Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկրներից է, լավ է, թե՞ վատ»․ Վահե Ղազարյան

Փետրվար 26,2024 16:06

«Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկրներից մեկն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Անդրադառնալով հանցագործությունների դեպքերի աճին՝ նա ասաց, որ նախկինում ոստիկանությունը ֆիլտրում էր ահազանգերը, եթե կար հանցակազմ, ուղարկում էին Քննչական կոմիտե։ «Այսինքն՝ մենք այն ժամանակ հետաքննություն էինք իրականացնում, կոմիտեն էլ նախաքննություն էր իրականացնում։ Բայց հիմա, քանի որ մենք որեւէ վարույթ չենք իրականացնում, ցանկացած դեպք ուղարկում ենք նախաքննություն։ Քրեական դատավարության օրենսգրքով ցանկացած դեպքով վարույթ է նախաձեռնվում, եւ երեւում է, որ մեզ մոտ դեպքերի աճ կա։ Բայց դուք լավ տեղյակ եք, որ 2023 թվականին միջազգային վերլուծական պորտալով մեր երկիրը համարվել է որպես անվտանգ երկիր, աշխարհում 7-րդ տեղում է։ Դա լավ է, թե՞ վատ է։ Երեւանը 416 քաղաքներից 20-րդ տեղն է, իսկ հունվարի հարցումներով՝ բարելավել է դիրքերը։ ԵԱՀԿ-ին հարցումներով՝ ոստիկանությունն ամենամեծ վստահությունն ունի մեր հանրության կողմից, դաս լավ է, թե՞ վատ է։ Իհարկե, լավ է։ Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկրներից մեկն է, լավ է, թե՞ վատ։ Լավ է»,- ասաց Վահե Ղազարյանը։

Իրականում Numbeo-ի այդ վարկանիշային աղյուսակը հիմնված է ոչ թե երկրների պաշտոնական վիճակագրական տվյալների, այլ կայքի անանուն այցելուների գնահատականների վրա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829