Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության հռչակագիրը չի խանգարել մեզ՝ բանակցություններ վարել անգամ Թուրքիայի հետ. Վազգեն Մանուկյան

Փետրվար 29,2024 14:17

«Հռչակագիրը չի խանգարել մեզ զարգանալ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ անգամ բանակցություններ վարել Թուրքիայի հետ, երբեք չի դարձել խոչընդոտ այլ երկրների հետ հարաբերությունների համար, եւ ոչ ոք նրան պահանջներ չի ներկայացրել»,- այսօր «ՀայաՔվե» նախաձեռնության կազմակերպած «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը եւ միջազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ ամեն ժողովուրդ ինքն է որոշում իր նպատակները նման փաստաթղթերում, եւ հայ ժողովուրդը նույնն է արել՝ Անկախության հռչակագրում հղում կատարելով ՄԱԿ կանոնադրության դրույթներին։

Մանուկյանի խոսքով՝ թշնամին պատերազմ կսկսի ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան գրված է ՀՀ Անկախության հռչակագրում, այլ որովհետեւ մենք թույլ ենք, մեր իշխանությունները մշտապես զիջում են. «Ճնշման տակ Սահմանադրությունը փոխելով՝ մենք մեզ ամոթալի վիճակում ենք դնում։ Դա ինքնին կնշանակի նահանջ: Էլ չեմ ասում այն մասին, թե ինչպես այս իշխանությունները կիրականացնեն նման հանրաքվեն»։

«Հարգանքը կորցրած ժողովուրդը ոչ մի նպատակի չի հասնի»,- զգուշացնում է Վազգեն Մանուկյանը՝ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիներին՝ բարձր նպատակի շուրջ միավորվելու կոչով։

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829