Օրվա լրահոսը

«Ի՞նչ խնդիր պետք է ստեղծի ՌԴ-ն, հարձակվի մեր վրա, սանկցիանե՞ր կիրառի, ի՞նչ պետք է անի…Մեր երկիրը ու մեր մարդիկ անսահման չեն». Ալեն Սիմոնյան

Արցախը տեսանք ինչ եղավ, խաղաղապահները տեսանք ինչ եղավ, Խծաբերդը, Հին թաղերը տեսանք ինչ եղավ, Սեւ լիճը տեսանք ինչ եղավ, Ջերմուկը տեսանք ինչ եղավ, գերիները տեսանք ինչ եղավ: Քանի՞ օրինակ բերեմ:

«Անհատական օգնական» ծրագիրը կարծրատիպեր է կոտրում մարզերում

Երբ ընտանիքում լինում է հատուկ խնամքի կարիքով երեխա, ծնողներին դժվարությամբ է հաջողվում հաղթահարել հոգեբանական և դրանից ածանցվող մյուս խնդիրները: Դրա հետևանքով հաճախ ամուսնալուծություններ են արձանագրվում: Տարիներ առաջ, հատկապես մարզերում, խնդրի և դրա լուծման վերաբերյալ պատկերացումներն այլ էին. այդ թիրախային խմբում հայտնված ընտանիքները մերժում էին մեկ ուրիշ անձի՝ իրենց ընտանիք մտնելու միտքը: Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի

Գեղամ Գեւորգյանն ու Գարեգին Բաղրամյանը վերընտրվեցին

Նշենք, որ Գարեգին Բաղրամյանի եւ Գեղամ Գեւորգյանի թեկնածություններն առաջադրել էր կառավարությունը։

Գորիսում 3 անձի սպանության փորձ կատարելու համար 38-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Պարզվել են 2024թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի էական հանգամանքներ։ Մասնավորապես, Ոստիկանության Գորիսի բաժնում նշված օրը հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 12:10-ի սահմաններում Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի

«100 անգամ ավելի վնասակար, քան մեքենաների արտանետումները». գիտնականները եզրակացրել են, որ ուտելիքը նախընտրելի է պատրաստել էլեկտրական վառարանների վրա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Պարզվել է, որ գազօջախները 100 անգամ ավելի վնասակար են, քան մեքենաների արտանետումները: ԱՄՆ-ի Փրդյու համալսարանի մի խումբ գիտնականներ իրենց վերջին ուսումնասիրության մեջ պարզել են, որ գազօջախի վրա եփելիս շատ անգամ ավելի շատ վնասակար նանոմասնիկներ են արտանետվում օդ, քան բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների արտանետումներից։

«Խաղաղության կառուցման համար պատրաստ ենք կրկին բանակցային հարթակ ստեղծել». Էրդողանի կոչը Ռուսաստանին և Ուկրաինային

Էրդողանը կրկնել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը՝ ի աջակցություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խաղաղության մասին 10 նախապայման պարունակող ծրագրի:

«Թալանվել է մեր կենսագրության մեծ մասը, մենք պետք է թույլ չտանք, որ թալանեն մեր ապագան». Բագրատ Սրբազան

«Կորսվել է մեր հայրենիքի հրաշք անկյունը՝ Արցախը, թափվել է մեր հազարավոր որդիների արյունը, թշնամու բանտում են ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մեր ժողովրդի զավակները, թշնամին օրակարգ է թելադրում»

Ադրբեջանի ԶՈւ-ն վարժանքներ է իրականացրել նոր ձեռք բերված «Բայրաքթար»-ներով

Տարվա սկզբից Ադրբեջանը 20-ի հասնող զորավարժություն ու վարժանք է անցկացրել: Ու այդ ֆոնին Ալիևն արտաքին աշխարհին ստում է, թե պատերազմի մտադրություն չունի

«Ի՞նչը պարզ չի այդտեղ, ի՞նչ գնահատական եք ուզում լսել, ուզում եք լսել, թե 2018-ից առաջ քանի շուկայում քանի սահմանափակո՞ւմ է եղել». Գեղամ Գեւորգյան

