Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատ ամուսնալուծությունները դիտվել են Երեւանում․ «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 21,2023 10:42

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած թարմ տվյալների համաձայն՝ Արագածոտնի մարզում գրանցվել է ամուսնությունների ամենաբարձր շեմը. այն 1 000 բնակչի հաշվով կազմել է գրեթե 6.6%։ Հաջորդ տեղում 6.5%-ով Վայոց ձորի մարզն է, 3-րդ տեղում Կոտայքի մարզն է՝ 6.2%։

«Ժողովուրդ» օրաթերթը նույն աղբյուրից տեղեկացավ, որ ամենաշատ ամուսնալուծությունները դիտվել են Երեւանում՝ 1 000 մարդու հաշվով 2.1%։ Քաղաք Երեւանին հաջորդում են Լոռու եւ Սյունիքի մարզերը։ Հավելենք նաեւ՝ 2022 թվականին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 27.9, իսկ տղամարդկանցը՝ 31.4 տարի։ Այն զգալիորեն ավել է, քան 2002 թվականին, երբ կանանց ամուսնության միջին տարիքը 23.2 տարին է, իսկ 2012 թվականին համապատասխանաբար 25.3 եւ 28.8 տարին։ Կանանց ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն, ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքը թե՛ առաջին երեխայի ծննդյան, թե՛ ընդհանուր ծննդյան ժամանակ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031