Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը ցավակցությունն է հղել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման կապակցությամբ

Հունվար 29,2024 14:12

Ermenihaber. Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթին Ալթունը հայտարարություն է տարածել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման վերաբերյալ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ստամբուլի Սարըյեր շրջանում Սանտա Մարիա իտալական եկեղեցու վրա զինված հարձակման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սարըյեր շրջանի նահանգապետի, կաթոլիկ եկեղեցու քահանայի և Ստամբուլում Լեհաստանի գլխավոր հյուպատոսի հետ։

Աղբյուրի նշմամբ՝ Էրդողանը ցավակցություն է հղել համայնքին և տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում ու հայտնել, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր հանցագործներին հնարավորինս արագ բռնելու համար։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ոստիկանական ուժերը մոբիլիզացված են բոլոր ռեսուրսներով։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Սանտա Մարիա իտալական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է։  Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 47 հոգի։ Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիները, ովքեր առնչություն ունեն «Իսլամական պետություն» խմբավորման հետ։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031