Օրվա լրահոսը

Արտաշատում դիմավորել են Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանին

Արտաշատում մեծ շուքով դիմավորել են Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանին, նրա մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանին, ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանին: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորել են հայ մարզիկին՝ Բուխարեստում ընթացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կարևոր հաղթանակ գրանցելու, Հայաստանի անունը բարձր պահելու համար: Հիշեցնենք, որ Բուխարեստում անցկացված ըմբշամարտի առաջնությանը Արման Անդրեասյանն առաջին անգամ դարձել

Արտագնա աշխատողների՝ ՀՀ-ում եկամտային հարկ վճարելու պարտավորությունը վերացվում է 2020-2023 թվականների համար

ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով, ըստ էության, արձագանքում է արտագնա աշխատանքի մեկնողների դժգոհություններին՝ ՌԴ եւ ՀՀ եկամտահարկի տարբերությունը ՀՀ-ում վճարելու պարտավորությանը․ՊԵԿ-ը չեղարկում է այդ պարտավորությունը, սակայն միայն նախորդ երեք տարիների համար

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական քաղաքական երեսպաշտությունն ու կոչ է անում ադրբեջանական վարչակարգի ներկայացուցիչներին չզբաղվել ինքնախաբեությամբ և վերջ տալ «զոհի» կերպարի կերտման և դրա «հաղթահարման» ներկայացումներին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է միության տարածած հաղորդագրությունը, որում այն  դատապարտում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը։ «Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, շարունակելով պետականորեն ընթացող լայնածավալ քարոզչությունը Հայաստանի

«Գլխավոր հարցը, որը քննարկվեց, վաղեմության ժամկետի հարցն էր»․ Հայկ Ալումյանը՝ Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ Անժելա Թովմասյանի գործով դատական նիստի մասին

Փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց՝ հրապարակումը, որից Ալեն Սիմոնյանը վիրավորվել է, եղել է սեպտեմբերի 19-ին, իսկ հայցը ներկայացվել է հոկտեմբերի 26-ին․ մեկամսյա ժամկետը բաց է թողված նման գործերով իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար։

Նրանք պատկերացում չունեն՝ ո՞նց հանեն երկիրն այս վիճակից. Արշակ Կարապետյան

«Բա ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ Սահմանադրություն եք առաջարկում. ես ոչ մեկից չեմ լսել: Նույնիսկ գալիս՝ այստեղ ինձ հանդիպում են, բացառությամբ մեկ-երկու հոգու, ես հասկանում եմ, որ իրենք պատկերացում չունեն՝ երկիրը ո՞նց հանենք այս վիճակից: Չէ՞ որ խոսքը չի գնում երկրի ղեկավարի տեխնիկական փոփոխության մասին, խոսքը գնում է, թե ո՞նց անենք, որ հայ ժողովուրդը չոչնչանա». պաշտպանության

Կոնստանտինոս Տասուլասը Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի և Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ

«Պետական իշխանության պահպանման ծախսերն օր օրի ավելանում են՝ պարգեւատրումից մինչեւ ճոխություններ, պադավատներ, քարտուղարուհիներ»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց․ «Խոսում եք մանիպուլյացիաների մասին, ո՞վ է քարտուղարուհի ավելացրել, պարգեւավճարներից դուք անձամբ չեք ստացե՞լ»։

Զովունիի գազալցակայանում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 27-ին, ժամը 15:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության

«Մեր երեխեքը չեն զոհվել, որ անդադար անեծքի արժանանա այս երկիրը, կանխատեսեք ՔՊ-ի կործանումը, բայց ոչ Հայաստանի»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանն իր ելույթում նաեւ նշեց, որ Հայաստանն այնքան է պատված չար մտքով, որ այսօր մոռացվեց, որ 36 տարի առաջ Սումագայիթում տեղի ունեցան սարսափելի իրադարձություններ՝ հայերի ջարդեր։

