Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանը՝ էկոնոմիկայի նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գևորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024թ. մարտի 5 Երևան ՆՀ-76-Ա

«Նարկոզը տվել են, 6 տարի մեզ փռթում են ռուսները… այն մարդիկ են այսօր գերի, ովքեր 100%-ով վստահում էին ռուսներին, ռուսները չե՞ն կարողանում բերել ՀՀ». Սասուն Միքայելյան

Ձեզ պարզ ապացույց, որ մեր երկրի 3 նախագահները գերեվարված են թշնամու կողմից եւ այդ տարածաշրջանի խաղաղապահ ուժերը ռուսական ուժերն են: Խաղաղապահ ուժերն ինչ պետք է անեն, սահման է, եթե հայն անցնի էն կողմ, պիտի խփի, եթե թուրքն անցնի էս կողմ, պիտի խփի:

Հայոց ցեղասպանութեան նուիրուած յուշարձան պիտի կանգնի Փիրէայի մէջ. «Ազատ օր»»

Հ.Յ.Դ. Գոքինիոյ «Վարանդեան» կոմիտէի ջանքերով եւ Հայ դատի յանձնախումբի օժանդակութեամբ, Փիրէայի քաղաքապետական խորհուրդը որոշեց յատուկ յուշակոթող մը կանգնեցնել Փիրէայի կեդրոնին մէջ, յարգելու համար յիշատակը Հայոց ցեղասպանութեան անհամար զոհերուն, միաժամանակ երախտագիտութիւն յայտնելով Փիրէայի եւ շրջակայքին մէջ ապրող հայութեան։ Երկուշաբթի, 26 Փետրուար 2024-ի երեկոյեան, Փիրէայի քաղաքապետական շէնքին մէջ, քաղաքապետական խորհուրդը իր նիստը գումարեց, որու օրակարգերու շարքին ներառնուած

«Ինձ չներվայնացնես, դա ասվել էր արտաքին քաղաքականության համար, բայց Ներքին Հանդի էդ տղուն բռնե՞լ են, հա՞, էդ տղեն իմ հետ հետ եկավ այնտեղից». Սասուն Միքայելյան

Հարցին՝ «մի քիչ խելոք լինենքը» ի՞նչ է ենթադրում, թշնամին կրակի, մենք լռե՞նք, կամ երբ մեր զինվորը կրակի, մեղավո՞ր համարենք՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Թշնամու կրակոցից դուք գործ չունեք, թշնամու կրակոցի դեմ կանգնած է մեր բանակը, երկրապահը, տարբեր կառույցներ: Եթե դու կրակոցից պիտի այստեղ խոսաս, էդ ձեր խնդիրն է, բայց կրակոց ասելով՝ չի նշանակում, որ մենք անտեղի, տեղին դեզինֆորմացիա տարածենք, ամեն մեկը մի բան խոսա: Պիտի համախմբված լինենք»:

Փաստորեն, ինքնակամ տարածքներ են զավթել, տներ սարքել, բայց սիրով գնացել են մասնակցելու «հեղափոխությանը», որի արդյունքում իբր պիտի վերջ դրվեին անօրինականություններին. «ՉԻ»

«ՉԻ». Երևանի Լվովյան փողոցի հարակից կանաչ տարածքներում ինքնակամ շինություններ կառուցած քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքապետարանի դիմաց ու պահանջել հանդիպում Տիգրան Ավինյանի հետ, նրանցից մի քանիսն էլ ասել են, թե հարգում են վարչապետին ու քաղաքապետին, խոնարհվել են նրանց առաջ, նրանց հետ քայլել են, հեղափոխություն արել, «սիրով բերել իշխանության», բա ինչո՞ւ են հիմա իրենց դուրս շպրտում,

Փաշինյանի այցը Եռաբլուր էլի առանց միջադեպերի չանցավ, լրագրողներին հրելով դուրս բերեցին տարածքից

Նրա այցից առաջ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ ներկայացած անձինք ոստիկանների հետ տարածքից հրելով հեռացրեցին բոլոր լրագրողներին ու օպերատորներին: Պատճառաբանությունը հետեւյալն էր՝ դուք հավատարմագրված չեք լուսաբանելու այս միջոցառումը:

Հիմա մեղմացուցիչ փոփոխություններ են սպասվում. Վահագն Թևոսյան. «Հրապարակ»

