Օրվա լրահոսը

Երևի միայն փաշինյանական իշխանության ներկայացուցիչները չեն տեսնում (ավելի ճիշտ՝ չտեսնելու են տալիս) այն ակնհայտ իրողությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր լայնամասշտաբ ագրեսիայի․ «Փաստ»

Այն, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկ» պլանը ձախողվել ու տապալվել է, ոչ միայն բարձրաձայնում են փորձագետները՝ հայաստանյան, թե արտերկրյա, այլև գործնականում խոստովանում է նաև ինքը՝ թիվ մեկ քպականը:

«Եթե ուզում ես ունենալ պետություն, օրումեջ չպետք է փոխես դիրքորոշումները, իրար հակասող հայտարարություններ չանես»․ «ՉԻ»

Եթե ուզում ես ունենալ պետություն, չպետք է սեփական ձախողումները ուրիշների վրա բարդես:

Ինչո՞ւ է Արսեն Ջուլֆալակյանը փոխել մարզական քաղաքացիությունը

Ակտիվ սպորտից հեռացած մարզիկին ուրիշ ի՞նչը կարող էր նման քայլի գնալ, եթե ոչ խոշորագույն մրցաշարի մասնակցելու մտադրությունը։ Այսպես մտածելու առիթ ծառայեց տարածված լուրն այն մասին, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը փոխել է մարզական քաղաքացիությունը եւ հանդես է գալիս Արգենտինայի դրոշի ներքո։ Տեղեկությունը հաստատել է նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի

ԵՄ առաքելության ղեկավարը և ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը դիտարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

«Ա1+». ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայ ադրբեջանական սահմանին պարեկության ընթացքում ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։ «Չնայած եղանակային պայմաններին՝ առաքելությունը շարունակում է տեղանքի պարեկությունը»,- ասված է գրառման մեջ։

«Սպուտնիկ Արմենիան» դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ՀՌՀ որոշումը

ՀՌՀ–ն «ՍՊՈՒՏՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցրել էր 30 օրով։

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա. Բորել

«Ազատություն» ռ/կ. Եվրամիությունը (ԵՄ) մտահոգված է Ադրբեջանի նախագահի՝ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին հայտարարություններով, Բրյուսելում՝ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հավաքից հետո հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար», – նշեց նա։ Այդ հավաքի ընթացքում ի թիվս

ՍԴ-ն որոշել է՝ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ վարույթ հարուցելը չի հակասում Սահմանադրությանը

Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունվարի 17-ի ՍԴՈ-1709 որոշմամբ անդրադառնալով Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, որոշել է, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը՝ արձանագրելով, որ Արդարադատության նախարարի՝ որպես վարույթ հարուցող լիազոր մարմնի մասնակցությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթին, չի հակասում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սահմանադրական սկզբունքին: Սահմանադրական դատարանը

Մոսկվան և Բաքուն համագործակցության «ճանապարհային քարտեզ» են ստորագրել

«Ազատություն» ռ/կ. Ադրբեջանն ու Ռուսաստանն այսօր Բաքվում 2024-2026 թվականների երկկողմ համագործակցության «ճանապարհային քարտեզ» են ստորագրել։ Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևն ու Ալեքսեյ Օվերչուկը։ «Փաստաթուղթը առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, արդյունաբերական, գյուղատնտեսական, մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլեր է նախատեսում», – նշված է հաղորդագրության մեջ։ Կողմերը

Էդվարդ Ասրյանը հանդիպել է հարավային սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ

Հունվարի 18-20-ը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի։ Եռօրյա շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հանրապետության հարավային սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։ Ամփոփելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝  Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամասերի մարտական

«Ամուլսարի շահագործումը չի կարող օրինակելի, նոր ստանդարտների հարթակ լինել, քանի որ ցիան է օգտագործվելու, զարգացած երկրներում արգելված է ցիանի օգտագործումը»․Վարդանյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

Իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանն արձագանքելով Փաշինյանի՝ Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում» հայտարարությանն, ասում է՝ այդ մտահոգություններն ինչպես փարատվեցին, երբ բոլոր փորձագետները միաձայն, այդ թվում կառավարության հրավիրած Էլարդը, փաստել են՝ ռիսկերն այնքան շատ են ու այնքան անկառավարելի, որ եթե իրենք լինեին՝ չէին թողնի հանքը գործարկվեր, «Նախ՝ Ամուլսարը հանքի չի դառնալու, իսկ ինչ վերաբերում

«Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանում բռնապետություն է, որ պետական ինստիտուտները շարժվում են բռնապետի քմահաճույքով». Մենուա Սողոմոնյան

«ԿԳՄՍ նախարարության այս տխրահռչակ նախաձեռնությունը մեկնարկեց այն բանից հետո, երբ դե ֆակտո վարչապետը միտք հայտնեց, որ «Հայոց պատմություն» ձևակերպումը պետք է փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևակերպմամբ»:

Գործակցութիւնը եկեղեցիներու միջեւ հրամայական է, յատկապէս ներկայ տագնապալից ժամանակներուն. Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետ

Ապու Տապի այցելութեան իր առաջին օրը՝ Երկուշաբթի, 22 Յունուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր խօսքը ուղղեց Ապու Տապիի մէջ գումարուող Ծոցի շրջանի եկեղեցիներու խորհուրդի համագումարին: Համագումարի կեդրոնավայրին մէջ պաշտօնական ընդունելութենէ ետք, Ծոցի եկեղեցիներու խորհուրդի ատենապետ Մակարիոս Արքեպիսկոպոսը ողջունեց Վեհափառ Հայրապետին այցելութիւնը: Ան ըսաւ, թէ Վեհափառ Հայրապետը աւելի քան 50 տարիներ ո՛չ միայն մաս

«Մատուցողը լրջագույն մասնագիտություններից է․ Գյումրիում աշխատելով՝ նրանք կարող են մեծ գումար վաստակել»․ Կարեն Հարությունյան

Aravot.am-ը Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե զբոսաշրջային քաղաքի սպասարկման ոլորտում աշխատելու համար դժվար չէ՞ արդյոք  համապատասխան կադրեր գտնելը, հատկապես որ  շատ ռեստորանատերեր ու հյուրանոցատերեր դժգոհում են, թե ավանդական այս քաղաքի մենթալիտետը չի թույլատրում, որ մարդիկ  ասենք՝ մատուցող աշխատեն։ Նշենք նաև, որ Գյումրիում ամենաշատ աշխատանքային առաջարկներն արվում են սպասարկման

Բաքուն խեղաթյուրում է պատմական փաստերը․ «Լազարյան ակումբ»

«Ա1+». Միջազգային «Լազարյան ակումբի» խորհուրդը և ԱՊՀ երկրների ինստիտուտը (Մոսկվա) այսօր՝ հունվարի 22-ին, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Ալիևի որոշումը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Լրատվամիջոցների մեծամասնության լռության ֆոնին՝ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհուրդը և ԱՊՀ երկրների ինստիտուտը (Մոսկվա) անհրաժեշտ են համարում հայտարարություն անել՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին ստորագրված

Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Օլգա Ռիպակովայի միջազգային մրցաշարում

Հունվարի 20-ին Ղազախստանում տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը: Կապանցի մարզիկը 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26մ և արժանացել արծաթե մեդալի: Մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ: Նշենք, որ 2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում ավտովթարի է ենթարկվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Հայկ Իսրայելյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել է և հայտնվել դաշտում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Իսրայելյանը

Պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը

Ադրբեջանի կողմից բռնազավթված  Արցախում շարունակվում է  պետական  մակարդակով  իրականացվել   հայկական  մշակութային  ժառանգության  յուրացման  քաղաքականությունը: Ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում: Այդ  քաղաքականությունից  զերծ  չեն  մնում  նաև  աղվանական  ներկայացվող  եկեղեցիներն  ու խաչքարերը: Նշվածի  վառ  ապացույցն  է  Ջուղայի  խաչքարերի  հիմնովին  ոչնչացումը. Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի

«Պարզվում է՝ Հայաստանը լավ էլ կադաստրի վկայական ունի». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարզվում է՝ Հայաստանը լավ էլ կադաստրի վկայական ունի: 06.10.2022թ․ N 1553-Ն կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության տարածքը 2,974.26 հազար հա է։ Այս կապակցությամբ դիմել եմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին պարզելու -այդ տարածքում առկա՞ են արդյոք

ՀՀ պատվիրակությունը ԵՄ գործընկերներին ներկայացրել է վերոնշյալ հարցերի առնչությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերն ու ընթացիկ աշխատանքները

Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 13-րդ նիստին

Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Միխայիլ Գալուզինը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում

«Sputnik Արմենիա». ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Տանժու Բիլգիչի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Վերահաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ առաջին հերթին Հարավային Կովկասում խաղաղության և կայունության

Ադրբեջանը դեմ չէ, որ ճանապարհի վերահսկողությունը և անվտանգությունն ապահովեն Հայաստանի սահմանապահները. «Ա1+»

«Հայ-ռուսական կարևոր երկխոսության անհրաժեշտություն կա։ Ես չեմ տեսնում լուրջ երկխոսություն այս նոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակում, թե ինչպիսին պետք է լինեն հայ-ռուսական հարաբերությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։ Ավելին, նա գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ տարբեր պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունները խանգարում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Վերլուծաբանի խոսքերով՝ Ադրբեջանը կցանկանար Հայաստանի հետ ունենալ

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին։ Հայտարարությունն ամբողջությամբ ստորև․ «Ադրբեջանական իշխող բռնապետական նեղ շրջանակների քաղաքական երեսպաշտությունը շարունակաբար դրսևորվում է ոչ միայն արտաքին քաղաքականության ոլորտում կատարված հանցանքների համար արդարացումներ փնտրելիս, այլև ներքին քաղաքականության մեջ՝ սեփական հասարակությանը քարոզվող հռետորաբանության և կողոպտված իրականության միջև։ Բոլորովին վերջերս հարցազրույցում Ադրբեջանի նախագահը

«Ընդդիմության ձայնը լռեցնելը դասական օրինակ է»․ Նոր Հաճնի ավագանին անվստահություն է հայտնել «Վարդան Պապյան» դաշինքի անդամներին

Հարցին, թե այս գործընթացում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Վարդան Պապյանը պատասխանեց․ «Հիմա վաղ է դրա մասին խոսել, բայց, իհարկե, տեսնում եմ»։

Մուրադ Փափազյանի, Մասիս Աբրահամյանի մուտքի արգելքը վերացված է. դատարանը ԱԱԾ-ի դեմ ՀՅԴ-ականների հայցը բավարարել է

Դատարանի որոշումից հետո Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում բնակվող 26 հայտնի հայազգիներին, որոնք կոչ էին արել ՀՀ իշխանություններին վերացնել Փափազյանի մուտքի արգելքը՝ նշելով, որ պետք է արդարության զգացում ունենան:

Զարգանում են ոստիկանության կինոլոգիական ծառայության կարողությունները

Կատրինն ու Գոռն ընդամենը չորս ամսվա ընկերներ են։ Չորքոտանի բարեկամը ավագ ենթասպա Գոռ Մանգասարյանի հետ Հայաստան է եկել վերապատրաստված և պատրաստ ծառայելու։ 2023-ին ՊՊԳՎ շնավարժարանի շները մասնակցել են ոստիկանական 1027 գործողության: Այս ծառայությունում ընթացող բարեփոխումների, կարողությունների և հնարավորությունների զարգացման նպատակը նախևառաջ ոստիկանական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է, հանրային անվտանգության ապահովումը: Այսօր շների թիվն ավելի շատ է,

«Նպատակը Բաքվի բռնապետին գովերգելն ու մեծարելն է ինչը հստակ ուղղորդված է իշխանությունների կողմից». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով ադրբեջանական բանտերում գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարության՝ համացանցում տարածված լուսանկարներին՝ ասաց. «Զազրելին այն է, որ այդ նկարները տարածվելուց անմիջապես հետո հայտնվեցին իշխանամերձ շրջանակներից հայտնի բլոգերներ, գրչակներ, հակահայ եւ հակաարցախյան գործունեությամբ միշտ աչքի ընկած խանդավառ մարդուկներ: Նրանք սկսեցին նկարագրել, թե ինչ լավ են պահում Բաքվի

Կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված այսօր՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 23-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան- Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Զանգով վիճակագրությունը մեզ շատ սխալ տեղեր է տանում: Պետք է արհեստական ինտելեկտի, իհարկե նաև վերլուծությամբ գեներացվի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Նշվել է, որ նախորդ տարվա ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 473 միջոցառումը կատարվել է: Տարածվել է 20 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց: 2022թ.

Ռուբեն Հայրապետյանի գործով «Հայէկոնոմբանկից» առերեւույթ կեղծ փաստաթղթեր են ներկայացվել. Փաստաբան Վահագն Դալլաքյան

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031