Հայկական կողմի համար մտահոգիչ է, որ Ադրբեջանը ՄԻԵԴ որոշումների չկատարման հարցում դարձել է կազմակերպության ռեկորդակիր անդամ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Արմեն Գեւորգյանը փետրվարի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրություններում Էստոնիայի առաջադրած թեկնածու Ինդրեկ Սաարի հետ: Հյուրը հայ խորհրդարանականներին ներկայացրել է ԵԽ գլխավոր քարտուղարի գործունեության շրջանակում իր տեսլականը, առաջնահերթությունները: Հանդիպմանը հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի առջեւ ծառացած

«Ձեր հաղթանակները երկրի համար շատ կարևոր են». Գիլոյանը մարզական կոչումներ է հանձնել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հեղինե Պետրոսյանը, Սամվել Սիրամարգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Վաղարշակ Քեյանը, Արգիշտի Հակոբյանը, Առնո Դարչինյանը, Ալբերտ Հարությունյանը, Էրիկ Առստամյանը, Արեն Խառատյանը, Արման Միսկարյանը, Գոռ

Ավիաբենզինով բեռնված ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. կա տուժած

 Փետրվարի 27-ին, ժամը 11։55-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև վանական համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Dongfeng» մակնիշի ավտոցիստեռնը (վարորդ՝

«Ինչե՞ր են խոսում, ի՞նչ հյուրանոց»․ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը չի փակվելու

Մի քանի օր է՝ Գյումրիում ակտիվ քննարկման ու մտահոգության թեմա էին դարձել շրջանառվող լուրերը, թե մշակութային քաղաքի միակ կինոթատրոնը դադարեցնում է իր գործունեությունը։

Ադրբեջանական վանդալների թիրախում է հայտնվել Մարտակերտ քաղաքի թանգարանը

Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը։ Այս անգամ ադրբեջանական վանդալների թիրախում հայտնվեց Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի թանգարանը։ Այս ամեն ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը։ Հայքի մշակույթի օմբուդսմեն

2023 թ.-ին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամի վնասը. ամփոփվել են Զինվորական դատախազության՝ 2023 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 27-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքները: Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ

Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակները

Ադրիեն Կիրալին փոխվարչապետին հանձնել է ԵՄ կողմից ստորագրված բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև տեխնիկական աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ՀԸԳՀ կիրարկմանը:

30-օրյա ինտերնետ-փաթեթ բազմաթիվ ուղղությունների համար` «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակներում

Այժմ Վիվա-ՄՏՍ-ի ռոումինգով ճանապարհորդելը դարձել է էլ ավելի հարմար։ Ընկերությունը ներկայացնում է «ՎՈՅԱԺ 30» ծառայությունը, որը 30 օր ժամկետով տալիս է 1000 ՄԲ ինտերնետ՝ 4000 դրամով` ավելի քան 60 երկիր ճամփորդելիս։ Ծառայությունը նախատեսված է հատկապես այն մարդկանց համար, որոնք հաճախ են ճամփորդում և ցանկանում են մշտական կապի մեջ լինել գործընկերների և մտերիմների հետ։ «ՎՈՅԱԺ 30»-ից

«Կարծես հատուկ ընտրված անձինք ամեն ինչ անում են՝ ՀՀ համար կարևոր ռազմական գնումների թեման տանելու աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ»

«Եթե նույն այս գնումները լիներ մեկ այլ՝ կանխատեսելի իշխանությունների պարագայում, ապա թեման այս ծավալի շահարկումների չէր ենթարկվի»։

Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող նախաքննությամբ պարզվել են 2024թ․ փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի մի շարք էական հանգամանքներ։ Մասնավորապես, ՀՀ​ ՊՆ​ ՌՈ Բերդի բաժնից​ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ

ՀՀ-ի և Իրաքի նախագահներն անդրադարձել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության խորացման հեռանկարներին

Պաշտոնական այցով Իրաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդն իրենց առանձնազրույցի և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպման արդյունքներն ամփոփել են լրատվամիջոցների համար հայտարարություններով: Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է. «Մեծ ուրախությամբ այսօր գտնվում եմ Բաղդադում՝ բարեկամ Իրաքի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության նախագահի կատարած առաջին պաշտոնական և դրանով իսկ պատմական

