Օրվա լրահոսը
Սահմանապահ զորքերն առանց ռազմաբազայի չեն մնա Հայաստանում. Արշակ Կարապետյան
«Հայ-թուրքական սահմանը պահվում է Ռուսաստանի կողմից, 102-րդ բազան որ դուրս գա, սահմանապահները չեն մնալու, որովհետեւ սահմանապահն առանց օպերատիվ ապահովման, որը որ իրագործում է 102-րդ բազան, չի լինի»,- լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում
Կրկնակի աճել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը. ամփոփվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության աշխատանքները
Աճել են կողոպուտի դեպքերը. 2023 թվականին արձանագրվել է 15 դեպք, 2022 թվականին՝ 7 դեպք:
Արփա գետից զանգվածաբար ոչնչացման եղանակով ձուկ էին որսում
Փետրվարի 24-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45 և 47 տարեկան երկու տղամարդ Արփա գետի՝ Ագարակաձոր բնակավայրի կամրջի հարակից ափին, զանգվածաբար ոչնչացման եղանակով, ձուկ են որսում: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները նշված վայրում նրանց հայտնաբերել, հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել
«Զելենսկին, Փաշինյանը եւ Ալիեւը Արցախի հարցում նույն գաղափարակից ընկերներն են»․ Արթուր Խաչատրյան
«Ի՞նչ կտա Զելենսկու այցը Հայաստանին, բացարձակապես ոչ մի բան չի տա՝ ռիսկերից ու վտանգներից բացի»։
Մայրաքաղաքում նոր տնկիներով կփոխարինվեն կենսունակությունը կորցրած ծառերը
Քաղաքային իշխանությունները մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնման նպատակով իրականացնում են ծառերի փոխարինում նոր տնկիներով: Երևանյան մայթերից ու պուրակներից հեռացվելու են կենսունակությունը կորցրած ծառերը: Մասնագետները փաստում են՝ հարյուրամյա ծառերը ընկնելու վտանգի տակ են: Միայն այս ձմռանը քամուց 28 ծառ է կոտրվել ու շրջվել: Ծառերի փոխարինման աշխատանքները մասնագիտորեն հիմնավորված իրականացնելու համար ստեղծվել է հատուկ գիտատեխնիկական խորհուրդ,
Մասնավոր վարդապետության աստիճան` Կ. Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հովակիմ աբեղա Սերովբյանին
Փետրվարի 26-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն: Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, մասնավոր վարդապետության աստիճան տրվեց փետրվարի 23-ին, վարդապետական թեզ պաշտպանած Կ․Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հովակիմ աբեղա Սերովբյանին։ Նույն
«Ինչի՞ մասին խոսել մարդու հետ, որն իմ եղբորը դաժանորեն սպանել է, ու անցել է 27․5 տարի, մենք միևնույն է՝ խելքի չենք գալիս»․ Ելենա Աղաջանովա
ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան՝ անդրադառնալով Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ, փաստաբան Զարուհի Մեժլումյանի՝ իրեն ուղղված հայտարարություններին, թե ներողություն է խնդրում, ուզում է իրեն գրկել, ասաց․ «Մի հատ ձեզ վրա պատկերացրեք՝ ձեր եղբորը, երեխային սպանել են՝ դաժանորեն, խաբելով։ Ու դրանից հետո մենք պիտի ներե՞նք»։
«Ակտիվ բարեփոխումների փուլում է հատկապես ոստիկանությունը». Վահե Ղազարյան
Միգրացիոն կառավարումը ռազմավարական առումով նախարարության առաջնահերթություններից է:
Մեծապես գնահատում ենք ՀՀ-ում հաստատված ժողովրդավարական ամուր արժեքները. Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը` կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության խթանումը նաեւ փոխայցերի ձեւաչափով: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը ձերբակալվել է. կոշիկների միջից հայտնաբերել էին ծխախոտի 3 տուփ՝ թմրանյութով, պայուսակից՝ բջջային հեռախոս
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 25-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի բնակելի գոտում խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող Գ․Գ․-ին։ Արդյունքում՝ վերջինիս հագի կոշիկների միջից հայտնաբերվել են 3
10 քաղաքացու մահվան վկայականներ են տվել՝ առանց մահացածների դիերը դիահերձարան տեղափոխելու
Թյուրիմացություն է, չեմ կարծում՝ կոպիտ խախտում է. «Ծաղկահովիտ առողջության կենտրոն» -ի տնօրեն
Արթուր Մելիքյանը` ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արթուր Մելիքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ: Արթուր Սամվելի Մելիքյանի կենսագրությունը Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 07-ին, Կոտայքի մարզի, Չարենցավան քաղաքում: 2008թ. ավարտել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2008-2010թթ. – ծառայել
Չմասնակցել նավթ արդյունահանող լոբբիի կողմից կազմակերպվող քաղաքական շոուին՝ Ադրբեջանում կայանալիք COP29-ին. քաղաքացիական հասարակության կոչը
Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին չմասնակցել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29»): Հայտարարության մեջ նշված է․ «ԿՈՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ COP29 ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») նախատեսվում է 2024թ-ի նոյեմբերի 11-24-ն անցկացնել Ադրբեջանում։ СОР29-ն
Օհանավանի բնակչի տնամերձ այգում քարանձավ էր բացվել․ ներսում կավե ամանների բեկորներ են գտնվել, որոնց մի մասի վրա նախշեր կան
Սկզբնական շրջանում կարծել են՝ ստորգետնյա հնձան է։
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշից ցածր է 8սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 19-25-ը. (2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը փետրվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.16 մ (25.02.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ ☑️ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.494մլն. մ³,
