Օրվա լրահոսը
Երևանը դրական է արձագանքել Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին
Արարատ Միրզոյանի հանդիպումը Լուիս Բոնոյի հետ
Արկադի Թամազյան. «Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը։ Իսկ այդ պայքարում անգնահատելի է ձեզնից յուրաքանչյուրի դերը»
Ալավերդի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանը գրում է. «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, Օրեր առաջ բոլորիս աչքի առջև տեղի ունեցավ ՏԻՄ ինստիտուտի բացահայտ ոտնահարման հերթական փորձն արդեն մեր համայնքում։ Շուրջ 1000 ոստիկանի հովանավորչությամբ մի խումբ պատեհապաշտներ, կոպտագույնս արհամարհելով օրենքները, տեսանելի խախտումներով տիրացան համայնքի կառավարմանը։ Ակնհայտ է, որ այդ մարդկանց նպատակը ոչ թե համայնքին ծառայելն է,
Բելգիայի դեսպանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Այսօր ԵԹԿՊԻ-ում հյուրընկալվել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը: Ողջունելով դեսպանկն` ռեկտոր Սառա Նալբանդյանը պատրաստակամություն է հայտնել երկկողմ համագործակցության ստեղծման ուղղությամբ։ Հանդիպմանը դեսպանն անդրադարձել է բելգիական թատերական մշակույթին, մասնավորապես` դրամատուրգիային: -Բելգիայում բազմահազարանոց հայկական համայնք կա, որն ակտիվ է և՛ տնտեսական, և՛ ակադեմիական ոլորտներում,-նշել է դեսպանը՝ այդ համատեքստում ընդգծելով տարբեր ազգերի
Հակոբ Սերոբյանը նշանակվել է Փարիզի օլիմպիական խաղերի մրցավար
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը նշանակվել է 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մրցավար։ Մասնագետը այդ առիթով Aravot.am-ին տեղեկացրեց, որ որոշումը կայացրել է Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան եւ մոտ մեկ շաբաթ առաջ հրավեր ուղարկել։ Հակոբ Սերոբյանը մրցավար է եղել նաեւ 2012, 2016 եւ 2020 թվականների օլիմպիական
Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը
Որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների
«Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո»
PostNikol. ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 13-րդ) Որքան էլ այսօրվա իրականությունը չի տրամադրում առավել խորը ու կոնցեպտուալ հարցեր քննարկել, որքան էլ այն փակուղի է հիշեցնում, որքան էլ մեծ է գայթակղությունը համակերպվելու և մեկուսանալու անհրապույր ներկայում ապագայի մասին նյարդայնացնող քննարկումներից, սակայն կան հարցեր, որոնք պահանջում են ոչ թե ավազի մեջ թաքնված գլուխը մատնող հետույք, այլ
Բելգիական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել ու ընդլայնել համագործակցությունը ՆԳ նախարարության հետ
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Վահե Ղազարյանը ողջունել է դեսպանին ու շնորհավորել նշանակման կապակցությամբ։ Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստան բռնագաղթելուց հետո ստեղծված իրավիճակն ու բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ
Քննարկված թեմաների թվում էր Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը վերաբերող հարցեր
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Ջեյղամիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և
«Ադրբեջանցիները հրելով Լեռնային Ղարաբաղից դուրս են հանել ռուս խաղաղապահներին»․ Ալեն Սիմոնյան
«Առավոտի» հարցին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրած եւ ռուս խաղաղապահների մուտքը Արցախ թույլատրած Նիկոլ Փաշինյանը մեղավորության ու պատասխանատվության բաժին չունի՞ այս ամենում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իհարկե, ոչ»։
Նասիմ Թալեբ. «Ռուբեն Վարդանյանին վերաբերվում են որպես նույնիսկ ոչ ռազմագերու, այլև` ահաբեկչի»
Ականավոր գիտնական, մաթեմատիկոս, բիզնեսմեն, թրեյդեր, ակնարկագիր, փիլիսոփա Նասիմ Նիքոլաս Թալեբը X-ի իր միկրոբլոգում գրում է. «Հայաստանը օգնության կարիք ունի: Հենց նոր իմացա, որ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանը գերի է Ադրբեջանում։ Նա իր կարիերան ֆինանսական ներդրող-բարերարից փոխեց Արցախի առաջնորդ դառնալով։ Նրան վերաբերվում են որպես նույնիսկ ոչ ռազմագերու, այլև` ահաբեկչի»։
