամբողջական վերափոխումն է, տարածաշրջանին մէջ իր ունեցած դերակատարութեան շրջադարձելով: Նաեւ չինական բեւեռի ձեւաւորման գլխաւոր առանցքակէտ մը չէզոքացնելով: Հետեւաբար, միայն իսրայէլեան օրակարգով չէ, որ կը բացատրուին նորագոյն այս պատերազմին հանգամանքները եւ անպայման Իսրայէլի գերակայութեան չեն յանգիր այս ռազմարշաւին հետեւանքները: Վաղաժամ է անշուշտ այս

Ընտրակաշառք՝ տանիքների ծածկերի տեսքով. «Հրապարակ»

Բնակիչներին հայտնել են, որ շիֆերների մեջ ասբեստ կա, որը քաղցկեղածին է, ուստի շիֆերներով ծածկը պետք է փոխարինել թիթեղներով։ Գյուղացիները տարակուսած են՝ եթե շիֆերները քաղցկեղ են առաջացնում, ինչո՞ւ նախկինում այդ մասին չէին հայտնում։

«Գյուղացին պետք է լինի բերք աճեցնողը, որակյալ արտադրանք ստացողը եւ ոչ թե վաճառքի մասին մտածողը». Նարեկ Կարապետյանը՝ գյուղարտադրանքի ամբողջական մթերման անհրաժեշտության մասին

Մենք ունենք հարեւան երկրներ, որոնք միլիոնավոր տոննաների գյուղմթերք են ներմուծում եւ ունեն հայկական գյուղմթերքի կարիքը։ Սակայն չկա միջնորդ օղակը, որը կարող է տարվա սկզբում նախանշած կայուն գնով գյուղացուց բերքը գնել եւ վաճառել այդ երկրներում

Նարեկ Կարապետյանի դեպքում հրապարակվում են անձնական տվյալներ, ավելին՝ հարուցվում է քրեական վարույթ, իսկ Հայկ Կոնջորյանի բանակից ազատվելու հիմքերը թաքցվում են ՊՆ-ի կողմից, քանի որ իշխանական պատգամավոր է, ՔՊ խմբակցության ղեկավարը. «Ժողովուրդ»

«Ուժեղ Հայաստա» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի դեպքերը ցույց են տալիս զինվորական ծառայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհամաչափ և հակասական մոտեցում պետական մարմինների կողմից։

Հակոբ Ասլանյան. Նիկոլն իրեն այնքան է սպառել, որ բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում. «Իրավունք»

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այս պատերազմը այն աստիճանի հասնի, որ Ալիեւի առաջարկով մի քանի հազար ադրբեջանցի Ատրպատականից փախուստով գան լցվեն մեր երկիր»

«Տեխնիկական խնդիրներ, այո, եղել են»․ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի՝ ՔՊ թեկնածուն՝ ապահովագրության մասին

ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ ՔՊ-ի թեկնածուն վստահեցրեց՝ բժիշկների աշխատավարձերի հետ կապված փետրվարին այն բոլոր խնդիրները, որոնք հունվարին են առաջացել, կարող են վերահաշվարկվել և հետադարձ վճարվել փետրվարին՝ հունվարի համար։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031