Լրահոս
Օրվա լրահոսը

Թրանսփարենսի Ինթերնեշնլը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելու ՀՀ Ազգային ժողովի կողմից ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը դիտարկելու արգելքը

Դեկտեմբեր 21,2023 12:04

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) 31.10.2023թ. դիմել էր ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝  խնդրելով ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի հնարավորությունը՝ դիտորդի կարգավիճակով:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը պատասխան գրությամբ մերժել էր դիմումը, այն հիմնավորելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 14-րդ կետի դրույթով, ըստ որի՝ բացի տվյալ պահին հարցազրույցին մասնակցող հավակնորդից, այլ անձանց չի թույլատրվում ներկա գտնվել հարցազրույցի անցկացման սենյակում:

16.11.2023թ. ԹԻՀԿ-ը  նույն պահանջը հասցեագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ որպես փաստարկ, հղում անելով  ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված նախադեպային դիրքորոշումներին։ Այդուհանդերձ, երկրորդ դիմումը նույնպես մերժվել է։

ԹԻՀԿ-ը գտնում է, որ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու իր հիմնարար իրավունքները և ՀՀ վարչական դատարանին խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱԺ-ի կողմից՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին ԹԻՀԿ ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: Դատարանում ԹԻՀԿ-ի ներկայացուցիչներն են փաստաբաններ Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031