Օրվա լրահոսը

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել. Ղարիբաշվիլին և Կոբախիձեն կփոխանակեն պաշտոնները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։ Նա այդ մասին հայտնել է ուղիղ եթերում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն փետրվարի 1-ին կայանալիք կուսակցության համագումարում կփոխանակեն զբաղեցրած պաշտոնները: Ըստ «Իմեդի» հեռուստառադիոընկերության՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել իշխող կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որում կայացվել է այդ փոփոխությանը դիմելու որոշումը։

Փաշինյանը արտաքին հետախուզության ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ

Զեկուցվել է ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թվականի գործունեության ծրագիրը։

«Ապրում էի որդուս տանը՝ Երևանում և բոլոր ծախսերը իմ գրպանից էի վճարում․ իմ նախագահության օրոք խնայել եմ հայ հարկատուի ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար»․ Արմեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հիշեցնում է, որ ՀՀ նախագահ լինելու չորս տարիներին չի ապրել պաշտոնական նստավայրում, և իր աշխատավարձը տրամադրվել է բարեգործությանը։

Իր տանն ալկոհոլ էին օգտագործել, ապա վեճի ընթացքում դանակահարել էր վանաձորցի 28-ամյա երիտասարդին

Հունվարի 27-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել վանաձորցի 28-ամյա երիտասարդ: Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ երիտասարդին մարմնական վնասվածքներ պատճառողը Տարոն-4 թաղամասի խանութներից մեկի մոտ տաքսի է փնտրում, որ դիմի փախուստի: Ժամը 1:15-ին Մեքենաշինարարների

Ռուսաստանցի քննիչ Լևոն Աղաջանյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման

Լևոն Աղաջանյանը փոխարինել է պարկուճները՝ կրակոցների մասնակիցներից մեկի անունը քրեական գործից դուրս հանելու նպատակով:

Ադրբեջանը հիմա էլ թիրախավորվել է Գևորգ Վարդանյանին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Պատմությունն անվերջ կեղծելով ու դրա համար անպատիժ մնալով, ստի հենքի վրա երկիր դառնալով ու ազգություն ձեռք բերելով՝ ադրբեջանցիները հիմա էլ թիրախավորել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին` ամեն կերպ նսեմացնելով նրա բացառիկ դերակատարությունը «Թեհրան-43» կոնֆերանսում Մեծ եռյակի անվտանգությունն ապահովելու, գերմանական հետախուզության քայլերը վնասազերծելու գործում: Ադրբեջանցիների միֆական երևակայությունը հորինել է Մահմեդ Հուսեյին Ասադովին` նրան վերագրելով Գևորգ Վարդանյանի

Էդգար Ղազարյան. «Եռաբլուրի երեկվա մեքենաները նոր, ամենավերջին մոդելի էին, ասես, Forbes ամսագրի միլիարդատերերի ժողով էր կազմակերպված»

Միլենա Գեւորգյանը մեկնել է ժամկետային զինվորական ծառայության: Ու հենց երդման օրը, երբ երդում տվեց վարչապետի ներկայությամբ՝ ոչ թե զորամասում, բոլորի հետ միասին, ու դեռ ծառայության չանցած, միանգամից պարգեւատրվեց վարչապետի հուշամեդալով:

Գագիկ Մակարյան․ «Հայաստանի 6 մարզերի բնակչությունը ոչ աղքատության, ոչ զբաղվածության, ոչ էլ ՀՆԱ-ի աճի էական ազդեցություն չի զգում»

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ եվրոպացիների հետ հաշվարկել են՝ 100 աշխատատեղով գործարանը մեր երկրում կարժենա մոտ 700 հազար եվրո, ուստի կառավարությունը ճիշտ կանի 100 միլիոն եվրո ծախսի, 100-120 գործարան ստեղծի հատկապես այն մարզերում, որոնք չունեն զարգացման ներուժ

10 վարորդի աշխատանքի է ընդունել, հարկերից խուսափելու հետևանքով պետությանը ավելի քան 16 միլիոն դրամի վնաս պատճառել

Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացած տեղեկությունները ստուգելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ` հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառված խոշոր չափերով վնասի վերաբերյալ: Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրինությունը 2017-2022 թթ. ընթացքում, առանց համապատասխան գրանցման, որպես վարորդ աշխատանքի է ընդունել 10 անձի` Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքից

Նախագծով՝ արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ կստեղծվեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում չկան արվեստի և սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով մասնագիտացված ավագ դպրոցներ, առաջարկվում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝ արդիական կրթական ծրագրերով, նորակառույց

Եվրոպահայության մի ստվար հատված Արցախի էջը փակված չի համարում. Համաեվրոպական 2-րդ խոշոր ձեռնարկն՝ ի պաշտպանություն Արցախի

