Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիգենի վիճակը լավ չէ, նրան պետք է հանել Բաքվի բանտից». «Հրապարակ»

Դեկտեմբեր 09,2023 11:10

«Վիգենի հետ վերջին անգամ մեկ շաբաթ առաջ ենք խոսել, վիճակը լավ չէ, նրան պետք է հանել Բաքվի բանտից»,- մեզ հետ զրույցում ասում է Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքյանը։

«24 օր հացադուլի մեջ լինելը կարող է անդառնալի լինել Վիգենի համար»,-շեշտում է կինը։

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքյանին ադրբեջանցիները գերեվարել էին Շուշիում՝ պատերազմի անմիջապես ավարտից հետո, երբ վերջինս որոշել էր Շուշիի իր տուն գնալ` անձնական իրերի հետևից։ Արցախ բնակվելու մեկնած լիբանանահայ հայրենասերի հեռախոսում զինվորական հագուստով նկար են գտել եւ նրան վարձկան ահաբեկիչ հայտարարել ու տարել Բաքու: Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Լինդան «Հրապարակին» պատմեց, որ Վիգենն իրենց հետ կապվելիս խնդրում է անընդհատ բարձրաձայնել իր դեպքի մասին, որ եթե ինքը Բաքվի բերդում մնա, ապա անհնար է, որ ողջ մնա։ «Նա մեզ հետ շատ չի կարողանում խոսել, նա օգնության կարիք ունի, նրա վիճակը շատ վատ է։ Վիգենը մեզ ասում է, դիմեք ամենուր, աղմուկ բարձրացրեք, օգնեք, որ իմանան այս դեպքի մասին»,- ասաց Լինդա Էուլջեքյանը։ Նա մեզ տրամադրեց Վիգենի նամակը՝ այս տարվա հոկտեմբերի 16-ին գրված, որտեղ Վիգենն ասում է, որ ինքը ադրբեջանցիներից պահանջում է նոր դատական պրոցես սկսել, որ ինքը բողոքարկում է Բաքվի դատարանի որոշումը, սակայն նրա հորդորներն ու պահանջները բնականաբար չեն բավարարվում։

Վիգենը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպում, ինչը ևս մերժվել է։ Լինդան շեշտում է, որ Ադրբեջանում նույնիսկ Կարմիր Խաչը չի կարողանում բավարար լծակներ կիրառել ու փաստացիորեն առարկայական ոչ մի փոփոխություն իր ամուսնու հարցում չի կարող անել։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031