Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՆԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒՆ»

Ասաց Վազգեն Սարգսյանը Անցած տարի ահագին աղմուկ եղավ, երբ Արմեն Դարբինյանը կառավարության վաղօրոք բաժանված ծրագրից տարբեր ելույթ ունեցավ խորհրդարանում։ Երեկ Վազգեն Սարգսյանը կառավարության ծրագիրը ներկայացնելու փոխարեն մի գերակշիռ մասով քաղաքական ելույթ ունեցավ եւ որեւէ մեկը դրա մասին ծպտուն էլ չհանեց։ «Վիճակն իսկապես ծանր է, բայց ամենեւին ոչ անհուսալի» Ելույթում Վազգեն Սարգսյանը հստակեցրեց իր մոտեցումները որոշ

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՎԱՏ ՉԷՐ

Վստահ է ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը -Նախկին իշխանությունները, որոնց Դուք մաս եք կազմել, անընդհատ անվանվում են «հանցավոր, ապազգային, թալանչի» եւ այլն։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ որակումներին։ -Ինձ համար ցավ է, որ նման որակումներ կան։ Վերջին հաշվով, նախ փաստ է, որ այդ մասին խոսվում է, քանի որ այդպիսի երեւույթներ կային մեր հասարակության մեջ։ Եվ ցավ է

«Սա անցումային կառավարություն չէ»

ԱԺ մայիսի 18-ի նիստի ավարտից հետո ամենից շատ սպասված երկու դեմքերը՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն այդպես էլ անմատչելի մնացին մամուլին՝ ամենակարճ ճանապարհով հեռանալով դեպի ԱԺ նախագահի աշխատասենյակ։ Մի խումբ լրագրողներ այդ պատճառով ստիպված էին շուրջ 1,5 ժամ պահակել Կարեն Դեմիրճյանի ընդունարանում, որպեսզի կարողանան մի քանի հարցի պատասխան ստանալ վարչապետ Վազգեն Սարգսյանից։ Դուրս գալով, լրագրողների

ԴԱՇՆԱՄՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ինչո՞ւ եք քննադատում այս նոր իշխանությանը, թողեք, որ աշխատեն։ Չէ որ, աշխարհում ընդունված է 100 օրվա կարգը։ Չենք թողնելու, որովհետեւ այդ կանոնը տարածվում է օրինական իշխանության վրա։ Իսկ այս իշխանությունն օրինական չէ եւ որեւէ հույս պետք չէ կապել այս կառավարության հետ»։ Սա հատված է հունիսի 18-ին Մատենադարանի հարեւանությամբ տեղի ունեցած հանրահավաքում «21-րդ դար» ժողովրդավարական-ազգային կուսակցության

«ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱԿԱԴՐՎԵԼՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԿԼԻՆԵՐ»

Ասում է Դավիթ Վարդանյանը -Ո՞րն էր պատճառը, որ կառավարության ծրագիրը որեւէ լուրջ ընդդիմախոսության չարժանացավ, թեկուզ հենց ԱԺՄ-ի կողմից։ Սա նշանակում է, որ ընդունո՞ւմ եք այս ծրագիրը, թե՞ անիմաստ էիք համարում քննադատելը։ -Դե, եթե ծրագրում գրված լիներ «քանդել, թալանել, քայքայել» եւ այլն՝ իսկապես դեմ կլինեինք եւ կփորձեինք կառավարությանն անվստահության հարց արծարծել։ Բայց ծրագրում գրված է «ծաղկեցնել,

ՀՀ նոր կառավարությունը

Ստանձնելով ճգնաժամային իրավիճակում կառավարության ղեկը, երեւանյան 26 սամուրայները գիտեն, թե ինչի են գնում: Մեկ-մեկուկես տարում նրանցից շատերն էլ ավելի կբարելավեն իրենց նյութական կացությունը, նույն ժամանակահատվածում, զուտ օբյեկտիվ պատճառներով, իրենց կամքից անկախ, էլ ավելի կվատթարանա սոցիալ-տնտեսական վիճակը, որից հետո այդ կառավարությանն էլ կասեն. «Տեսնո՞ւմ եք, տղաներ, ձեզ մոտ էլ ոչինչ չստացվեց»: Ենթադրում եմ, որ հաջորդ «պատասխանատվություն

