Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Ասրյանը հանդիպել է հարավային սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ

Հունվար 22,2024 23:03

Հունվարի 18-20-ը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի։

Եռօրյա շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հանրապետության հարավային սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։

Ամփոփելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝  Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամասերի մարտական պատրաստականությունն ու մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031