Օրվա լրահոսը
Ռազմական ոստիկանության ծառայողը իր սիրուհու հետ նախապատրաստել է նրա ամուսնու սպանությունը, որը պետք է իրագործվեր դեղորայքի միջոցով. shamshyan.com
Տավուշի մարզի ոստիկանների աղմկահարույց բացահայտումը
Հայկական Կարմիր Խաչը հերքում է Աննա Եղիազարյանի ընտրության մասին տեղեկությունը
Հայտարարություն համագումարի անօրինական լինելու մասին
«Պիտի շնորհակալ լինենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ ջարդարարներին դիմադրություն ցույց տված հայերին գովաբանելը դեռ հանցակազմ չի պարունակում»․ Ռուբեն Մելիքյան
Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկուի» գործ անվանումը ստացած գործով առաջին ատյանի դատարանի վճռի բողոքարկման ժամանակ դատախազը հիշատակեց նացիստների սպանության պրակտիկայի մասին, Եվրոպական դատարանում քննված մի շարք գործեր։
Նախորդ տարի տեղի ունեցած հրդեհից հետո վերաբացվել է ՍԻԱՍ ակադեմիան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՍԻԱՍ ակադեմիա: Նախորդ տարի տեղի ունեցած հրդեհից հետո, վերաբացվել է ավելի քան 800 մարզիկ ունեցող ՍԻԱՍ ակադեմիան՝ նոր ու ժամանակակից լսարաններով, պրոֆեսիոնալ մարզասարքերով սպորտդահլիճներով, սիմուլյացիոն հրաձգարանով, ու մի շարք այլ հնարավորություններով: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան
Տարածաշրջանում օտարների ներկայությանը մենք համաձայն չենք. Էբրահիմ Ռայիսին` Մհեր Գրիգորյանին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Ռայիսին, պատմական, բարեկամական ու կառուցողական որակելով հայ-իրանական հարաբերությունները, ընդգծել է Կովկասի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման անհրաժեշտությունը։ Աջակցություն հայտնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության բանակցություններին»՝ Ռայիսին ընդգծել է «Կովկասում ռազմավարական անվտանգություն երաշխավորելու և իր կարմիր գծերը պահպանելու հարցում Իրանի կամքն ու պատրաստակամությունը»։ «Խնդիրների լուծման պատրվակով
Էկոնոմիկայի նախարարությունում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել է, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկ»-ի ստեղծման նպատակով 2022 թվականին հայտարարվել է երկփուլ մրցույթ,
Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի թիվն ավելի շատ է, քան հրապարակվել է. Էլեանորա Ծատրյան
Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում հայերի ցեղասպանությունը նախապես ծրագրված և մշակված էր: Այդ մասին բազմաթիվ փաստեր կան: Մեր կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքված նյութերը և վկայություններն ևս ապացուցում են, որ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը մանրամասն կազմակերպված է եղել: Պարբերաբար տարբեր հետազոտական աշխատանքների շրջանակներում այդ վկայությունները հրապարակել ենք: Այժմ ընթերցողին ենք ներկայացնում հերթական
Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունը
«Ոչ թե այո-ոչ-ի հարց պետք է լինի մեզ համար, այլ առհասարակ այդ հանրաքվեն պիտի թույլ չտանք»․ Նատալյա Սաղիյան
«Ռեֆորմիստների» կուսակցության փոխնախագահ, վերլուծաբան Նատալյա Սաղիյանի համոզմամբ՝ իշխանությունը հանգիստ չի կարողանում քնել։
Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն
«Մեծ հարգանք ենք տածում Հայաստանի պատմության եւ մշակույթի նկատմամբ». Բուլղարիայի վարչապետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը հաշտության համաձայնություն է կնքել դատախազության հետ
Հայաստանի Հանրապետության սեփականությանը կփոխանցվի 1,5 մլն ԱՄՆ դոլար
«Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը»
Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հայքի մշակույթի Օմբուդսմենի գրասենյակը ահազանգեց, որ Ադրբեջանը բռնազավթված Հադրութում շինարարական աշխատանքների պատրվակի տակ քանդելու է տարբեր շինություններ այդ թվում նաև պատմական նշանակության կառույցներ։ Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը։ Այս ամենը Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում։ Ոչնչացնելով և յուրացնելով հայկական մշակութային
Վաղ ամուսնությունների բացասական հետեւանքներին ու կանխարգելման մեխանիզմներին են անդրադարձել խորհրդարանական լսումների մասնակիցները
