Օրվա լրահոսը
«Տարիքային կենսաթոշակ ստացող գիտնականները կարող են ե՛ւ թոշակավորվել, ե՛ւ շարունակել իրենց գիտական գործունեությունը»․ կառավարության նոր որոշումը
Ըստ Փաշինյանի՝ հետագայում էլ աշխատավարձերի շարունակական մեխանիզմ կներդրվի, որպեսզի գիտական գործունեությունը պատշաճ գրավչություն ունենա երիտասարդների եւ ոչ երիտասարդների համար։
BBC Newshour Live-ի եթերում Աֆեյանը և Հաջիևը խոսել են Ադրբեջանում հայ գերիների մասին
BBC Newshour Live-ը զրուցել է «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր և նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի (լսել 14-րդ րոպեից) և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ (լսել 30:19-րդ րոպեից): Աֆեյանը խոսել է Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի մասին: Հարցազրույցը մասնակի. «ՄաքԳովեր– Սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը վերջ դրեց Լեռնային
Անցում կյանքով. Նարեկ Կոսմոսի «անց 48» ժողովածուն
Ժամանակը կարողանում է խմբագրել մարդուն ու իր ստեղծած տողը։ Ժամանակը նաև թելադրում է գրական ներկապնակի գույները։ Այս համատեքստում անդրադառնանք երիտասարդ բանաստեղծ, երգահան, հեղինակ-կատարող Նարեկ Կոսմոսի վերջերս լույս տեսած «անց 48» բանաստեղծությունների ժողովածուին։ Ժողովածուի յուրաքանչյուր ստեղծագործություն մարդկային էությունն «ընթերցելու» քայլ է։ Նարեկ Կոսմոսի ռիթմիկ պոեզիան կապի միջոց է հանդիսանում մարդու եւ առարկաների, երեւույթների ու զգացումների միջեւ։
«Շատ տարբեր տեղեկություններ կան, բայց 100-ից ավելի մարդ գերեւարված է». Արշակ Գասպարյան
Ճշմարտության և արդարադատության կենտրոնի ղեկավարը պնդում է, բոլոր գերեւարվածները, անկախ նրանց կարգավիճակից, պետք է վերադարձվեն Հայաստանին
Թրանսփարենսի Ինթերնեշնլը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելու ՀՀ Ազգային ժողովի կողմից ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը դիտարկելու արգելքը
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) 31.10.2023թ. դիմել էր ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի հնարավորությունը՝ դիտորդի կարգավիճակով: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը պատասխան գրությամբ մերժել էր դիմումը, այն հիմնավորելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության
Ռուսական սպառնալիքների գինը
Եվս մեկ եռակողմ փաստաթուղթ` Մոսկվայի հովանու ներքո, եւ Փաշինյանի իշխանության նկատմամբ վստահությունն Արեւմուտքում էապես կնվազի Ռուսաստան-Արեւմուտք մրցակցությունը բավական ցցուն է դարձել Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման համատեքստում: Մոսկվա-Բաքու փոխհարաբերություններն էլ մի այնպիսի մակարդակի են հասել, երբ Հայաստանի կողմից Մոսկվայի հովանու ներքո հերթական համաձայնության ընդունումը ոչ միայն մեր հասարակության մոտ հարցեր կառաջացնի, այլեւ` Արեւմուտքի մոտ: Եվս մեկ եռակողմ
Լոռու մարզի Նեղոցի դպրոցը՝ 2023-ի դպրոցական լավագույն մինի այգու մշակող
«Դպրոցական լավագույն մինի այգի» երրորդ մրցույթն ավարտվել է Լոռու մարզի Նեղոց գյուղի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ։ Մրցույթն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից: Միջոցառման ընթացքում ամփոփվել են մրցույթի արդյունքները, պարգևատրվել
«Սրանով մայրիկներին լծակ ենք տալիս, որ ասեն՝ հարգելի տատիկ, դուք երկուշաբթի օրվանից ազատված եք աշխատանքից»․ քննարկում կառավարությունում
Զոհված զինծառայողների ընտանիքում ծնված երեխաների խնամքը կարող է կազմակերպվել դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր, ինչի հետևանքով մի շարք զինծառայողներ ՌՈ կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր։ Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ հորդորում է զինծառայողների ծնողներին, ընկերներին զերծ մնալ սմարթֆոն
