Օրվա լրահոսը
303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով
2023 թվականի ընթացքում 62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների համար որոնման հայտեր բացելու նպատակով։ 12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը։ Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը։
Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿ
Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշակոթողի մոտ խուլիգանություն կատարած քաղաքացին հայտնաբերվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Ըստ ԶԼՄ–ների` նրան հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում։
«Ամրոցներն են Չեխիայի հոմանիշը». Պետր Պիրունչիկ
Երեւանում բացվել է «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ցուցադրությունը
Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրերի ընթացքն ու բնակարանային խնդիրները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրերի ընթացքին ու նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր: Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ մարզերում տեղաբաշխված բռնի տեղահանված անձանց սննդային ապահովվածության նպատակով մարզպետարանների միջոցով հասցեագրվել է 4.4 միլիարդ դրամ: 112 հազար անձ
16-ամյա աղջկան խեղդամահ անելուց առաջ արդուկով հարվածել էին գլխին
Անչափահասի սպանության մեջ մեղադրվող ՊՆ նախկին ծառայողը պարբերաբար 18+ կայքեր է այցելել
Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին». «Թաթոյան հիմնադրամ»
Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։ Ըստ այդ ծրագրի կեղծ տվյալների՝ հայկական Գոշավանքն ալբանական (թուրքական) տաճար է թուրքական սուլթանության տարածքում, և հայերը մեղադրվում են իբր դրա «իրական» թուրքական անունը փոխելու մեջ։ Ադրբեջանական ծրագրի համաձայն՝ վանքի գտնվելու տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է,
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել է 7 անձ
ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողությունների, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվող խուզարկությունների մասին: Ըստ այդմ՝ ՀՀ ազգային անվտանգության
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականները հավաք են սկսել Ծաղկաձորում
Հանրապետության տղամարդկանց եւ կանանց առաջնությունների արդյունքներով ձեւավորված բռնցքամարտի ազգային հավաքականների ընդլայնված կազմերը գլխավոր մարզիչներ Կարեն Աղամալյանի եւ Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ ֆիզպատրաստության հավաք են սկսել Ծաղկաձորում: Տղամարդկանց հավաքին մասնակցում է 24, կանանց հավաքին` 5 բռնցքամարտիկ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ այս հավաքը կշարունակվի մինչեւ փետրվարի 12-ը, որին կհետեւի եւս մեկ ուսումնամարզական հավաք` Երեւանում: ՀԲՖ-ն նաեւ
Մենք իսկապես մեծ առաջընթաց ենք տեսնում Հայաստանում. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը
Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի վեցերորդ հանդիպումը կայացել է
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների վեցերորդ հանդիպումը 2024թ. հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի վեցերորդ հանդիպումը՝
«Բանակը ելակով չեն պահում, այլ հայրենասեր պաշտպանության նախարար ու կառավարության ղեկավար ունենալով»․ ՀՅԴ-ական պատգամավոր
Զարմանալի է, որ մի կախիչի կամ ցնցուղի համար մարզպետ, քաղաքաշինության կոմիտեի ղեկավար են հանում աշխատանքից, իսկ բանակում տեղի ունեցած դեպքերից հետո պաշտպանության նախարարը շարունակում է աշխատել, գլխավոր շտաբի պետը շարունակում է աշխատել և ոչ մի լուրջ անդրադարձ այս մարդկանց, որոնք բանակը բերեցին-հասցրեցին ծայրահեղ ծանր վիճակին։
ԿԳՄՍՆ-ում ընդունել են ազգությամբ հնդիկ, հոլիվուդյան հայտնի կինոգործիչ Թարսեմ Սինխին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է «BOOMERANG MEDIA.AM» ֆիլմարտադրող ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ազգությամբ հնդիկ հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Թարսեմ Սինխը, կանադահայ վաստակաշատ օպերատոր Նորայր Կասպերը, «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը, ֆիլմի պրոդյուսեր Անի Որսկանյանն
Երևանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշների ցուցահանդեսը Չինաստանի Նինբո քաղաքում
Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է «Նոյի երկիր» խորագրով ցուցահանդեսը: Նախագիծն իրականացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինբո քաղաքի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում: Ներկայացվել է թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք, որոնք թվագրվում են 18-20-րդ դդ.: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Նինբոյի
Տեղեկությունը, թե Հայաստանն աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկիրն է, իսկ Երևանը՝ 15-րդ ամենաանվտանգ քաղաքը, վստահելի չէ. civilnet.am
Տեղեկությունը, թե Հայաստանն աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկիրն է, իսկ Երևանը՝ 15-րդ ամենաանվտանգ քաղաքը, վստահելի չէ: Պետական կառույցներն ու լրատվամիջոցները կրկին տարածում են NUMBEO կայքի վարկանիշը, որը, սակայն, սիրողական մակարդակի է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարևորում եմ բանկային համակարգի դերը ՀՀ տնտեսական աճին նպաստելու գործընթացում. ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյան
ՀՀ բանկային համակարգի 30-ամյա էվոլյուցիան և հանրային ընկալման գնահատման արդյունքները․ կայացավ ՀԲՄ խորհրդաժողովը
«Հանրային հեռուստաընկերության օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա». Արամ Մանուկյան. «Ազատություն»
«Ալիևի, Էրդողանի առաջարկներն արդեն իրագործում է նաև Հանրային հեռուստաընկերությունը, օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա։ Նախկին իշխանությունը ինձ էր հանել, անկախության հռչակման պահը, ես հիմնի կադրերի մեջ կայի, նրանք էն հանեցին, սրանք արդեն հանել են Արարատը։ Այսինքն գործընթացը գնում է, Արարատը այլևս մեր օրհներգի վիդեոտարբերակից հանած է»,- Ազատության հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց Արամ Մանուկյանը։ «Իշխանությունը
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 31-ի ժամը 23:00-ից մինչև փետրվարի 1-ի ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Երևանում ու Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Երևան, Հրաչյա Քոչարի փողոց 27/9 հասցեում շահագործվող գազա-բենզալցակայանում, ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան 9/10 հասցեում շահագործվող բենզալցակայանում։ Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ
«Արդեն պարզ է, որ պետք է 140 հազար դրամի գողություն անել». 150 հազար դրամի սիգի որսի դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն
Բագրատյանն ասաց, որ վաճառքի հանում են մի արկղ ձուկ, իսկ մի քանի միլիոնի պահեստում են թողնում, երբ վաճառեցին, կհանեն: Իսկ տուգանելիս գալիս տանում են այդ մի արկղը, որտեղ կարող է լինել օրինակի համար 50 հազար դրամի ձուկ:
Մարկետա Պեկարովա. Չեխիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է տիկին Պեկարովայի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստան-Չեխիա հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում փոխգործակցությանն ու նպաստում հարաբերությունների ընդլայնմանը: Վարչապետն ընդգծել է նաև խորհրդարանական սերտ
Ադրբեջանը գնում է ավտոկրատ Ռուսաստանի և Բելառուսի հետքերով. Մարինա Կալյուրանդ
Ադրբեջանը գնում է ավտոկրատ Ռուսաստանի և Բելառուսի հետքերով, «X»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների խմբի նախագահ Մարինա Կալյուրանդը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ որոշումը՝ չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ «Դա հիասթափեցնող է և տխուր: Սա վարքագիծ է, որը սպասելի չէ մի երկրից, որ ցանկանում է լինել ԵՄ «վստահելի տնտեսական գործընկերը»», – նշել է Կալյուրանդը:
«Կամ գնում ես բանակ կամ դատվում ես: Դու հո գի՞ժ չես, չե՞ս կարա գնաս ծառայես»․ հոգեկան եւ հոգեբանական խնդիրներով զինակոչիկներին որոշ զինկոմիսարիատներում սպառնում են
«Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը պատմում է, որ վերջին զինակոչի ժամանակի զինակոչիկը հոգեկան ընդգծված խնդիր ուներ, հանձնաժողովը նրան համարել էր պիտանի ծառայության համար
Վտանգավոր է և ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի. ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը` «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախագծի մասին
Հայոց պատմության 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հրատարակությունից հետո հերթական չմտածված քայլն է կատարվում
Առաջարկվում է արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին եւ վիճակախաղերին մասնակցելու հնարավորությունը
««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին եւ վիճակախաղերին մասնակցելու հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ այդ
Երեխայի ծննդով պայմանավորված ո՛ր նպաստներից և ինչպե՛ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար (պարտադիր պայման է ՀՀ-ում ունենալ բնակության վայրի հաշվառում)` մայրության նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ։ Մայրության նպաստ։ Մայրության նպաստի իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող անձինք։ Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում վարձու աշխատող չեն և ԼՂ-ում չեն ստացել մայրության
Ախուրյանի՝ երկտող թողած ու զենքը ձեռքին հեռացած ոստիկանը գտնվել է
Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ահազանգեր է ստանում Ախուրյան համայնքից այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի օպեր Հ.Բ․-ն երեկ ստացել է իրեն ամրակցված ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել է երկտող և անհետացել։ Ըստ Կարապետ Պողոսյանի՝ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։ Տեղեկություններ էին տարածվել նաև այն
Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 98-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 301 միլիոն 218 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, որը
«Կստացվի, որ մենք մարդուն իջեցնում ենք, ասում ենք՝ ոտքով գնա, որ ստիպենք առողջ ապրելակերպով ապրի, բայց ոտքերին շղթաներ գցենք». Թունյանը՝ Քերոբյանին
Նա առաջարկեց փոխել նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, տնտեսվարողներին ժամանակ տալ. «Մեր նպատակն է, որ այդ ընկերությունները աճեն, բայց այդ ընկերությունները չեն աճի, կմահանան: Եկեք այնպես անենք, որ այս ընկերությունները մեզ ոչ թե հայհոյեն, այլ ասեն՝ ապրեք»:
800 փաստաբան հնարավորություն է ունեցել վերապատրաստվել. ներկայացվել է Քաղաքացիական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը
Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ Արդարադատության նախարարությունը Փաստաբանների պալատի հետ համատեղ մեկնարկել է էլեկտրոնային հարթակի հնարավորությունները և հմտությունները փաստաբաններին փոխանցելու դասընթացներ: Դասընթացների ժամանակ փաստաբանական համայնքին է ներկայացվել համակարգի օգտագործման եղանակները՝ հայցադիմում ներկայացնելու, պետական տուրքի վճարման, ապացույց կցելու, հայցադիմումի պատասխան, դիմում, միջնորդություն ներկայացնելու, և վճռի բողոքարկման հնարավորությունը: Ավելի քան 800 փաստաբան, արդեն իսկ մասնակցել են
Հայաստանի գլխավոր օրակարգը. իշխանափոխություն, խաղաղություն, զարգացում. Անդրանիկ Թևանյան
1.Վերականգնել բանակը, 2.Դիվանագիտական բոլոր ջանքերով վերականգնել մեր բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունները, չդարձնել Հայաստանը Ռուսաստան–Արևմուտք, Իրան-Արևմուտք բախման թատերաբեմ, 3.Ադրբեջանի հետ վարել իրական խաղաղության բերող բանակցություններ՝ չհամարելով Արցախի թեման փակված, միջազգային հարթակներում բարձրացնելով արցախահայության ոտնահարված իրավունքների հարցը, դիտարկելով արցախցիների վերադարձի հնարավորությունները՝ ամուր անվտանգային երաշխիքների և որոշակի կարգավիճակի դիմաց, 4.Հասնել իրական խաղաղության, որը հաստատ ադրբեջանական թելադրանքով իրականացվելիք


















































