Օրվա լրահոսը
Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամ է խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում. Վահան Կոստանյանը՝ BBC-ին
«Ադրբեջանը կարող է հայտարարել, թե շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացմամբ, սակայն, դժբախտաբար, բառերը բավարար չեն՝ պետք է կենտրոնանալ գործերի վրա», – BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: «Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության պաշտպանած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում», – ընդգծել է փոխնախարարը:
Հայաստանը կարող էր ավելի լավ գործարք կնքել Ադրբեջանի հետ գերիների փոխանակման հարցում. Հարութ Սասունյան
Բաքվի բանտերում երկար ժամանակ տառապող երեսուներկու հայ ռազմագերիները վերջապես ազատ արձակվեցին և վերադարձան իրենց երջանիկ ընտանիքների գիրկը։ Ես կվերլուծեմ նրանց ազատման նախապատմությունն ու հանգամանքները՝ մատնանշելով, թե ինչու Հայաստանը պետք է շատ ավելի լավ գործարք կնքեր։ 1) 2020 թվականի պատերազմի ավարտի համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ
էս ինչ «բեսպրեդելի» երկիր բերին. ժողովրդավարական, հպարտ քաղաքացիներ, հեսա քո հպարտ քաղաքացին, մենք ենք հպարտ քաղաքացին. Նորատուսի բնակիչ
Մենք՝ բոլորով պատրաստ ենք, հլը կնանիք իրանց պատառաքաղները չվերցրած, պատառաքաղ, որ ասում եմ, էդ կովի պատառաքաղն եմ ասում. ցուցարար
ՀՀ ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը տեսնում ենք կրթության և գիտության մեջ. Փաշինյանը մասնակցել է ԳԱԱ-ի 80-ամյակին նվիրված նիստին և հանձնել մրցանակներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին: Հոբելյանական նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի, կառավարության անդամներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, պատվիրակություններ՝ Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաներից, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից (Դուբնա, ՌԴ)։ Զեկույցով նախ հանդես է եկել Գիտությունների
Ավելորդ քաշը և ճարպակալումը դեռահասների շրջանում
Առողջ մարմինը կարիք ունի փոքր քանակությամբ ճարպային հյուսվածքի: Դա անհրաժեշտ է էնդոկրին համակարգի ճիշտ գործունեության, վերարտադրողական և իմունային համակարգերի, ներքին օրգանների ջերմամեկուսացման և դրանք ցնցումներից պաշտպանելու համար: Այն, որպես նյութ, օրգանիզմին հարկավոր է բջջային կառուցվածքներ ստեղծելու և երկար ժամանակ էներգիա պահելու համար։ Սակայն անհրաժեշտ սահմանը գերազանցելու դեպքում ճարպի կուտակումն ունի բացասական հետևանքներ: Այն՝ նվազեցնում է
Ինչ պիտի եղած, էդ կարմիր բերետավորները եկած, մուֆթա տեղը մարդկանց ծեծած, տարած. բողոքի ցույց՝ Նորատուսում
Էս հայ ժողովուրդը ինչով ապրեն, չենք հասկանում: 90–ական թվականներից էս մարդիկ ապրած Սեւանա ծովով. ցուցարար
Վիրավորական հորինվածք է: Իր «փաստարկներին» ինքն էլ չի հավատում։ Փաշինյանն ինքն իրեն էլ դեռ չի համոզել. Վարդան Հարությունյան
Ոչինչ չի փոխվել։ Ինքնաարդարացման անիմաստ փորձերը շարունակվում են։
«Տեղական տուրքերը քերթելու են երեւանցուն». «Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի եւ իրազեկման ցույցեր է անում Երեւանում
Երբ կլսեք այս իշխանությունների ամանորյա ուղերձները, մտածեք, որ դրա հակառակն է տեղի ունենալու
Այսինքն, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվի՞, այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինե՞ն․ Փաշինյանի հարցազրույցի ամբողջական տեքստը
Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է, բայց հիմա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ մեկը կարդացե՞լ է, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞: Եթե մեզնից ուզում են, մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք 9-րդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Հիմա եկեք նայենք 8-ը, 7-ը, 6-ը, 5-ը, 4-ը, 3-ը, 2-ը, 1-ը, տեսնենք` մի բան կա՞ իրականության մեջ: Կներեք, ասում եմ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբ ուղարկելու որոշմամբ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ:
Դատարանը բավարարել է ՊԲ գնդապետ Նորայր Ասլանյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու՝ պաշտպանի միջնորդությունը
Շուրջ կես տարվա ապօրինի կալանավորումից հետո, օրեր առաջ՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ այս անգամ արդեն դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, բավարարեց հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության գործով մեղադրվող Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանի կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ
Կեղծիքի հերթական չափաբաժինը: Խիղճը տանջում է ոչ թե նրանց, ում պետք է, այլ նրանց, ովքեր խիղճ ունեն. Բագրատ Միկոյան
Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը: Չնայած, որ մեզ արդեն բավական ձանձրացրել է ակնհայտ սուտն ամեն անգամ հերքելը, այնուամենայնիվ հիշեցման համար ստորև կբերեմ որոշ հղումներ նրանից, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Որքան էլ վարչապետը իրեն պատռի պարտված պատերազմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն, միևնույն է, ամբողջությամբ իր
«Մշակութապահպան» վանդալիզմ: Ադրբեջանի մշակութակործան իշխանությունը խոսում է «մշակութապահպանության» մասին. հայտարարություն
Մշակութապահպան քա՞յլ է հայկականության մերժումը
Տիգրան Ավինյանը «Օրրանի» հիմնադրին առաջարկել է վիճելի կառուցապատման հարցը վիճարկել դատարանում
Մենք այդտեղ քանդելու բան չունենք, անվավեր ճանաչելու որոշում չունենք
Հաջիև. Ադրբեջանն այլևս չունի ռազմական նպատակներ: Մենք հասել ենք նրան, ինչին արժանի էինք
«Շատ ավելի մոտ ենք խաղաղությանը… մենք այլևս լուրջ խնդրահարույց հարցեր չենք տեսնում»
Նավերի անձնակազմի ուղղությամբ բենզինով լցված շշեր են նետել. Գեղարքունիքում խուլիգանության համար ձերբակալվել է 26 անձ
Դիմակավորված անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ»-ի նավերի անձնակազմի ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր
Ալիևի հրահանգով պատրաստ է անկախության հռչակագիր փոխել, առհասարակ ամեն ինչ ջնջել ու քանդել, որ Ալիևը գոհ մնա ու չկրակի, մեկ է՝ կրակում է. Տաթևիկ Հայրապետյան
Հենց այսպիսի մարդ է այսօր նստած Հայաստանի Հանրապետության վարչապետի սենյակում ու համոզում մեզ, որ Արցախը Տիգրան Մեծը, վայ, չէ, կներեք՝ Հայկ նահապետն է հանձնել, չնայած ո՞վ ասաց, որ մենք այդքան հին ենք, դեռ Ալիևից ճշտել է պետք․․․
Նման կորուստներով ո՞նց եղավ, որ թշնամին կարողացավ առաջ գալ, ուղղակիորեն ասում են՝ հարցրեք այն մարդկանց, որոնք կազմակերպեցին Լելե-Թեփե օպերացիան
Այս քրեական վարույթի մանրամասները վերցնեն ու հարցաքննեն բարձրաստիճան վկաների, եթե դավաճան են ման գալիս, դավաճանին կգտնեն. փաստաբան
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևանում` Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի
Երբ գերակա շահ է դառնում զոռբայությունը, սեփականատիրոջը «քցելը»
ՀՀ կառավարության 2018թ. մարտի 22-ի թիվ 332-Ն որոշման համաձայն՝ Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Երեւան քաղաքի Հանրապետության նրբանցքի տուն 8 ա հասցեն, ուր ապրում է Սաֆարյանների բազմանդամ ընտանիքը, նույնպես ընդգրկված էր որոշմամբ սահմանված օտարման ենթակա գույքերի ցանկում: Որոշման թիվ 1 հավելվածի 1-ին կետի համաձայն՝ Հանրապետության նրբանցքի տուն 8ա հասցեի