Մտադրություն ունեմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում. Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի ուսանողներ, մտադրություն ունեմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, ոչ ոք չի հանդգնում նման հայտ ներկայացնել ֆակուլտետի ներսից… Ձեր կարծիքը որոշիչ է…  

«Նիկոլական իրավապահ համակարգն անմիջապես քրեական գործ է հարուցում, որպեսզի հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի ինքնապաշտպանվելու համար կրակել թուրքի վրա»

«Հիմա եկել են ձեր հետեւից, հարգելի հայրենակիցներ, ասում են, որ Հայաստանին էլ չպետք է ապրելու շանս թողնել»,- ասաց Աննա Մկրտչյանը։

ԵՄ պատվիրակությունը ցավակցում է նրանց, ովքեր Սումգայիթում կորցրել են իրենց հարազատներին

Ուժգին ջանքեր գործադրել՝ հասնելու հաշտեցման, ինչպես նաև կայուն ու հարատև խաղաղության՝ համոզված լինելով, որ նման ողբերգություններն այլևս երբևէ չեն կրկնվի

Հայտնի բլոգերը ղափաման պատրաստել է Սյունիք-Արցախյան տարազով. ադրբեջանցիները ագրեսիվ գրառումներ են արել

Հայկական DU dwell urban-ի առցանց խանութում չեն իմացել, որ Աբիր Էլ Սաղիրը արաբական աշխարհում հայտնի ինֆլյուենսեր է

Գրիգոր Մինասյանը Բունդեսթագի գործընկերներին տեղեկացրել է նոր Սահմանադրության նախագծման աշխատանքների մասին՝ կարևորելով գերմանական փորձառությունն այս ոլորտում

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԳԴՀ-ում Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը ողջունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպին։ Նախարարը բարձր է գնահատել իրավական ոլորտում ԳԴՀ հետ սերտ համագործակցությունը, որը մասնավորապես իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային

«Ես որեւէ մտահոգություն, մտավախություն չունեմ». Անահիտ Ավանեսյանը՝ Քերոբյանից հետո հաջորդ «զոհը» լինելու մասին

Դիտարկմանը՝ Արսեն Թորոսյանը Բիշարյանի գործը համարել էր անհիմն եւ ասել, որ դատախազության փչած հերթական փուչիկ գործն է, Ավանեսյանն արձագանքեց. «Այն, ինչ ես տեսել եմ գործի մեջ, ինձ համար շատ հիմնավոր, գործի վերաբերյալ ապացույցներ չեն հանդիսանում, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ես կարծում եմ, որ անձը անմեղ է, մինչեւ դատարանը վճիռ չկայացնի: Ներկայացված հիմնավորումներն ու փաստորեն ինձ լուրջ բան չթվացին»:

Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ

Ucom ընկերությունը ֆիքսված ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում իր ֆիքսված ծառայությունները գործարկել է Աշտարակ քաղաքում։ Այսուհետ Աշտարակի բնակիչների համար հասանելի կլինեն ոչ միայն շարժական ցանցի ծառայությունները, այլ նաև ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունն ու հեռախոսակապը։ Մասնավորապես, հասանելի կլինեն Ucom-ի բոլոր մարզային առաջարկները, այդ թվում Unity փաթեթները, որոնք միաժամանակ ներառում են շարժական և ֆիքսված կապի ծառայություններ։ Բացի այդ, Աշտարակում

Սուրեն Պապիկյանը վստահություն է հայտնել, որ բարեփոխումները շարունակվելու են՝ առավել գրավիչ դարձնելով ռազմական կրթության ոլորտը

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ռազմական ակադեմիայի նորանշանակ պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին։ Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը գնդապետ Մանգասարյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ։ Եվս մեկ անգամ կարևորելով ռազմական կրթության դերը գրագետ և պատրաստված սպայակազմի պատրաստման, մարտունակ բանակի ձևավորման

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031