Եվրոպահայության մի ստվար հատված Արցախի էջը փակված չի համարում և վճռական է շարունակելու պայքարը։

«Դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց ՀՀ պետռեգիստրում հաշվառելիս ԼՂ-ում հաշվառումից հանելու պրակտիկան»

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին (կրկնօրինակը` ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին)  ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության Ծառայության պետ Արմեն Ղազարյանին ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԱՄԱԿ Հարգարժան պարոն Ղազարյան, մենք` Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքներով զբաղվող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներս, Ձեզ ենք ուղղում այս միասնական նամակը, որպեսզի բարձրաձայնենք Արցախից դեպի ՀՀ տարածք բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառման գործընթացում թույլ տրված բազմաթիվ

«Հայ գրականության դասագրքում Թումանյանին, չգիտես ինչի, ծնվեցրել են Համամլուում». Ցուցարարները՝ դասագրքերի խնդիրների մասին

Լիբանանում հրատարակվող «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Առաջին եւ վերջին պատասխանատուն նախարարն է: Դասագրքի հեղինակը գործիք է՝ անպայման վճարված ու իր սեւ գործն արած: Բայցեւայնպես, նախարարն է պատասխանատու ու այս ամեն ինչը իրեն է ուղղվում»:

ՄՊՀ-ն առաջին անգամ ուսումնասիրել է ազատականացված էլեկտրաէներգետիկական շուկան

Վերջին տասնամյակներում աշխարհի շատ երկրներում էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը կենտրոնացված մոդելից վերափոխվել է ազատ մրցակցային մոդելի՝ հիմք դնելով էլեկտրաէներգիայի ոլորտի ազատականացման և էներգետիկ շուկաների ձևավորման համար: 2022 թվականի փետրվարից Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայում նույնպես մեկնարկեց ազատականացված շուկայի մոդելի գործարկումը: Հաշվի առնելով ազատականացումից հետո նորաստեղծ էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկայի գործարկումը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկությունը՝ Մրցակցության պաշտպանության

«Եթե 24 ժամվա ընթացքում դիմումը չստորագրի, գալիս ենք Ժաննա Անդրեասյանի հետեւից». նախարարի հրաժարականի դիմումը՝ սեւ թղթապանակով

Թե ինչու չեն պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ Վազգեն Պետրոսյանը պատասխանեց. «Հին հայկական ասացվածք կա, ասում են՝ ձուկը գլխից է հոտում, բայց մաքրում են պոչից: Մենք պետք է սկսենք մաքրել պոչից»:

Գյումրիի ավագանու «Զարթոնք» խմբակցությունը նոր ղեկավար է ընտրել

«Զարթոնք» խմբակցության ղեկավար է ընտրվել Գոռ Հովհաննեսի Մանուկյան

Վարդան Ջհանյան․ Ադրբեջանը թիրախավորում է ՀՀ-ում տնտեսական կայուն եւ երկարաժամկետ աճ ապահովող ոլորտները

Հանքագործների եւ մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանի պնդմամբ՝ Ադրբեջանի մտավախությունը, որ Հայաստանը տնտեսապես կարող է մրցակցել Ադրբեջանի հետ, իրականանում է, մենք տնտեսական աճով գերազանցում ենք, նրանք հասկանում են, որ դա բերելու է նաեւ ռազմական նոր բալանսի ձեւավորման, ուստի հիբրիդային պատերազմ են վարում

«Ընդգծել եք, թե բժիշկ լինելու դեպքում ինչպես է պետք ապրել». շնորհակալագիր մասնագիտական սխրանքի համար վթարի ենթարկված ռեանիմոբիլի բժշկին

«Ձեր արարքով ընդգծել եք բժշկության մասին պատկերացումները, այն, թե բժիշկ լինելու դեպքում ինչպես է պետք ապրել». այս խոսքերով այսօր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նվիրված և անձնվեր աշխատանքի համար շնորհակալագրի արժանացրեց և կատարած մասնագիտական սխրանքի համար երախտիքի խոսքեր հղեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ Մերի Խաչատրյանին: Ինչպես գիտեք, երեկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի

«Շատ անկեղծ ասեմ՝ մենք կատակ չենք անում եւ գնալու ենք մինչեւ վերջ». ցուցարարները պահանջում են Ժաննա Անդրեասյանի հրաժարականը

Հարցին՝ օրեր առաջ կոչով հանդես եկավ նաեւ եկեղեցին, եթե իրենք հոգեւոր առաջնորդներին չեն լսում, ձեզ կլսե՞ն՝ Վազգեն Պետրոսյանը պատասխանեց. «Եկեղեցին բարոյական դեմքն է մեր ժողովրդի, եկեղեցին իրավունք չունի մի քիչ կոշտ միջոցների դիմի: Շատ անկեղծ ասեմ՝ մենք կատակ չենք անում եւ գնալու ենք մինչեւ վերջ»։

