Օրվա լրահոսը

Մինչև մեր հավաքական միտքը չգիտակցի, որ մեր ողբերգությունների և սխալների հիմքում մենք ենք, և որ հայը պետք է սկսի փոխվել, մեզ մշտապես ուղեկցելու են պարտությունները. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում ո´չ իշխանությունը, ո´չ ընդդիմությունը չեն խոսում այն մասին, որ ԲՐԻԿՍ-ը, որտեղ մենք կարող ենք ունենալ ստրատեգիական դաշնակիցներ, հասել է հենց մեր սահմանին, ավելի պարզ՝ հասել է Սյունիք։

Արցախի սահմանադրությունը չի նախատեսում անձի կողմից պետության լուծարման մեխանիզմ, նման փաստաթղթերն առոչինչ են. Գուրգեն Ներսիսյան. «Հրապարակ»

Որքան էլ փաստաթղթերն այսօր կարեւոր դեր ունեն աշխարհում, միեւնույն է՝ պետության հիմնադիրը, պետություն ու պատմություն կերտողը ժողովուրդն է

Հայ Դատը «վերարմատացում»-ին հետ կը նախաձեռնէ Սումկայիթի, Կիրովապատի եւ Պաքուի ջարդերու վկայութիւնները հաւաքելու աշխատանքին. «Ասպարեզ»

«Վերապրողներու վկայութիւնները յոյժ կարեւոր են արդարութեան հասնելու մեր ջանքերուն համար»

Թե ինչով է Դավիթ Տոնոյանն արժանացել այսքան երկար «նստելու» դատավճռին` պարզ չէ. «Հրապարակ»

Դավիթ Տոնոյանին առնչվող քրեական գործի քննությունը, որով անցնում են նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, եւ եւս 3 անձ, դեռ շարունակվում է: Սակայն այս պահին միակ կալանավորված անձն այս գործով նախկին Պնախարար Դավիթ Տոնոյանն է։ Դեկտեմբերի 30-ին դատարանը որոշում է

Բայդենի՝ Դալլաս վայրէջք կատարելու պահին պրո-պաղեստինյան բողոքի ցույց է անցկացվել, ավելի վաղ մեկ այլ միջադեպ էլ Չարլսթոնում էր գրանցվել

«Ես հասկանում եմ նրանց եռանդը», – հրադադարի կոչեր հնչեցրած ներկաններին ի պատասխան նշել է նախագահը, ապա շարունակել․ «Ես ծածուկ կերպով աշխատում եմ իսրայելական կառավարության հետ, որպեսզի նրանք զգալիորեն թուլացնեն իրավիճակը և դուրս գան Գազայից: Ամեն ինչ անում եմ դրան հասնելու համար»:

Այստեղ կարող էր տեղադրվել ձեր կոռուպցիան. «ՉԻ»

 Չէ, դե ամոթ է, որ սա կոռուպցիա կամ հովանավորչություն համարվի: Պապիկյանն էլ թարսի պես բոլ-բոլ համակուրսեցիներ ունի, էդ մարդիկ պիտի՞ մի տեղ տնօրեն աշխատեն. «ՉԻ»

«Հայմամուլ» ՓԲԸ-ն այլևս չի գործելու. «Ժողովուրդ»

Սա պատահեց լրագրող, խմբագիր վարչապետի օրոք:

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է

Հունվարի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Հայկական «ռեվիզոռռոն»

Լինում է, որ ընտանիքում ամուսինը (կամ կինը) իրենց առջեւ նպատակ են դնում «վերխ հավաքել» ընտանիքի մնացած անդամների վրա: Հաճախ է պատահում, որ դպրոցում ուսուցիչն է ինքնահաստատվում՝ աշակերտին նվաստացնելով ու պատժելով: Կան բազմաթիվ հիմնարկներ, որտեղ ղեկավարն իրեն «ցարիբոգ» զգալով՝ հաճույք է ստանում հրահանգներ տալուց եւ աշխատակիցներին ճնշելուց: Կուսակցություններում առաջին դեմքը սովորաբար իր հանդեպ որեւէ վերաբերմունք չի

Նոր հակաբիոտիկը արդյունավետություն է ցուցաբերել մահացու բակտերիայի դեմ պայքարում

Հետազոտողները հայտնել են, որ հակաբիոտիկի նոր տեսակն արդյունավետություն է ցուցաբերել մահացու «սուպերբակտերիայի» դեմ պայքարում։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ Acinetobacter baumannii-ն (CRAB), որը կայունություն է ցուցաբերում հակաբիոտիկների նկատմամբ, կարող է լրջագույն վարակներ հարուցել թոքերում, միզուղիներում և արյան մեջ։ Ցավոք, այն կայուն է ազդեցության լայն սպեկտրի հզոր հակաբիոտիկների՝ կարբապենեմների նկատմամբ։ 2017 թ․-ին CRAB-ը գլխավորել