Զրույցը վերաբերել է հիմնականում հեռուստատեսության մասին նոր օրենքին:

Պարզվում է, որ հակաեկեղեցական ակտիվիստներից կան մարդիկ, որոնք Երեւան քաղաքից ապօրինի հողատարածքներ են զավթել ու իրենց համար տուն են սարքել․ «Իրավունք»

Այս պատմության մեջ ամենասյուռը թերեւս քաղաքապետարանի դիմաց ակցիա անող Տ. Քուրաջյանի տված մեկնաբանությունն էր լրատվամիջոցներին: Նա սրբի դեմքով հայտարարում էր, թե՝ «սա ժողովրդավար երկիր է, չենք ուզում այդպես խուլիգանավարի գան, ջարդեն, քանդեն մեր տները»: Մինչդեռ այդկերպ խուլիգանավարի կարելի էր 2018-ին գրավել դիվանատո՞ւնը…

Այսինքն, տարվա ամեն օր միջինը 3 սպանություն է կատարվել. «Փաստ»

Եվ ի՞նչն է հատկանշական. ոստիկանները միլիարդավոր դրամների պարգևատրումներ են ստանում Փաշինյանից:

Մարդը պետք է մտածելու ունակությունից զուրկ լինի, որ չհասկանա․ իշխանությունը կրակի հետ է խաղում եւ իր անելիքը չի պատկերացնում. «Հրապարակ»

Անգամ ամենալավատես, ամենաանտարբեր, ամենաանտեղյակ մարդիկ այս օրերին վտանգի զգացում ունեն եւ վատ կանխատեսումներ։ Մարդը պետք է մտածելու ունակությունից իսպառ զուրկ լինի, որ չհասկանա երկու բան․ մեր իշխանությունը կրակի հետ է խաղում եւ իր անելիքը չի պատկերացնում։ Երբ Փաշինյանին հարցնում են, թե ինչպես է բացատրում այդ հայտարարությունների իրարամերժությունը, նա հոյակապ պատասխան է տալիս՝ դա պայմանավորված է

Բարերար Վահե Բադալյանը 15-րդ դարի մեծարժեք ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին

Օրերս Մատենադարանի թանգարանի Ընծայաբերման սրահում տեղի է ունեցել բարերար Վահե Բադալյանի կողմից՝ Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի (15-րդ դար) ընծայաբերման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումն անցկացվել է «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության շրջանակում։ Ի երախտագիտություն մեծարժեք ձեռագրի նվիրաբերման՝ նվիրատուին առաջին անգամ շնորհվել է «Մատենադարանի բարերար» Ոսկե մեդալ։ Բարերար Վահե Բադալյանի անունից Ոսկե մեդալը ստացել է նրա

Դարձյալ անանուն, առանց ակցիզի ծխախոտներ են վաճառվում՝ արդեն օնլայն տիրույթում. «Ժողովուրդ»

Հայաստանում անհայտ ծագման ծխախոտի անօրինական վաճառքը նոր թափ է ստանում: Դարձյալ անանուն, առանց ակցիզի ծխախոտներ են վաճառվում արդեն օնլայն տիրույթում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի էր գրել, որ հատկապես գյուղական վայրերում լայն տարածում է ստացել անհայտ ծագման ծխախոտների վաճառքը։ Սակայն մեկ տարի անց էլ, փաստորեն, իրավիճակը չի շտկվել: List.am-ում տարածված լուսանկարից երեւում է, որ անհայտ

Ինչպես շնորհավորեմ, կամ հայցեմ թողություն, երբ նյութակրոն գաճաճներից չկարողացանք պաշտպանել ոչ կյանքդ, ոչ մեր հաղթանակներն ու Հայրենիքը

Իսկ այսօր դահլիճում մի՝ օծված շքեղությամբ քողածածկ ատելությամբ, փոքրիկ մարդիկ քեզ գովեստի բառեր կասեն, քեզ հետ կապված հուշեր կպատմեն նաև նրանք, ովքեր խլեցին քո կյանքը մեզնից ու Հայաստանից, ովքեր փշրեցին ուժեղ Հայաստանի մեր երազանքը, ովքեր խորտակեցին «Ոսկե աշունների» մեր սպասելիքներն ու մեր 21-րդ դարը։

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Արտաքին քաղաքականությունն աքլորանալու տեղ չի

