Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես որեւէ մտահոգություն, մտավախություն չունեմ». Անահիտ Ավանեսյանը՝ Քերոբյանից հետո հաջորդ «զոհը» լինելու մասին

Փետրվար 27,2024 16:38

Ինչպես տեղեկացրել ենք, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Մհեր Բիշարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքի համար (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդված)։

Այսօր լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գործի մասին տեղյակ է այնքանով, որ Քննչական կոմիտեն ներկայացրել էր պաշտոնի կասեցման մասին որոշում. «Այս պահին պարոն Բիշարյանի պաշտոնավարումը կասեցված է: Ուրախ եմ, որ դատարանը որոշում է կայացրել կալանքի մասին որոշումը չբավարարել: Ընթացքում պարոն Բիշարյանը երբեք չի խուսափել որեւէ հարցաքննությունից»:

Դիտարկմանը՝ Արսեն Թորոսյանը այդ գործը համարել էր անհիմն եւ ասել, որ դատախազության փչած հերթական փուչիկ գործն է, Ավանեսյանն արձագանքեց. «Այն, ինչ ես տեսել եմ գործի մեջ, ինձ համար շատ հիմնավոր, գործի վերաբերյալ ապացույցներ չեն հանդիսանում, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ես կարծում եմ, որ անձը անմեղ է, մինչեւ դատարանը վճիռ չկայացնի: Ներկայացված հիմնավորումներն ու փաստորեն ինձ լուրջ բան չթվացին»:

Հարցին՝ տպավորություն է, որ էկոնոմիկայի նախարարությունից հետո ձեր նախարարության շուրջ են կոռուպցիոն սկանդալները հասունանում, դուք մտավախություն չունե՞ք, որ հաջորդ փուլում կարող է ձեզ հետ կապված գործընթացներ սկսեն՝ նախարարը պատասխանեց. «Չգիտեմ ինչ վիճակագրություն եք վարում՝ այդպիսի եզրահանգումների հասնելու համար, ես որեւէ մտահոգություն, մտավախություն չունեմ եւ վստահ եմ, չեմ էլ ունենալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829