Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցները Անկախության հռչակագրի հանդեպ պահանջ երբեք չեն ունեցել. Գեւորգ Դանիելյան

Փետրվար 29,2024 15:05

«Ես եղել եմ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում։ Նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով, եւ երբեք այնտեղից որեւէ պահանջ չի եղել։ Եղել են առաջարկներ. օրինակ՝ առաջարկել են թույլատրել գրանցել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնությունները, բայց Անկախության հռչակագրի հանդեպ պահանջ երբեք չի եղել։ Թե ինչպե՞ս է հիմա իրավիճակը փոխվել՝ չեմ պատկերացնում»,- այսօր «ՀայաՔվե» նախաձեռնության կազմակերպած «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը եւ միջազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ գործող իշխանությունների հայտարարություններին, թե Անկախության հռչակագրում ամրագրված են տարածքային պահանջներ, եւ միջազգային կազմակերպությունները դժգոհ են դրանից։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, կամ, հակառակը, հասկանալի, թե ինչպես են ձեւավորվում որոշ պատկերացումներ. «Խոսվում է այն մասին, որ Անկախության հռչակագիրը Ադրբեջանին հարձակվելու լեգիտիմ իրավունք է տալիս։ Իսկապե՞ս պաշտոնյաները չեն հասկանում, թե ի՞նչ է լեգիտիմը, թե՞ պարզապես օգտագործում են գեղեցիկ տերմինը»։

Գեւորգ Դանիելյանը նկատում է նաեւ, որ անգամ տարածքային հավակնությունների առկայության դեպքում պատերազմը հանցագործություն է, միջազգային իրավունքը չի փոխվում. «Խոսել «լեգիտիմ իրավունքի» մասին՝ նշանակում է անկախ հակառակորդի գործողությունների իրավաչափությունից՝ ճանաչել դրանք լեգիտիմ։ Այսինքն՝ մենք ոչ թե փակուղի ենք գնում, այլ ծուղակ։ Փակուղուց դեռ ելք կա»:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829