Օրվա լրահոսը
Հրաչյա Քոչար փողոցին հարող տարածքում կառուցված բենզալցակայանն օրենքի խախտմամբ սեփականաշնորհվել է
Նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հանդիպե՞լ եք սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին, քննարկե՞լ եք այս նախագիծը»․ ՔՊ-ականների նախագիծը թեժ մթնոլորտում քննարկվեց
Սոնա Ղազարյանն ու Ծովինար Վարդանյանն ասացին, որ «զուգընկեր» ասելով՝ նկատի ունեն նշանված զույգերին, նրանք էլ են բռնության ենթարկվում, բայց օրենքով պաշտպանված չեն։
Վանա լճի ապագան վտանգված է
Ermenihber. Թուրքիայի էներգետիկ փորձագետները մատնանշել են Թուրքիայի տարածքում իրենց մեծությամբ հայտնի 100-ից ավելի լճեր, որոնց թվում է նաև Վանա լիճը։ Նրանք մասնավորապես նշել են, որ Վանա լիճը արևային էներգիայի արտադրության տեսանկյունից շատ գրավիչ է։ Փորձագետները նշում են, որ Վանա լիճը գտնվում է բարձր գոտում, իսկ բարձր վայրում արևային վահանակներն ավելի արդյունավետ կշխատեն, ուստի շատ հարմար
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց երկու ամիս ժամկետով
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի, նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն դատարանից։ Նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը «Ազատությանը» հաստատել է, որ իր պաշտպանյալն անցում է Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։ Անի Գևորգյանն, ըստ Մուշեղ Ալեքսանյանի,
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել. չորս անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ապա նաև ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչների կողմից իրականացրած վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կողմից թմրամիջոցների
Չարորակ նորագոյացության հաստատման դեպքում ԱՆ ծրագրով ամբողջովին փոխհատուցվում են վիրաբուժական միջամտությունները
Չարորակ նորագոյացության հաստատման դեպքում առողջապահության նախարարության ծրագրով ամբողջովին փոխհատուցվում են վիրաբուժական բոլոր միջամտությունները, ճառագայթային բուժումը հիմնական սահմանված ծավալով ևս իրականացվում է անվճար, իսկ քիմիաթերապիայի համար գործում է համավճար: Կանխարգելմանն ու բուժմանն ուղղված անվճար այլ ծրագրերի մասին Քաղցկեղի համաշխարհային օրվան ընդառաջ խոսել է առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը: ՀՀ առողջապահության նախարարություն
ԱՄՆ ՄԶԳ-ն 1 մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ-ից տեղահանվածներին
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) 1 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց։ Այդ օգնության շնորհիվ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19,300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը։ Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվեց այսօր՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական
Պարզաբանում Անահիտ աստվածուհու արձանի գլուխը Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրելու վերաբերյալ
Հարգելի՛ գործընկեր Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվ համագործակցում է նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։ Դեռևս 2018 թվականին թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ներկայացվել է 10 բացառիկ նմուշ։ 2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվեց «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան»
Կշարունակեն շաբաթ օրերին սպասարկել ԼՂ-ից տեղահանվածներին
ՆԳ նախարարի հրամանով՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վեցօրյա աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև փետրվարին: Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրերին սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում մարդկանց կուտակումների պատճառով կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ են առաջանում: Լեռնային Ղարաբաղից բռնի
Շերման. «Ձեզ համար նորություն ունեմ, պարոն Ալիև։ Ձեր գլխավոր թշնամիներն աշխարհի բոլոր մարդիկ են, որոնք հավատում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և արդարությանը»
Շերմանը հորդորել Բայդենի վարչակազմին պաշտպանական զինամթերք տրամադրել Հայաստանին՝ «խուսափելու Բաքվի կողմից ծրագրվող հաջորդ ողբերգությունից»
«Թբիլիսիի երբեմնի ամենաբարձր գմբեթով եկեղեցին՝ Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը շուտով կդառնա անհասանելի և շենքերով շրջապատված»