ԼԱՎ ԼՈՒՐ

Ամիսներ առաջ ՆԳ եւ ԱԱ նախարարության տարանջատման կողմնակիցների մասին Սերժ Սարգսյանն ասում էր, թե այդ համակարգի մասին նրանց գիտելիքները սահմանափակվում են այնքանով, որ մի երկու անգամ անցել են Նալբանդյան փողոցով եւ իրենց թաղայինին էլ ձեռքով են բարեւել։ «Առավոտի» այս հիշեցմանն ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց. «Այո, այդպիսի բան կար։ Ես այն ժամանակ նկատի ունեի կոնկրետ

ՎԵՐ ԿԱՑ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ

«Առավոտում» տպագրվել էր, որ Թամանյան 9 եւ 11 հասցեներում օբյեկտ եք կառուցում, որը խիստ անհանգստացնում է շենքի բնակիչներին։ «Օրինաց երկրում» այդպես է լինելու» հարցին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ես, ինքս եմ վրդովված այդ փաստով։ Այդ մարդիկ ինձ էին դիմել իբրեւ պատգամավոր, որ ես էլ չունեմ, նույնիսկ իմ որեւէ ընկերը չունի։ Կարծում եմ, որ նյութի տպագրումից հետո

ՄՏՔԵՐ ՈՒՆԵ՞Ն, ՈՐ ՓՈԽԱՆԱԿԵՆ

Երեկ կոպտորեն ոտնահարվեց անցած տարվա ապրիլին խորհրդարանի ընդունած որոշումը «Կառավարության գործունեության ծրագիրն Ազգային ժողովի նիստում ներկայացնելու ու քննարկելու կարգի մասին»։ Ըստ այդ որոշման 3-րդ կետի՝ «Ծրագիրը ներկայացնելուց եւ վստահության հարցը դնելուց հետո կանոնակարգով սահմանված կարգով վարչապետին տրվում են հարցեր եւ կազմակերպվում է մտքերի փոխանակություն»։ Մինչդեռ Վազգեն Սարգսյանին ուղղված մի քանի հարցերից հետո ԱԺ նախագահ Կարեն

Ինչո՞ւ այսպես եղավ

Ինչո՞ւ այսպես եղավ Խորհրդային միությունը, մեր մեծ հայրենիքը քանդվեց։ Արձանագրենք, որ ոչ միանգամից, ոչ անսպասելի։ Ուղղակի Խորհրդային Հայաստանի քաղաքական-կուսակցական- մտավորական էլիտան անպատրաստ էր։ Շարքային հայաստանցիների նման նա էլ Հայաստանը չէր պատկերացնում անկախ պետության տեսքով, առանց ռուսական մեծ եղբոր։ Ինչո՞ւ։ Այսպես էլ այս հարցադրումը լուրջ վերաբերմունքի չարժանացավ մեզանում։ Ճշմարտությունը պահանջում է, որ մի մեծ մեղքից զերծ

ԴՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Կառավարությունները փոխվում են բոլոր երկրներում: Կայուն քաղաքական եւ տնտեսական համակարգեր ստեղծած երկրներում՝ իրենց քաղաքական օրենսդրությանը համապատասխան, անկայուն եւ թերզարգացած պետություններում՝ ըստ իրավիճակի փոփոխության: Մեր երկիրը, թեեւ միանշանակ երկրորդ տիպի պետությունների շարքում է, մինչ 1998-ի փետրվարը ջանում էր կայուն համակարգեր ունեցողներին նմանվել եւ ներքին կյանքը ենթարկել սեփական օրենսդրության: Այդ շրջանը պայմանականորեն բացասական հերոսների ժամանակ կարելի է

ԱՄՆ-ՈՒՄ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

Միացյալ Նահանգներում թափ է հավաքում նախընտրական արշավը: Չորեքշաբթի օրը Սպիտակ Տան իր գրասենյակից նախագահական «Օվալ օֆիս» տեղափոխվելու մտադրության մասին վերջապես հայտնեց ներկայիս փոխնախագահ Գորը: Դրանով իսկ նշանավորվեց «Նախագահական 2000» երկարատեւ ու գրավիչ քաղաքական ներկայացման առաջին ակտի սկիզբը: Այժմ արդեն բոլոր ֆավորիտները զբաղեցրել են իրենց վազքուղիները՝ մեկնարկը տրվեց: Համաձայն ռուսական մի ասացվածքի, հիմնարար տերը պետք է