Երեւանի ավագանիում կա մի «ընդդիմադիր խմբակցություն», որը մշտապես ՔՊ-ի համար քվորում է ապահովում․ «Հրապարակ»
Մենք գրել էինք, որ Երեւանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստը վճռորոշ է լինելու ոչ միայն այն պատճառով, որ օրակարգում մայրաքաղաքի բյուջեն է ընդգրկված, այլեւ աղմկահարույց մի շարք նախագծեր, այդ թվում՝ տխրահռչակ կարմիր գծերով առանձնացված ավտոկայանատեղիների գներն ավելի քան 13 անգամ թանկացնելու նախագիծը։ Այդ նախագիծը տապալելու` չընդունելու մեկ ճանապարհ կա. միասնական բոյկոտը: Երեւանի իշխանությունները՝ ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան, ինչպես
Ադրբեջանում փորձել են «վերլուծել» Սերժ Սարգսյանի հայտարարությունները: Որքան էլ Բաքուն հայտարարի, որ Արցախի հարցը լուծված է, ակնհայտ է՝ նույնիսկ իր հնչեցրածի մասով անհանգստություններ ունի. Աբրահամյան
Այո´, այսօր Ադրբեջանն՝ ի դեմս Հայաստանի իշխանության, ունի գաղափարական գործընկեր, համախոհ, բայց դա միայն ժամանակավոր պատուհան է Բաքվի համար, որից վերջինս փորձում է առավելագույնս օգտվել:
Իմ կատարած հանցագործությունների հետքերով
Հայրենի իրավապահներն ինձ մեղադրանքներ են առաջադրել։ Ես համարվում եմ առայժմ վկա, ապա ծանր հանցագործության մեջ կասկածվող մեղադրյալ, ամբաստանյալ և վերջապես՝ հանցագործ, որոշեցի հիշել իմ կյանքի ընթացքում քանի անգամ եմ առնչվել իրավապահ մարմինների հետ։ Առաջին անգամ 1985 թվականի էր, երբ ասպիրանտ էի Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) Համամիութենական երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտում (ՎՍԵԳԵԻ)։ Ինստիտուտում աշխատանքներն ավարտելուց հետո, երեկոյան, մոտավորապես ժամը
Խոսքն ու գործն իրար հակասում են: Խոսքի եւ գործի արանքում ես նրան համարում եմ անհետ կորած. Սեյրան Օհանյան. «Հրապարակ»
Ինչ էլ անում են, շատ ուշացած են անում:
Ամենաշատ ամուսնալուծությունները դիտվել են Երեւանում․ «Ժողովուրդ»
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած թարմ տվյալների համաձայն՝ Արագածոտնի մարզում գրանցվել է ամուսնությունների ամենաբարձր շեմը. այն 1 000 բնակչի հաշվով կազմել է գրեթե 6.6%։ Հաջորդ տեղում 6.5%-ով Վայոց ձորի մարզն է, 3-րդ տեղում Կոտայքի մարզն է՝ 6.2%։ «Ժողովուրդ» օրաթերթը նույն աղբյուրից տեղեկացավ, որ ամենաշատ ամուսնալուծությունները դիտվել են Երեւանում՝ 1 000 մարդու հաշվով 2.1%։ Քաղաք Երեւանին հաջորդում
Ինչի՞ մենակ Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին․ աջակցեք նաև Կատինում լեհ զինվորականներին գնդակահարած վետերաններին․ «ՉԻ»
Գյումրու համայնքապետարանը հայտնել է, որ Ամանորին ընդառաջ դրամական օգնություն է հատկացվելու տարբեր խմբերի անձանց, այդ թվում «Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին»: «ՉԻ». Սենց լավ չի: Ու արդար չի: Ինչի՞ մենակ Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին: Աջակցեք նաև Կատինում լեհ զինվորականներին գնդակահարած վետերաններին, թեկուզ դա 1940-ին է եղել: Ոնց ուզում է լինի, 1968 թվին Պրահա ներխուժած
Մենուա Սողոմոնյան․ Առանց աչքը թարթելու՝ հրաժեշտ կտա 3-րդ Հանրապետությանը, անկախ Հայաստանի գաղափարին և դրա համար արդարացումներ էլ կգտնի․ «168 ժամ»
Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղվել «Արցախը տանք և հանգիստ ապրենք» թեզի պաշտպանությամբ. դրա ապացույցը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերից նրա հակաարցախյան ձևակերպումներն էին։ Երբ ասում է, թե «Մեր ռեսուրսների 70-80%-ը ԼՂ-ի վրա ենք դրել, հաշվի չենք առել, որ Ադրբեջանի մաս է», դրանով նա քաղաքացիներին ասում է՝ աշխատել և ձեր գումարներն ուղղել եք փուչ բանի վրա, իսկ