Թբիլիսիի երբեմնի ամենաբարձր գմբեթով եկեղեցին՝ Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (կամ Կարմիր Ավետարան) շուտով կդառնա անհասանելի և շենքերով շրջապատված՝ թողնելով մտավախություն, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին կամ վերադարձնել տիրոջը, մինչև այն վերջնականապես փլվի և նմանվի Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն, որը վերջնականապես ավերվել է հորդառատ անձրևներից։ 2016 թվականին, եկեղեցու արևելյան պատից հինգ մետր հեռավորության
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը` Եղոյանն այն համարել է առաջնահերթ մեր երկրի եւ իշխող քաղաքական ուժի համար
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, հանձնաժողովի անդամներ Էլինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը փետրվարի 1-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ համագործակցությունը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը`
Վերջին տարիներին Հայաստանում գրանցվել են բարձր տնտեսական ցուցանիշներ և ոլորտը գրավիչ է դարձել թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրողների համար. Քերոբյանը՝ ԱՏՁՄ տարեկան համաժողովին
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 1-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին։ Համաժողովին ներկա են եղել նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, այլ պաշտոնյաներ և ոլորտի ներկայացուցիչներ։ ⚙️ Վահան Քերոբյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել են բարձր տնտեսական ցուցանիշներ և
«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» մասնաճյուղը հերքում է հիմնադիր տնօրենի և աշխատակիցների մասին ԶԼՄ-ներում տեղ գտած մեղադրանքները
ՀՀ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ԲԸ մասնաճյուղը հերքում է ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և երկու աշխատակիցների մասին ԶԼՄ-ներում տեղ գտած մեղադրանքները, որոնք անհիմն են և արատավորում են ընկերության, նրա հիմնադրի և աշխատակիցների բարի համբավը։ Այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի ընկերությունը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի մոտ ապագայում։ Հորդորում ենք հարգել մարդկանց անմեղության կանխավարկածը և զերծ մնալ
«Եթե քաղաքացիները կհանձնեն էլփոստի հասցե, որի միջոցով ցանկություն կհայտնեն ստանալ խախտումների ծանուցումը, առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է 20 % զեղչ տուգանքի նկատմամբ»
Օրենսդրական նախաձեռնություն միտված վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը
Կոնջորյանը մեծապես կարեւորել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Հայաստանին բոլոր ոլորտներում
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ իրագործումը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Հայկ Կոնջորյանը մեծապես կարեւորել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Հայաստանին բոլոր ոլորտներում: ՀՀ ԱԺ
Բայրամով. Ադրբեջանի դեմ ԵԽԽՎ-ի քայլը երկակի ստանդարտների հերթական դրսևորում է
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ևս հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ: Կողմերը քննարկել են հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը: Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի դեմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին քայլը համարվում է երկակի ստանդարտների հերթական դրսևորում։ Region Monitor
Ադրբեջանը քայլ առ քայլ հեռանում է իրատեսության սահմաններից՝ ինքնակամ վերածվելով ազգայնականությամբ տառապող քաղաքակրթական վտարանդու. հայտարարություն
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին. «Իսլամական համագործակցության կազմակերպության օմբուդսմենների ասոցիացիայի խորհրդի 10-րդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան իր ելույթում «անհանգստություն» է հայտնել մարդու իրավունքների և ազատությունների ապահովման ոլորտում առկա խնդիրների շուրջ։ Նա մասնավորապես մատնանշել է մարդկանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները և բռնի միգրացիայի աճը, որին զուգահեռ, ըստ
«Ես դեմ եմ Սահմանադրությունը «սրբազան կով» դիտարկելու փորձերին». ՔՊ-ական պատգամավոր
Լրագրողներն ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է իշխանությունը ցանկանում նոր Սահմանադրություն ունենալ, եւ արդյոք Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գործող սահմանադրությունը ի զորու չէ շատ խնդիրներ լուծելու: «Սահմանադրությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ Սահմանադրությունը որպես բուն տեքստ եւ որպես քաղաքացիների կամ սահմանադրի կամք: Բոլոր սահմանադրությունների ընդունման պահին հանրաքվեների հետ կապված տարատեսակ
