Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի ավագանու «Զարթոնք» խմբակցությունը նոր ղեկավար է ընտրել

Հունվար 29,2024 15:26

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հունվարի 26-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու «Զարթոնք» խմբակցության նիստը, որին մասնակցել են խմբակցության անդամներ Կարեն Վարդգեսի Սոսյանը, Սվետլանա Միշայի Ադամյանը և Գոռ Հովհաննեսի Մանուկյանը:

«Զարթոնք» խմբակցությունը միաձայն որոշել է՝

  • Վարդևան Հակոբյանի՝ որպես «Զարթոնք» խմբակցության ղեկավարի (անդամի), լիազորությունները համարել դադարած:
  • Փոփոխել և հաստատել «Զարթոնք» խմբակցության նոր կազմը՝
  • Կարեն Վարդգեսի Սոսյան.
  • Սվետլանա Միշայի Ադամյան.
  • Գոռ Հովհաննեսի Մանուկյան:
  • «Զարթոնք» խմբակցության ղեկավար ընտրել Գոռ Հովհաննեսի Մանուկյանին:

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանը 2024թ. հունվարի 29-ին գրությամբ վերոհիշյալ փոփոխության մասին, ըստ օրենքի պահանջի, տեղեկացրել է Գյումրի համայնքի ղեկավարին:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031