Հակառուսական պարանոյան, որն այժմ բորբոքվում է Հայաստանում, հիշեցնում է ինձ այն վիճակը, որը կար Վրաստանում՝ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո: Այն ժամանակ հարեւան երկրում նույնպես, ինչպես հիմա մեզ մոտ, իշխանության բոլոր քննադատները «Կրեմլի գործակալներ» էին եւ «Պուտինի լրտեսներ»: Ի բարեբախտություն հարեւան ժողովրդի՝ Վրաստանի այսօրվա իշխանությունն ավելի զուսպ է ու սթափ, եւ ամեն թփի տակ «ռուսական ագենտուրա»

Ծիածան՝ ափսեի մեջ կամ ինչպես են գույներն ազդում առողջության վրա

Համաձայնեք, մրգերն ու բանջարեղենը նաև գրավում են իրենց բազմերանգությամբ՝ ստեղծելով թարմության, կենսահաստատության զգացողություն։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ․ չէ՞ որ գույները ոչ միայն ապահովում են մրգերի ու բանջարեղենի արտաքին առանձնահատկությունները, այլև իսկապես կարող են թարմություն ու երիտասարդություն նվիրել այն բուսական միացությունների շնորհիվ, որոնք էլ պատասխանատու են մրգերի, բանջարեղենի տեսակների գունավորման համար։ Նշենք, որ հայտնի

Փաշինյանը մեծ սիրով մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովներին, շնորհակալություն է հայտնում գործընկերներին, բայց բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները․ «Փաստ»

Ստացվում է այնպես, որ Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն կառույցներից դուրս չգալու հետ մեկտեղ ՀՀ ղեկավարությունը ձգտումներ է ցուցաբերում արևմտյան ինտեգրացիոն կազմավորումներին անդամակցելու ուղղությամբ։

Ու մեկը չկա՝ սրանց հարցնի. իսկ Եվրոպան ձեզ սպասո՞ւմ է: Հարցրե՞լ եք եվրոպացիների կարծիքը․ «ՉԻ»

Արևմուտքին դուք պետք եք ընդամենը Ռուսաստանի հետ հարաբերություններում օգտագործվելու համար, որպես գործիք: Ոնց որ Վրաստանը, Մոլդովան, որոնք էլ են ԵՄ-ի դռների առջև հերթ կանգնել: Արդեն քանի տարի է, ու ոնց որ թե ընդունող չկա: Այն դեպքում, երբ այդ երկրները ընդհանուր ծովային ու ցամաքային կապ ունեն ԵՄ-ի հետ:

Հարվածելով Արցախի Հանրապետության ժողովրդավարության խորհրդանիշին՝ Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում աշխարհին` արցախցիների վերադարձը սեփական հայրենիք չի դիտարկում․ հայտարարություն

Այսօր Արցախում ոչնչացնում են Խորհրդարանը, վաղը հողին կհավասարեցնեն մեր տներն ու գերեզմանները։ Ադրբեջանի ամենաթողությունը ձեր լռության ու անտարբերության հետևանքն ու պատասխանն է։ Աշխարհը պետք է կողմնորոշվի` նավթի և մարդու իրավունքների կարևորության միջև։ Մենք Հայրենիք ունենալու և այնտեղ արժանապատիվ ապրելու իրավունք ունենք։

Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով hանձնակատարը կարևորել է Հայաստանի կողմից Հռոմի Ստատուտի վավերացումը

Գրիգոր Մինասյանը Բրյուսել կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսի հետ

«Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն, որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ արդեն ավելի քան երեք տարի է՝ Բաքվի բանտերում են (որոշները խոշտանգումների ենթարկված)։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կես տարի է՝ գերեվարված է Ադրբեջանի կողմից։ Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 300 քառակուսի կմ գրավված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի նոր տարածքների ու խոսում

Ինչո՞ւ է Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով

Ի պատասխան հանրության շրջանում  բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է շուրջ 4 տարի կալանքի տակ մնալուց հետո այսօր Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով՝ Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը հարկ է համարում պարզաբանել, որ դատարանը գտել է, որ այլևս ամբաստանյալի պատշաճ վարքագիծը և գործի բնականոն ընթացքը հնարավոր է ապահովել նաև նրա ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ՝

Ռուսաստանի կողմից նման պահանջները չպետք է կատարվեն. ՌԴ-ն այլեւս իրավական պետություն չէ. Արթուր Սաքունց