Մոսկվան հույս ունի, որ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը չի անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա. Պեսկով
Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ Մոսկվան գնահատում է դրանք։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա, ընդհանուր առմամբ, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Բայց մյուս կողմից էլ մեզ համար կարևոր է, որ նման որոշումներն ինչպես դե յուրե, այնպես էլ դե
«Ինձ ճանաչողները գիտեն, որ ինձ հետ ուլտիմատումով խոսել հնարավոր չէ»․ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր
Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ իր հայտարարությամբ առարկում է դատարանի կողմից կայացված որոշմանը, որ դատական նիստն անցնի դռնբաց ռեժիմում, քանի որ Վլադիմիր Գասպարյանի ասելիքը պարունակելու է ծառայողական գաղտնիք։
Դեպի Դուբայ` առանց վիզայի. Հայաստանն ու ԱՄԷ-ն փետրվարի 1-ից պարզեցնում են զբոսաշրջիկների մուտքը
Պարզեցված վիզային ռեժիմը ոչ միայն հասանելի է դարձնում Դուբայը և ԱՄԷ-ի մյուս էմիրությունները
Լեհաստանի նախագահի մրցանակակիր Գագիկ Պարսամյանը ցուցահանդես է նվիրել Արշիլ Գորկուն
Լեհ հայտնի արվեստաբան Ռոման Նեչիպորովսկին անդրադարձել է Գագիկ Պարսամյանի արվեստին ու արմատներին
Առանձին քննարկման թեմա դարձաւ Արցախի շուրջ ներկայ կացութիւնը, բռնի տեղահանուած արցախահայերի աջակցութեան ծրագրերը թեմերում․ Հիւսիսային Ամերիկայի թեմերի առաջնորդների հանդիպումը
Յունուարի 30-ին ԱՄՆ Արեւմտեան թեմի Առաջնորդարանում տեղի ունեցաւ Հայ Առաքելական Եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի թեմերի առաջնորդների աւանդական հանդիպումը, մասնակցութեամբ Արեւմտեան թեմի եւ Մեքսիկոյի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի, Կանադայի թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Աբգար Եպս. Յովակիմեանի, Արեւելեան թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Պարսամեանի։ Հանդիպմանը ներկայ էր Ռումինիայի թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Տաթեւ Եպս. Յակոբեանը։
«Ոչ մեկին էլ չէր դիմի։ Չեք ճանաչում նրան։ Նման սովորություն չի ունեցել»․ Վլադիմիր Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի՝ ՊՆ նախարար եղած ժամանակ իրեն դիմելու մասին
Դատավորի մյուս հարցին՝ ամենայն հարգանքով փաստելով, որ Դուք որպես զինվորական միշտ ճշտախոս եք, բայց Դուք ոստիկանությունում եք հրամանագրել Ձեր կնոջն ու Ձեր դստերը, արդյոք այդտեղ խնդիր չե՞ք տեսնում, նա պատասխանեց, որ խնդիր չի տեսնում։
Վրաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հրաժարական է տվել։ Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ կառավարության կազմում մեկ փոփոխություն է լինելու՝ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին կփոխարինի Իրակլի Չիքովանին։ «Ուզում եմ առաջին հերթին ընդգծել, որ կառավարության յուրաքանչյուր անդամի առաջարկել եմ մնալ իրենց պաշտոններում, սակայն պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ցանկացել է քաղաքականությունից տեղափոխվել այլ ոլորտ»,- հայտնել է Կոբախիձեն։
Ալիևը հայտարարել է՝ խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո. Տաթևիկ Հայրապետյան
Ալիև-Փաշինյան համագործակցությունը՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության և պետության շարունակվում է։
«Մեր ամենակարեւոր արժեքներին՝ դավանանքին, մեր մշակութային կարեւոր սյուներին հարվածում են». Աննա Մայիլյան
Հարազատ եկեղեցուն են ամեն օր թիրախավորում…Կարծում եմ, որ եկեղեցին որպես կարեւորագույն ազգային ինստիտուտ հատուկ է թիրախավորվում, եւ ինչու է արձագանքը շատ ուշ լինում, ինչու պետք է հենց մեր երկրի ներսում հակաեկեղեցական շարժումների հանդիպենք ու հենց այդ պահին չպայքարենք այս ամենի դեմ…
«Քանակական ցուցանիշներից պետք է անցում կատարենք որակականին, և պրոբլեմները վեր հանենք ու լուծումներ առաջարկենք». վարչապետին է ներկայացվել ՊՎԾ գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 31-ին քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Մասնավորապես, ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել 2023 թվականին պետաիրավական, տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, սոցիալական, գնումների գործընթացների, ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և վերլուծության, ինչպես նաև իրավական ապահովման
ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները չեն այցելել երեկ ձերբակալված էկոնոմիկայի փոխնախարարին եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պնդում է՝ կալանքը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում


















