Թուրքական տեսականու եւ հայ տեսակի մասին

Հայ-թուրքական հարաբերությունները որակական առումով փոփոխություններ են կրում հատկապես տնտեսական դաշտում։ Հայկական շուկան բերնեբերան լցված է ոչ միայն թուրքական աման-չամաններով, այլ հիմնականում՝ սննդամթերքով՝ անուշեղեն, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքներ (Սկյուտարը հիշեցնող)։ Ավելորդ չէ նշել, որ մեր շուկան ողողված է նաեւ թուրքական գրենական պիտույքներով, մենաշնորհային տետրակներով, որոնց թե գինն է մատչելի, թե որակն է, ինչ խոսք, բարձր։

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է…

Շատ ուրախալի է, որ մենք արդեն կարողանում ենք ստեղծել ու արտադրել իսկապես գովազդի արժանի ապրանքներ ու սննդամթերք։ Ցանկալի է սակայն, որ դրանց որակական հատկանիշներն ավելի բարձր լինեն։ Բացառիկ հաջողություններ ունենք զովացուցիչ ըմպելիքների արտադրության ասպարեզում. «Կոկա-կոլա», «Հայ-կոլա», «Ֆանտա», «Սփրայթ» ըմպելիքները շատերին են արդեն հրապուրում։ Ափսոս է, սակայն, որ մենք դեռեւս չենք ցանկանում կամ ձգտում մեր սեփական

ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Բոլորը զբաղված են կառավարության կազմի վերլուծությամբ։ Առայժմ պակաս հետաքրքիր է համարվում կառավարության կառուցվածքային վերլուծությունը։ Կառուցվածքային առումով հետաքրքրության թիվ մեկ խնդիրը ՆԳ եւ ԱԱ համակարգերի համատեղելիությունն էր։ Պարզվեց, որ դրանք անհամատեղելի են։ Սահմանադրությամբ կառուցվածք որոշելը ՀՀ նախագահի մենաշնորհն է։ Սակայն այս անգամ նկատելի է կառուցվածքային հարցերում վարչապետի լուրջ միջամտությունը։ Նախկին ուժեղ ուժային նախարարի համար շատ ավելի

Ձուկը գլխից է փտում

Ձուկը գլխից է փտում Հայաստանի կինոգործիչների միության ձգձգվող ու երկար սպասված արտահերթ համագումարը ի վերջո երեկ սկսվեց։ Սկսվեց ու նույն օրն էլ վեց ամսով՝ մինչեւ նոյեմբերի 5-ը հետաձգվեց։ Համագումարի հենց սկզբում, կես րոպե չանցած, ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը նշանակվեց համագումարի վարող, որին միացան Յուրի Հարությունյանը եւ Դավիթ Մուրադյանը։ Կարծես ամեն ինչ նախապես պլանավորված լիներ։ Ռ. Գեւորգյանցն

ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՏԵՐԻՆ

ՀՀ առաջին նախագահական ընտրությունների օրերին ծնվեց մի ասացվածք. «Հայաստանում ինչ ծառ էլ տնկես, սոսի է աճում»։ Այն ժամանակ ՀՅԴ-ն պարզաբանեց, որ Սոս Սարգսյանի պատկերով որակյալ ցուցապաստառները պատրաստված են արտասահմանում, եւ բնականաբար, դրանք պատերին ու ծառերին փակցվել են շատ որակյալ սոսնձով եւ ընտրություններից հետո դրանք պատերից քերելը գրեթե անհնար էր։ Ինչեւէ, մեկ տարվա ընթացքում անձրեւները մի

Էռնեստ Սողոմոնյանը՝ խորհրդարանի զարդ

1990 թ. արդարադատության նախարարությունում իբրեւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի եւ ներքին սփյուռքի մասնաճյուղ գրանցված կուսակցությունը, 1998 թ. նոյեմբերին վերագրանցվեց որպես Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն։ Վերագրանցման արդյունքում կուսակցության ղեկավարումը Եղիա Նաճարյանից անցավ Էռնեստ Սողոմոնյանին։ Սակայն 1999 թ. փետրվարին տեղի է ունենում Էռնեստ Սողոմոնյանից հեռացած հնչակների համագումար, որը կազմակերպել էր լոնդոնաբնակ Վազգեն Կասեմջյանը։ Համագումարի արդյունքում որոշում է