4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիքի խնդիր լուծվել է. ծրագիրը շարունակվում է

Երևանի ավագանու որոշմամբ հստակ կարգ է սահմանված անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել

Դատարանը բավարարել է «Հայ փոքրիկ երգիչներ»-ի փաստաբանի բողոքը

Ինչպես տեղյակ եք, Արամի 23 հուշարձան-շենքի հարևանությամբ 2018թ. շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության իրականացրած ապօրինի շինարարության հետևանքով մասնակի փլուզվել է «Հայ փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբին պատկանող հուշարձան շենքը։ Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, որի հիմնական քննությունը վարում է քննիչ Խաչատուր Գալստյանը։ Վերջինս մոտ 5 տարի գործն անհարկի ձգձգելուց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, փետրվարի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Ռուբեն Սիմոնյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 83-Ա ՌՈՒԲԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սիմոնյանին 2024 թվականի փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

Էրդողանը ցավակցությունն է հղել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման կապակցությամբ

Ermenihaber. Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթին Ալթունը հայտարարություն է տարածել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ստամբուլի Սարըյեր շրջանում Սանտա Մարիա իտալական եկեղեցու վրա զինված հարձակման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սարըյեր շրջանի նահանգապետի, կաթոլիկ եկեղեցու քահանայի և Ստամբուլում Լեհաստանի գլխավոր հյուպատոսի հետ։

Գագիկ Մակարյան․ Ըստ 1000 խոշոր հարկատուների ցանկի՝ տնտեսության զարգացման եւ արտադրողականության բարձրացման միտում չկա․ ՀՀ-ն պետք է նոր ապրանքներ ստեղծի

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը վերլուծելով, Գագիկ Մակարյանը հանգել է այն եզրակացության, որ տարիներ շարունակ արտահանման ոլորտի խոշորները նույն ընկերություններն են ու նույն ապրանքները։ Ադամանդի մշակման մասին էլ ասում է՝ չի բացառվում, որ պատրաստի ադամանդը բերում ու վերաարտահանում ենք, ոչ թե տեղում վերամշակում

Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ ասաց՝ իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը․ Լևոն Զուրաբյան

Tert.am. Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ու մեր ազգը ցնծում էր, այդ ցնծության մթնոլորտում մենք էլ հավաքվեցինք, կոնյակ խմեցինք այդ առիթով։ Այս մասին «ԼուրջCast» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Դե մենք էլ էինք տարիներ շարունակ պայքարել դրա համար, թեև դա ավելի շատ ժողովրդի ցնծության համար էինք խմում։ Հետո գնացինք առաջին նախագահի մոտ ու

Տնտեսության իրական հատվածը դիրքերը «զիջել է» արտածին գործոնների ազդեցությամբ ժամանակավոր բում ապրող ոլորտներին. Դավիթ Անանյան

«Վայլդբերրիզ»-ի՝ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հայտնվելը ուղղակիորեն արդյունք է 2023-ին օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերջինիս՝ խոշոր ԱԱՀ վճարող դառնալու հանգամանքով։

Կարդացե՛ք Անկախության հռչակագիրը

Կոնֆրոնտացիոն հռչակագրի օրինակ է Միացյալ Նահանգների՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին հռչակագիրը, որը ձեռնոց է նետում բրիտանական գահին: Սակայն, ամերիկացիները մեծ ակնածանք են տածում այդ Հռչակագրի նկատմամբ և փոխելու մասին չեն մտածում, թեպետև բրիտանա-ամերիկյան հարաբերությունները ամբողջությամբ կարգավորված են և կրում են դաշնակցային բնույթ:

Թափառող շունը հարձակվել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակցի վրա, 73-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Shamshyan.com.-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից շան կծելու հետևանքով շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել

Վիգեն Սարգսյանից ձեռք բերած 4 գույքերի նկատմամբ «Վիվառո»-ի սեփականատերերի իրավունքը դատարանով գրանցվել է. Civilnet

Civilnet. Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը որոշել է բավարարել «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքի հայցն ընդդեմ Կադաստրի կոմիտեի։ «Վիվառո»-ի սեփականատերերից Վահե Բադալյանի որդին՝ Ռոման Բադալյանը, 2022-ին ձեռք էր բերել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պատկանող, Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող երկու թանկարժեք բնակարաններն ու երկու ավտոկայանատեղիները։ Կադաստրի կոմիտեն հրաժարվել էր այս գույքերի նկատմամբ գրանցել Բադալյանների սեփականության իրավունքը։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031