Ստացվում է՝ Հայաստանը զրկվեց խոշոր եւ առատ ջրային աղբյուրներից. «Ժողովուրդ»
Դա է պատճառը, որ ձուկ արտադրողներին ստիպում են փակել ձկնաբուծարանները:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 60-րդ կիլոմետրում ճանապարհը երկկողմանի փակվել է
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 60-րդ կիլոմետրում բեռնատար մեքենայի վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է երթևեկության համար։ Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
5 տարի առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, թե մեր հանրային դիսկուրսում նման հարցեր կարող են քննարկվել. «Փաստ»
Պետության վարքագիծը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, թե ինչ է մտածում հասարակությունը և ինչ քայլերի է դրդում քաղաքական գործիչներին։ Դրա համար էլ, ընդհանուր առմամբ, քարոզչությունը կարևոր տեղ է զբաղեցնում պետական քաղաքականության համատեքստում։ Այսօր ունենք մի այնպիսի իրավիճակ, որ հանրության մեծ մասը սկսել է նույնիսկ չխոսել, չքննարկել Արցախի հայկական լինելու թեման, դրա փոխարեն ավելի շատ
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Դեկտեմբերի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Հարժիս բնակավայրի խաչմերուկի հատվածում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
«Անզեն պատվիրակների» առաքելությունը
Այս շաբաթն ինձ համար չափազանց բարեհաջող սկսվեց. Նախ բախտ ունեցա ունկնդրելու Սվետլանա Նավասարդյանին, իսկ հաջորդ օրը՝ Սերգեյ Խաչատրյանին՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Դա ուրախություն, երջանկություն պարգեւեց այն մի քանի հարյուր հոգուն, որոնք ներկա էին այդ համերգներին: Իսկ հարյուր հազարավոր հայաստանցիներ այդ կարեւոր իրադարձությունների մասին չգիտեին: Եվ ի՞նչ: Կարծում եք, որ չիմացողների, չլսողների վրա դրանք չե՞ն
Մազաթափությանը նպաստող 10 հիմնական գործոնները
Մազաթափությունը կամ մազերի որակական փոփոխությունները սոսկ էսթետիկ խնդիրներ չեն․ դրանք կարող են հուշել օրգանիզմում առկա խնդիրների մասին կամ լինել դրանց հետևանքներից մեկը։ Մազերի վրա ազդող գործոնները տարբեր են, դրանց թվում են ժառանգականությունը, հորմոնալ խնդիրները, սթրեսը և այլն։ Econet-ն առանձնացրել է մազաթափություն և մազերի հետ կապված խնդիրներ առաջացնող 10 հիմնական պատճառները։ 1. Ժառանգականություն Մազերի գույնը, երկարությունը,
Գոհար Մելոյան․ «Անձնագրային բաժանմունքները հրաժարվում են արցախցիների համար որևէ գործընթաց մեկնարկել՝ պատճառաբանելով, որ հրահանգավորված են այդպես վարվել․ «168 ժամ»
Այսինքն, մարդիկ ցանկացել են վարորդական վկայական ստանալ, իրենց ուղղակի չեն տվել՝ փորձելով քաղաքակիրթ ձևով հասկացնել, որ հրահանգ է տրված՝ չանել դա: Որպես եզրահանգում, ստացվում է, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո այստեղ փաստացի հրաժարվել են մարդկանց դե յուրե նախատեսված ծառայությունները մատուցել:
Կարելի է միայն թեթևակի հիշեցնել, որ Իլհամ Ալիևը 2016-ի հոկտեմբերին խոստովանեց, որ «միջազգային հանրությունը» փակ դռների ետևում իրեն ճնշում է, ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի ասածը հանգում էր նրան, որ գրեթե 30 տարի, առնվազն 1991ից (եթե ոչ՝ 1988-ից սկսած) մինչև 2018 թվականը, այսինքն՝ 27-30 տարի, Արցախի հիմնախնդրի հետ կապված բոլորը «թիթեռ էին նկարում», այդ հիմնախնդրից բացարձակապես ոչ մի բան չէին հասկանում, դրա լուծման ոչ մի տարբերակ չէին կարողանում գտնել ու չէին էլ փնտրում: Իսկ, այ, 2018-ին եկավ ինքը՝ ամենից իմաստո՜ւն, բոլորից սրտացա՜վ, ամենահայրենասե՜ր և այլն Նիկոլ Փաշինյանն ու «կակոյ-նիբուձ» մի երկու տարվա մեջ բոլոր հարցերը լուծեց:
«Լոկոմոտիվ» ՖԱ տնօրեն․ «Եթե ՀՖՖ-ն համաձայն չէ իմ հնչեցրած մեղադրանքներին, կարող է դիմել դատարան, որտեղ ես պատրաստ եմ պաշտպանել եւ ապացուցել իմ ներկայացրած մեղադրանքները»
Այդ մարզադաշտերի կառուցումը եւ վերանորոգումը սկսվել է դեռ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման տարիներին եւ այդ մարզադաշտերի կառուցման աշխատանքների 70-ից 80 ու ավելի տոկոսն արդեն իրականացվել էր։ Իսկ մնացած աշխատանքը սրանք կատարել են չորս տարվա ընթացքում։ Վստահաբար ասում եմ, որ պարոն Հայրապետյանի ղեկավարման պարագայում դա ավելի արագ կլիներ։ Ներկայումս ֆուտբոլին տրված ակադեմիաները, ենթակառուցվածքների 95 ու ավելի տոկոսը իրենք ժառանգել են պարոն Հայրապետյանի կառավարման տարիներից»,-ասաց Արմեն Քանանյանը։
Փարիզում կայացել է «Ֆրանսիա-Արցախ՝ անխախտ բարեկամություն» խորագիրը կրող բարեգործական համերգ, որի ողջ հասույթն ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության և Փարիզի 5-րդ թաղամասի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացել է «Ֆրանսիա-Արցախ (Լեռնային Ղարաբաղ)՝ անխախտ բարեկամություն» խորագիրը կրող բարեգործական համերգ, որի ողջ հասույթն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Փարիզի 5-րդ շրջանի քաղաքապետ Ֆլորան Բերթուն։
Նիկոլ Փաշինյանը աղավաղում է Արցախի վերաբերյալ իր կուսակցության խոստումները. «ՍիվիլՆեթ»
Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում հայտնել է, թե 2021-ի նախընտրական ծրագրով իրենք նախատեսում էին ոչ թե Հադրութի և Շուշիի վերադարձ, այլ հայկական բնակչության՝ այնտեղ ապրելու հնարավորություն։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ուսումնասիրել է Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը և պարզել, որ վարչապետն աղավաղում է իր իսկ կուսակցության խոստումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում
Բավական է անզեն աչքով թերթել ադրբեջանական լրատվադաշտը՝ հասկանալու համար, թե ինչի է պատրաստվում այդ պետությունը. Տաթեւիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. Մինչ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը խաղաղության «մակարոններ» է կախում արտաքին լսարանի ականջներին, Ադրբեջանի բռնապետի հայտնի խոսնակներից մեկը՝ նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը հետևյալ գրառումն է անում (ներկայացնում եմ բառացի թարգմանությունը)․ «Ադրբեջանի առջև երկու ռազմավարական խնդիր կա՝ – ապահովել արտատարածքային հաղորդակցությունը պետության երկու մասերի՝ Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև.
Ուզում են ժողովրդին խեղդեն, սովամահ անեն, ոնց Ղարաբաղը տվին, նենց էլ Սեւանը տան. Նորատուսի բնակիչ
Որեւէ մեկը ուրիշ տեղից, փառք Աստծո, չի գալիս ո՛չ կառավարությունից, ո՛չ իշխանությունից քիթը խոթի էդտեղ, որ ուրիշի հացը փախցնի. Փաշինյանը՝ նորատուսցիներին վստահեցրել էր 2021-ին
Ինչքան էլ ցավոտ լիներ, նախարարը վարչապետին պետք է ճշմարտությունն ասեր․ Ծաղիկ Վարդանյան. «Ա1+»
«Ինչքան էլ ցավոտ լիներ, նախարարը վարչապետին պետք է ճշմարտությունն ասեր, թե դեռևս ոչ բոլոր դեպքերում մենք կարող ենք օֆերտայի սկզբունքով, այսինքն չսահմանափակվող բյուջեով կատարել հատկացումները։ Ասեր՝ դեռևս ընթացքում է, ընդամենը 5 միջոցառում է այդ սկզբունքով ֆինանսավորվում, փորձելու ենք ավելացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Առողջապահության իրավունք» ՀԿ ղեկավար, Առողջապահության նախարարության պետական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը՝


















