Ինչ վերաբերում է բենզինի գնին, Գեղամ Գեւորգյանը պարզաբանեց. «Ասում եք՝ բազմաթիվ քաղաքացիների հետաքրքրում է, թե ինչի է բենզինը Վրաստանում էժան Հայաստանից: Բայց դա սովորական աշխարհագրություն է: Փոթիից Թիֆլիս շատ ավելի մոտիկ է, քան Երեւան: Մեր երկաթուղին լիտրի վրա ավելացնում է 10-13 դրամ»:

Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում

 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝ Շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի արգելափակելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ տեղափոխված բուժառու անձանց ուղեկցողները, եթե անձը ներկայացրել է դիմում մինչև 2024թ․ հունվարի 31-ը, և նրա տվյալներն առկա են ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակում։ Ծրագրի վճարման ցուցակի ձևավորման

Պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ տարածքը չի վաճառվել, այդտեղ շենքեր չեն լինելու, այդտեղ լինելու է կանաչապատ, բարեկարգ տարածք. Տիգրան Տեր-Մարգարյան

Մարդկանց դրսում չենք թողնում, ներողություն, սա զավթած տարածք է, տարածքը բարեկարգում ենք. Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար

«Դեռևս մեկ դար առաջ Սպենդիարյանն անձամբ տրվել էր երիտասարդ երաժիշտներին բացահայտելու առաքելությանը». Մուսաները թանգարանում

MUSE մշակութային միավորման, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի և Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի համագործակցությամբ կազմակերպված այս համերգաշարը կոմպոզիտորի հարկի տակ էր հավաքել պատանի երաժիշտներին

«Մի հատ արեք կողմնորոշվեք, էլի…Չի կարելի ամեն օր փոխել դիրքորոշումը». Վլադիմիր Վարդանյանը՝ Արծվիկ Մինասյանին

Իմ կողմից շատ հարգված պարոն Մինասյանի ելույթը լսելիս՝ ես դեժավյու ապրեցի, կարծես թե վերջինս փորձում էր կրկնել որոշ բաներ, որոնք այս վերջին 2-3 տարիներին մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, եկեք մասնակցեք պետական մարմինների ընտրություններին: Եկեք ձեւավորենք դատական իշխանությունը միասին, մասնակցեք քվեարկություններին: ԲԴԽ գիտական անդամների ընտրություն՝ 0 մասնակցություն ընդդիմության կողմից, Վճռաբեկ դատարանի դատավորներ՝ 0 մասնակցություն ընդդիմության կողմից:

Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու, ուստի` դե յուրե չի դադարեցրել անդամակցությունը

«Ազատություն». Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Ղազախստանը դեռևս իրավական քայլեր չի տեսել Երևանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրից (ՀԱՊԿ) դուրս գալու ուղղությամբ։ Այդ մասին այսօր ասել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։ Ղազախստանն այս տարի հերթագայության կարգով նախագահում է ՀԱՊԿ-ում: «Մենք տեսնում ենք հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի սառեցնելու մասին։ Որքան գիտեմ, Հայաստանը որևէ իրավական

Միջազգային կառույցները Անկախության հռչակագրի հանդեպ պահանջ երբեք չեն ունեցել. Գեւորգ Դանիելյան

«Խոսել «լեգիտիմ իրավունքի» մասին՝ նշանակում է անկախ հակառակորդի գործողությունների իրավաչափությունից՝ ճանաչել դրանք լեգիտիմ։ Այսինքն՝ մենք ոչ թե փակուղի ենք գնում, այլ ծուղակ։ Փակուղուց դեռ ելք կա»

Եթե մենք այսօր կանք հայ, պայմանավորված է եկեղեցու գոյությամբ, դա ոչ ոք չի պատրաստվում հերքել. ՀՀ նախագահ

Ինչպես արդեն հայտնել էինք, Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բաղդադի հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Պատմության այդպիսի դառը փաստեր շատ կան, այդ թվում նաեւ՝ այս երկրում ապրող ազգեր կան, որոնք եղել են հզոր երկրի ներկայացուցիչներ: Ցավոք սրտի, չունենալով պետականություն, իրենք աստիճանաբար կորցնում են իրենց ինքնությունը: Այստեղ, իհարկե, անուրանալի

ՀՀ Սահմանադրության մեջ «ուղղումները» կարող են վերաբերել նաեւ քաղաքացիությանն ու պաշտպանությանը. Աշոտ Ղուլյան