Սետրակովին ձերբակալելու, ՌԴ-ին հանձնելու մասին միջնորդություն դատախազությունը չի ստացել
ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ:
«Դավաճանների եւ Ադրբեջանի ցանկությունը մեզ անընդհատ դեպրեսիայի մեջ պահելն է». Հովհաննես Իշխանյան
Սրանք անընդհատ ժողովրդի մի մասին լարում են մյուսի դեմ
«Երեխաների առողջության և սնուցման բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերը շարունակական կլինեն». Ռեջինա Դե Դոմինիչիս
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է հատկապես մանկաբուժական շարժական թիմերի աշխատանքը` ➡️ԼՂ-ից բռնի տեղահանված 5000-ից ավելի երեխայի առողջության և սնուցման գնահատում ➡️շուրջ 3000 երեխայի կցագրում համայնքի ԱԱՊ բուժհաստատությունում ➡️հոգեբանական աջակցության ու խորհրդատվության տրամադրում: Հանդիպմանը մատնանշվել են համագործակցության գերակա ուղղությունները` 🔹հոգեկան առողջության պահպանման ծառայությունների հասանելիություն` առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով, 🔹նորածինների և
«Միայն թե՝ ես լավ ապրեմ»
Այդպիսին է «ազատական մշակութային հեղափոխության» էությունը «Էս աշխարհում ոչ մեկը ոչ մեկիս լավ ապրելը չի ուզում – ուզում են կարիքի մեջ լինես եւ իրենց կարեկցանքի ենթակայության տակ»: Այդպես է ասում Հրանտ Մաթեւոսյանի «Տաշքենդ» վիպակի «նառատորը»՝ այն անձը, որի անունից ներկայացվում է պատմությունը կամ, ինչպես առաջ գրականագետներն էին ասում, «քնարական հերոսը»: Այդ «հերոսին», պարզ է, չի
Օրենսդրական նախաձեռնությամբ ԱԱԾ տնօրենին եւ նրա տեղակալներին պաշտոնի կնշանակի եւ կազատի ՀՀ վարչապետը
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենը եւ տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն` պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում են նախագահի կողմից: Անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի եւ պաշտոնից ազատի վարչապետը: Ասել է
Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Գեղարքունիքում. 30-ից ավելի քաղաքացիներ բերման են ենթարկվել. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում ոստիկանական հատուկ օպերացիա է իրականացվել: Գեղարքունիքի մարզ են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայիններ, որոնք համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Գավառի, Սևանի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի
Անորոշ է մնում, թե կոնկրետ քանի օր կունենա անձը դատական ակտը ստանալուց հետո բողոքարկելու համար
Սահմանադրական դատարանն օրեր առաջ՝ դեկտեմբերի 12-ին աշխատակարգային որոշմամբ անդրադարձավ եւ մերժեց քննության ընդունել մի գործ, որը հանրային դժգոհության առիթ է դառնում հաճախ: Խոսքը դատական ակտը հրապարակումից հետո պատշաճ եղանակով ստանալու մասին է: Կողմերն ամսիներով սպասում են, թե երբ պիտի ստանան վճիռը, որպեսզի ծանոթանան, բողոքարկեն, իսկ դատարանները լցվում են բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին խնդրահայցերով:
Պետք է քննության առարկա դառնա շան կծելուց հետո կինը պատվաստվե՞լ է, պատվաստանյութ եղե՞լ է. Արսեն Թորոսյան
Պետք է պարզաբանվի նաև, թե արդյո՞ք դեպքի վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել են սանիտարահակահամաճարակային մարմինները, եթե ոչ, ապա՝ ինչու։
«Ռատկո»-ի կողմից գիտավանի բնակչի դեմ հայցի քննությունն ավարտվել է բնակիչների հաղթանակով
Կառուցապատող ընկերությունը, որը մեղադրում է բնակիչներին իրենց «բարի համբավը» արատավորելու մեջ
Ադրբեջան, որն ունի ստրատեգիական մտածողություն, ու Հայաստան, որի մտածողության հորիզոնը 5 շաբաթից այն կողմ չի անցնում. Վահե Հովհաննիսյան
Ինչպե՞ս սա թույլ չտալ. այս իշխանության ձեռքից պետք է վերցնել մեր ապագան կերտելու մենաշնորհը


















