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Օրակարգում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեման էր: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, իրավասու գերատեսչությունների, կրթական հաստատությունների, ազգային փոքրամասնությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում կառուցված Արծվի հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդն ահազանգում է․ «Ադրբեջանի վարչախումբը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժանակաաշրջանում կառուցված եւ ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշը հանդիսացող Արծվի հուշարձանը»:
Հայ ժողովուրդ, թե Հայաստանի Ժողովուրդ, Արարատ թե Արագած, Հայաստանի թե Հայոց պատմություն
Դառնություններով լի անցած տարին էլ գլորվեց: Արցախից էլ զրկվեցինք: Եւ այժմ ավելի քան ակնհայտ է դարձել, որ մեր թշնամիները միայն դրանով չեն բավարարվելու: Եւ որ նրանք, բացի տարածքային պահանջներից, այժմ արդեն իրենց առջև նոր ավելի հեռուն գնացող խնդիր էլ են դրել`ապազգայնացնել, զրկել մեզ հետագայում էլ դիմակայելու բոլոր հնարավորություններից: Եւ այդ նպատակով նրանք նախ հաշվի առնելով
«Արթուրի գոտեմարտի ժամանակ չեմ կարողանում նստել, անընդհատ ժամացույցին եմ նայում»․ Վաչագան Վարդանյան
Գյումրեցի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի՝ Եվրոպայի յոթակի չեմպիոն դառնալը ցնծության մեջ է գցել, հրճվանք պատճառել, սակայն ամենևին չի զարմացրել այս քաղաքի բնակիչներին։ Գյումրեցիները վստահ են, որ նա մշտապես ծածանելու է Հայաստանի դրոշը, հաղթանակած վերադառնալու է, իսկ իրենք վայելելու են նրա հաղթանակի պահը՝ ուրախությունից բացականչելու են ՝ «Արթո՜ւր», շատերն էլ հուզմունքից արտասվելու են։ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի
Խուսափե՛ք կասկածելի շահավետ առաջարկներից․ ՆԳ նախարարությունը զգուշացնում է
Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է․ Ինտերնետային տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ հայտարարությունները, որով քաղաքացիներին առաջարկում են կատարել ներդրում և ստանալ գերշահույթ: Այդպիսի կայքերի վերաբերյալ տեղեկությունները ակտիվորեն գովազդվում են հատկապես Ֆեյսբուք սոցիալական կայքում և տելեգրամյան հարթակում: Արդյո՞ք պետք է վստահել բոլոր այդ հայտարարություններին: Իհարկե, ո՛չ։ Այդպիսի կայքերում լրացնելով ձեր հեռախոսահամարը, ձեզ հետ բավական արագ հայկական կամ
«Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ մահ դավաճաններին ձևակերպման համար հարուցվի քրեական գործ»․ Նաիրա Զոհրաբյան
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ «Չաուշեսկուի» գործ անվանումը ստացած գործով դատական նիստը նայելուց հետո Փարիզի Մոնպառնասի գերեզմանոցում Էժեն Իոնեսկուն երևի ամոթից մեռավ և իրեն զգաց «դիշովի» գրամոլ։
«Եթե հանդիսատեսը քեզ սիրեց, մնացած ամեն բան հեշտ է ստացվելու». ռուսաստանաբնակ երգիչ Ժորա Շահինյան
Իսկ միայն սոցցանցերով հնարավոր չէ իրական հայտնիություն ձեռք բերել – Խնդրում եմ մի փոքր պատմեք ձեր մասին, որպեսզի հասարակությունը ավելի շատ տեղեկացված լինի, թե ինչպես եք սկսել ձեր երաժշտական գործունեությունը: -Ես ծնունդով լոռեցի եմ, ընտանիքս Ստեփանավանից Երեւան է տեղափոխվել, երբ դեռ 5 տարեկան էի։ Մանկությունս անցել է երևանյան բակերում, մասնավորապես՝ այստեղ կոչված Երրորդ մասում։ Երեւանում
Հայաստան-Բուլղարիա երկկողմ միջպետական հարաբերություններում նշանակալի դեր ունեն միջխորհրդարանական կապերը
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության ԱԺ նախագահին
«ՊՆ սահմանային կետերում ինչի՞ հիման վրա են գտնվում Հայաստանում տարբեր ռազմական խմբավորումների վարձկաններ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանում է ՀՀ վարչապետին
«Վարչապետին, ով պնդում է, որ Հայաստանը հարգում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, ցանկանում ենք հիշեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջները, որոնք արտացոլված են Հայաստանի Սահմանադրության, գործող օրենսդրության, պաշտոնական նամակների, պաշտոնական հայտարարությունների և փաստաթղթերի մեջ»:
Կեղծ արտարժույթի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված անհրաժեշտ, անհետաձգելի և ծավալուն քննչական, վարութային գործողությունների արդյունքում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համագործակցությամբ, բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, խոշոր չափերով կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու սխեմատիկ հանցագործության դեպք։ Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան
Խնդրում ենք ՀՀ Ազգային Ժողովին դադարեցնել «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը․ «Հայկական պետություն» նախաձեռնության դիմումը
Իսկ մշակույթի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնին հորդորում ենք ետ կանչել ՀՀ Ազգային Ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը՝ համագործակցության արդյունքում թանգարանային համայնքի հետ լրամշակված նախագծերը ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելու համար։
ԱՄՆ-ն միշտ լիովին աջակցել է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը, մենք երբեք չենք ճանաչել Ադրբեջանի որևէ հատվածի անկախությունը. Մարկ Լիբբի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հետևյալ շեշտադրումներն է արել. «Եթե ռուսական ուղին ինչ-որ կերպ գործի, եթե արդյունքը լինի կայուն, արժանապատիվ խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը նրանք կարող են ընդունել և լինել գործընկերներ ու հարևաններ, հաստատել առևտուր, ապրել կողք կողքի ապահովության մեջ, լավ կլինի: Մենք չենք ձգտում վերահսկել իրավիճակն
Ե՞րբ նախագահ Շառլ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումը ծառայում է Ալիևի ագրեսիայի խրախուսմանը. Միրիամ Լեքսման
Եվրոխորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը կարծում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի «մեղմ» դիրքորոշումը ծառայում է միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը: Այս մասին պատգամավորը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահը շնորհավորեց Ալիևին՝ «վերընտրվելու» կապակցությամբ և ասաց, որ անհամբերությամբ սպասում է հարաբերությունների կարգավորման աշխատանքներին: Այսպիսով, ե՞րբ նախագահ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումն
Նաիրա Զոհրաբյան․ «Եթե մենք չկասեցնենք այս ազգակործան իշխանությանը, հաջորդ ընտրություններում Ալիեւը առաջադրվելու է Երեւանում եւ ընտրական տեղամասը լինելու է Բաղրամյան 26-ը»
Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են պատերազմի կուսակցությունը, քանի որ իր իշխանավարման ժամանակ ունեցանք հինգ հազար եւ ավելի զոհեր, ունեցանք կորսված Արցախ, ունեցանք պետականությունը բզկտված Հայաստան, հազարից ավելի անհետ կորածներ, Բաքվի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիներ եւ Արցախի քաղաքական էլիտա:
Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Արցախից բռնի տեղահանված և Ջերմուկ համայնքում բնակվող ընտանիքների հետ
Փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր: Մարզպետ Կ․ Միքաելյանը շնորհակալություն հայտնեց Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին ինչպես Միացյալ Թագավորությունում
Պետք է կարողանանք ապահովել 7 տոկոս տնտեսական աճի թիրախը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական ուղենշային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում և միջազգային ասպարեզում ընթացիկ տնտեսական զարգացումներին և հնարավոր կանխատեսումներին, ըստ ոլորտների տնտեսական ակտիվության, արտահանման և ներմուծման դինամիկային, զբոսաշրջային այցելությունների միտումներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, կապիտալ ծախսերի մակարդակին և
Կառավարությունը գումար է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը շուրջ 35 մլն դրամ է հատկացրել 2024 թվականի փետրվարի 17-26-ն Ավստրիայում և Հայաստանում անցկացվելիք բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումների մասնակցության, կազմակերպման և անցկացման նպատակով: Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ: Մասնավորապես՝ Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի


















