ՄԵՂԱՎՈ՞Ր ԵՄ ՄԻԹԵ ԵՍ

ԼԱ-ԼԱ-ԼԱ՜-ԼԱ, ԼԱ-ԼԱ-ԼԱ՜ «Բայց ինչո՞ւ այսքան աղմուկ բարձրացավ ընտրություններից հետո քաղաքացիների՝ ընտրացուցակներից դուրս մնալու կապակցությամբ»։ Այս հարցը երեկ պարբերաբար կրկնում էր ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ղեւոնդ Իսպիրյանը՝ ընտրացուցակներից քաղաքացիների դուրս մնալու փաստերի ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելիս։ 20-րդ դարի վերջին պրն Իսպիրյանն՝ իր գործընկերների հետ, այն եզրակացությանն է հանգել, որ ընտրացուցակների մեջ եղած անճշտությունների միակ մեղավորը

Հմուտ դերձակներ

Փառք Աստծո, նորընտիր խորհրդարան ունենք, նորանշանակ կառավարություն ունենք։ Հիմա ի՞նչ է պակասում՝ ճիշտ է, կառավարության գործունեության ծրագիր։ Այ, այդ ծրագիրն էլ կառավարությունն այսօր կներկայացնի Ազգային ժողովին։ Ներկայացնելը՝ կներկայացնի, բայց դե ծրագիր է պետք։ Ծրագիրն էլ, ասում են, կա, բայց սա էլ նախկին կառավարության կազմած ծրագիրն է, նորն էլ կազմելու համար ախր նախարարներն են շատ նոր։

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ՝ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՁԵՌԱՄԲ

Հունիսի 17-ին, երեւանցիների կողմից Շրջանային կոչվող հատվածում, բնակարանամուտ տոնելու առիթ ունեցավ մի քանի տասնյակ ընտանիք, որոնց բնակարանների բանալիները հանձնեց ընդհուպ մինչեւ վերջին օրերը՝ քաղաքապետ, իսկ վերջին օրերին՝ ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը։ Երբ նա դուրս եկավ շենքից, «Առավոտը» նրան ուղղեց երկու հարց. -Ի՞նչ է, այլեւս ներքին գործոց նախարարությունն է զբաղվում շենքերի ու բնակարանների հանձնման գործով։ -Ի՞նչ

ՍԱ ԴԵՌ ՀԵՔԻԱԹԻ ՆԱԽԱԲԱՆՆ Է։ ՀԵՔԻԱԹՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Այսօր խորհրդարանին ներկայացվելիք կառավարության գործունեության ծրագրի հեղինակներն այն անվանել են միջնաժամկետ տնտեսական ծրագիր։ Տարեվերջին 6 ամիս է մնացել եւ գուցե իրոք կարող էր խոսք լինել միայն ժամանակավոր ծրագրի մասին։ Նախաբանում էլ նշել են, թե ծրագիրն «այս փուլում չի հավակնում լինել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը մանրամասնորեն նկարագրող ծրագիր։ Վերջինս համալիր միջոցառումներով եւ միջնաժամկետ տնտեսական քաղաքականության ուղղություններով կներկայացվի

ИБД

Ո՞վ ասաց, որ դատախազությունը պաշտպան չի կանգնել օրինականությանը, կարգուկանոնին եւ, լայն իմաստով, հայոց պետականության ամրապնդմանը: Ո՞ւմ լեզուն է պտտվել պնդել, թե նա չի ուզում պատժել ընտրակեղծիքներով զբաղվողներին: Սուտ է, դատախազությունն այս առիթով հարուցել է ամբողջ 7 /պատկերացնո՞ւմ եք, յոթ/ քրեական գործ: Բայց դա դեռ քիչ է. նա ուշի ուշով հետեւում է մամուլի հրապարակումներին եւ ընտրություններից

Մենք ենք, Եվրոպան

Մենք ենք, Եվրոպան Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայության հարեւանությամբ գտնվող Էլիզաբեթ երկրորդ թագուհու անվան կոնֆերանսների կենտրոնում տեղի ունեցող ԱՀԿ եվրոպական գրասենյակում կազմակերպված Առողջապահության եւ բնապահպանության նախարարների երրորդ կոնֆերանսը հունիսի 17-ին սկսվեց «Շրջակա միջավայրին եւ առողջապահությանն առնչվող տնտեսագիտական հեռանկարները» թեմայի ներկայացմամբ։ «Տնտեսագիտական հեռանկարների» նիստը նախագահող Ֆրանսիայի բնապահպանության նախարարի այն հայտարարությունը, որ ինքն անընդհատ կախման մեջ է ֆինանսների նախարարից

ԴԻԼԵՏԱՆՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Եվ կամ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, որ իմ պես ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետն է ավարտել ու հիմա, փաստորեն, հանրապետության գլխավոր հետախույզն է։ Գուցե ես էլ այդ վեհ առաքելությունն իրականացնեի, եթե պրն Սարգսյանի պես բուհն ավարտելուց հետո մի 4 տարի էլեկտրատեխնիկական գործարանում խառատ աշխատեի եւ հետո մի ինը տարի (մինչեւ 1988-ը) պաշտոնավարեի կոմերիտական եւ կուսակցական մարմիններում։

ԼԱՎ ԼՈՒՐ

«Առավոտի» նախորդ համարում տպագրվել է ՀԺԿ անդամ Մանվել Բադեյանի տեսակետը նոր կառավարության վերաբերյալ, ուր նշված է, որ նա դժգոհություն է արտահայտել։ Սակայն խոսքն ունեցել է շարունակություն, եւ պրն Բադեյանը մասնավորապես ասել է. «Բայց դժգոհություն կարող է լինել ցանկացած կառավարության դեպքում։ Դժգոհությունները գրեթե անխուսափելի են։ Ինչ վերաբերում է այս կառավարությանը, ապա թող այն աշխատի եւ հետո

ԱՄԵՆԱԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ

Ամենաժամանակավոր նախարարն այս կառավարության կազմում, ըստ «Առավոտ» հասած լուրերի, առողջապահության ոլորտը տնօրինող Հայկ Նիկողոսյանն է։ Նա դիմել է առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ այդ մարմնում աշխատանքի անցնելու համար։ Հարցը, ըստ երեւույթին, կլուծվի սեպտեմբերին եւ նախարարը կհեռանա։ Ի՞նՉ ԵՆ ԱԿՆԱՐԿՈՒՄ Երկար ժամանակ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթը տպագրում էր դռներ, լուսամուտներ, հեռուստացույցի պատվանդաններ պատրաստող «Վա-Նո» ՍՊԸ-ի գովազդը, իսկ երեկ էլ

Ո՞Վ Է ԿԱԶՄԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

«Առավոտին» հայտնի էր, որ կառավարության գործունեության ծրագրի հեղինակներից մեկը Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն է եւ նա էր կառավարության նիստում հիմնականում պատասխանել ծրագրին առնչվող հարցերին։ Այնուամենայնիվ, վարչապետի մամուլի ծառայությունից ծրագրի հեղինակի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ասացին, որ այն միասնական աշխատանքի, համատեղ քննարկումների արդյունք է եւ հեղինակային որեւէ հարց չկա։ Կարդացեք նաեւ էջ 3։ ՑԱՅՏՈՒՆ

ԱՀԱ՛, ՆՐԱՆՔ, ԱՐԵ՛Ք ՆՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երեկ նորանշանակ գործադիր մարմինը թափ վերցրեց ու գումարված կառավարության անդրանիկ նիստն ընթացավ եզակիորեն համերաշխ ու բարի մթնոլորտում։ «Հզոր թիմ է»՝ ասին նախագահն ու վարչապետը։ «Կարծում եմ կառավարությունում այսօր հավաքվել են լավագույնները։ Կառավարությունն իմ սրտովն է։ Եթե երբեւէ վեճեր-բաներ եղել են՝ մոռանում ենք, ու նոր էջ ենք բացում։ Նախարարներն ի՜նչ լավ բան ձեռնարկեն, թիկունքներին կանգնած եմ։

ՄԻՋԱԴԵՊԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Մարտակերտի տեղամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԼՂՀ ԱԳ նախարար Ն. Մելքումյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Օ. Լարսենի հետ։ ԼՂՀ ԱԳ նախարարը միջադեպի իրական պատկերը ներկայացրել է Լարսենին։ Նա նաեւ հաղորդել է, որ ԼՂՀ ԱԳՆ-ն մտադիր է դիմել ԵԱՀԿ գործող նախագահին, շփման գծի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031