Երվանդ Քոչար փողոցի երեք շենքերի բնակիչներ դատի են տվել Երեւանի քաղաքապետարանին
Վարչական դատարանում կայացավ Երեւանի Երվանդ Քոչար 15, 17, 19 շենքերի բողոքի քննումը ընդդեմ քաղաքապետարանի։ Բնակիչները բողոքում են միջշենքային բակային կանաչապատ տարածքը ապօրինաբար սեփականաշնորհելու եւ կառուցապատելու որոշումների դեմ։ «Կառուցվել է երեք հարկանի շենք։ Պարզ չէ, թե սա բնակելի է, հյուրատուն, թե խանութ։ Ոչ մեկը չգիտի։ Դատական հայցը մենք հարուցել էինք տարվա սկզբին, բայց առաջին նիստը նշանակվել
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները: ՀՀ կառավարություն
Գյումրու բանուկ փողոցներից մեկում վրաերթի են ենթարկել աշակերտուհու
Քիչ առաջ Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում՝ թիվ 19 դպրոցի դիմաց, մոխրագույն «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա աշակերտուհիներից մեկին։ Ականատեսների պատմելով, այդ պահին փողոցով անցնելիս է եղել պարեկային ծառայության ավտոմեքենան, որը կանգնել է ու շտապ «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» տեղափոխել երեխային։ Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանն Aravot.am-ին փոխանցեց, որ վնասվել են երեխայի
Հինգ փաստաբան-իրավապաշտպաններ դիմել են ԵՄ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բելգիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Լիտվայի դեսպանություններին
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Հինգ փաստաբան-իրավապաշտպանների (Վարազդատ Հարությունյանի, Արսեն Բաբայանի, Վահան Հովհաննիսյանի, Սերգեյ Հարությունյանի ու իմ) անունից նամակներն այսօր փոխանցել ենք Հայաստանում ԵՄ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բելգիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Լիտվայի դեսպանություններին։ ԱՄՆ դեսպանությունից հրաժարվեցին նամակն ընդունել՝ առաջարկելով այն ուղարկել փոստով։ Նամակում մասնավորապես ասված է. «Մենք հանդիսանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքացիների
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք: Զեկույցներով հանդես են եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալները: Զեկուցվել է, որ
Ի՞նչ անել, եթե 40+10 հազար դրամ ծրագրի դիմումը լրացնելիս չեք մուտքագրել անչափահասի տվյալները
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայրենակիցներին, ովքեր ժամանակավոր կացարաններում բնակության և կոմունալ ծախսերի վճարման համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ներկայացրել են դիմում, սակայն չեն մուտքագրել անչափահասի վերաբերյալ տվյալներ։ Ծրագրի շրջանակում անչափահասի համար դիմում կարող է ներկայացնել այն չափահաս քաղաքացին (ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), ով համակարգում արդեն ունի դիմում։ Անչափահասի բաց թողնված տվյալները լրացնելու համար
Շուրջ 5 տասնյակ քաղաքացիներից կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Մարաշի անձնագրային խմբի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի երկու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիներից տարբեր չափերի կաշառք ստանալու և գումարների հապշտակության 50 դեպք: Ընդ որում՝ մի շարք դեպքերում քաղաքացիներն իրենք են իրենց նախաձեռնությամբ առաջարկել և
«Կապիտալ ծախսերի գծով շարունակում են պլանավորվել անիրատեսական մեծություններ». «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեն։ 2023թ. տնտեսական աճը, կրելով նախորդ տարվա դրական գործոնների ազդեցությունները, շարունակում է մնալ բարձր, սակայն ունի դանդաղման միտում: Տարեսկզբին տնտեսական աճը բավական բարձր էր, սակայն տարվա երկրորդ կեսին՝ հունիս-հուլիս ամիսներից սկսած տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է՝ գտնվելով 6%-ի շուրջ մակարդակում: Եթե աճի տեմպի դանդաղումը շարունակվի, ապա 2024թ.