«Սահմանադրական մակարդակում ՀՀ-ին արգելվելու է անդամակցել որեւէ ռազմաքաղաքական դաշինքի». Հայկ Մամիջանյանը նման տեղեկություն ունի
«Այս իշխանությունների խնդիրն այն է, որ իրենք ոչ թե այս կամ այն պրո-ն ունեն՝ աշխարհաքաղաքական կենտրոնի հանդեպ, այլ նրանց կարևորագույն դավաճանությունն այն է, որ իրենք անտիհայկական են»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի, դրա
«Խոջալու»-ն կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը. Այազ Մութալիբով
Փետրվարի 26-ը օկուպանտ Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» օրն է: 1992թ. փետրվարի 26-27-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրել են Արցախի Իվանյան (Խոջալու) ավանը: Նախքան ավանի ազատագրման ռազմական գործողությունը սկսելը հայկական ինքնապաշտպանական ուժերը դեպի Ակնա անվտանգ հեռանալու համար միջանցք էին բացել ընդամենը մի քանի տարի առաջ Միջին Ասիայից վտարված և Խորհրդային Ադրբեջանի իշխանության հրամանով Իվանյանում
Պեսկով. ՀԱՊԿ կանոնադրությունը անդամության սառեցում չի նախատեսում
Մոսկվան մտադիր է ամբողջությամբ հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ին իր մասնակցության հարցում, քանի որ այս կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում այնպիսի կարգավիճակ, ինչպիսին «սառեցված անդամակցությունն» է։ Լրագրողների հարցին, թե արդյոք հստակություն կա՞ ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցում այս կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ո՛չ,
«Պարոն վարչապետը քնում, եվրոպական երազներ է տեսնում ու մեզ ձեռ առնում»․ Գյումրիում «խոպանչիների» բողոքի ցույցը շարունակվում է
Պետք լինի՝ իր ասած ճանապարհները կհնձենք, կսարքենք, ուրիշ երկրների համար էնքան ենք սարքել էդ ճանապարհներից, բայց ձև կա, չէ՞։ Նախկինում օդի փող էինք տալիս, հիմի էլ թող 5 հազար դրամ սահմանի միանվագ, ամեն մի գնացող, հանի տա, դրանից էլ պրծնենք
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանը 2024 թվականի փետրվարի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի
«Պարոն Քոչարյան ջան, մեզ նվիրաբերած պլանշետները լրիվ չաշխատեցին, մենք էլ փորձեցինք ավելի որակյալ բան բերենք»․ Վահե Ղազարյանն արդարացավ
«Հաշվեքննիչ պալատի արձանագրած դեպքերով հանձնարարել եմ ծառայողական քննություն սկսել»,- ասաց Վահե Ղազարյանը
Մարուքյանը հրապարակել է Մութալիբովի հարցազրույցը, որում վերջինս Խոջալուի դեպքերի համար մեղադրել է Ադրբեջանի ընդդիմությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի՝ 1992 թվականին «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված հարցազրույցի հաստատված բնօրինակը։ Էդմոն Մարուքյանն իր գրառման մեջ նշել է, որ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովն իր հացազրույցում հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը հանկարծակի հարձակում չէր»։ «Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին 1992 թվականին
«Դատական նիստն առանց տուժողի, ոնց որ հարսանիք՝ առանց հարսի, կամ՝ թաղումն առանց մեռելի». Արմեն Աշոտյանի գործով տուժող չկա
«Դատական նիստն առանց տուժողի, ոնց որ հարսանիք՝ առանց հարսի, կամ՝ թաղումն առանց մեռելի»,- այսօր դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ դահլիճում հիմա քննարկվում է մի հարց, որը իրավաբանության մեջ փաթեթավորված քաղաքական հետապնդման հերթական արգասիքն է: Այսօր, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստը: Նա մեղադրվում է պաշտոնեական
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
«Ես ոչ մի անգամ իմ ընկերներից չեմ հրաժարվում»․ Վահե Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Վահե Ղազարյանն ասաց, որ տեղյակ չէ Աննա Հակոբյանին սպասարկող թաղանթապատ ապակիներով մեքենայի մասին։
Ստեղծվել է. «Armenian sound» նախագիծը. Արսեն եւ Տիգրան Հակոբյանները «փաստագրել» են իրականության ձայները
Ձայնը ֆիլմի ողնաշարն է, ձայները նույնպես լեզու ունեն
Գեւորգ Պապոյանը մանդատը վայր է դրել․ «7 օրյա ժամկետից հետո նոր հնարավոր կլինի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակումը կատարել»
Նա նշեց, որ պետական կառավարման համակարգը գրավիչ չէ։ Այն աշխատավարձը, որը ստանում է նախարարը, փոքր կամ միջին կազմակերպության մենեջերն է ստանում։
Փաշինյանը կարևորել է Գերմանիայի կանցլերի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Գերմանիայի հետ համագործակցությունը հետևողական կերպով զարգացնելու և ընդլայնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին քաղաքական, տնտեսական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի, ինչպես նաև միջխորհրդարանական երկխոսության
«Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկրներից է, լավ է, թե՞ վատ»․ Վահե Ղազարյան
Անդրադառնալով հանցագործությունների դեպքերի աճին՝ նա ասաց, որ նախկինում ոստիկանությունը ֆիլտրում էր ահազանգերը։
Մեր օրերի հերոս, թե՞ հարկերի «մատերիալ». Էլինար Վարդանյան
Հարկ վճարելը հերոսություն չէ։ Բոլոր նորմալ պետություններում դա քաղաքացիների արդարացի պարտավորությունն է։ Սակայն այն պետք է լինի համարժեք մարդկանց բարեկեցությանն ու հարկերի հաշվին կատարվող ծախսերին։


















































