Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վիրավորական հորինվածք է: Իր «փաստարկներին» ինքն էլ չի հավատում։ Փաշինյանն ինքն իրեն էլ դեռ չի համոզել. Վարդան Հարությունյան

Դեկտեմբեր 20,2023 16:02

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Լսեցի Փաշինյանի հարցազրույցը։

Ոչինչ չի փոխվել։ Ինքնաարդարացման անիմաստ փորձերը շարունակվում են։

Անընդհատ 1990-ականներ, 2000-ականներ է վերադառնում ու խճճվում է։ Իր «փաստարկներին» ինքն էլ չի հավատում։ Ինքն իրեն էլ դեռ չի համոզել։ Այդ պատճառով էլ անընդհատ կրկնում է՝ «հասկանալի՞ է միտքս», «կարողանո՞ւմ եմ բացատրել», «հասկանալի՞ բացատրեցի»։

Այս անգամվա ամենամեծ հորինվածքն այն էր, թե 1990-91 թվականներին իբր Հայաստանի անկախ հանրապետություն ենք ստեղծել ոչ թե այն պատճառով, որ ցանկացել ենք անկախ պետություն ունենալ, որ պետական ժողովուրդ լինել ենք ցանկացել, այլ որ Լեռնային Ղարաբաղի հարց լուծենք։

Սա վիրավորական հորինվածք է։

Սա նաեւ անկախության համար մեր պայքարից անտեղյակ լինելու վկայություն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031