Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
«Խաղաղության խաչմերուկը» բովանդակային առումով չափազանց հարազատ է հայ և իրանցի ժողովուրդներին․ Վահան Կոստանյան
Դեկտեմբերի 9-ին իրանական «Irna» լրատվական կայքէջում հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև․ «Արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող մեծ խաչմերուկի կարևոր մասը հանդիսացող մեր տարածաշրջանը պատմության տարբեր շրջափուլերում եղել է կամուրջ՝ միմյանց կապելով աշխարհի բազմաթիվ անկյուններ: Աշխարհագրական յուրահատուկ դիրքի՝ պարգև հանդիսացող այդ մեծ ներուժը հաճախ հնարավոր չի եղել կյանքի
Կարեն Դուրգարյան. «Անմահացնելով զոհերի հիշատակը, մերժում են մահը»
Ռեքվիեմները՝ երաժշտական թե գրական, ի սկզբանե ստեղծվել եւ հնչել են ողբերգական իրադարձությունների (պատերազմ, տարերային աղետներ…) զոհերի հիշատակի առիթով։ Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան) եւ մեներգիչներ՝ սոպրանո Մարինե Դեինյանի, մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանի, տենոր Հովհաննես Այվազյանի, բաս
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը վերահաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը
Region Monitor – Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը։ Վերահաստատել են համագործակցության բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումը կարևոր քայլ է պատմական հիշողության պահպանման գործում․ ՀՀ ԱԳՆ
Այսօր Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է։ Օրվա առթիվ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և բարձրաստիճան այլ դիվանագետներ հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ցեղասպանության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից՝ 2015 թվականին, Հայաստանի նախաձեռնությամբ։
Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը գործում է բոլոր տեղերում, բոլոր անկյուններում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է գտնվել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Ներքին
«Մի նոր արտահերթը՝ մեռնող ՔՊ-ի վերջին հույս»
«Բոլոր այն ընդդիմադիր ուժերը, կամ՝ իրենց ընդդիմություն հայտարարած ուժերը, որոնք կրկին այս դավաճանական խայծը կկլլեն ու սրանց հետ կրկին կգնան արտահերթ ընտրությունների, ինձ համար նույնքան դավաճան ու կապիտուլյանտ կլինեն, որքան սրանք, դեռ՝ ավելին»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը: – Իշխանական շրջանակներում ակտիվորեն սկսել են խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
«Կհանդիպենք» ՍԴ-ում 2024 թվականի հունվարի 9-ին
Մեր կանխատեսումը, թե դեկտեմբերին Սահմանադրական դատարանում վերջապես կլսվի նախկին դատավորի գործը («Հունվարին լիազորությունները դադարեցված դատավորի դիմումը ՍԴ-ում կքննվի դեկտեմբերին», «Առավոտ», 27.10.2023թ), ի չիք դարձավ դեկտեմբերի 5-ի ՍԴ աշխատակարգային նոր որոշմամբ: ՍԴ-ն հոկտեմբերի 24-ին նույնաբովանդակ որոշում կայացրեց. Սուրեն Անտոնյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի
Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանի քաղաքական խորհրդական Սիլվիա Զեհեն: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ
Կույրին անգամ տեսանելի է, որ սա ընդհանրապես խաղաղության ճանապարհ չէ
Ամեն ինչ տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ ու ամեն ինչից տեղյակ ենք: Միայն մեզ դաս չեղավ հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունենում ու մենք ուր ենք գնում: Եթե ուշադիր վերլուծենք 90-ականներից մինչեւ մեր օրերը Ադրբեջանի վարած քաղաքականությունը Արցախի ու նրա ժողովրդի նկատմամբ, ապա հստակ ականատես կլինենք շարունակական մի կարմիր գծի. վայրկյան չի կորցրել եւ
Աննային գտան տիկնիկը ձեռքին բռնած, իսկ մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացավ
Ավերիչ երկրաշարժը հազարավոր կյանքեր խլեց Հովհաննեսի սերը վրացահայ Ալֆրեդային բերեց Լենինական, որտեղ էլ ընտանիք կազմեցին։ Ամուսինների միությունն ամրապնդվեց երեք զավակների` Վարդուհու, Աշոտի եւ Աննայի ծնունդով։ Սակայն 1988-ի երկրաշարժը անտարբեր չանցավ նաեւ այս ընտանիքի կողքով։ «Առավոտյան սովորական աժիոտաժ էր,- հիշում է Վարդուհին,- տաք թեյը դրված էր սեղանին, որից բարձրացող գոլորշին անուշաբույր կիտրոնի բույրը տարածելով՝ մեզ իր
Մեր հիմնական ուղերձն է, որ ազդարարները «գործ տվողներ» չեն․ Կայացավ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում տեղի ունեցավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Պետք չէ ծաղրել անհավանական թվացող թեզերը
