Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյանի՝ երկտող թողած ու զենքը ձեռքին հեռացած ոստիկանը գտնվել է

Հունվար 31,2024 17:28

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե  ահազանգեր է ստանում Ախուրյան համայնքից այն մասին, որ  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի օպեր Հ.Բ․-ն երեկ ստացել է իրեն ամրակցված ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել է երկտող և անհետացել։

Ըստ Կարապետ Պողոսյանի՝ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։

Տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, որ ոստիկանությունը նրան փնտրել է, որոնողական աշխատանքներ է տարել նաև որսորդական շների օգնությամբ։

Ոստիկանության լրատվական ծառայությունից կտրուկ հերքեցին այս լուրը՝ նշելով՝ ապատեղեկատվություն է։

Մինչդեռ ոստիկանության մեր աղբյուրները քիչ առաջ հայտնեցին, որ կորած ոստիկանը հայտնվել է, նա այսօր ներկայացել է աշխատանքի։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031