Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին Հայաստանում գրանցվել են բարձր տնտեսական ցուցանիշներ և ոլորտը գրավիչ է դարձել թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրողների համար. Քերոբյանը՝ ԱՏՁՄ տարեկան համաժողովին

Փետրվար 01,2024 16:54

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 1-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին։ Համաժողովին ներկա են եղել նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, այլ պաշտոնյաներ և ոլորտի ներկայացուցիչներ։

⚙️ Վահան Քերոբյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել են բարձր տնտեսական ցուցանիշներ և ոլորտը գրավիչ է դարձել թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրողների համար։ Աճի բարձր դինամիկան պահպանվել է նաև 2023 թվականին․ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով, ինչին մեծապես նպաստել է նաև երկրում ՏՏ ոլորտի արագ զարգացումը։

💬 «Մենք հիմա գտնվում ենք նոր տեխնոլոգիական դարաշրջանի սկզբում։ Արհեստական բանականությունը, որը մեծ թափով ներթափանցում է մեր կյանք, հանդիսանալու է աշխատանքի արտադրողականության բարձրացման զգալի գործոն, որը բերելու է էական փոփոխությունների, այդ թվում՝ տնտեսության և ՏՏ ոլորտներում», – նշել է Վահան Քերոբյանը։

🖇 Համաժողովի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական համայնքի կողմից առաջադրված մի շարք առանցքային հարցեր, ընդունվել է նաև ԱՏՁՄ առաջիկա տարիների ռազմավարությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829