Բա եթե ինչ-որ կախիչ պոկվում է, ու մարզպետը պաշտոնանկ է արվում, հայրենիքի մի հսկայական հատվածի «պոկվելու» դեպքում վարչապետի համար ի՞նչ պատիժ պիտի սահմանվի․ «ՉԻ»

Եվ եթե Նիկոլն իր առջև կուչ եկած չինովնիկների վրա գոռգոռում է ու խոսում ինչ-որ միջազգային ստանդարտներից ու «տեխնիկական բնութագրերից», ապա հասարակությունն էլ իրավունք պիտի ունենա ի՛ր գործունեությունը գնահատել այդ չափորոշիչներով։ Օրինակ՝ պիտի իրավունք ունենա մտնել նրա աշխատասենյակ, սեղանին փռել տարածաշրջանի քարտեզն ու ասել «որ քեզ հետ աշխատանքային պայմանագիր ստորագրեցինք ու համապատասխան ռոճիկով նշանակեցինք վարչապետ, հայերը բնակվում էին 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, հիմա մնացել է 29,5 հազարը, բա մենք տենց էի՞նք պայմանավորվել, մեր պայմանագրում այդպիսի կետ կա՞ր»։

Այ, էդ որ ուսուցիչներն ասել են՝ մենք չենք տեսել որեւէ բան, որը կվկայեր բռնության մասին, իսկ այդ որեւէ բանը ուսուցիչները գիտե՞ն ինչերն են. Արշակ Գասպարյան

«Սոցիալական ծառայություն-ընտանիք-դպրոց-ոստիկանություն այս կապը պիտի ամբողջական լիներ ու լինի, որ մենք կանխարգելենք նմանատիպ ցանկացած այլ դեպք». հոգեբան

Ադրբեջանը ներկայացրել է մինչև 2040 թվականը Բաքվի զարգացման գլխավոր պլանի որոշ կետեր

Ադրբեջանը ներկայացրել է մինչև 2040 թվականը Բաքվի զարգացման գլխավոր պլանի որոշ կետեր. Մինչև 2027 թվականի վերջ նախատեսվում է վերակառուցել, շահագործել և կառուցել 20 մարդատար կայան Աբշերոնի թերակղզում, ներառյալ 4 նոր կայանների կառուցումը Բալաջարի կայարանի և Բաքվի երկաթուղային կայարանի միջև Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով: Նախատեսվում է նոր երկաթուղային գիծ անցկացնել դեպի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայան, կառուցել նոր

Պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթաց, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասին. ԱՄՆ պետքարտուղարություն. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Լուի Բոնոյի հարավկովկասյան բանակցությունների ֆոնին՝ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, թե պատրաստ է աջակցել ցանկացած գործընթաց, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին։ Արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ հարավկովկասյան այցելության նպատակների ու սպասումների վերաբերյալ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են․ «Չենք կարող մանրամասներ հայտնել։ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական

ՔՊ-ում քննարկել են կուսակցության Երևանի և Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքները

Հունվարի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Կուսակցության Երևանի և Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ Մտքեր են փոխանակվել Կուսակցության Զարգացման ռազմավարության վերաբերյալ։

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատարագի ժամանակ դրվատանքի է արժանացել

Չնայած պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով Գյումրի համայնքում գտնվող երկու տասնյակից ավելի անշարժ գույք օտարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ամենևին չի ընկճվում։ Գյումրեցի հավատացյալների փոխանցմամբ, նա իր որդու՝ Սպարտակի հետ հունվարի 6-ին ներկա է գտնվել վերակառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Սուրբ ծննդյան տոնին մատուցվող պատարագին, որտեղ, ըստ ականատեսների,

Oրավճարի, շաբաթական վճարի, ամսավճարի ու տարեկան վճարի դեպքում «Ա» գոտու ավտոկայանատեղիում կայանելու  համապատասխան ժամանակահատվածի վճարը տարածվում է նաև «Բ» գոտու վրա

Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում  կայանման համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կբաժանվեն «Ա» և «Բ» գոտիների: Մինչև 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում, 15 րոպեից ավելի կայանելիս՝ մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարել սկզբնապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում: Ընդ որում, օրավճարի, շաբաթական վճարի, ամսավճարի ու տարեկան վճարի դեպքում «Ա» գոտու ավտոկայանատեղիում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ հունվարի 8-ին անցկացվել է խորհրդակցություն։ Մասնակցել են բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուները՝ ուղիղ տեսակապով: Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ

Ձեզ թվում է՝ Մարտիրոսյան Աշոտը որպես տղա չէ՞ր կարող ԱԱԾ-ում իր ինքնասիրությունը պահել, պետք է տանեին, հայհոյեին, ծեծեին, ճամփեին. Արմավիրի նախկին դատախազ

Այս իրավական գործընթացին զուգահեռ իրականացվել է նաեւ իմ անձի պախարակման բարոյական գործընթաց

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական տվեց

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Նախագահ Մակրոնը շնորհակալություն է հայտնել նրան` նվիրվածության և վճռականության համար։

«Եթե ԱՄՆ-ում հաղթի Թրամփը, կհաղթի նաև Թուրքիան»

Հունական մամուլի անդրադարձը

Արուճի Սբ. Գրիգոր Տաճար, VIIդ․

Կաթողիկե տաճարը հիմնադրվել է միջնադարյան Արուճ ավանում և շրջա­պատված է պաշտամունքային ու աշխարհիկ կառույցներով և գերեզմանոցով: Հուշարձանախմբի գլխավոր կառույցը Սբ Գրիգոր տաճարն է, որից 20 մ հարավ գտնվում է հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի սյունազարդ պալատը, 60 մ հարավ-արևելք՝ հուշարձանախմբի վաղագույն կառույցը՝ եռանավ բազիլիկ եկեղեցին (V դ.), որը հետագայում վերածվել է աշխարհիկ կառույցի, իսկ XII-XIII դդ.

Միրզոյանն ու Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հունվարի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ ՀՀ ԱԳՆ

Քերոբյանը՝ ԱՆԻՖ-ի ղեկավար կազմի փոփոխության մասին․ «Մեր նպատակն է, որ ԱՆԻՖ-ը լինի բյուրեղյա մաքրությամբ եւ թափանցիկությամբ ընկերություն»

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասում է՝ չնայած միջազգային աուդիտորական ընկերությունները ԱՆԻՖ-ում աուդիտի մաքուր զեկույց են ներկայացրել, այդուհանդերձ, նախարարությունը համարել է, որ այն ճշգրիտ չի արտացոլում ԱՆԻՖ-ի ֆինանսական արդյունքը

«Դուք է՞լ եք տուշոնկի հոտ առնում». Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ՝ եւս երեք ամսով

«Անբարոյականության շքահանդեսը շարունակվում է»,- դատարանի դահլիճից դուրս գալուց առաջ հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Քերոբյան․ «Այս տարի արդեն կաշխատի Ամուլսարի հանքը․ Ամուլսարի շահագործումը մոտ 1000 նոր աշխատատեղ կբացի Վայոց ձորի մարզում»

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասում է, որ Հայաստանում հարյուր հազարավոր աշխատատեղեր գտնվում են արհեստական բանականության կողմից բարձր ռիսկային գոտում

40 միլիոն դրամ գրավ եւ 15 անձնական երաշխավորություն. Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքի հարցը

«Տուժողն ո՞ւր է, տուժողի թեման ինչո՞ւ սվաղեցիք ու զակատ արեցիք». Արմեն Աշոտյանը՝ Վահե Դոլմազյանին

Քերոբյան․ «Այս տարեվերջին կունենանք մեր գործընկերոջը՝ Գյումրիի չոր նավահանգստի օպերատորին»

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադառնալով իր չկատարած տնտեսական խոստումներին՝ գործարաններ բացելուն, ասաց՝ պետությունը աջակցություն է տրամադրում, եթե ընկերությունները ձախողում են, դա նորմալ է

Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին

Հունվարի 8-ին, ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Շրջելով հավաքակայանի տարածքում և հետևելով գործընթացի իրականացմանը՝ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն:

Քերոբյան․ ««Գյումրիի չոր նավահանգիստը» «Խաղաղության խաչմերուկի» հյուսիսարեւմտյան հանգույցն է, այն «Խաղաղության խաչմերուկի» բաղկացուցիչ մաս է»

Էկոնոմիկայի նախարարի վստահեցմամբ՝ ծրագրի նկատմամբ կա հետաքրքրություն, հիմնականում, ինչպես Քերոբյանն ասաց՝ ծոցի երկրներից

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031