«Պարո՛ն Սուքիասյան, խնդրում եմ ինձ նկատողություն մի՛ արեք». Ինչպես Խաչատուր Սուքիասյանը բարկացրեց Ալեն Սիմոնյանին
«Դուք էլ վերջացրեք, պարոն Արշակյանի հետ էիք խոսում»,- արձագանքեց Սուքիասյանը, ինչը բարկացրեց Ալեն Սիմոնյանին: Նա ասաց. «Այսի՞նքն: Պարոն Սուքիասյան, խնդրում եմ ինձ նկատողություն մի արեք»: Սուքիասյանը «տակ չմնաց». «Դուք էլ ինձ նկատողություն մի արեք»:
Թեման փակեց Մնացական Սաֆարյանը, հանգիստ տոնով շարունակելով իրեն ուղղված հարցերի պատասխանը հնչեցնել:
Երևանցիներին մատուցվող ծառայությունները պետք է լինեն հասանելի, թափանցիկ ու հարմարավետ. Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
«Ես պետք է դեռ մանրամասն ուսումնասիրեմ որոշումը». Ալվինա Գյուլումյանը՝ ՄԻԵԴ որոշման մասին
Ի՞նչ ակնկալիք կար ՄԻԵԴ-ից
Մթնոլորտային օդի որակը հանրապետությունում
Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 26-դեկտեմբերի 2-ը ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում՝ նոյեմբերի 26-ին, 29-ին, 30-ին, դեկտեմբերի 1-ին, ▪️ Հրազդանում՝ նոյեմբերի 26-ին, 29-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ին, ▪️ Վանաձորում՝ նոյեմբերի 27-ին, ▪️ Ալավերդիում՝ դեկտեմբերի 2-ին։ Երևանում մթնոլորտային օդի որակը. նոյեմբերի 30-դեկտեմբերի 6-ը (2023թ.)
Քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները
«Հայաստանի հետ գիտական հարաբերությունների զարգացման տարբեր մեխանիզմներ կարող ենք ունենալ»
«Եթե գաղտնի հաստիքացուցակի աշխատողը հանրության մեջ հայտնի է որպես էլեկտրիկ, թողեք այդ մարդը այդպես հայտնի լինի». Քրիստինե Պողոսյան
«Օրինակ, մարդը, որին մենք այստեղ չգիտենք, անցնում է ատեստավորում, որի մասին այստեղ չենք իմանում, ստանում է անբավարար, չի ստանում հավելավճարները, բայց չի կարողանում պաշտպանել իր իրավունքները»:
ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարցրեց՝ գաղտնի ասածը արդեն այլ կարգավիճակ է, ՀՀ-ի համար գաղտնի ծառայություն է մատուցում, ի՞նչ ենք ուզում, ծառայությունն ունի ղեկավար, պետք չի նրանց իրավունքների մեջ մտնել:
Սահակ Սարգսյանը Եթովպիայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահի հրամանագիրը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Սահակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս
Հայտնի է՝ երբ կազատվի Գյումրին ամենավերջին տնակից
Մենք ունենք Կառավարության որոշում՝ հոկտեմբերի 13, 2022 թվական, որ մինչև 2027 թվականը պետք է ամբողջ քաղաքը տնակներից ձերբազատվի՝ տարբեր ծրագրերով։
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում նոր կյանքեր է կառուցում
Այսկերպ Հիմնադրամը լուծում է Գյումրիում տնակավանների վերացման և անօթևաններին տանիքով ապահովելու խնդիրները:
«Այսպես աջ ձեռքով ձախ ակա՞նջ, մենք դրան դեմ ենք». Ռուբեն Մելիքյան
Այն մենաշնորհը, որ ունի մեղադրանքի կողմը վերացված է մեր երկրում
Ucom-ը և World Vision Armenia-ն Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների կողքին են
Ucom-ի և World Vision Armenia-ի աշխատակիցներն այսօր Վարդենիսում էին կարևոր առաքելությամբ. նրանք ջերմություն և տաք հագուստներ էին բերել Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին: Ամանորին ընդառաջ Ucom-ը չի մոռանում հատկապես այն ընտանիքների ու երեխաների մասին, որոնք առանձնահատուկ ուշադրության և հոգածության կարիք ունեն: Ucom-ի կամավորների հետ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձամբ այցելել է World Vision Armenia-ի
Գյումրու Բուլվարային թաղամասում կկառուցեն 4 շենքեր՝ 45 բնակարաններով
Անտառավան թաղամասի 26 շենքի 10 շահառուների էլ կտրամադրեն բնակարանների գնման վկայագրեր, արդեն իսկ կառավարության նախագիծն է շրջանառվում։


















