44-օրյա պատերազմից հետո ավելացել է մեկնաբանների, քաղաքագետների, ինչպես նաև հասարակ քաղաքացիների թիվը, որոնք չեն բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն կարող է մեկ օր դադարել գոյություն ունենալ: Անկասկած, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ներկա հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստանի գլխին Դամոկլյան սուր է կախված: Որքան էլ ականջահաճո չհնչի, որքան էլ չհամապատասխանի «վերլուծաբանների» պնդմանը, թե այսօր 32 տավա մեջ
«Վիգենի վիճակը լավ չէ, նրան պետք է հանել Բաքվի բանտից». «Հրապարակ»
«Վիգենի հետ վերջին անգամ մեկ շաբաթ առաջ ենք խոսել, վիճակը լավ չէ, նրան պետք է հանել Բաքվի բանտից»,- մեզ հետ զրույցում ասում է Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքյանը։ «24 օր հացադուլի մեջ լինելը կարող է անդառնալի լինել Վիգենի համար»,-շեշտում է կինը։ Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքյանին ադրբեջանցիները գերեվարել էին Շուշիում՝ պատերազմի անմիջապես ավարտից հետո, երբ վերջինս որոշել
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է
Մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները պետք է շարունակվեն նաև 2024 թ.-ին․ «Փաստ»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2014 թ.-ի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ: «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվել է, որ 2024 թ.-ին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների
Սամվել Բաբայան. «Իմ ունեցած տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը Գանձակ քաղաքի ռմբակոծելու վերաբերյալ հրաման չի տվել». «Հրապարակ»
«Հրապարակը» շարունակում է հրապարակել ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ Արցախի դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում տրված ցուցմունքից դրվագներ։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահը եւ Ադրբեջանի կողմից գերեվարված ու Բաքվի բանտերում ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչների անվտանգությունը՝ հրապարակման մեջ չենք
Ում իրավունքներն էին հնարավոր ու անհնարին բոլոր ձեւերով փորձում պաշտպանել ԱԺ նախագահն ու Մարիա Կարապետյանը․ «Ժողովուրդ»
ArmLur.am-ը փորձեց ճշտել, թե ով է եղել այդ փորձագետը, որի իրավունքները ՔՊ-ականները հրապարակավ պաշտպանում էին՝ ճնշելով ԿԿ հանձնաժողովի նախկին նախագահին: Մեր իրազեկ աղբյուրները փոխանցեցին, որ հայաստանյան այդ փորձագետը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Համազասպ Դանիելյանն է: Իրենց նախկին գործընկերոջ իրավունքներն էին հնարավոր ու անհնարին բոլոր ձեւերով փորձում պաշտպանել ԱԺ նախագահն ու Մարիա Կարապետյանը: ArmLur.am-ը կապ
Բաքվին պետք է, որ նախ՝ հայ ժողովուրդը համակերպվի ստեղծված իրավիճակի հետ․ «Փաստ»
Նախօրեին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարություն տարածեցին: Դրան առավել «սառը գլխով» անդրադառնալու առիթներ կլինեն: Գնահատականներն ու մեկնաբանությունները տարբեր են: Այդուամենայնիվ, այդ նույն հայտարարության ֆոնին, շատ կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Նախ՝ Ալիևը հայտարարում էր, թե պետք է Հայաստանը դեռ 8 գյուղ վերադարձնի իրենց, հետո սկսեց հրապարակայնորեն խոսել,
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Գուրգեն Արսենյանը չի խախտել հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացված անհամատեղելիության պահանջները․ «Ժողովուրդ»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննության առնելով Գուրգեն Արսենյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հարուցված վարույթը, պարզեց, որ Գուրգեն Արսենյանը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 2016 թվականից հանդիսանում է «Յունիքորն Սերվիս» ՍՊԸ 100% բաժնետեր, «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ 100% բաժնետեր։ Ըստ Գուրգեն Արսենյանի կողմից 2021 թվականի գույքի, եկամուտերի, շահերի եւ ծախսերի տարեկան հայտարարագրում ներկայացրած տվյալների՝ Գուրգեն
«Հումանիզմ»՝ գումարած արտահերթ ընտրություններ
«Մեծ հումանիստ» Իլհամ Ալիեւը, երեք տարի գերության մեջ պահելուց հետո, ազատ է արձակել 32 հայ զինծառայողների, որոնց պարտավոր էր ազատել՝ առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը հարեւան երկրին վերադարձրել է երկու դիվերսանտի, որոնցից մեկը սպանել էր ՀՀ քաղաքացու եւ տեսագրության մեջ հպարտորեն դրա մասին հայտարարում էր: Որքան էլ դա անարդար թվա, կարծում եմ, մենք 32 տղաների հարազատների
«Եռաբլուր» զինվորական պանթեոնը ընդարձակած Նիկոլ Փաշինյանը համարձակվում է արտասանել «Եռաբլուր» բառը ու տեղում շանթահար չի լինում․ «Փաստ»
Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, թե ինքն ու իր ՔՊ-ն ոչ մի «իզմ» չունեն: Ասել կուզի՝ ոչ մի հայտնի քաղաքական գաղափարաբանության, ուսմունքի կողմնակից չեն կամ այլևայլ ուսմունքների, դրանցից մեկնումեկի կրողները չեն: Ինչպես միշտ, այդ հարցում էլ է նա կեղծել: Իրականում Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ որպես «թիմ» հավաքվածները, ի լրումն ամենի, ունեն մի առանցքային «իզմ»,
Միացեալ Նահանգներ- Ատրպէյճան յարաբերութիւններ. քաղաքական շահեր, որոնք կրնան երէկուան հակառակորդները վաղուան բարեկամներուն վերածել. «Հայրենիք»
Միացեալ Նահանգներու եւ Ատրպէյճանի յարաբերութիւնները ներկայիս բաւական լարուած են։ Պատճառը Արցախի դէմ շղթայազերծուած պատերազմական վերջին գործողութիւններն են, որոնց իբրեւ հետեւանք Արցախը քանի մը շաբթուան ընթացքին ամբողջութեամբ հայաթափուեցաւ։ Ամերիկացիք նաեւ դժգոհ են,որ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան բանակցութիւնները յառաջ չեն երթար՝ իրենց միջնորդութեամբ ամերիկեան ու եւրոպական հարթակներու վրայ։ Արցախի վերաբերեալ Ատրպէյճանի իշխանութիւններուն վարած հակահայ քաղաքականութեան պաշտօնապէս
Տխուր հոդված իրավապաշտպանության մասին՝ երկու մասից բաղկացած
Եթե իշխանավորին կարելի է թքել իր հետ անհամաձայն մեկի կամ իրեն վիրավորած մեկի վրա ու մնալ անպատիժ, եթե իշխանավորին կարելի է փողոցային ծեծկռտուք հրահրել կամ ծեծկռտուքի մասնակցել ու մնալ անպատիժ, եթե իշխանավորին կարելի է հոխորտալ, թե իր ընդդիմախոսներին, թեկուզ, ակնհայտ հանցագործին «փռելու է ասֆալտին», «ծեփելու է պատերին», «ստիպելու է լիզել բորդյուրներ» ու քրեական հետապնդման չարժանանալ, ապա նույն կամ նման դրսեւորումների համար ինչո՞ւ պետք է քրեական գործ հարուցվի ֆեյսբուքյան օգտատիրոջ կամ այլ մեկի նկատմամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը։ Դյուժարիկի խոսքով՝ կազմակերպության ղեկավարը հույս է հայտնել, որ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի երկարատև խաղաղության։ «ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին օգտագործել այդ համաձայնագիրը փոխադարձ վստահության խթանման և երկարաժամկետ խաղաղության ապահովման
Ֆրանսիան ևս 15 մլն եվրոյի օգնություն է տրամադրում Հայաստանին և Արցախից փախստականներին. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից փախստականներին լրացուցիչ 15 միլիոն եվրոյի հրատապ օգնություն տրամադրելուն, հաղորդում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը: Հաղորդագրության համաձայն, այս հատկացումը կաջակցի հասարակական կազմակերպությունների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Հայկական Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գործողություններին՝ ուղղված առավել խոցելի խմբերի սոցիալական, բժշկական, կրթական կարիքների բավարարմանը, ինչպես նաև ֆինանսական օժանդակությանը: «Այս
Արաքս Մելքոնյան․ «Հատկապես ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումները դարձել են համակարգային»
«Մարդու իրավունքների խախտումների օրինաչափություններ եւ փնջեր կան, որ արձանագրվել են 2023 թվականին։ Եվ դրանք դարձել են համակարգային»,-Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ «Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանը։ «Հիմնականում ես կնշեմ ոստիկանության բռնությունները բոլոր ոլորտներում՝ թե հանցավորության դեմ պայքարում, թե հավաքների
Ինչո՞ւ «Պատիվ ունեմ»-ը առաջադրեց, սակայն չքվեարկեց Մանվել Բադալյանի օգտին. 168.am
168.am. Ազգային ժողովում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 84 կողմ, 0 դեմ: Քվեարկությանը մասնակցել էին 107 պատգամավորներից 84-ը: ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրվել էր ընդդիմության քվոտայով:
Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը «աննախադեպ է 1991-ից ի վեր». «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը շարունակում է խորանալ՝ ըստ դիտորդների հատկապես աննախադեպ սրության հասնելով այս սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի՝ ողբերգական իրադարձություններից հետո: Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը շարունակում է խորանալ և, ըստ էության, 1991 թվականից ի վեր աննախադեպ սրության է հասել՝ այս սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից և այնտեղից՝
Նախատեսվում են մատակարարի ապրանքի ընտրության չափանիշներն ու պայմանները, նոր մատակարարների մուտքն առեւտրային ցանց
Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է հավասարակշռել առեւտրային ցանցերի եւ մատակարարների շահերը, զսպել հնարավոր ռիսկերն ու ապահովել բարեխիղճ, արդար եւ մրցակցային միջավայր


















