Անկախության հռչակագիրն ընդունվել է ոչ պակաս թշնամական պայմաններում, գումարած փախստականների հոսքն Ադրբեջանից եւ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների խոչընդոտումը

Բեռլինում շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ

Համաձայն նախապես մեր կողմից հայտարարվածի, Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը: Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Մասիվում տներ են քանդում՝ Ավինյանի ժամեր առաջ կայացրած որոշմամբ

Տները քանդելու քաղաքապետի որոշումն այսօր է գրվել. ավագանու անդամն ընթերցեց որոշումը

ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոր Նորքի Լվովյան փողոցում է. գրություն կհասցեագրվի քաղաքապետարան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում։ Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ստացվել Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ։ Մասնավորապես, քաղաքացիները հայտնել են, որ այդ շինություններում տարիներ շարունակ բնակվել են, և այժմ  բնակության նպատակով

«Խաչիկ գյուղի 2 բնակիչներ վարկ են վերցրել ու ամբողջ գյուղը դարձրել վարկի երաշխավորներ»․ Փաշինյան

Խաչիկ գյուղի երկու բնակչի պատճառով, ինչպես այսօր կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը, ամբողջ գյուղի բնակչությունը հայտնվել է բանկերի սեւ ցուցակում

Տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա: Համայնքը կդիտարկի ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը. Արմեն Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի անօրինական շինությունների քանդմանը. «Սիրելի երևանցիներ, կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն: Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես, որ ազատված տարածքներում

«Խոզություն է՝ կեղտոտ ձեռքերով մարդկանց մոտենալն անգամ սրբությանը». Արամ Մանուկյանը՝ Անկախության հռչակագրի մասին

«Անկախության հռչակագիրը փաստաթուղթ է, որն արտացոլում է ժողովրդի հավաքական արժանապատվությունը»

«Առաջին ալիքի» եթերում խոսել են հայկական արմատներով թվային ակտիվի՝ FTN-ի մասին

Հյուրընկալվելով հայաստանյան «Առաջին ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարին՝ Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն անդրադարձել է երկրում և ամբողջ աշխարհում բլոկչեյն տեխնոլոգիաների տարածմանը և շուկայի միտումներին։ Պարոն Աբրահամյանը խոսել է վերջին 10 տարիների ընթացքում տեխնոլոգիական առաջընթացի և նոր սերնդի «թվային վստահության ձևավորման» մշակույթի մասին։ Այսօր բլոկչեյնի նորարարական լուծումները թույլ են տալիս համաշխարհային թվային ակտիվների շուկայում իրականացնել հեշտ և

Անկախության հռչակագիրը չի խանգարել մեզ՝ բանակցություններ վարել անգամ Թուրքիայի հետ. Վազգեն Մանուկյան

«Հարգանքը կորցրած ժողովուրդը ոչ մի նպատակի չի հասնի»,- զգուշացնում է Վազգեն Մանուկյանը՝ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիներին՝ բարձր նպատակի շուրջ միավորվելու կոչով

Ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում են Արցախի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը

Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը։ Ամենօրյա պարբերականությամբ ադրբեջանական վանդալիզմի տասնյակ փաստեր ենք արձանագրում։ Համացանցում հրապարակված հերթական տեսանյութից հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը։ 2020թ. սեպտեմբերի 27-ի թուրքադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմից ու 2023 թ. Արցախի

«Էս ի՞նչ բան ա, արա, տեղեկություններ են տարածվել». Անդրանիկ Քոչարյանը բորբոքվեց

Երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց, Քոչարյանն արձագանքեց. «Դուք ավելի լավ է ճշտեք՝ ձեր սեփականատերը վերջը վերադառնո՞ւմ է, թե՞ չէ: Վերջացրե՛ք ասում եմ: Ինչ եղել է, երեկ մանրամասն տեղեկությունը տարածվել է, էլ ի՞նչ եք կեղծ տեղեկություններ տարածում»:

Իրանի 2024թ․ ընտրությունների «հաստատունները և «փոփոխականները»․ ինչ սպասել մարտի 3-ին. մաս 2

Ակնհայտ է, որ թե՛ ԻԽՄ-ի և թե՛ ԱԲԽ-ի ընտրությունների հաղթողները նոր ու ավանդական պահպանողականներն են լինելու։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031