Դատարան ենք դիմել՝ նպատակ դնելով, որ դատական ատյանով ճանաչենք այդ պարտավորությունների հակասահմանադրականությունը, նշում է Արթուր Սաքունցը

«Տեսանք, բացակայում է բաժանմունքը՝ որդուս նկարով վահանակի հետ միասին». Արցախյան պատերազմում զոհվածի հայր

Արցախյան պատերազմում զոհված, հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, գրում է. «Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքը անվանակոչվեց որդուս՝ աշխարհին հայտնի դարձած հրետանավոր, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով։ԵՎ հենց այդ բաժանմունքում էլ բուժվել են 200-ից ավել զինվորներ։ Հերթական անգամ այցելեցինք տվյալ բաժանմունք և անակնկալի գալով տեսանք, որ տվյալ հարկում բացակայում է բաժանմունքը՝ որդուս նկարով

Խրամորթի Սուրբ Աստվածածին եկեղեցին` ադրբեջանական մշակութային ցեղասպանության զոհ

Արցախը  ամբողջապես  բռնազավթելուց  հետո  Ադրբեջանի  պետական  վարչակարգը  շարունակում  է  յուրացնել  և  ոչնչացնել  Արցախի  մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի  կողմից  Արցախում  և  Նախիջևանում  իրականացվող  մշակութային  ցեղասպանությունը  հանդիսանում  է  Թուրքիայի  կողմից  պետական  մակարդակով Արևմտյան Հայաստանում իրականացվող մշակութակործան  քաղաքականության  շարունակությունը: Ինչը փաստում է այն մասին, որ Ադրբեջան արհեստածին  կազմավորումը ստեղծվել  է  հենց  ցեղասպան  քաղաքականության  արդյունքում: Ամբողջապես հայաթափված Արցախում Ադրբեջանի պետական 

«Տպավորությունն ունեմ, որ մեր ռուս գործընկերներն անգամ շահագրգռված են հայ-ռուսական փոխհարաբերությունների այս որակով». Արման Մելիքյանը՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին

Aravot.am-ի զրուցակից ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի կարծիքով, մոտակա 2-3 ամիսների ընթացքում հայ-թուրքական սահմանը կարող է բացվել՝ ավելացնելով Հայաստանի անվտանգային խնդիրները   -ՌԴ ԱԳ նախարարը, Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում բավական ուշագրավ հայտարարություններ արեց ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը սառեցված լինելու, «Զվարթնոց» օդանավակայանից սահմանապահներին դուրս բերելու եւ հակառուսական

Մեսրոպ Առաքելյան. «Խաղաղության խաչմերուկը» չի արժանանում միջազգային կոնսենսուսի… Հայաստանը պարտավոր է խոսել բոլորի հետ՝ Հայաստանի շուրջ, նոր, հայանպաստ կոնսենսուս ձևավորելու նպատակով

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկսած 2021թ․ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում կա մեկ հարց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումը։ Մնացած բոլոր հարցերը, այս երկու տարում տեղի ունեցածը, առաջիկայում տեղի ունենալիք իրադարձությունները դրա ածանցյալն են։ Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և

ԱԱԾ. Ի կատարումն ՀՀ և ԱՀ միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, ՀՀ որոշում է կայացրել Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին

Ս․թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր  Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը

Կառավարությունը Հայփոստին հարակից հողամասերն ու բնակելի տները ճանաչում է հանրային գերակա շահ՝ World Trade Center կառուցելու համար

Օտարման ենթակա են մոտ 100 հասցեներ, ընդհանուր՝ 13200.54քմ տարածք, այդ թվում՝ Ֆրիկի, Կոզեռնի փողոցներում գտնվող բնակելի տներ

«Հայկական Արհմիություններ» ՀԿ-ն միացավ «Համահայկական ճակատ շարժմանը»

«Համահայկական ճակատ» շարժման և «Հայկական Արհմիություններ» ՀԿ-ի միջև այսօր ստորագրվեց հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Շարժման առաջնորդ Արշակ Հենզրիկի Կարապետյանը և կազմակերպության փոխնախագահ Արսեն Սերյոժայի Վարդանյանը։ «Հայկական Արհմիություններ» ՀԿ-ի նախագահը նշեց, որ բարձր է գնահատում «Համահայկական ճակատ» շարժման դերը, և շարժման երկար տարիների անաչառ ու հայրենանվեր գործունեությունը գնահատելով՝ ՀԿ-ն միանում վերջինիս։ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930